Ազգային խայտառակություն

Ծռտան Կարենը նորից ծռտեց, այս անգամ` Քոչարյանի դարդից ու Փաշինյանի սարսափից

Դեկտեմբերի 19, 2019
Ծռտան Կարենը նորից ծռտեց, այս անգամ` Քոչարյանի դարդից ու Փաշինյանի սարսափից

Shame.am-ը երբեք չի մոռանում իր հաճախորդներին, եթե անգամ մենք որոշ ժամանակ անուշադրության մատնենք նրանցից որևէ մեկին, ապա նա անպայման ձևը կգտնի հիշեցնել իր մասին մի նոր ստորությամբ և կստիպի մեզ կրկին անդրադառնալ իր խայտառակ կերպարին: Այսպես, վաղուց չէինք գրել Գևորգյան Կարենի` Ծռտան Կարենի մասին, որին Սերժ Սարգսյանը սխալմամբ կամ դավադիր ուժերի դրդմամբ շնորհել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում: Սա Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահն է, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Հիշեցնենք, որ Ծռտանը յուրահատուկ խայտառակություն է նաև նրանով, որ կատարյալ դեգեներատ է:

 

Մի քանի տարի առաջ մի շարք հրապարակումներից վիրավորվելով, սա դատի տվեց մեզ և դատը մասամբ տարավ: Փող էր ուզում, հերքում և ներողություն: Փող չվճարեցինք, քանզի չունեինք, հերքումն ու ներողությունն էլ իրականություն չդարձան: Արդյունքում տուժեց հենց Ծռտանը` վճարելով բոլոր դատական ու փաստաբանական ծախսերը, մոտ հազար դոլար: Մենք` ոչ մի կոպեկ: Ինչևէ, անցան տարիներ, և մեր հաճախորդը վերադարձավ:


Ուրեմն, այսօր Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել կալանքից ազատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա փափանման միջոցը: Ստորագրահավաքին միացած և Քոչարյանին ազատություն պահանջող արվեստի գործիչներից էր նաև պրն Ծռտանը: Բայց երբ լուրը տարածվեց և հավանության չարժանացավ իշխանության շրջանակներում, պրն Ծռտանը կարծեց, թե կպատժվի, կզրկվի իր կոչումից, լցրեց տակը, մազ էր մնացել դառնար  բակտերիական զենք ու անմիջապես դարձի եկավ` հրաժարվելով իր ստորագրությունից: Վազեց զուրաբյան լյովիկի կնգա խմբագրություն և հարցազրույց տվեց: Ըմբոշխնեք Մաթևոսյան Շողերի ու պրն Ծռտանի զրույցը.


- Պարոն Գևորգյան, Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող արվեստի գործիչներից մեկն եք: Դուք մտավախություն չունե՞ք, որ նա, հայտնվելով ազատության մեջ, կարող է ազդել գործով վկանների վրա:


- Ինձ զանգահարել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից և հարցրել՝ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ, որպեսզի փոխվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ես ասել եմ՝ դատում են՝ դատեն, թողնում են՝ թողնեն: Իմ ասածի իմաստը եղել է հետևյալը. եթե մեղավոր է թող դատապարտվի, եթե մեղավոր է, պետք է իր արժանի պատիժը կրի: Ցանկացած մարդ, ով հանցագործություն է կատարել այս երկրում, պետք է պատժվի: Բայց եթե որոշակի հանգամանքներում չի ապացուցվում մարդու մեղավորությունը, պետք է մարդուն թողել, մինչև ապացուցվի հանցագործությունը: Այդպիսի բան չի եղել, որ մեզ թուղթ բերեն, մենք ստորագրենք: Ես ունեմ իմ կարծիքը: Նորից եմ կրկնում՝ ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա: Եթե մեղավոր է, պետք է դատապարտվի, եթե մեղավոր չէ, չպետք է դատապարտվի: Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքական հայտարարություններով, իսկապես, չեմ զբաղվում, հավատացեք: Ես պարի մարդ եմ և իմ գործն եմ անում:


-   Բոլոր դեպքերում, եթե Քոչարյանն ազատության մեջ հայտնվի և ազդի գործով վկաների վրա, Դուք վկաների անվտանգությունը երաշխավորո՞ւմ եք:


-  Ես չեմ կարող այդպիսի հայտարարություններ անել, որովհետև ես բացարձակ այդ իրավիճակների մեջ խորացած չեմ: Ես չեմ կարող ասել՝ ինքն ազատության մեջ կլինի, չի լինի, որովհետև ես իրավիճակին չեմ տիրապետում և այդ հարցի ամբողջական պատկերը խորությամբ չգիտեմ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ մեզանից շատերն անձամբ ճանաչում են նրան: Ես  անձամբ նրան չեմ ճանաչում, ամբողջ կյանքում նրա հետ մեկ անգամ հանդիպում չեմ էլ ունեցել, ո՞նց ասեմ:


-    Այդուհանդերձ, եթե Քոչարյանն ազատության մեջ հայտնվի, և ազդի գործով վկաների վրա, Դուք դրա համար բարոյական պատասխանտվություն չե՞ք զգա:


-    Ես ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեմ: Պատասխանատվություն թող կրեն համապատասխան մարմինները:


-  Չեք վախենո՞ւմ դեմ գնալ հասարակական կարծիքին: Մտավախություն չունե՞ք, որ հասարակությունը կբոյկոտի և ձեր համույթի համերգներին մարդ չի՞ գա:


-  Ես բոյկոտելու բան չեմ տեսնում, կարծիք եմ ասել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ մի խառնեք քաղաքականության մեջ:


-  Բայց Ձեր անունը հայտնվել է Քոչարյանի ազատությունը պահանջողների ցանկում, ակամայից հայտնվել եք հասարակության ուշադրության կենտրոնում և քաղաքականության մեջ:


-    Ամեն մեկին արժանի պատիժ: Եթե մարդը արժանի է պատժի, դատարանը պետք է որոշի համապատասխան պատիժ տալ այդ մարդուն:


-  Նորմա՞լ եք համարում, որ Մարտի 1-ին տանկեր հանվեցին ժողովրդի դեմ: (Հավանաբար, այս հարցի ժամանակ Մաթևոսյան Շողերը բացել էր հոնի օղու երկրորդ շիշը, քանզի լրիվ խառնվել են նրա գլխի մեջ դեմքերն ու դեպքերը, ժամանակներն ու զինատեսակները, և նա մի պահ մոռացել էր, որ 2008-ի մարտի 1-ին տանկ չի եղել` ժողովրդի դեմ տանկեր հանվել են 1996-ին – խմբ.)


-  Դա սարսափելի բան է, ինչի մասին է խոսքը: Ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ: Թող դատաքննությունը պարզի և արժանի պատիժ տա այն մարդկանց, ովքեր մեղավոր են Մարտի 1-ի գործում:


-  Երեկ դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մանկուրտների հասարակություն ենք դարձել: Լինելով հասարակության մի մասնիկը՝ համաձա՞յն եք նրա հայտնած տեսակետին:


-  Ես չգիտեմ, ոչ լուրերի եմ հետևում, ոչ մի քաղաքական հայտարարության չեմ հետևում: Ես իմ գործն եմ անում, նոր ներկայացում եմ անում, ես ինչ գործ ունեմ քաղաքական բառերի հետ: Ես չեմ ստորագրել, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի: Ես ասել եմ՝ արժանի պատիժ: Եթե մարդը մեղավոր է, պետք է պատժվի, եթե մեղավոր չէ, պետք է ազատել: Ես չեմ ասել, որ նրա խափանման միջոցը փոխեք: Ես այդպիսի հայտարարություն չեմ արել:


- Ստացվո՞ւմ է, որ Քոչարյանի գրասենյակը խեղաթյուրել է Ձեր կարծիքը:


-  Իրենք հարցրել են՝ Դուք կո՞ղմ եք, որ խափանման միջոցը փոխվի: Ես չեմ ասել, որ այո, կողմ եմ, որ նրա խափանման միջոցը փոխվի: Ես ասել եմ, որ մեղավորները պետք է պատժվեն, իսկ ովքեր մեղավոր չեն, պետք է դուրս թողնել:  Հիմա դուք իմ հայտարարությունը ո՞նց եք մեկնաբանում: Ես կո՞ղմ եմ, որ իրեն հանեն: Ես ասում եմ, որ դուք կարող եք հերքել, ես այդպիսի բանի տակ չեմ ստորագրել և չեմ ասել, որ կողմ եմ, որպեսզի նրա խափանման միջոցը փոխվի:


Ուշադրություն դարձրեք զուրաբյան լյովիկի կնգա հարցերի ստորության մակարդակին և Ծռտանի բարոյական կերպարին (դուք պատասխանատվություն կկրե՞ք, եթե Քոչարյանը ազդի վկաների վրա, դուք չե՞ք վախենում, եթե ձեր տաղանդը հասարակությունը բոյկոտ անի և այլն): Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին… Քանի որ այն վխտում է պռոշները լցրած գեղի բոզերով, ինտելեկտուալ զրոյական մակարդակով այլ կասկածելի անձանցով, զարմանալի չէ, որ ՀՀ երկրորդ նախագահի աջակցության համար դիմում են Ծռտան Կարենի կարգի զիբիլներին:  Էլ մարդ չկա՞ր, որը գոնե չէր հանձնվի և կասեր` այո, ստորագրել եմ, չեմ վախենում բոյկոտից, իսկ գործով վկա էլ չկա, որ նրանց վրա Քոչարյանն ազդի:  Մինչև ե՞րբ սրանք պիտի նսեմացնեն և արժեզրկեն Ռոբերտ Քոչարյանին:






Դիտումների քանակ 34873


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Խայտառակ դիմանկարներ. Ռուբեն Միրզախանյան` ոչխարի և ծռտանի զինակից

Հունիսի 11, 2016
1

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) հունիսի 17-ին անցկացվելու է ռեկտորի թափուր պաշտոնի ...

Ի գիտություն Shame.am-ի հաճախորդների

Ի գիտություն Shame.am-ի հաճախորդների

Մայիսի 7, 2016
1

Այն, որ մեր կայքը կայացել է, անվիճելի է: Այդ են վկայում մի շարք հանգամանքներ, որոնցից ամենախոսունը բազմաթիվ հաճախորդներ ունենալ...

Հայաստանի մակեդոնյան փաղանգը մնաց առանց գործի (այս անգամ)

Հայաստանի մակեդոնյան փաղանգը մնաց առանց գործի (այս անգամ)

Ապրիլի 5, 2016


Բազմիցս գրել ենք, որ խայտառակությունների քանակը Հայաստանում այնքան մեծ է, որ հրատապ արտահանման կարիք կա: Նկատել ենք նաև, որ արտ...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

Փետրվարի 26, 2016


Եթե կա օրենք, այն պետք է գործի: Եթե օրենքը չի գործում, այն աստիճանաբար մոռացվում է և սկզբում դե ֆակտո, հետո նաև դե յուրե վերանո...

Ծռտան Կարենը կդառնա «Իսլամական պետություն»

Ծռտան Կարենը կդառնա «Իսլամական պետություն»

Փետրվարի 23, 2016


Դեռևս հին ժամանակներից մարդիկ օգտագործել են կենսաբանական զենք՝ անգամ չիմանալով դրա ազդեցության չափն ու դերը: Այդ ժամանակ պաշարվ...

Ծռտան Կարեն` հզոր խայտառակություն

Ծռտան Կարեն` հզոր խայտառակություն

Հուլիսի 29, 2015


Հերիք չէ, որ Ծռտանը մեզ դատի է տվել, մի բան էլ որպես հայցի ապահովման միջոց՝ պահանջել է հոդվածը հեռացնել կայքից: Իսկ դատավոր Էդի...

SOS. Ծռտան Կարենը սպառնում է դառնալ բակտերիական զենքի նոր անհայտ ձև

SOS. Ծռտան Կարենը սպառնում է դառնալ բակտերիական զենքի նոր անհայտ ձև

Հուլիսի 4, 2015


Մենք նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք Հայաստանի բնակիչներից մեկի՝ Ծռտան Կարենի ապաշնորհ և խայտառակ գործունեությա...

Ծռտան Կարենին ձվերը պարել չեն խանգարում, թեպետ նա զիբիլ է պարարվեստում

Ծռտան Կարենին ձվերը պարել չեն խանգարում, թեպետ նա զիբիլ է պարարվեստում

Մայիսի 29, 2015
50

Վերջին շրջանում ակտիվացել է հայկական պարի «վերջին հույսը»՝ Գևորգյանների ընտանիքն իր ամենակարկառուն ներկայացուցչի՝ Կարեն Գևորգյա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը