Միջազգային խայտառակություն

Պատիժ ամերիկյան ձևով

Դեկտեմբերի 10, 2019
Պատիժ ամերիկյան ձևով

Միացյալ Նահանգները Լատվիայի քաղաքացուն, Վենտսպիլսի քաղաքապետին, Լատվիայի տարանցիկ բիզնեսի ասոցիացիայի նախագահին և Վենտսպիլսի ազատ առևտրի վարչության նախագահին ներառել են այսպես կոչված Մագնիտսկու ցուցակում և նրա դեմ պատժամիջոցներ մտցրել։ ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ Այվար Լեմբերգը ներառված է ցուցակում որպես պաշտոնատար անձ և որպես անձ, որը պետական պաշտոններ է զբաղեցրել՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված լինելով կոռուպցիայի, հօգուտ իրեն պետական գույքի օտարման, հրապարակային գնումների մեքենայությունների հետ։

 

ԱՄՆ գերատեսչությունը նշում է, որ Այվար Լեմբերգը վերահսկում է քաղաքական կազմակերպությունները և կուսակցությունները, և քաղաքական գործիչների կոռուպցիայի միջոցով անձնական շահ է կորզում։ Որ նա օգտագործում է ազդեցությունը լատվիացի պաշտոնյաներին պաշտոնի նշանակելիս կամ հանելիս, այդ թվում իրավապահ մարմիններում՝ ի շահ իրեն։ Լեմբերգի հետ միասին ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել նրա հետ կապ ունեցող հաստատությունները՝ Վենտսպիլիսի ազատ նավահանգիստը, Վենտսպիլսի զարգացման գործակալությունը և Բիզնեսի զարգացման ասոցիացիան։

 

Ուրեմն, ո՞րն է իրականում Լեմբերգի մեղքը։ REGNUM պարբերականը գրում է, որ Այվար Լեմբերգը ժամանակակից Լատվիայի ամենավառ քաղաքական դեմքերից մեկն է։ Նա ղեկավարում է Լատվիայի ամենաբարեկեցիկ քաղաքներից մեկը, գուցե՝ ամենաբարեկեցիկը՝ Վենտսպիլսը 1988 թվականից, 1994-ին քաղգործկոմի նախագահի աթոռից տեղափոխվելով քաղաքապետի պաշտոնին։ Լեմբերգին սերտորեն կապում են Կանաչների և գյուղացիների միություն քաղաքական միավորման հետ, որը երկար տարիներ մտել է տարատեսակ կառավարող կոալիցիաների մեջ, մինչև որ, ոչ առանց ԱՄՆ դեսպանության մասնակցության, հանվել է ներկա՝ XIII Սեյմի կառավարող կոալիցիայից։

 

Բայց գլխավորն այն է, որ Վենտսպիլսի քաղաքապետը հայտնի է իր կտրուկ արտահայտություններով ԱՄՆ-ի և նացիոնալիստների դեմ։ 2008-ից նրա դեմ մի քանի քրեական գործեր են ձգձգվում, որոնք այսօր միավորված են մեկ քրեական գործում, որն ավելի քան 200 հատոր է կազմում։ Լատվիական դատախազությունը կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ մեղադրվողի համար պահանջել է ութ տարվա բանտարկություն՝ գույքի բռնագրավմամբ, ինչպես նաև դրամական տուգանք՝ 150 նվազագույն աշխատավարձի չափով՝ 64 500 եվրո։ Վարույթը շարունակվում է։

 

Այսպիսով, Եվրամիության քաղաքի բնակչությունը 31 տարի շարունակ վստահում ու ընտրում է նրան ամեն անգամ, բայց ահա այդ մարդու արտահայտություններն ու քաղաքական հայացքները դառնում են պատճառ, որ վաշինգտոնյան մարզկոմից հրամայում են քրեական գործեր սարքել, իսկ հետո նրա դեմ պատժամիջոցներ են մտցնում։ Մի՞թե Վենտսպիլսի բնակչությունը 31 տարի խաբվել է իր քաղաքապետի կողմից։ Գուցե օվկիանոսի այն կողմից ավելի լա՞վ է երևում։

 

Վերջում՝ Լեմբերգի ամենագլխավոր մեղքի մասին։ Նա ռուսատյաց չէ, հանդուրժողական է Ռուսաստանի հանդեպ։ Դե, իսկ ամերիկացիները կհանդուրժե՞ն նմանին իրենց ստորաբաժանումներից մեկի՝ Եվրամիության տարածքում։

 

Հետգրություն

 

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է երկրի բանկերին պատժամիջոցների հետևանքների մասին, որոնք մտցրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը Այվար Լեմբերգի և Վենտսպիլսի մի շարք կոռուպցիոն խոշոր ձեռնարկությունների դեմ։ Բոլոր մասնավոր անձինք և ընկերությունները, որոնք 30 օրվա ընթացքում չեն դադարեցնի գործողություններն Այվար Լեմբերգի, Վենտսպիլսի ազատ նավահանգստի, Բիզնեսի զարգացման ասոցիացիայի, Վենտսպիլսի զարգացման գործակալության, Տարանցիկ բիզնեսի լատվիական ասոցիացիայի, ինչպես նաև այն ձեռնարկությունների հետ, որոնցում նշյալ անձին ու ընկերություններին է պատկանում բաժնետոմսերի ավելի քան 50%-ը, նույնպես կենթարկվեն պատժամիջոցների ԱՄՆ-ի կողմից։ Նաև՝ ընկերությունները, որոնցում նշված ընկերություններին կամ Այվար Լեմբերգին է պատկանում բաժնետոմսերի ավելի քան 50%-ը, պետք է այդ մասին տեղեկացնեն ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությանը, կարծում է Լատվիայի ԱԳՆ-ն։ Ահա այսպիսի հուզիչ հոգատարություն սեփական բնակչութան հանդեպ անկախ Լատվիայի կառավարության կողմից։






Դիտումների քանակ 49253


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Աշոտյանը կարևոր նամակ է գրել եվրահավին

Աշոտյանը կարևոր նամակ է գրել եվրահավին

Մայիսի 15, 2020


Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար կա Հայաստանում, փաստացի ԵՄ դեսպանն է, անունն էլ Անդրեա Վիկտորին (Սվիտալսկու հաջորդն է):...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Հայաստան - Եվրամիություն. խայտառակ սիրավեպի երրորդ ռաունդը

Հայաստան - Եվրամիություն. խայտառակ սիրավեպի երրորդ ռաունդը

Ապրիլի 20, 2020


Դժվար է ասել՝ սիրավեպի շարունակականությունը ռաունդներով կարելի՞ է չափել, թե՞ ոչ, բայց այն, ինչ նշմարվում է առաջիկայում, տեղի է ...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

Հայտնագործություն ԱՄՆ պետդեպարտամենտում

Հայտնագործություն ԱՄՆ պետդեպարտամենտում

Դեկտեմբերի 11, 2019


Երեկ գրել էինք, թե ինչպես և ինչու Լատվիայի Վենտսպիլս քաղաքի քաղաքապետը հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների ցանկում: Այժմ տեղեկանո...

ԵՄ-ն պաշտպանում է լիլիթին և կոչ է անում պատժել մեզ

ԵՄ-ն պաշտպանում է լիլիթին և կոչ է անում պատժել մեզ

Ապրիլի 10, 2019


Տրանսգենդեր լիլիթի և կարապետյան մաշայի համատեղ ֆինտն Ազգային ժողովում լուրջ մտահոգություն է պատճառել Հայաստանում ԵՄ պատվիրակութ...

Ամերիկացի զինվորականները սպառնալիք են դառնում Լատվիայի խորհրդարանի և կառավարության կանանց համար

Ամերիկացի զինվորականները սպառնալիք են դառնում Լատվիայի խորհրդարանի և կառավարության կանանց համար

Մարտի 16, 2019


Այն, որ ամերիկացի զինվորականները փորձանք են դառնում այնտեղ, որտեղ նրանց ուղարկում են, բոլորին է հայտնի։ Օրինակ, ԱՄՆ քաջարի զինծ...

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Հունվարի 29, 2019


Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Սրան ընդունել են նախագա...

Սվիտալսկին ազնիվ մարդ չէ

Սվիտալսկին ազնիվ մարդ չէ

Նոյեմբերի 14, 2018


Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար արարատ միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստ...

Հայաստանը տնտեսապես լիբերալ է, բայց ներքաղաքական առումով վախեցնում է-  հարցազրույց

Հայաստանը տնտեսապես լիբերալ է, բայց ներքաղաքական առումով վախեցնում է- հարցազրույց

Հոկտեմբերի 26, 2018


Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կոկորդ են պատռում՝ մեզ հավաստիացնելով այն մասին, որ միայն արտահերթ ընտրությունները կկարողանան կարգա...

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հուլիսի 20, 2018


Արևմուտքի ֆինանսական աջակցությունից դժգոհ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի առիթներով դժգոհել է Եվրոպայից այն բանի համար, որ սրանք ...

Զարմացած են, որ զարմացած է

Զարմացած են, որ զարմացած է

Հուլիսի 16, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելից վերադառնալուց հետո, ամփոփելով իր այցի արդյունքները, դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվր...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Ապրիլի 6, 2018


2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակ...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ