Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Դեկտեմբերի 20, 2019
Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

2019թ. դեկտեմբերի 19-ին Սպիտակ տնից տեղեկացրին, որ, Կոնգրեսին հակառակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ցեղասպանության ակտ ընդունել հայերի զանգվածային սպանություններն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ «Կառավարության դիրքորոշումն այս հարցում չի փոխվել»,- բացատրեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը։ Նա վկայակոչեց Թրամփի ապրիլյան հայտարարությունն այս հարցի վերաբերյալ։

 

Այսպիսով, ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը 2019թ. հոկտեմբերին և դեկտեմբերին բավական անմիանշանակ է, քանի որ օրենսդիրների բանաձևը պետք է պսակեր գործադիր իշխանության պաշտոնական ճանաչումը, իսկ հենց վերջինն էլ դա չարեց՝ Կոնգրեսի բանաձևին տալով երկիմաստ տեսք։

 

Մի կողմից՝ ԱՄՆ-ում տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության հետ կապված հարցը տեղափոխում է ներքին քաղաքականության և 2020թ. ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի վերընտրման դեմ սկսված՝ առանց կանոնների պայքարի հարթություն։ Արտաքին քաղաքականությունը ԱՄՆ նախագահի արտոնությունն է, բայց ոչ Կոնգրեսի։ ԱՄՆ Կոնգրեսը «հիշողության քաղաքականության» վերաբերյալ իր բանաձևով իրականում «բենզին լցրեց» ինչ-որ տեղ կայծկլտացող, ինչ-որ տեղ կրակով այրվող հակամարտություններին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

 

Մյուս կողմից՝ Կոնգրեսում հայերի ցեղասպանության ընդունման հետևում կարելի է տեսնել դեմոկրատ կոնգրեսականների այն նույն դավերը, որոնք զուգահեռ պտտում են նախագահի իմփիչմենթի գործը։ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից մի քանի օր հետո Ներկայացուցիչների պալատը քվեարկեց նախագահի իմփիչմենթի օգտին։ Հոկտեմբերին Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունվեց Ներկայացուցիչների պալատում՝ ձայների մեծամասնությամբ, որտեղ գերակշռում են դեմոկրատները։ Հենց նրանք՝ դեմոկրատներն են կառավարում կոմիտեները, որոնցով նախապես անցկացվեց ցեղասպանության բանաձևը։ Ինչ վերաբերում է Սենատին, ապա հենց հանրապետական սենատորները մինչև վերջին պահը ընդդիմացան բանաձևի ընդունմանը երկրորդ փուլում։ Հենց նրանց հետ էին աշխատում հայկական և հրեական կազմակերպությունների լոբբիները, որոնք առաջ էին մղում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը ԱՄՆ-ում։

 

Արդյունքում՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը դարձավ Թրամփի հակառակորդների պայքարի ևս մեկ դրվագը, որոնք գործում են Կոնգրեսի միջոցով և վնաս պատճառում նախագահին իրենց իրավասությունից դուրս գտնվող դաշտում։ Կոնգրեսի ընդունած H.Res.296 բանաձևը 2-րդ կետով պահանջում է. «մերժել Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունն ապահովելու, նրան Հայոց ցեղասպանության կամ մեկ այլ ցեղասպանության ժխտմանը ներգրավելու կամ այլ կերպ կապելու փորձերը»։ Բայց ԱՄՆ կառավարությանը պետք չէ «կապել», նա ինքն է, հանձին նախագահի, ժխտում Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության բանաձևից բացի Ներկայացուցիչների պալատն ընդունեց ևս մեկ օրինագիծ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հանդեպ պատժամիջոցներ մտցնելու մասին։ Սա, ընդհանուր, դարձավ ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս բերելու որոշման նախագահ Թրամփին տրված պատասխանը։

 

Եվ վերջապես, այս ամբողջ պատմությունը ցեղասպանության՝ Թրամփի ժխտման, Կոնգրեսի ընդունման հետ կապված, արդեն լրիվ շշմեցուցիչ է թվում Թուրքիայի նախագահ Էրդողանի սպառնալիքներից հետո՝ ի պատասխան ամերիկյան որոշման ճանաչելու ԱՄՆ բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը և փակելու Թուրքիայի տարածքում գտնվող կարևոր ավիացիոն և ՆԱՏՕ մատակարարման բազան Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ «Ինջիրլիքը»։ Արտաքնապես այնպես է թվում, թե նախագահ Թրամփը նշյալ սպառնալիքների հաջորդ օրը վախեցել ու գնացել է Կոնգրեսի ակտը մերժելուն։ ԶԼՄ-ներում անմիջապես եզրակացություն արվեց. «պատմական ճշմարտության» ձգտումը տեղի տվեց իրական քաղաքականության նկատառումներին։ «Ձգտման» և «նկատառումների» միջև հակասությունը բերվեց անհրաժեշտ համապատասխանության։ Թրամփը ձգտում է լավ հարաբերությունների Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ինչն էլ անդրադարձել է վերջնարդյունքում հիշողության պատմական քաղաքականության վրա։

 

Բայց հենց վերջին կետի վերաբերյալ էլ բանն այնքան միանշանակ չէ, սակայն բոլորովին այլ ուղղությունից։ Ըստ էության, ինչի մասին է վկայում այս H.Res. 296 չարաբաստիկ բանաձևը, որն իրականում անվանում չունի։ Եթե դատելու լինենք ակտուալ հրապարակումներով և ԶԼՄ-ների վերնագրերով, ապա պատասխանը պարզ է՝ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում։ Բայց իրականում, եթե դիմենք բանաձևի տեքստին, ապա այն նվիրված է տառացիորեն Միացյալ Նահանգների կողմից «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հպարտ պատմությանը»։ Բանաձևի նշանակությունն առաջին հերթին ԱՄՆ հումանիտար քաղաքականության փառաբանումն է «հայկական հարցում»։ (1) Համապատասխանաբար՝ ԱՄՆ իմպերիալիստական քաղաքականությունը այս առումով մնում է հարցի փակագծերից դուրս։

 

Օրինակ, H.Res. 296 բանաձևում հավաստիացվում է, որ նախագահ Վուդրո Վիլսոնի և Կոնգրեսի նախաձեռնած՝ հայերին և մյուս քրիստոնյաներին 1915-1930թթ. «մերձավորարևելյան օգնության» հումանիտար քաղաքականության շրջանակում հավաքվել է $116 մլն (ավելի քան 2,5 մլրդ 2019թ.)։ Բայց ցեղասպանության հումանիտար խնդիրը չխանգարեց ԱՄՆ-ին հաջորդ պատմական շրջանում՝ միայն 1947-1948թթ. Թուրքիային՝ որպես «դեմոկրատական պետության», տալ ռազմական օգնություն $100 մլն-ի չափով, իսկ 1948-ին օգնություն տրամադրել Մարշալի պլանով այդ չկռված ու ռազմական ավերածություններ չունեցող պետությանը, որը նույնիսկ Եվրոպայում էլ չէր գտնվում։

 

Բայց եթե լրիվ ըստ էության խոսելու լինենք, ապա, իրականում, «հայկական հարցը» Օսմանյան կայսրությունը ԱՄՆ-ի համար դարձել է համարյա թե առաջին փորձը արտաքին քաղաքականությունում դուրս գալու Մոնրոյի դոկտրինի գործողության ոլորտի շրջանակից՝ միջամտելու համար մեկ այլ մայրցամաքի՝ Եվրասիայի գործերին։

 

Ամեն ինչ սկսվեց այսպես։ 1896թ. սկզբին ԱՄՆ Կոնգրեսում արձագանքեցին Արևելյան Անատոլիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ կապված Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի հետ, որը մոտ 100 հազար մարդու կյանք խլեց. կոնգրեսականները այն ժամանակ ընդունեցին բանաձև, որը կոչ էր անում նախագահ Գրովեր Քլիվլենդին միջամտել Օսմանյան կայսրության ներքին գործերին, որպեսզի «բռնի մոլեռանդության և անօրինական բռնության ձեռքը»։ Այն ժամանակներում ԱՄՆ-ի համար սա աննախադեպ քայլ էր, երբ ամերիկացի օրենսդիրները հաղթահարեցին ավանդական իզոլյացիոնիզմը և հանդես եկան Արևմտյան կիսագնդի սահմաններից դուրս հումանիտար խնդրի քաղաքական պատասխանի օգտին։

 

Այն ժամանակ Քլիվլենդը սահմանափակվեց ամերիկյան ռազմական նավատորմի երկու նավ Միջերկրական ծով ուղարկելով՝ ամերիկյան բողոքական միսիոներներին պաշտպանելու պաշտոնական պատրվակով, որոնք իրենց քրիստոնեական առաքելությունն էին իրականացնում Օսմանյան կայսրությունում, հիմնականում տաճկահայերի շրջանում։ Այնուամենայնիվ, Կոնգրեսի 1896 թվականի բանաձևը դարձավ ամերիկյան նոր արտաքին քաղաքականության վկայություններից մեկը, որը դուրս էր գալիս Մոնրոյի դոկտրինի շրջանակից։ Այս առաջին ակտից հետո նախագահ Թեոդոր Ռուզվելտը (1901-1909) դարձավ Օսմանյան կայսրությունում հայերին օգնության ամերիկյան առաքելության գլխավոր իրականացնողը։ Նախագահ Ռուզվելտը գլոբալ գործերին ԱՄՆ ավելի ակտիվ արտաքին միջամտության կողմնակիցն էր։

 

Միևնույն ժամանակ, «հայերի պաշտպանության» ամերիկյան մարդասիրական առաքելությանը չէին խոչընդոտում այն ժամանակվա ամերիկյան վայրագությունները Ֆիլիպիններում, որը վերածվել էր ԱՄՆ գաղութի 1899-1902թթ.։ Զոհված խաղաղ բնակիչների թիվը Ֆիլիպիններում կազմում էր 200 հազար մարդ։ Բայց, ժողովրդագիրների հաշվարկներով, սովից և հիվանդություններից մահացել էր մոտ 800 հազար ֆիլիպինցի։ Ինչո՞վ ցեղասպանություն չէ։

 

Չնայած նման երկերեսանիությանը, Կոնգրեսին 1904.թ իր դիմումում նախագահ Թեոդոր Ռուզվելտը ենթադրում էր, որ ԱՄՆ միջամտությունը «հայկական հարցին» Օսմանյան կայսրությունում կարող է արդարացվել։ Անձամբ Ռուզվելտը «լիովին բավարարված կլիներ նրանով, որ գլխավորել է խաչակրաց արշավանքը հայերին օգնելու համար»։ Բայց արդյունքում նախագահը խոստովանեց, որ Կոնգրեսը չի աջակցի ինտերվենցիային աշխարհի հեռավոր մասում՝ պայմանով, որ ամերիկացիների մեծ մասը ցանկանում էր իր երկիրը պահել «իզոլացված» եվրոպական մեծ տերությունների քաղաքականությունից։

 

Տասը տարի անց, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1915թ., երբ Միացյալ Նահանգներ հասան տեղեկություններ այն մասին, որ թուրքերը նորից վայրագություններ են կատարում հայերի դեմ, նախկին նախագահ Ռուզվելտը նրանց առաջին շարքում էր, ովքեր «հումանիտար» ինտերվենցիայի կոչ էին անում Եվրասիայում։ Մասնավորապես, նա ասում էր, որ եթե Միացյալ Նահանգները չկարողանա պաշտպանել հայերին և պատժել օսմաններին, ապա դա կպսակազերծի «Վիլսոնի բոլոր խոսակցություններն ամբողջ աշխարհում ապագա խաղաղության երաշխավորման մասին՝ որպես «չարաճճի անհեթեթություն» կամ «ոչ անկեղծ դատարկաբանություն»։

 

Բայց ԱՄՆ պաշտոնական արձագանքը «հայկական հարցին» մնաց ավելի քան զուսպ։ Նախագահ Վուդրո Վիլսոնը մտահոգ էր այն բանից, որ Օսմանյան կայսրության՝ Գերմանիայի կարևոր դաշնակիցներից մեկի հրապարակային դատապարտումը կհակասի ամերիկյան պաշտոնական չեզոքությանը Համաշխարհային պատերազմում, որից ամերիկացիների մեծ մասը կցանկանար մի կողմ քաշված մնալ։ Բայց ճիշտ է նաև այն, որ ամերիկյան չեզոքության «զսպվածությունը» հընթացս փոխհատուցվեց ԱՄՆ-ում ֆիլանտրոպիայի իսկական պայթյունով գոյատևած հայերի օգնության համար։

 

1916թ. նախագահական ընտրություններում Վիլսոնը հաղթեց «Նա թույլ չտվեց մեզ ներքաշել պատերազմի մեջ» կարգախոսով։ Բայց նախագահն ավելի հաճախ էր գալիս այն եզրահանգման, որ եթե ԱՄՆ-ը չմտնի Համաշխարհային պատերազմի մեջ, ապա իրենք կզրկվեն հետպատերազմյան աշխարհակարգի ձևավորմանը մասնակցելու հնարավորությունից։

 

Անգամ 1917թ. ապրիլի 6-ին Գերմանիայի դեմ պատերազմի մեջ ԱՄՆ մտնելուց հետո նախագահ Վիլսոնը այդպես էլ պատերազմ չհայտարարեց Օսմանյան կայսրությանը։ (2) Որպես նման «ռազմական չմիջամտության» փաստարկ ամերիկյան պատմագրությունում փաստում են, որ Վիլսոնը զգուշացել է ամերիկյան միսիոներների ու նրանց հաստատությունների համար սպառնալիք ստեղծելուց, որոնք գործում էին Անատոլիայում և զբաղված էին հայերին հումանիտար օգնություն ցուցաբերելով։ Այսինքն՝ ամերիկյան «զսպվածությունը» բխում էր այդ նույն «հումանիզմից»։

 

Արդյունքում՝ ԱՄՆ-ը այդպես էլ չմիացավ Անտանտին՝ մնալով նրա «արտոնյալ» դաշնակիցը։ Վերջին հանգամանքն էլ որոշեց ԱՄՆ հատուկ դիրքը հետպատերազմյան խաղաղ բանակցություններում։ Նախագահ Վիլսոնը և ԱՄՆ պետդեպարտամենտը մասնակցեցին հետպատերազմյան կարգավորմանը ոչ թե որպես «մասնակից», այլ որպես «օբյեկտիվ արբիտր»՝ եվրոպական տերությունների գոտեմարտի» համար։ Որպես արդար աշխարհի հիմքեր նախագահ Վիլսոնը 1918թ. հունվարի 8-ին հրապարակեց իր նշանավոր «Տասնչորս կետերը», որոնք իրենց հիմքում՝ ազատ առևտրով և առանց պատնեշների համաշխարհային առևտրով ու նավագնացության «բացարձակ ազատությամբ», համապատասխանում էին ամերիկյան արդյունաբերողների և ֆինանսիստների շահերին։ Խաղաղ կարգավորման «Վիլսոնի ազատական պլանը» հռչակում էր ինքնորոշում, զինաթափում և Ազգերի լիգայի ստեղծման անհրաժեշտություն։ Այն ուղղված էր եվրոպական տերությունների՝ ապագա հաղթողների գաղութային կայսրությունների թուլացմանը։

 

Վիլսոնի «տասներկուերորդ կետը» դիտարկում էր Օսմանյան կայսրության ճակատագիրը առհասարակ և առանց կոնկրետ «հայկական հարցի» հիշատակման. «Օսմանյան կայսրության թուրքական մասերը, իրենց ժամանակակից կազմով, պետք է ստանան ապահովված և ամուր ինքնիշխանություն, բայց մյուս ազգությունները, որոնք ներկայում գտնվում են թուրքերի իշխանության տակ, պետք է ստանան գոյության ոչ երկիմաստ երաշխիք և ինքնավար զարգացման միանգամայն անխախտ պայմաններ։ Դարդանելը պետք է մշտապես բաց լինի ազատ նավարկության և բոլոր ազգերի առևտրի համար՝ միջազգային երաշխիքներով»։

 

Ով պետք է կոնկրետ «ոչ երկիմաստ երաշխիքներ» տար ազգություններին, «որոնք ներկայում գտնվում են թուրքերի իշխանության տակ»՝ «Վիլսոնի պլանը» չէր պարզաբանում։

 

Ինչևէ, բայց հենց ամերիկյան քաղաքական ներկայացուցիչները ծագող գլոբալիստական շրջանակներում վերցրին նոր միջազգային համակարգի ստեղծման նախաձեռնությունը, որում Օսմանյան կայսրություն չի լինելու։ Կայսրությունը մասնատվելու է, իսկ նրա ժողովուրդների անվտանգությունը կարծես թե՝ երաշխավորվելու։

 

Վիլսոնը կարծում էր, որ Միացյալ Նահանգները կօգնի հայերին ստեղծել իրենց պետությունը Ազգերի լիգայի «նոր մանդատային համակարգի» շրջանակում, որի օգնությամբ Համաշխարհային պատերազմի հաղթողները կստանձնեն պարտված տերությունների կայսերական տիրույթների պատասխանատվությունը և նրանց կպատրաստեն ինքնորոշման։ Հայկական մանդատը պետք է դառնար միայն Վիլսոնի նոր աշխարհակարգի մեկ աղյուսիկը՝ ապահովելով Եվրոպայի կայսերական պրակտիկաների ամերիկյան այլընտրանքը, և որ ավելի կարևոր է՝ երաշխավորելով, որ Միացյալ Նահանգները ժամանակի ընթացքում կզբաղեցնեն համաշխարհային առաջնորդի դերը դրանում։

 

Այնուհետև ԱՄՆ հատուկ դիրքորոշման պատճառով ծագեց պարադոքսալ իրավիճակ։ Ամերիկացիները բացահայտ չմասնակցեցին Անտանտի համաշխարհային բանակցություններին պարտված Օսմանյան կայսրության հետ, բանակցություններին, որոնք հանգեցրին Սևրի պայմանագրի կնքմանը 1920թ. օգոստոսին։ Անտանտի տերությունների և նրանց միացած պետությունների՝ Սան Ռեմոյի նախնական կոնֆերանսում, որը տեղի ունեցավ 1920թ. ապրիլին, ԱՄՆ-ը որպես «դիտորդ» ներկայացնում էր Իտալիայում ամերիկյան դեսպան Ջոնսոնը։

 

Պաշտոնապես չմասնակցելով «խաղաղ գործընթացին»՝ ԱՄՆ-ը նախագահ Վիլսոնի օրոք, այնուամենայնիվ, Սևրի պայմանագրի պատրաստման շրջանակում ուղղակի մասնակցում էր Օսմանյան կայսրության մասնատման նախագծին՝ Անատոլիայի տարածքներից ձևելով իր սեփական «հայկական մանդատը» այն կազմավորման համար, որն ավելի ուշ կոչվելու էր «վիլսոնյան Հայաստան»։ Ըստ էության, Սևրի պայմանագիրն ինքը, որը որոշել էր Օսմանյան կայսրության բաժանումը այդ թվում և Թրակիայում, նեղուցների և Փոքր Ասիայի գոտում, այդպես էլ երբեք չստորագրվեց ԱՄՆ-ի կողմից, չնայած դրա 89-րդ հոդվածը տրամադրում էր սահմանների որոշում Թուրքիայի և անկախ Հայաստանի միջև ԱՄՆ նախագահի հաշտարար որոշմամբ։ Բայց այս գործում ԱՄՆ նախագահը ոչ մի պարտավորություն չէր վերցնում։

 

Փարիզի 1919թ. խաղաղության կոնֆերանսի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Լլոյդ Ջորջը Վիլսոնին «հրավիրեց» թուրքերի հետ խաղաղություն կնքելիս ընդունել մանդատ Անատոլիայի համար։ Նախագահ Վիլսոնը շրջան ուղարկեց Քինգ-Քրեյնի հանձնաժողովը և գեներալ Ջեյմս Հարբորդին՝ ուսումնասիրելու համար հայ ազգայնականների տարածքային պահանջները և որոշելու համար, թե արդյոք դրանք համատեղելի են Վիլսոնի տասնչորս կետերի հետ։ Քինգ-Քրեյնի հանձնաժողովը հարցը դիտարկեց և եկավ այն եզրակացության, որ հայկական պետությունը պետք է գոյություն ունենա և պետք է ստեղծվի ԱՄՆ մանդատով։ Քինգ-Քեյնի հանձնաժողովը խորհուրդ տվեց, որպեսզի Հայաստանի անկախությունը «հարգվի միջազգային հանրության» և ապահովվի դաշնակիցների կողմից։ Իհարկե, իր զեկույցում Հարբորդը նախապես նախազգուշացրել էր, որ «անցյալի վիրավորանքների համար պատժելու գայթակղությունը» չափազանց կդժվարացնի խաղաղության պահպանումն այդ շրջանում։ Ավելի ուշ հարցն ուսումնասիրողները նկատել են, որ Քինգ-Քրեյնի հանձնաժողովի առաջարկած փաստարկները Արևելյան Անատոլիայի սահմաններում հայկական պետության ստեղծումը հիմնավորելու համար, նման էին նրան, ինչն ավելի ուշ կիրառվեցին Իսրայել պետության ստեղծումը հիմնավորելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Արդյունքում՝ Իսրայելի պարագայում նույնպես խաղաղություն տարածաշրջանում չկա։

 

1920թ. մայիսի 24-ին նախագահ Վիլսոնը դիմեց Միացյալ Նահանգների Կոնգրեսին՝ խնդրելով հիմնել մանդատ Հայաստանի համար։ 1920թ. հունիսի 1-ին Միացյալ Նահանգների Սենատը մերժեց այս հարցումը 52-ը 23-ի դեմ քվեարկությամբ։ Չնայած այս որոշմանը՝ Վիլսոնի վարչակազմը 1920թ. ամռանը, երաշխիքների բացակայության պայմաններում, Հայաստանի Հանրապետությանը դրդեց պատերազմի Քեմալի թուրք ազգայնականների հետ՝ Արևելյան Անատոլիայի տարածքի միավորման համար, որ որոշված էր չկայացած «հայկական» մանդատով։ 1920թ. սեպտեմբերին սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որում հայկական բանակը երկու շաբաթում թուրքերից ջախջախիչ պարտություն կրեց։ Հասկանալի է, ոչ մի օգնություն ԱՄՆ-ից՝ ոչ քաղաքական, ոչ ռազմական, հայերն այն ժամանակ չստացան։ Չկա մանդատ՝ չկան երաշխիքներ։

 

Վիլսոնի հակառակորդներն ԱՄՆ-ում «հայկական մանդատն» ընդունեցին ոչ Վիլսոնի վարկածով, որպես ամերիկյան անաչառության ու բարոյական հեղինակության մի ինչ-որ խորհրդանիշ, այլ որպես նախապես անշնորհակալ ու բաց պարտավորությունների վկայություն։ Վիլսոնի հակառակորդների համար գոյություն ուներ սկզբունքային տարբերություն գթասրտության մասնավոր դրսևորումների և մարդասիրության ու պետության՝ հայկական անվտագությանը (ինչ-որ տեղ հեռվում՝ Ասիայի լայնություններում) քաղաքական հավատարմության միջև։

 

Հանրապետական սենատոր Ուորեն Հարդինգը, որը 1920թ. (հայ-թուրքական հերթական կոտորածի ժամանակ) վերջին ընտրվեց և փոխարինեց դեմոկրատ Վիլսոնին նախագահի պաշտոնում, ամփոփեց «հայկական մանդատի» հակառակորդների դիրքորոշումը ԱՄՆ-ում. «ես անտարբեր չեմ Հայաստանի տառապանքների հանդեպ... բայց ես մտածում եմ առաջին հերթին Ամերիկայի մասին։ Անվտանգությունը, ինչպեսև բարեգործությունը, սկսվում է տանը»։ Այսպիսով, ժամանակին՝ ուղիղ հարյուր տարի առաջ, «նացիոնալիստ» Հարդինգը պատասխան տվեց «գլոբալիստ» Վիլսոնին «Ամերիկան՝ ամենից առաջ» հայտնի կարգախոսի ոգով։

 

Վերջին հաշվով, նախագահ Վիլսոնը այդպես էլ չկարողացավ հաղթահարել ԱՄՆ ավանդական արտաքին քաղաքական իզոլյացիոնիզմը և համոզել ամերիկացիներին միանալ Ազգերի լիգային։ Նրա «հայկական մանդատը» մերժվեց, իսկ անկախ Հայաստանը իր ցանկացած սահմաններում չստացավ անվտանգության ամերիկյան արտաքին երաշխիքներ։

 

ԱՄՆ «հայկական մանդատը» մնաց նախագիծ և արտաքին քաղաքական ֆիկցիա Վիլսոնի երկիմաստ քաղաքականության պատճառով։ 1934թ. ԱՄՆ պետական դեպարտամենտը հաստատեց, որ 1920թ. հետո «վիլսոնյան Հայաստանին» նախկին աջակցությունն ավարտվեց։

 

Այսպիսով, սկզբում հեռավոր իրադարձություններն Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ում աշխույժ բանակռիվներ առաջացրին այն մասին, թե արդյոք Միացյալ Նահանգները պետք է գլոբալ արձագանքի և, եթե այո, ապա ինչպես։ Ընդ որում՝ ամերիկյան «հումանիզմը» սկզբից ևեթ ընտրովի էր, ուստի ցանկացած քննադատի համար կեղծավոր էր թվում։ Այնուամենայնիվ, այդ բանակռիվները «հայկական հարցի» շուրջ ընդլայնում էին ԱՄՆ-ում պատկերացումները աճող ամերիկյան հզորության և ամերիկյան ազգային շահերի բնույթի արտաքին նպատակների մասին։

 

20-րդ դարասկզբին «գլոբալ» ինտերվենցիոնիստ երկու նախագահ՝ Թեոդոր Ռուզվելտը և Վուդրո Վիլսոնը, յուրաքանչյուրը յուրովի, համոզում էին Կոնգրեսին ընդունել ընդգրկմամբ ավելի գլոբալ արտաքին քաղաքականություն։ Այժմ ամերիկյան Կոնգրեսը փորձում է ճնշում գործադրել անհնազանդ «հայրենասեր» նախագահի վրա, որպեսզի նա փոխի իր հակաինտերվենցիոնիստական ուղեգիծը և մնա ամերիկյան գլոբալ քաղաքականության գլոբալ քաղաքականության հունում, այդ թվում և այպիսի «փոքր խոցումների» մեթոդով, ինչպիսին Հայոց ցեղասպանության ընդունման հակաթուրքական բանաձևն է։

 

 

(1) 2019թ. H.Res. 296 բանաձևի տեքստի հիմքում մեկ այլ օրենսդրական բանաձև է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ 2007թ. Կոնգրեսի H. RES. 106 110 բանաձևը։ Վերջինը տեքստով էլ ավելի շատ է փառաբանում ԱՄՆ քաղաքականությունը «հայկական հարցում»։

 

(2) ԱՄՆ Կոնգրեսը մեծ ուշացումով 1917թ. դեկտեմբերի 7-ին պատերազմ հայտարարեց Ավստրո-հունգարական կայսրությանը, բայց երբեք դա չարեց Օտոմանյան կայսրության և Բուլղարիայի հանդեպ։ Այսպիսով, ԱՄՆ-ը խուսափեց մասնակցել Անտանտի իր դաշնակիցների ռազմական արշավներին Բալկանների և Մերձավոր Արևելքի ռազմական թատերաբեմերում։ Միաժամանակ, Խաղաղ օվկիանոսում Ճապոնիայի՝ իրենց պաշտոնական դաշնակցի ուժեղացմանը ամերիկացիները բացասաբար ու կասկածանքով էին նայում, որը միացել էր Անտանտին 1914թ. օգոստոսին։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 34278


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Հունվարի 13, 2020


Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը, հայտարարելով Սիրիայից դուրս գալու մասին, մի փոքր միտքը փոխել է. հոկտեմբերին Թրամփը ԱՄՆ զինվորա...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020


Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռո...

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Հունվարի 9, 2020


Ամերիկացիներն այս տարին սկսեցին իրենց ոճով` միջազգային մակարդակի խուլիգանությամբ: Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, իհարկ...

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Դեկտեմբերի 23, 2019


Անցած ուրբաթ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) հրամանատար և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազմա...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Դեկտեմբերի 12, 2019


Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումը երջանկություն դարձավ հայ ժողովր...

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նոյեմբերի 11, 2019


ԱՄՆ Կոնգրեսը ցեղասպանություն է ճանաչել Թուրքիայում 1915թ. հայ բնակչության զանգվածային բնաջնջումը։ Դա առաջին քայլն է Վաշինգտոնի ...

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հոկտեմբերի 30, 2019


Նոր Հայաստանի վերադաս երկրում պառլամենտի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Եվ ուրախ է Նոր Հայաստա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

Սեպտեմբերի 21, 2019


«Իրավունքի գերակայության» զորավիգ Թրամփը նկատի ունի ՀՀ սահմանադրության և սահմանադրական կարգի տապալումը, որը Հայաստանում տեղի է ...

Ի՞նչ է միավորում է Դոնալդ Թրամփին ու նազարյան լենային

Ի՞նչ է միավորում է Դոնալդ Թրամփին ու նազարյան լենային

Սեպտեմբերի 4, 2019


Հանրահայտ է, որ ամերիկյան էլիտան խնդիր ունի ուղեղի հետ: Ահա թե ինչ է ասում Դոնալդ Թրամփը լրագրողին՝ պատասխանելով Լեհաստանի և Եր...

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Հունիսի 5, 2019


Դոնալդ Թրամփն ասել է. Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում էկոլոգիան շատ ավելի վատն է, քան ԱՄՆ-ում։ Դա՝ այն դեպքում, երբ Նյ...

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Ապրիլի 24, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Հայ ժողովրդի մուրազն էլի չիրականացավ՝ «ցե...

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Մարտի 22, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել համաշխարհային հանրությանը. նախօրեին ԱՄՆ առաջնորդը սիրիական Գոլանի բարձունք...

ԱՄՆ-ը սկսում է գլոբալ արշավ համասեռամոլության բարձր գաղափարների համար

ԱՄՆ-ը սկսում է գլոբալ արշավ համասեռամոլության բարձր գաղափարների համար

Փետրվարի 20, 2019


Լուծելով ներքին և արտաքին քաղաքականության բոլոր հարցերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ է եղել համասեռամոլությունն ապաքրեա...

Որոշումն ընդունված է. Թրամփը պատերազմով գնում է Վենեսուելայի դեմ

Որոշումն ընդունված է. Թրամփը պատերազմով գնում է Վենեսուելայի դեմ

Փետրվարի 8, 2019


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 7-ի ճեպազրույցում ասել է, որ Վաշինգտոնն արդեն մշակում է Վենեսուելայի ...

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին - II

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին - II

Դեկտեմբերի 13, 2018


Հավանաբար, քչերն են մտածել այն մասին, թե ինչու, ասենք, գերմանացիները, շոտլանդացիները կամ անգլիացիները սփյուռք չունեն, և ինչու ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը