Խայտառակություն առանց մեկնաբանության

Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով

Դեկտեմբերի 6, 2019
Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով

Կոնստանտին Զատուլին

 

Ազգամիջյան քաղաքականությունն ու ազգամիջյան հարաբերությունները, հատկապես բազմազգ երկրում, շատ նուրբ բան են։ Մի ժողովրդի հերոսները միշտ չէ, որ հերոս կարող են լինել մյուսների համար։ Արմավիրցի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կասկածելի սխրանքը, որը ներկ էր լցրել հայ քաղաքական գործիչ և զինվորական Գարեգին Նժդեհի հուշատախտակի վրա Արմավիրի հայկական եկեղեցում, մինչև հիմա հանգիստ չի տալիս նրանց, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ չի կարելի դիմել հաշվեհարդարի հուշարձանների հանդեպ՝ ի նպաստ որևէ կոնյունկտուրայի։ Մանավանդ երբ բանը վերաբերում է պատմական գործիչների հիշատակին, որոնք, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ, վաստակ ունեն բազմազգ Ռուսաստանի քո համաքաղաքացիների եւ հայրենակիցների միանգամայն որոշակի հատվածի աչքում։


Չէ՞ որ հայերը մեր հայրենակիցներն են, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի միակ պաշտոնական ռազմաքաղաքական ու տնտեսական դաշնակիցը Կովկասում։ Ռուսաստանի Դաշնության երկու միլիոն քաղաքացի Ռուսաստանն ու Հայաստանն իր հայրենիքն է համարում, իսկ Արմավիր քաղաքում հայերը բնակչության կեսն են։ Եվ ոչ թե երեկվանից, ինչը վկայում է քաղաքի անվանումն իսկ։


Ինչո՞ւ եմ ես իմ պարտքը համարում հանդես գալ Արմավիրում տեղի ունեցած պատմության առիթով։


Նախ՝ խորհրդային դարաշրջանի հուշարձանների անարգման զզվելի վաքխանալիային հանդիման, որը մենք վերջերս տեսնում ենք Ուկրաինայում, Լեհաստանում, Մերձբալթյան պետություններում և այլուր, սեփական հողի վրա նույն կերպ վարվելը մուրճով կամ վրձնով, լինի պատգամավոր, թե շարքային քաղաքացի, նշանակում է՝ կանգնել վանդալների հետ նույն շարքում։ Սպասեք բումերանգի։ Մեր պարագայում երկար սպասելու հարկ չեղավ. արմավիրցի Վինոգրադովի կաթնեղբայր գրվեց ոմն Շահեն Հարությունյան Երևանից, որը ներկ լցրեց մեր մեծ դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին, որի չարամիտ սպանության անմիջական առիթը նախանցյալ դարում նրա կողմից Պարսկաստանում հայերի պաշտպանությունն էր։


Վինոգրադովն ու Հարությունյանը խելքից պատուհաս չեն, այլ խելք չունեն։


Երկրորդ, երբ բանը վերաբերում է կոնկրետ արշավին 1955 թվականին մահացած Գարեգին Նժդեհի պատմության շուրջ, որն այժմ ծավալվում է ԶԼՄ-ներում, անզեն աչքով էլ երևոււմ է, որ դրա նախաձեռնողը Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանի ղեկավարությունն է։ Այս հոդվածում հազիվ թե տեղին է գնահատական տալ՝ ով է իրավացի, ով՝ մեղավոր բուն հակամարտությունում։ Դա մեզ բավական կշեղի։ Պարզ է միայն, որ լարվածությունը տարածաշրջանում չի մարում, և կողմերը ակտիվորեն մեղադրում են միմյանց։ Ադրբեջանի իշխանություններին թվացել է, թե իրենք միավորներ կհավաքեն հայերին դեմոնացնելու փորձերում, եթե խաղարկեն Հայաստանում Գարեգին Նժդեհի հուշարձանի խաղաթուղթը, որին նրանք ներկայացնում են որպես ֆաշիստ և կոլաբորացիոնիստ։ Ակնհայտ է մեզ հայերի հետ կռվեցնելու ձգտումը Ռուսաստանի համար շատ զգայուն Հայրենական մեծ պատերազմի հարցում։ Թեև ուզում եմ նշել, որ մինչև հիմա ոչ ոք չի փորձել կասկածել խորհրդային հայերի հերոսականության հարցում, որոնց մեջ Խորհրդային Միության հերոսների և Մեծ հայրենականի ճակատներում զոհվածների թիվը ԽՍՀՄ հայ բնակչության հաշվարկով առաջ է անցնում Խորհրդային Միության մյուս բոլոր ժողովուրդների ցուցանիշներից։ Որի կառավարությունն ու խորհրդարանը մինչ օրս աշխատում են Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա հասցեում։


Արդարացի հարց է ծագում. ինչո՞ւ են այդ փորձին ասիստենտություն անում պատգամավոր Վինոգրադովը և որոշ այլ պատգամավորներ՝ իմ գործընկերները, որոնք հազիվ թե լրիվ պատկերացում ունեն Գարեգին Նժդեհի իսկական պատմության մասին։


Լազարյան ակումբի կայքում (http://lazarevsky.club/), որն ստեղծվել է անցած տարի՝ ավանդական ռուս-հայկական հարաբերությունների պահպանման և զարգացման համար, մենք որոշեցինք հրապարակել երկու փաստաթուղթ՝ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) նամակները Իոսիֆ Ստալինին (1947թ. դեկտեմբերին գրված) և Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ Սիմոն Վրացյանին (1953թ. մարտ)՝ գրված խորհրդային բանտում, որտեղ նա հայտնվել էր Բուլղարիայում ձերբակալվելուց հետո, որտեղ ապրում էր 1945թ.։ Ծանոթությունը թեկուզև այս վկայություններին թույլ է տալիս կասկածել Նժդեհի այն միանշանակ մեկնաբանման մեջ, որը ցանկանում են հիմնավորել՝ հղում կատարելով նրա շփումներին Գերմանիայի հետ պատերազմի տարիներին։ Մեր առջև հայ ազգայնական է, որը չի թաքցրել իր գլխավոր կենսանպատակը՝ պայքարը Թուրքիայի դեմ, որը դարասկզբին կազմակերպել էր Հայոց ցեղասպանությունը, որի ողջ մեղքը այն էր, որ կասկածվում էր ռուսների և Ռուսաստանի հանդեպ համակրանքի մեջ։ Չէ՞ որ Նժդեհի պատմությունը սկսվում է ոչ թե Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից, այլ շատ ավելի վաղ։ Այն սկսվում է Օսմանյան կայսրությունում՝ Նժդեհը քչերից մեկն էր, որ զենքը ձեռքին գլխավորեց հայ ոչնչացվող բնակչության պայքարը նրանց դեմ, ովքեր որոշել էին ոչնչացնել նրան։ Հենց այդ պատճառով, և ոչ թե այլ, նա Հայաստանում ազգային հերոս է։


Լինելով հայ ազգայնական՝ Նժդեհը չի եղել և չէր կարող լինել Հայաստան եկած խորհրդային իշխանության բարեկամը։ Ցանկանում եմ հիշեցնել, որ վերջինը նույնպես, իր հերթին, իր հանգամանքներից ելնելով, գոյատևման պայքար մղելով, այն ժամանակ Քեմալ Աթաթյուրքի Թուրքիայի հետ կնքել էր հարձակողական և պաշտպանական դաշինք, որը վերջինին թույլ տվեց հաղթել և հաստատվել։ Այդ միության կողմնակի հետևանքներից մեկը եղավ Խորհրդային Ռուսաստանի հրաժարումը Կարսի, Արդահանի, Բայազետի և այլ տարածքների բոլոր իրավունքներից, որոնք մինչ այդ մտնում էին Ռուսական կայսրության կազմի մեջ։ Տարածքներ, որոնք պատմականորեն մինչ այդ բնակեցված էին հայերով։


Հեշտ է լինել ամուր վերջին խելք։ Մենք հազիվ թե իրավունք ունենք դատապարտելու Լենինին ու բոլշևիկներին, բայց ակնհայտ է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր կողմից պաշտպանված Թուրքիան Կրեմլում դիտարկվում էր ոչ թե որպես դաշնակից, այլ որպես սպառնալիք։ Ամենադժվար՝ պատերազմի առաջին տարիներին ԽՍՀՄ-ը չէր կարող կովկասյան սահմանից հանել զորամասերը, որոնք ժամ առ ժամ սպասում էին պատերազմի մեջ Թուրքիայի մտնելուն Գերմանիայի կողմում։ Բուլղարիա տարագրված Նժդեհը, ինչպեսև հայ մյուս տարագիրները, սպասում էր նույն բանին։ Ինչպե նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Առաջին համաշխարհայինի՝ Հայոց ցեղասպանության արհավիրքների կրկնությանը։


Ձեռքը սրտին դնելով՝ մի՞թե հայերի այս տագնապի համար հիմքեր չկային։ Մի՞թե ժամանակակից Թուրքիան, որի հետ ժամանակավոր մեր շահերը համընկել են, իր վերաբերմունքով հարևան քրդերի ու սիրիացիների հանդեպ այսօր, չի ելնում այն մոտեցումից, որը նա ցուցաբերեց անցյալում, երբ հայերն ու հույներն էին նրա իշխանության տակ։


Ճակատագրով մերժված լինելով խորհրդային Հայաստանում՝ Նժդեհը ճակատագրական սխալ է գործում՝ փորձելով Գերմանիայում ձեռք բերել երաշխիքներ հայերի համար ԽՍՀՄ-ի դեմ Թուրքիայի կողմից հարձակման դեպքում։ Բայց նա չի մասնակցել հայկական ստորաբաժանումների կազմավորմանը վերմախտի զորքերում, չի շրջել զինվորական համազգեստով և չի արատավորել իրեն ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններին մասնակցելով։ Նժդեհի հանդեպ այդ նկրտումները ճիշտ հասցեով չեն։


Ես Նժդեհին ձոն չեմ գրում և չեմ առաջարկում նրա հուշարձանը դնել Ռուսաստանում։ Ես ընդամենը առաջարկում եմ ընդունել հայերի իրավունքը՝ նրա հանդեպ հատուկ իրավունք ունենալու, և ամենաանխիղճ ձևով նրան չվերագրելու ֆաշիստական հանցագործների պատմական վերակենդանացման հակվածություն։ Ի դեպ, հետպատերազմյան Խորհրդային Միությունում լավ էին հասկանում Վլասով և Ко-ի, որոնց կախեցին տրիբունալի դատավճռով, և Նժդեհի միջև տարբերությունը, որին ցանկանում էին օգտագործել Թուրքիայի դեմ պատերազմում։


Ուստի, երբ հաջորդ անգամ որևէ մեկը ցանկություն ունենա մուրճ, ներկ կամ ցանկացած այլ գործիք վերցնել ձեռքը՝ բարբարոսական նպատակներով օգտագործելու համար, ավելի լավ է թող գնա գրադարան։ Իսկ որ ամենագլխավորն է՝ չմասնակցի անհեթեթ ակցիաների և քարոզչական կամպանիաների, որոնք պարտադրում ու սադրում են այլ երկրներ՝ իրենց շահերից ելնելով։

 

Աղբյուրը` МК.РУ






Դիտումների քանակ 33503


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Դեկտեմբերի 25, 2019


2019թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ճառով ելույթ ունեցավ Տաշքենդում, ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողով...

Գրանտակերներն ուզում են մաքրել Լազարևյան ակումբը

Գրանտակերներն ուզում են մաքրել Լազարևյան ակումբը

Դեկտեմբերի 16, 2019


Բոլոր եվրարժեքների և այլ այլանդակությունների կրող բաբաջանյան արմանի քամակը մռմռում է Լազարևյան ակումբի գոյության պատճառով: Հիշե...

Փաշինյան Նիկոլի վալոդը դոշ տվեց Սերժ Սարգսյանի համար

Փաշինյան Նիկոլի վալոդը դոշ տվեց Սերժ Սարգսյանի համար

Դեկտեմբերի 13, 2019


Երևանում այսօր կայացավ Լազարյան ակումբի երրորդ նիստը ՌԴ պետդումայի ԱՊՀ հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի նախագ...

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Հոկտեմբերի 15, 2019


Ըստ երևույթին, Գարեգին Նժդեհի անվան շուրջ Ռուսաստանում մի սկանդալ էլ է բորբոքվում։ Կրասնոդարի երկրամասի ադրբեջանական համայնքի ն...

Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միաժամանակյա անդամակցությունը ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին՝ նրանց անվտանգության և արարման երաշխավորն է

Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միաժամանակյա անդամակցությունը ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին՝ նրանց անվտանգության և արարման երաշխավորն է

Հոկտեմբերի 14, 2019


Կարդալով վերջին ամսվա հրապարակումներն ադրբեջանական լրատվամիջոցներում՝ ակամա ուզում ես հիացմունքով բացականչել՝ վերջապես կատարվեց...

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

Երբ միասեռականը միասեռականին հեռվից է տեսնում…

Երբ միասեռականը միասեռականին հեռվից է տեսնում…

Մարտի 19, 2019


Լազարյան ակումբը բաբաջանյան արմանը չսիրեց: Անձամբ լինելով կեղտ՝ նա ջանք չի խնայում կեղտ լցնել ակումբի ու նրա հիմնադիր Կոնստանտի...

Նոր Հայաստանը սպառնում է դառնալ վիժվածքաբուծարան

Նոր Հայաստանը սպառնում է դառնալ վիժվածքաբուծարան

Մարտի 14, 2019


Զարմանահրաշ է Նոր Հայաստանն իր իշխանական և իշխանամերձ վառ անհատականություններով... բարսեղյան լևոնը հարսին է դոմփում, իոաննիսյան...

Նժդեհի ստվերը Վրաստանում

Նժդեհի ստվերը Վրաստանում

Մարտի 28, 2018


Նժդեհի գործը հասավ Վրաստան: Հիմա էլ այս երկրում գործող սլավոնական ժողովրդների ազգային կոնգրեսն է կոչ արել քանդել Երևանի կենտրոն...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Հունվարի 29, 2018


Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրակ...

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

Նոյեմբերի 29, 2017


Նոյեմբերի վերջին Ռուսաստանում առավել քննարկվող տեղեկատվական պատրվակը դարձավ նովիուրենգոյցի երիտասարդ Նիկոլայ Դեսյատնիչենկոն։ Բո...

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Հունիսի 9, 2017


Կան բոլոր հիմքերն այն բանի համար, որ նորաթուխ ՀՀԿ-ական ու նախարար Արմեն Ամիրյանին հեռացնեն իշխանական կուսակցության շարքերից: Ճի...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Լկտի Էրդողանը
Դեկտեմբերի 21, 2019


Լկտի Էրդողանը

Փաշինյան Նիկոլը փիղ է
Դեկտեմբերի 24, 2019


Փաշինյան Նիկոլը փիղ է