Ազգային խայտառակություն

Արփինե Հովհաննիսյանը և Սարգսյան Արմենը

Դեկտեմբերի 16, 2019
Արփինե Հովհաննիսյանը և Սարգսյան Արմենը

Արտյոմ Խաչատրյան


Անտառի բուոժքույրն ու վախկոտ բեգեմոտը

 

Արփինե Հովհաննիսյանը դիմել է նախագահ Սարգսյան Արմենին: Նրա ուղերձը մեզ հիշեցրեց բեգեմոտի մասին հայտնի սովետական մուլտֆիլմը: Այն մուլտֆիլմը, որտեղ անտառում համաճարակ էր տարածվել, բոլոր կենդանիներին պատվաստում էին, և միայն բեգեմոտն էր վախից փախչում ներարկումից և ուշաթափվում` տեսնելով ներարկիչը: Մի խոսքով, Արփինե Հովհաննիսյանը համոզում է Սարգսյան Արմենին, որ պատվաստումն ամենեևին էլ սարսափելի բան չէ, раз – и всё! Ահա թե ինչ է նա գրում.

 

«ՍԴ դատավորների «պարապության» նպաստի հայտնի նախագիծը ԱԺ-ի կողմից ամբողջությամբ ընդունվելուց անմիջապես հետո ուղարկվել է ՀՀ նախագահին:


Բոլորս գիտենք, որ նախագահ Սարգսյանը հրապարակավ, իսկ ոչ հրապարակավ էլ ավելի շատ սրտնեղում է, որ Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները հստակ չեն, սահմանափակ են, քիչ են, սակայն ակնհայտ է, որ կա սահմանադրական մեկ հոդված, որ նախագահի ամենասիրած հոդվածն է, ինչու ոչ` Արմեն Սարգսյանի պաշտպանիչ վահանը պատասխանատու իրավիճակներում։ Այն է՝ Սահմանադրության 129-րդ հոդվածը, որը սահմանում է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով։


ԱԺ-ի պաշարման առիթ հանդիսացած հոկտեմբերի 2-ի օրենքի պարագայում հենց այս դրույթը դարձավ նախագահ Արմեն Սարգսյանի փրկօղակը։ Նախ, պարոն Սարգսյանը սպասեց վերջին` 21-րդ օրվան, ապա դիմեց ՍԴ`օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար։ Սա հնարավորություն տվեց Արմեն Սարգսյանին օրենքի ընդունումից հինգ ամիս անց միայն, երբ տեղի էին ունեցել բուռն քրեաքաղաքական իրադարձություններ՝ սահմանադրական կարգի տապալմամբ խորհրդարանի արձակում, ընտրություններ, նոր խորհրդարանի ձևավորում, ստորագրել ի սկզբանե ակնհայտ սահմանադրական օրենքը` ամենախաղաղ պայմաններում, առանց որևէ պատասխանատվության և բեռի։ Այնքան խաղաղ, որ նույնիսկ ինքը` Արմեն Սարգսյանը, չպատասխանեց, թե ի վերջո ինչու էր ինքը դիմել Սահմանադրական դատարան, այլ ընդամենը իր աշխատակազմի իրավաբանական վարչության միջոցով պաշտոնապես տեղեկացրեց, որ իր ՍԴ դիմելու պատճառներից մեկն այն էր, որ օրենքի որոշ դրույթներ դարձել են ԲԱԶՄԱԹԻՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ:

 

Գուցե բարդ է, բայց ենթադրում եմ` Արմեն Սարգսյանն իր բազմաթիվ ուղեւորությունների միջակայքում պետք է տեղեկանա, որ իրեն ներկայումս ստորագրման են ուղարկել օրենք, որն առաջացրել է քննարկումների իսկական փոթորիկ իրավաբանների եւ այլ շրջանակներում։ Այն աստիճան, որ օրենքի սահմանադրականության վերաբերյալ նույնիսկ բովանդակային, թեև անհաջող բանավեճ է փորձում ծավալել արդարադատության նախարարը։ Իհարկե, նախագծի հեղինակը կարող է պնդել, որ այն սահմանադրական է, ես էլ անկեղծ հավատում եմ նրա անկեղծ համոզմունքին, որ ինքը զեկուցել է միանգամայն սահմանադրական նախագիծ, սակայն միայն այդ համոզմունքը օրենքը չի դարձնում սահմանադրական: Մեր հատարակական կացմակերպության էջին հասանելի են այն դրույթները, որոնք խնդրահարույց են, ընդ որում` ոչ միայն իմ, այլև բազմաթիվ իրավաբանների կարծիքով:


Կարծում եմ` նախագահ Սարգսյանի համար եկել է պատասխանատու պահը ցույց տալու, որ իր անկախությունը չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի հետ որպես հավասարը հավասարի հետ կատարված լուսանկարներով և հայտարարություններով։ Ու դրա համար կա պարզ բանաձև` ինչ արագությամբ նախագահը որոշում կկայացնի ստորագրել օրենքը կամ արդյո՞ք անսալով բազմաթիվ իրավաբանների մտահոգություններին կդիմի Սահմանադրական դատարան օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը քննարկելու համար, թե՞ ոչ։


Ընդ որում, հասկանալով, որ շահերի բախման խնդիր կարող է լինել ՍԴ անդամների կողմից այս օրենքին անդրադարձ կատարելիս, ՍԴ ուղարկելիս պետք է հատուկ շեշտադրել ՍԴ կողմից Վենետիկի հանձնաժողով կրկին դիմելու սուր անհրաժեշտությունը: Ինչո՞ւ: Քանզի հաղթահարված չեն այս հարցի մասով հանձնաժողովի մտահոգությունները և դրանք էլ ևս նախագիծը սահմանադրականության տեսանկյունից դարձնում են խոցելի: Եվ վերջում ուզում եմ ուղիղ դիմել իրեն.

 

Պարո'ն Սարգսյան, հավատացե՛ք, սա այն հարցն է, որտեղ ձեր «բարի» ու ոչ քաղաքական ռեյտինգի մի քանի տոկոսը արժե «զոհել», չնայած կարծում եմ ` նույնքան էլ կշահեք: Հավատացեք` սեփական սահմանադրական ֆունկցիայի իրականացումը մի քանի տոկոս վարկանիշ արժե, հատկապես որ այն ձեռք է բերվել ոչ մի բան չանելու արդյունքում: Ձեր մասին սովորաբար ասում են, որ դուք միշտ անում եք այն, ինչ ձեզ պետք է և հարմար` անկախ նրանից, ով և ինչքան է ձեզ քննադատում: Իսկ գուցե պա՞հն է, որ գեթ մեկ անգամ ձեզ «պետք» ու «հարմար» լինի անել այն, ինչը Ձեր սահմանադրական պարտականությունն է: Հավատացնում եմ ձեզ` հիմքերը առկա են, հիմնավոր ու համոզիչ, ոչ ինչպես նախորդ անգամ: Դուք անընդհատ խոսում եք Հայաստանի ապագայի, զարգացման հեռանկարների մասին, հիմա եկել է պահը տեսնելու Ձեր դերակատարումը այդ ապագայի մեջ։ Գուցե պա՞հն է ցույց տալ`արդյո՞ք Դուք ուզում եք լինել մի երկրի նախագահ, որտեղ Սահմանադրական դատարանի անկախությունը արժեք է, թե՞ ուզում եք լինել մի համակարգի մաս, որը օրինաչափ է համարում երկրի Բարձր դատարանի նկատմամբ ճնշումները, ընդ որում` անկախ նրանից, ինչ կարծիք եք ունեցել նախկին համակարգի մասին»։

 

Ինչպես տեսնում ենք, Արփինե Հովհաննիսյանը ստանձնել է անտառային բուժքրոջ գործառույթը: Հիմա տեսնենք` կստացվի՞ դարձի բերել ՀՀ նախագահին, որպեսզի նա կատարի իր լիազորությունները, թե՞ պատվաստումը պետք է բռնի ուժով կատարել: Սարգսյան Արմենին նաև տեղեկացնենք, որ մենակ Փաշինյան Նիկոլը չէ այս երկրում, որ ի զորու է դիմել բռնության:

 

Ինչևէ, վայելեք Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը թե Նոր Հայաստանում, թե անտառում: Մուլտֆիլմը հանճարեղ է, արժե նորից դիտել:






Դիտումների քանակ 48130


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սարգսյան Արմենը բեգեմոտ է

Սարգսյան Արմենը բեգեմոտ է

Դեկտեմբերի 26, 2019


Սարգսյան Արմենը, որը Նոր Հայաստանում նախագահ է աշխատում, այսօր Փաշինյան Նիկոլի սրտով որոշում է կայացրել` ստորագրել է մի խայտառա...

«Սասնա ծռերի» պաշտոնական պառվաբոզը դժգոհ է նախագահ Սարգսյանից

«Սասնա ծռերի» պաշտոնական պառվաբոզը դժգոհ է նախագահ Սարգսյանից

Նոյեմբերի 30, 2019


Նախագահ Սարգսյան Արմենը երեկ գնացել էր Մոսկվա լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը մասնակցելու համար: Սարգսյա...

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Հոկտեմբերի 23, 2019


Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա...

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

Հոկտեմբերի 23, 2019


Երկրի միասեռականներին, գրանտակերներին և բոլոր արևմտյան արժեքների բոլոր կրողներին հիմա էլ ցավ է պատճառում հաց բերող սարգսյան արթ...

Կալանք, կալանք մինչև վերջ

Կալանք, կալանք մինչև վերջ

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլի վիճակը վիճակ չէ: Հրայր Թովմասյանը դարձել է ժողովրդի վարչապետի թիվ մեկ դարդուցավը, ողբը, սուգը, վիշտը, տխրությու...

Պատմական հանդիպում, պատմական առիթ, պատմական պատմություն

Պատմական հանդիպում, պատմական առիթ, պատմական պատմություն

Հոկտեմբերի 9, 2019


Պատմական իրադարձություն է տեղի ունեցել Նոր Հայաստանւմ՝ ամենայն հայոց պոռնոաստղին ընդունել է հայ ազգի բոլոր միասեռականների, տրան...

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի բարոյական պատասխանատվության

Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի բարոյական պատասխանատվության

Հոկտեմբերի 3, 2019


Կասկածելի ծագում ունեցող քոչարյան անդոն ասում է, թե մտադիր չէ ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից երեկվա իր լկտիության հա...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Աշոտյանը իմաստնանում է

Աշոտյանը իմաստնանում է

Սեպտեմբերի 28, 2019


Հեղափոխությունը շատ բան տվեց Արմեն Աշոտյանին, ամենակարևորը՝ իմաստնություն: «Նախարարը կարող է անփորձ լինել, կարող է մեծամիտ լինե...

Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Սեպտեմբերի 19, 2019


Մարկոս Ավրելիուսը Հռոմի ամենահայտնի կայսրերից էր ու ժամանակի ամենառաաջադեմ մարդկանցից։ Նա այն կայսրերից էր, որ գրի էր առնում իր...

իոաննիսյան դաիելն ուզում է իջնել, բայց տեղ չունի

իոաննիսյան դաիելն ուզում է իջնել, բայց տեղ չունի

Սեպտեմբերի 14, 2019


Պարզվում է, Փաշինյանին մոտ կանգնած Սորոսի վաստակները հումորի զգացում էլ ունեն: Օրինակ, իոաննիսյան դանիելը: Էս թափոնը որոշել է Ա...

Ինչո՞ւ է սիրում Սարգսյան Արմենին բաբաջանյան արմանը

Ինչո՞ւ է սիրում Սարգսյան Արմենին բաբաջանյան արմանը

Հուլիսի 6, 2019


Չէինք ասի, թե բաբաջանյան արմանը երազում է նախագահ Սարգսյանի հետ սեքս վայելել (սա գիտակցում է, որ նախագահը պեդերաստ չէ և, հետևաբ...

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Հուլիսի 5, 2019


Սահմանադրության օրվա առիթով հնարավոր չէ չխոսել ՀՀ սահմանադրության երաշխավորի՝ ՀՀ նախագահ Սարգսյան Արմենի մասին: Եվ մարդիկ խոսու...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Սարգսյան Արմենը Փաշինյան Նիկոլի ֆեյքն է

Սարգսյան Արմենը Փաշինյան Նիկոլի ֆեյքն է

Հունիսի 17, 2019


Այսպիսի եզրակացության եկան այսօր Anti fake president ակցիայի մասնակիցները «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպութ...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

գրիգորյան վահեն թքած ունի նախագահ Սարգսյան Արմենի վրա

գրիգորյան վահեն թքած ունի նախագահ Սարգսյան Արմենի վրա

Մայիսի 31, 2019


Ազգային ժողովն ընտրում է Սահմանադրական դատարանի դատավորի: Ինչպես հայտնի է, թեկնածուն գրիգորյան վահեն է, որին առաջադրել է ՀՀ նախ...

Նախագահ Սարգսյանի աչքին եկած հույզերը հուզել են Արփինե Հովհաննիսյանին

Նախագահ Սարգսյանի աչքին եկած հույզերը հուզել են Արփինե Հովհաննիսյանին

Մայիսի 11, 2019


Տիկին Հովհաննիսյանը պետք է իմանա, թե ինչ պատճառաբանությամբ է նախագահ Սարգսյանն այդ չարաբաստիկ օրենքն ուղարկել ՍԴ: Նախագահականի ...

Թանկ նվեր Արմեն Սարգսյանին Փաշինյան Նիկոլից

Թանկ նվեր Արմեն Սարգսյանին Փաշինյան Նիկոլից

Ապրիլի 1, 2019


Պետական ծախսերը կրճատելու, բյուջետային միջոցները խնայելու մասին խոսակցություններն ու նախկին ընդդիմության խոստումները իրականությ...

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Լկտի Էրդողանը
Դեկտեմբերի 21, 2019


Լկտի Էրդողանը