Խայտառակություն առանց մեկնաբանության

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 3, 2019
Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն արձագանքել ապտակի տեսքով է Փաշինյան Նիկոլի կարապետյան վալոդի այսօրվա հայտարարությանը: Մի քանի դրվագ Բալասանյանի արձագանքից.


«Վարչապետի խոսնակը ճիշտ չի գուշակել․ Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է միմիայն ՀՀ գործող իշխանության, այն է՝ Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանի համար, այո, քայքայիչ է… Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Արցախը Հայաստան է և վերջ»։ Վիտալի Բալասանյանն արձագանքում է, որ Փաշինյանի այս խոսքերը նախ փակուղային են բանակցությունների համար։ Բացի այդ, Արցախը Հայաստան չէ, և վերջ, Արցախն Արցախ է, Հայաստանը՝ Հայաստան… Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Արցախի հարցը պետք է կարգավորվի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով»։ Վիտալի Բալասանյանն ասում է, որ, նախ՝ գոյություն չունի Արցախի ժողովուրդ, Հայաստանի ժողովուրդ․ կա միասնական հայ ժողովուրդ՝ Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում, որին, սակայն, անընդհատ փորձում են տարանջատել, նախ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի թիմը, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի թիմը։ Արցախի ու Հայաստանի միջև բաժանարար գծերի քաշումը Հայաստանի ա՛յս և առաջին իշխանության գործելաոճն է։ Վիտալի Բալասանյանը նաև ասում է, որ չի կարող Հայաստանի ու Արցախի շահերով առաջնորդվող ղեկավարը հայտարարել խնդիրն Ադրբեջանի ժողովուրդի համար ընդունելի տարբերակով լուծելու մասին, նրան թույլ չի տա հայ ժողովուրդը։ Որովհետև մենք՝ պատերազմով անցած մարդիկս, գիտենք, թե ինչ է նշանակում խնդիրը թշնամու համար ընդունելի տարբերակով լուծում։ Դա չեն հասկանա մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ վարել են դասալիքի կյանք։


Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունում է ահաբեկչական խմբավորման անդամներին, փակ զրույց ունենում։ Իսկ մինչ այդ՝ նրանց ազատ է արձակում բանտից, թույլ տալիս, որ հիմնեն կուսակցություն, մասնակցեն ԱԺ ընտրությունների ու անգամ՝ տարածվեն Արցախում, օր ու մեջ ասուլիս տան, եթերներում հայտնվեն ու հայտարարեն, որ պատրաստ են նորից այդ քայլին՝ ահաբեկչության գնալ։ Վիտալի Բալասանյանը, որպես 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գնդի ահաբեկչությունը հաջողությամբ չավարտելու և ահաբեկիչների հանձման գործում մեծ դերակատարում ունեցող մարդ, ասում է, որ ահաբեկիչներին հովանավորողը, նրանց վրա հենվողը, ահաբեկիչներին դատ ու դատաստանը չավարտած ազատ արձակողը ոչ այլ ինչ է, քան նրանցից մեկը, առնվազն` համախոհը։


Նիկոլ Փաշինյանի ցուցումով կալանավորվում են, հետին պլան են մղվում Արցախյան պատերազմի հերոսները, ազատության դրոշակակիր է դառնում ԼԳԲՏ համայնքը։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդավարության անունից, բայց միանգամից թշնամի է հռչակում նրանց, ովքեր հանդես են գալիս իշխանությանն ուղղված առողջ քննադատությամբ։ Նիկոլ Փաշինյանի ցուցումով փորձում են խուզարկել Արցախի հերոսի ավտոմեքենան՝ առանց որևէ օրինական հիմքի։ Ու ապօրինի քայլը մնում է անարձագանք։


Ի՞նչ է ասում Վիտալի Բալասանյանը․ ասում է՝ այն էլ պատերազմող երկրում, բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիր ունեցող երկրում շռայլություն է նման դիլետանտ ղեկավարների առակայությունը։ Վիտալի Բալասանյանն ասում է, որ երկիրը փորձադաշտ չէ, չենք կարող թույլ տալ, որ մեզ իշխեն բանակից փախած, պատերազմը չտեսած ու այն չպատկերացնող, հայկականությունից հեռու ու Սորոսի պուլտով կառավարվող մարդիկ։ Վիտալի Բալասանյանն ասել ու կրկնում է, որ բոլորին չէ, որ կարող ես փռել ասֆալտին և այդպես շարունակելու դեպքում մի օր ինքդ ասֆալտին կփռվես։ Վերջապես, Վիտալի Բալասանյանն ասում է, որ իրավունք չունի հեղափոխական վարակը տարածվել Արցախում, քանի որ դա կործանարարար կլինի մեր երկրի համար։ Հեռու պահեք ձեր ձեռքերն Արցախից։


Վիտալի Բալասանյանն ասում է. Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԼՂ–ին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն տալու քաղաքականությունը։ Սրա դեմ պայքարել է Վիտալի Բալասանյանը, պայքարել են Հայաստանում, Արցախում և աշխարհով սփռված հայորդիները ու պայքարելու են միշտ։ Այս պայքարի համար Նիկոլ Փաշինյանին հակառակորդ են Վիտալի Բալասանյանը, Արցախցիները, Հայաստանցիներն ու Սփյուռքը։ Ավարտեմ խոսքս՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, նրանից հանրության՝ արդեն կայծակնային տեմպերով հիասթափությունը ցույց է տալիս՝ շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի համար ընդունելի կամ այսպես ասած՝ «սրտի թեկնածուն» չեմ։ Դա էլ ավելի է մեծացնում իմ հաջողության շանսերը»։


Ճիշտ է ասում գեներալ Բալասանյանը, նույն կարծիքն այսօր արտահայտել է Shame.am-ը: Մեկնաբանություններն ավելորդ են… 






Դիտումների քանակ 16608


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Հունվարի 17, 2020


Անցել է երկու շաբաթից մի փոքր ավելի, ինչ 2020 թվականը մտել է իր իրավունքների մեջ։ Հայաստանում և մեր դաշնակից Ռուսաստանում, ըստ ...

Նոր դեմոկրատական նվաճում Նոր Հայաստանում

Նոր դեմոկրատական նվաճում Նոր Հայաստանում

Հունվարի 15, 2020


Նոր Հայաստանն այսօր նոր դեմոկրատական բարձունքներ նվաճեց. ժողովրդի վարչապետը գնաց Քննչական կոմիտե և կամավոր հարցաքննվեց, առանց բ...

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Հունվարի 13, 2020


Փաշինյան Նիկոլը յոլա չգնաց Վանեցյան Արթուրի հետ: Նախ՝ հեռացրեց աշխատանքից, հետո թշնամացավ, այսօր էլ կասկածում է զանազան դավադրո...

Փաշինյան Նիկոլն ու պոռնոգրաֆիան

Փաշինյան Նիկոլն ու պոռնոգրաֆիան

Հունվարի 11, 2020


Փաշինյան Նիկոլի գաղտնի ծառայությունները փայլուն գործ են արել. հանուն Նոր Հայաստանի և ՍԴ դատավորներից ազատվելու կոմպրոմատ են ճար...

Փաշինյան Նիկոլն ուրիխանյանացնում է Հայաստանը

Փաշինյան Նիկոլն ուրիխանյանացնում է Հայաստանը

Հունվարի 9, 2020


Փաշինյան Նիկոլը կառավարության այսօրվա նիստում ևս մեկ քայքայիչ առաջարկ է ներկայացրել` քաղաքացիների տեսանկարահանման հիման վրա տնտ...

կարապետյան վալոդը գնաց

կարապետյան վալոդը գնաց

Հունվարի 9, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր դուրս գրեց կարապետյան վալոդին իր խոսնակի պաշտոնից: Հիշեցնենք, որ սա Տեր-Պետրոսյան Լևոնից ժառանգած ամենախա...

Քոչարյանը հերոսական անձնավորություն է, Փաշինյանը՝ ոչնչություն

Քոչարյանը հերոսական անձնավորություն է, Փաշինյանը՝ ոչնչություն

Դեկտեմբերի 29, 2019


Այսպես է ասում մոսկվացի քաղաքագետ, «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը։ Պրն Կուրղինյանը հրաժարվել է իր ստո...

Փաշինյան Նիկոլի ու 15 օրվա խոզի բդի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի ու 15 օրվա խոզի բդի կապակցությամբ

Դեկտեմբերի 26, 2019


Զարմանահրաշ են Փաշինյա Նիկոլի ու նրա կնգա հորդորներն ու խորհուրդները: Այսպես, ակամջալուր լինելով Հակոբյան Աննայի ու նրա մարդու ...

Փաշինյան Նիկոլը փիղ է

Փաշինյան Նիկոլը փիղ է

Դեկտեմբերի 24, 2019


Փաշինյան Նիկոլը շատ է սիրում ՀՀ հպարտ քաղաքացիներին, որոնց ընդհանուր գլխաքանակը նորմալ մարդիկ նախիր են համարում: Այքան է սիրում...

Իրար գլխի հավաքվող հակառուսական ինտերնացիոնալը Հայաստանում չի՛ անցնի

Իրար գլխի հավաքվող հակառուսական ինտերնացիոնալը Հայաստանում չի՛ անցնի

Դեկտեմբերի 24, 2019


Ավարտին է մոտենում 2019 թվականը։ Չեմ թաքցնում, հարգելի ընթերցող, որ նախաամանորյա այս օրերին դժվար էր տրամադրվել նորանոր փաստեր ...

Պղծության համաճարակը տարածվում է երկրով մեկ

Պղծության համաճարակը տարածվում է երկրով մեկ

Դեկտեմբերի 20, 2019


Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ օրիորդ Դանիբեկյան Աննայի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտ...

Փաշինյան Մարիամիկն ու А380 էրբասը

Փաշինյան Մարիամիկն ու А380 էրբասը

Դեկտեմբերի 17, 2019


Օրեցօր Փաշինյան Նիկոլը հմտանում է պետական բյուջե ներխուժելու և այնտեղից նյութական բարիքներ կորզելու արվեստում: Սկսեց այդ գործը ...

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Դեկտեմբերի 15, 2019


Սուքիասյան Խաչատուրը արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին: Արձագանքեց զուտ լևոնա-ՀՀՇ-ական ձևով: Նա գրել է...

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 14, 2019


Ռուբեն Հայրապետյանի երեկվա աղմկահարույց հայտարարությունները անտարբեր չթողեցին ոչ ոքի: Ով ասես չարտահայտվեց: Անգամ զարմանալի բան...

Փաշինյան Նիկոլի վալոդը դոշ տվեց Սերժ Սարգսյանի համար

Փաշինյան Նիկոլի վալոդը դոշ տվեց Սերժ Սարգսյանի համար

Դեկտեմբերի 13, 2019


Երևանում այսօր կայացավ Լազարյան ակումբի երրորդ նիստը ՌԴ պետդումայի ԱՊՀ հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի նախագ...

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Դեկտեմբերի 12, 2019


Եվ այսպես, 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում աշխատանքը կսկսի Լազարյան ակումբի երրորդ նիստը։ Օրակարգում մեկ հարց է. «Ռուսաս...

Փաշինյան Նիկոլն ու Ստամբուլյան կոնվենցիան

Փաշինյան Նիկոլն ու Ստամբուլյան կոնվենցիան

Դեկտեմբերի 12, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր բադասյան ռուստամիկի հետ կառավարությանը բացատրեց, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդամենը ընտանեկան բռնության դ...

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Դեկտեմբերի 11, 2019


Երբ 1799-ին գեներալ Բոնապարտը թողեց բանակը Եգիպտոսում և վերադարձավ Փարիզ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ֆուշեին դիմում էին Դ...

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Դեկտեմբերի 7, 2019


Իսագուլյանի և Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Արցախի փրկության մասին և եկել ենք այն եզրակացության, որ մեր փրկությո...

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Դեկտեմբերի 6, 2019


Հայաստանը հայտնվել է համաշխարհային քաղաքականության հայտնի անդրօվկիանոսյան ուժի կենտրոնի և Թուրքիայի համատեղ պայքարի էպիկենտրոնո...

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Լկտի Էրդողանը
Դեկտեմբերի 21, 2019


Լկտի Էրդողանը

Փաշինյան Նիկոլը փիղ է
Դեկտեմբերի 24, 2019


Փաշինյան Նիկոլը փիղ է