Խայտառակություն առանց մեկնաբանության

Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Դեկտեմբերի 2, 2019
Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Ստանիսլավ Տարասով


Nordic Monitor շվեդական կայքը՝ Ստոկհոլմի Սկանդինավյան հետազոտությունների և մոնիթորինգի լրատվական ռեսուրսը (Nordic Research and Monitoring Network), որտեղ լուսաբանվում են կրոնական, գաղափարախոսական և էթնիկական ծայրահեղականության և արմատական խմբերի խնդիրները, հրապարակել է նյութ՝ սենսացիայի հավակնությամբ։


Այն ստորագրված է Աբդուլա Բոզքուրթ, որը «իշխանությունների կողմից այսօր փակված թուրքական Today’s Zaman օրաթերթի մայրաքաղաքի (Անկարա) գրասենյակի շեֆն է»։ Ինչպես հավաստիացվում է, նրան հաջողվել է ստանալ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2-րդ տակտիկական հրամանատարության՝ ALTAY պլանի շրջանակում պատրաստած փաստաթղթի պատճենը, որտեղ նկարագրված է Հայաստանին օդային հարված հասցնելու սցենարը՝ OĞUZTÜR գաղտնի անվանմամբ։ Իհարկե, դրանից, ինչպես հավաստիացնում է հեղինակը, անհետացել են որոշ էջեր, որոնք նկարագրում են այդ գործողության մանրամասները։ Կորուստը հայտնաբերվել է 2016 թվականի մայիսի 4-ին Անկարայի Աքընջը ռազմակայանում, իսկ գրառումը՝ հասցեագրված Գլխավոր շտաբին, թվագրված է 2016թ. մայիսի 23-ով։ Nordic Monitor-ը չի տեղեկացնում, թե ինչպես են կորել այդ էջերը «գաղտնի պլաններից»։


Միանգամից նշենք, որ խոսքը իրադարձությունների մասին է, որոնք տեղի են ունեցել 2016-ի ապրիլի սկզբի, երբ Լեռնային Ղարաբաղում բռնկվեց «քառօրյա պատերազմը», և նույն թվականի հուլիսի միջակայքում, երբ Թուրքիայում հուլիսի կեսին նախաձեռնվեց ռազմական հեղաշրջման փորձ։ Այժմ թուրքական իշխանությունները պնդում են, որ պուտչը բարձրացրել էին այսպես կոչված «զուգահեռ պետության» կառույցները՝ խոստովանելով, իհարկե, որ այդ պատմության մեջ դեռ շատ չուսումնասիրված սյուժեներ կան։ Եթե իրադարձությունները ներկայացնենք զուտ ժամանակագրական հետևողականությամբ, ապա ուրվագծվում է հետևյալ ինտրիգ պարունակող պատկերը. առաջին անգամ Թուրքիայում իշխանափոխության հնարավորությունը բացահայտ նշվեց The Wall Street Journal-ի 2016թ. փետրվարի 22-ի հոդվածում։ Եվ այդ հաղորդագրությունն արագ որսացին թուրքական շատ ԶԼՄ-ներ։


Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբում նման ենթադրությունները հերքում էին։ Այնուամենայնիվ, թուրքական Hurriyet պարբերականը հոդվածաշարով պնդում էր, որ երկրի բարձրագույն զինվորական հրամանատարությունում ակտիվացել են «խորքային պետության» կողմնակիցները, և հեղաշրջումը կարող է տեղի ունենալ 2016թ. գարնանը։ Մարտի կեսին գրեթե ամենօրյա ռեժիմով առաջատար ամերիկյան, իսրայելական, անգլիական մաս-մեդիաները մշտապես գուշակում էին իրավիճակի կտրուկ ներքաղաքական սրացումների հավանականությունը Թուրքիայում։ Բայց դրա փոխարեն ապրիլի առաջին օրերին սկսվեց ղարաբաղյան պատերազմը, որը շատ առումներով հանելուկային է թվում։ Կարո՞ղ էին արդյոք այդ պահին պուտչիստները դիմել սադրանքի և ավիացիոն հարված հասցնել Հայաստանին, որպեսզի խիստ դժվարացնեին ռուս-թուրքական հարաբերությունները, խզեին գոյություն ունեցող երկխոսությունը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։


Սա բացառել չի կարելի։ Եվ այս մասով Բոզքուրթի նշած փաստաթուղթը ճշմարտանման է թվում, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե ղարաբաղյան պատերազմը ձգձգվող բնույթ ստանար։ Հիմքեր կան ենթադրելու, թե Մոսկվան սկզբից ևեթ վերահսկում էր իրավիճակը։ Թեև ոչ շուտ կիմանանք այն մասին, թե ինչ է ասել Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետն իր հայ և ադրբեջանցի գործընկերներին Մոսկվայում, ինչից հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն հրադադարի մասին։ Համապատասխան նախազգուշացում ստացավ նաև Թուրքիան, ինչից հետո Աքընջը ռազմակայան ուղարկվեց հատուկ հանձնաժողով, որը 2016թ. մայիսի 4-ին հայտնաբերեց OĞUZTÜR պլանի մի քանի էջերի կորուստը։ Ինչ-որ մեկը հետքեր նկատեց։ Մենք սա ասում ենք նրա համար, որ Բոզքուրթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերն ընդհանուր առմամբ տեղավորվում են տարածաշրջանում 2016թ. ապրիլ-մայիսի շրջանում իրական և ենթադրյալ իրադարձությունների համատեքստում։ Վարկած կա, որի համաձայն՝ հենց ղարաբաղյան պատերազմից հետո Էրդողանը հավատաց, որ իր դեմ գոյություն ունի դավադրություն, և սկսեց պատրաստվել դրա խափանմանը՝ տարբեր պատնեշներ դնելով։


Բայց հարցերը մնում են։ Ինչպե՞ս է Բոզքուրթին հաջողվել ձեռք բերել գաղտնի փաստաթուղթը, և ո՞վ է Թուրքիայում նպաստել դրան։ Ինչո՞ւ հենց հիմա են որոշակի ուժեր որոշել հրապարակայնություն հաղորդել տեղեկատվությանը, որը փորձում են տեղավորել ոչ միայն հայ-ադրբեջանական դիմակայության, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների ուղեգծում։ Ի՞նչ ազդանշան է տրվում և ո՞ւմ է ուղարկվում այն։ Չէ՞ որ Nordic Monitor-ի տեղեկատվությունը ճանաչողական բնույթի նպատակ չի դնում և ուղղված է նրանց, ովքեր կարող են Թուրքիայում և Ադրբեջանում իրադարձությունների որոշակի զարգացման պոտենցիա և հետաքրքրություն ունենալ։ Գուցե այս ամենի հետևում Անկարա՞ն է, որն այդ կերպ ինքնատիպ ձևով փորձում է վերացնել պատմական և քաղաքական խնդիրներն ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի հետ՝ բոլոր սլաքներն ուղղելով պուտչիստների դեմ։


Ո՞վ կտա այս հարցերի պատասխանները։ Իսկ քանի դեռ միայն գործողություններ կան, կսպասենք արդյունքներին։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն 






Դիտումների քանակ 43210


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայրենիքի փրկությունը միավորման մեջ է

Հայրենիքի փրկությունը միավորման մեջ է

Հունիսի 12, 2020


Դեռ ուսանողական նստարանից, տեղեկացված լինելով Օսմանյան կայսրության 36 թուրք սուլթանների, իսկ հետագայում՝ ներկայում կառավարող, ը...

Վանեցյան Արթուրը սկզբունքորեն չի ուզում մարդ դառնալ

Վանեցյան Արթուրը սկզբունքորեն չի ուզում մարդ դառնալ

Հունիսի 11, 2020


Վանեցյան Արթուրն իրեն պահում է այնպես, կարծես քավարանից է դուրս եկել: Հեռուստաեթերում հայտարարում է, թե, իբր, քյարամյան արգիշտի...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Մայիսի 10, 2020


Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (...

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Ապրիլի 23, 2020


Լեռնային Ղարաբաղի նորընտիր ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Դեկտեմբերի 23, 2019


Անցած ուրբաթ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) հրամանատար և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազմա...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Դեկտեմբերի 12, 2019


Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումը երջանկություն դարձավ հայ ժողովր...

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

Փաշինյան Նիկոլն այսօր կկրկնի Էրդողանի միտքը այլ ձևակերպումներով

Փաշինյան Նիկոլն այսօր կկրկնի Էրդողանի միտքը այլ ձևակերպումներով

Սեպտեմբերի 25, 2019


Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է նաև Ղարաբաղ...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ