Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Դեկտեմբերի 4, 2019
Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Արտյոմ Խաչատրյան

 

Ղարաբաղյան հաղթանակի, Հայաստանի և Ղարաբաղի կայացման գործում մի քանի անհատականություն են լրջագույն ներդրում ունեցել` Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Տեր-Պետրոսյանի կողմից հրավիրված մի խումբ սովետական սպաներ ու գեներալներ (Դալիբալթայան, Միքայել Հարությունյան, Յուրի Խաչատուրով, Արկադի Տեր-Թադևոսյան և այլն), և Հայաստանում ու Արցախում կայացած աշխարհազորի առաջնորդները (Մանվել Գրիգորյան, Սամվել Բաբայան, Սեյրան Սարոյան, Վիտալի Բալասանյան, Սամվել Կարապետյան, Լևոն Մնացականյան և այլն), որոնք հետագայում դարձան պրոֆեսիոնալ զինվորականներ: Այսօրվա դրությամբ կարող ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանն ազատազրկված է և կնստի այնքան, քանի կա Փաշինյան Նիկոլ և քանի իշխանությունը պատկանում է ամերիկյան դեսպանին, Վազգեն Մանուկյանը որպես քաղաքական միավոր անզոր է: ԵԿՄ այլևս գոյություն չունի` Մանվելից ու Սեյրանից հետո ինչ-որ միքայելյան սասուն որևէ բանի ունակ չէ, էլ ուր մնաց կարողանա երկու ժամում հինգ հազար մարդ մոբիլիզացնել ու ուղարկել Ղարաբաղ, ինչպես դա արեց Մանվելը 2016-ի ապրիլին: Միքայել Հարությունյան, Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան` մեղադրյալ են և անպայման կազատազրկվեն Փաշինյան Նիկոլի անկախ դատարանով: Ո՞վ մնաց։ Սերժ Սարգսյանը, որին այսօր մեղադրանք առաջադրեցին, իսկ Ղարաբաղի ռազմաքաղաքական էլիտային Փաշինյան Նիկոլն արդեն վաղուց դուրս է գրել (Վիտալի Բալասանյան, Սամվել Կարապետյան, Լևոն Մնացականյան և այլն):

 

Փաստորեն, Նոր Հայաստանի շահերից բխում է պետականաշինության և բանակաշինության հայրերի վերացումը: Այլ կերպ չենք կարող բնութագրել Փաշինյան Նիկոլի վարքագիծը: Ջհանդամ, թե Վիտալի Բալասանյանը մեծ ավանդ ունի, փոխարենը Փաշինյան Նիկոլի կարապետյան վալոդն ասում է, որ նա քայքայում է Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Ուրեմն, Բալասանյանին պետք է մեկուսացնել և ջանք չխնայել նրան ձերբակալելու համար, եթե Հայաստանում հայտնվի: Հիմա ո՞նց անվանենք այսօրվա ռեժիմը: Հայրենասե՞ր։ Ազգայնակա՞ն։ Ժողովրդավարակա՞ն։ Ինչ էլ ասենք՝ կսխալվենք, քանզի Հայաստանում այսօր իշխում է ամերիկյան ռեժիմ` ի դեմս Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի:

 

Դե, Սերժ Սարգսյանին էլ փակեցիք, հետո՞։ Էլ մարդ չմնաց, հեղինակավոր մեկը չկա, որ զենքը վերցնի ու հետևից գոնե մի 100 հոգի տանի: հարությունյան արայի՞կն է պաշտպանելու գրիգորյան արմենի կնգան, որ չբռնաբարեն հանկարծ ասկյարները, թե՞ սիմոնյան ալենը։ Միգուցե փետրվարի 31-ի նախարա՞րը, թե՞ մակունց լիլիթը։ Էս ազգին սրանից մեծ լավություն էլ ո՞վ էր արել։

 

Ոչ ոք, միայն ամերիկյան դեսպանն ու Փաշինյան Նիկոլը:

 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, ապա այն ավելի քան ծիծաղելի է: Պարզվում է, ինչ-որ «Մաքսուդ» ընկերություն դիզվառելիքի ավելի մատչելի գին է առաջարկել, քան Սարգսյանի ընկեր Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը»։ Եվ Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն այնտեղ կոռուպցիա է տեսել: Ընդամենը մի նկատառում այս կապակցությամբ. եթե Փաշինյան Նիկոլն էլ լիներ 2013-ին ՀՀ նախագահ, ինքն էլ կկարգադրեր գյուղնախարարին գործարքը «Ֆլեշի» հետ անել: Ինչո՞ւ։ Որովհետև «Ֆլեշը» ճանաչված, կայացած և ապահով ընկերություն է, խոշոր հարկատու, որին կարելի է պետական միլիոններ վստահել, ի տարբերություն «Մաքսուդի», որի անունն առ այսօր ոչ ոք չի լսել, որն անգամ չի մտնում խոշոր հարկատուների ցանկի մեջ: Հիմա Սերժ Սարգսյանի հանցանքը ո՞րն է։ Որ պետության միլիոնները վստահել է կայացած ընկերությանը՝ ի վնաս ինչ-որ մի անհայտ դուքանի՞։ Թե՞ այն, որ այդ ընկերության սեփականատիրոջը վաղուց ճանաչում է։ Բա որ գումարը տային «Մաքսուդին», դա էլ փողը վերցներ ու թռներ Հայաստանից, մանավանդ որ գեթ մեկ չոփ չուներ այս երկրում։ Բա ի՞նչ երգ էր երգելու այսօր Փաշինյան Նիլոլը։

 

Ինչևէ, ամերիկյան դեսպանի հրահանգների կատարումը ժողվարչապետը փորձում է հասցնել իդեալականի: Գիտակցելով, որ նրան հեռացնում են աշխատանքից, Փաշինյան Նիկոլը ջանք ու նամուս չի խնայում դեսպանին ապացուցելու համար, որ նա ազնվորեն ծառայում է ԱՄՆ շահերին, նա ամեն գնով գլխատում է Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական էլիտան` ինչպեսև հրահանգված է նրան պետդեպարտամենտի կողմից:

 

Հալալ լինի հեղափոխական հայ ժողովրդին, ավելի ստույգ` Փաշինյան Նիկոլի նախրին, հալա՛լ: Գոնե վաղվանից իրենց կնանիքին աստիճանաբար տրամադրեն ու պատրաստեն տարբեր դրամատիկ ու ռոմանտիկ իրադարձությունների: Կյանք է, էլի, չես իմանա, թե դուռդ ով կթակի վաղը… Ամե՛ն:

 






Դիտումների քանակ 87357


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Մարտի 24, 2020


Ամեն ինչ տանում է նրան, որ Փաշինյան Նիկոլը կրկին ենթարկվի ուրոլոգիական միջամտության, այս անգամ՝ Ղարաբաղում: Նախընտրական գործընթ...

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Մարտի 23, 2020


ԱԱԾ-ն զեկուցել է Փաշինյան Նիկոլին, որ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին վաղը 14:00-ին պարտադրելու են արձակուրդի դիմ...

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Մարտի 22, 2020


Մամուլից տեղեկանում ենք, որ Փաշինյան Նիկոլը օրերս լուրջ կզբաղվի Միքայել Մինասյանով, իբր, հանձնարարել է ուժայիններին, դատախազութ...

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 18, 2020


Ժողովրդի վարչապետն այսօր հերթական անգամ ստորաբար ստեց հանրությանը: Գնացել էր հարցազրույցի պոռնոաստղ Աբրահամյան Արամի մոտ և ասել...

Լեգիտիմ քոչարյան անդոն խորհում է կեղտ բռնելու մասին

Լեգիտիմ քոչարյան անդոն խորհում է կեղտ բռնելու մասին

Մարտի 17, 2020


Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և այլնի հանձնաժողովի նախագահ քոչարյան անդրանիկը շատ է սիրում հարցազրույցի գնալ բաբա...

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Մարտի 17, 2020


Հոդվածը ցանկանում եմ սկսել ընթերցողներին դիմելով. դիցուք՝ հոգեբանորեն բնավ հեշտ չէ մեր քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի հայտ...

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Մարտի 16, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, պարետատուն հիմնեց, պարետ էլ նշանակեց ավինյան տիկոյին: 30 օր անըն...

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Մարտի 12, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը տևական ժամանակ է, ինչ ուզում է քաղաքական գնահատակ տալ վերջին 20 տաարիներին և Հայաստանը հռչակե...

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Մարտի 12, 2020


Փաշինյան Նիկոլը լակոտախմբեր է ստեղծել՝ հեղափոխության պահապաններ անվանմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օ...

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Մարտի 12, 2020


Զարմանալի խայտառակություն է ՀՀ ժողվարչապետը: Ուրեմն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պանդեմիա է հ...

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Մարտի 10, 2020


Փաշինյան Նիկոլն արձակուրդում է, ժողվարչապետի պարտականությունները կատարում է ավինյան տիկոն, իսկ անձամբ ժողվարպետը քարոզ է անում ...

Հայաստանի հասարակության համախմբումը՝ պետության պահպանման կարևորագույն տարր

Հայաստանի հասարակության համախմբումը՝ պետության պահպանման կարևորագույն տարր

Մարտի 10, 2020


Չեմ թաքցնի, հագելի ընթերցող, որ բնավ ուրախ չէի հերթական անգամ նոր օրինակներով հիմնավորելու Հայաստանի Հանրապետության «ժողվարչապե...

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Մարտի 9, 2020


Ռազմավարական դաշնակից երկու երկրներում ապրիլին նշանակված են սահմանադրական հանրաքվեներ։ Փոփոխությունների բովանդակության վերլուծո...

Փաշինյան Նիկոլը կսիրի՞ ուրոլոգիա

Փաշինյան Նիկոլը կսիրի՞ ուրոլոգիա

Մարտի 7, 2020


Երեկ տեղեկացրել էինք, որ Փաշինյան Նիկոլը ենթարկվեց ուրոլոգիական միջամտության Երևանի մետրոյում. մի աղջիկ, ՀՀ ոչ հպարտ քաղաքացի, ...

Փաշինյան Նիկոլը ենթարկվեց ուրոլոգիական միջամտության

Փաշինյան Նիկոլը ենթարկվեց ուրոլոգիական միջամտության

Մարտի 6, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր անհարմար ու տհաճ պահեր ապրեց, այն պահերը, որոնք տղամարդիկ սովորաբար ունենում են ուրոլոգի մոտ: Բայց լավ է՝...

Զարմանում է բաբաջանյան արմանը

Զարմանում է բաբաջանյան արմանը

Մարտի 6, 2020


Անկախ և միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանը դժգոհ է, որ դատարանը թույլ է տվել Սերժ Սարգսյանին մեկնել երկրից: Հիշեցնենք, որ ...

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

Փետրվարի 29, 2020


բաբաջանյան արմանի մոտ գարնանային սրացում է սկսվել, հավանաբար, կանանցից բացի, դա պեդերաստներին բնորոշ սրացում է, որը հանգեցնում ...

Կորոնավիրուսն ընդդեմ Փաշինյան Նիկոլի, աբաջյան գոհարի մարդու և այլոց

Կորոնավիրուսն ընդդեմ Փաշինյան Նիկոլի, աբաջյան գոհարի մարդու և այլոց

Փետրվարի 28, 2020


Կորոնավիրուսը Հայաստան դեռ չի հասել, եթե հավատանք թորոսյան արսենին, որին հավատալ չի կարելի: Բայց, այնուամենայնիվ, կորոնավիրուսի...

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 2

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 2

Փետրվարի 27, 2020


Շարունակում ենք նախկին քրեաօրիգարխիայի պատվերով կատարել Նոր Հայաստանի ղեկավարության սև-մութ հոգեկան աշխարհի հետազոտությունը: Այ...

Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է

Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է

Փետրվարի 26, 2020


Անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հերթական հանդիպումն ունեցավ Ռուսաստանի Դաշնության Սահմա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը