Անհասկանալի խայտառակություն

Սամվել Կարապետյանը` միասեռականների և Ստամբուլյան կոնվենցիայի պայծառ գաղափարների հովանավոր

Դեկտեմբերի 1, 2019
Սամվել Կարապետյանը` միասեռականների և Ստամբուլյան կոնվենցիայի պայծառ գաղափարների հովանավոր

Արտյոմ Խաչատրյան


Չկա բան Հայաստանում և աշխարհում, ինչին կպչի Փաշինյան Նիկոլի ձեռքը և այն չպղծվի, չքայքայվի, չկործանվի: «Հայաստան» համահայկական հիմնադրամը չէր կարող բացառություն լինել, և ահա հերթը հասավ նրան:


Հայաստան համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։ Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս-Ստեփանակերտ», Արցախում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները և այլն)։ Հիմնադրամի ջանքերով են կառուցվել և վերակառուցվել նաև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ։ Հիմնադրամն իրականացրել է նաև 85-ից ավելի կրթական, մշակութային և գիտական ծրագրեր։ Հիմնադրամի իրագործած բոլոր հայրենանվեր ծրագրերը նպաստել են հայրենիքում գոյություն ունեցող առաջնային խնդիրների լուծմանը՝ նպաստելով հասարակ քաղաքացիների շրջանում հիմնադրամի ծրագրերին անմիջական մասնակցություն ունենալու ցանկությանը։ Հիմնադրամի տարեկան միջոցառումների ցանկում կարևորագույն տեղ է զբաղեցնում տարեկան հեռուստամարաթոնը, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից։ Հեռուստամարաթոնն ամբողջացնում է տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և սփյուռքում հավաքագրված գումարները՝ դրանք ուղղելով հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված նոր ծրագրերի իրագործմանը։ Առ այս պահը հիմնադրամը Հայաստանում և Արցախում կատարել է շուրջ 370 միլիոն դոլարի ներդրում:


Վերջին` 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է շուրջ 10 միլիոն դոլար, ավելի քիչ, քան անցած տարի: Այդ գումարից 1,5 միլիոնը նվիրաբերել է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, 200 հազար` Ալեքսանյան Սամվելը, Փաշինյան Նիկոլի անձնական օգտագործման Լֆիկ Սամոն:


Ուրեմն, քանի որ սա Նոր Հայաստանն է, որի իշխանությունն ուզում է Հնի վերջը տալ, փոփոխություններ են տեղի ունեցել նաև հիմնադրամի քաղաքականության մեջ: Այսպես, եթե Հին Հայաստանում հիմնադրամի հիմնական նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն էր, ապա Նոր Հայաստանում այն վերանայվել է` այս երկրում այժմ ենթակառուցվածքներ են համարվում բռնության ենթարկված կանայք և ԼԳԲՏ հանրույթը, և հիմնադրամն այսուհետ ֆինանսավորելու է նրանց խնդիրները: Ինչպես նշվում էր հեռուստամարաթոնի ընթացքում, «Հայաստան» համահայկական հիմնադրամն այս անգամ որոշել է աջակցել բռնության ենթարկված կանանց, ինչը Նոր Հայաստանի թիվ մեկ խնդիրն է դարձել, ավելի կարևոր, քան Ղարաբաղը, քան էկոնոմիկան, գիտությունն ու կրթությունը, սպորտն ու մշակույթը: Այս կապակցությամբ հեռուստամարաթոնի ընթացքում ելույթ ունեցավ ամերիկահայ Սրբուկ Սարկիսյանը, որը «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կայուն մոտեցումների ձևավորում» ծրագրի շրջանակում դեռևս 2019թ. հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել էր մեկ միլիոն դոլար: Սարկիսյանը Հայաստանում գտել է երկու համախոհ, երկուսն էլ կին` մեկը սիսեռյան վերան է, «Օղակ» ՀԿ նախագահ, ավինյան տիկոյի գրասենյակի ղեկավար սիսեռյան վահագնի մայրը, ահաբեկչության և մասնավորապես «Սասնա ծռերի» պաշտպան ու ջատագով: Մյուսը տիեզերական խայտառակություն և Փաշինյան Նիկոլի կուսակից մաթոսյան մարոն է, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ (Women's Support Center NGO) գործադիր տնօրեն, որը, ինչպես նշվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում, աշխատում է կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար, իսկ իր կողմից ղեկավարվող ՀԿ-ն ծառայություններ է մատուցում ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաներին, ինչպես նաև զբաղվում է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ: Այս հրաշալի եռյակն արդեն Երևանում հիմնել է երկու ապաստարան բռնության ենթարկված կանանց համար, վեց հատ էլ ուզում են հիմնել մարզերում, որպեսզի մարզերում էլ հայ ընտանիքներ քանդեն: Ավելորդ է ասել, որ մաթոսյան մարոյի կառույցը Սորոս Ջորջի հիմնադրամի մշտական շահառուներից է:


Չարժե մանրամասն խոսել սրանց առաջիկա պլանների մասին, թե ինչեր են պոկելու պետությունից ու «Հայաստան» համահայկական հիմնադրամից իրենց պայծառ նպատակների իրագործման համար: Խոսենք գլխավորից, իսկ գլխավորը հետևյալն է:


Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հարուստ մարդկանցից մեկն է, Հայաստանում վերադաս չունի, ի տարբերություն Լֆիկ Սամոյի, չի զանգում ժողվարչապետի օգնականին, թե հեռուստամարաթոնին փող փոխանցեմ, թե ոչ: Նա իր որոշումներն ընդունում է միանձնյա` ելնելով իր նախապատվություններից ու ճաշակից: Իհարկե, Կարապետյանը նաև ունի մեծ աշխատակազմ, որտեղ նրան խորհուրդներ են տալիս, ուղղորդում են այս կամ այն հարցում: Մեկը չգտնվե՞ց այդ կառույցում, որ բացատրեր. պրն Կարապետյան, այս տարի ու այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյան Նիկոլն է գրանտակեր հանրույթի հետ ղեկավարում Հայաստանը, կոպեկ անգամ չտաս «Հայաստան» հիմնադրամին, քանզի դրանք քո փողը կլափեցնեն միասեռականներին, կտրամադրեն Ստամբուլյան կոնվենցիայով նախատեսված ծրագրերին։ Նվիրաբերելով 1,5 միլիոն դոլար այս խայտառակ նախագծին՝ Կարապետյանը չի մտածե՞լ, որ խայտառակվում է, բացի այդ, պարզապես հիմար ու վնասակար քայլ է անում Հայաստանի համար: Դժվա՞ր էր այսքանը հասկանալ մի քանի օր առաջ և չերջանկացնել մաթոսյան մարոյին, սիսեռյան վերային, Նոր Հայաստանի մյուս բոլոր խայտառակություններին ու հակազգային տարրերին: 






Դիտումների քանակ 54118


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2019


Սամվել Կարապետյանը self made անձնավորություն է, որը հսկայական կայսրություն է կառուցել օտար երկրում, ընդ որում՝ զրոյից: Բնական է...

Գեներալ Բալասանյանին դրդում են զբաղվել կինոարվեստով

Գեներալ Բալասանյանին դրդում են զբաղվել կինոարվեստով

Սեպտեմբերի 3, 2019


Միասեռական բաբաջանյան արմանը եթեր է գնացել և ասել՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին քայլերին, թե «սա Վիտալի Բալասանյանի ...

մինասյան լարիսան նոր կոչում ունի

մինասյան լարիսան նոր կոչում ունի

Հունիսի 14, 2019


Այս խայտառակ կնոջ մասին շատ ենք գրել և կգրենք էնքան, որքան Հայաստանում կգործի Սորոս Ջորջի հիմնադրամը: Բայց այսօր առիթն ուրիշ է՝...

Ինչպես են գնահատում ՀՀ լակոտակրատիան սփյուռքում

Ինչպես են գնահատում ՀՀ լակոտակրատիան սփյուռքում

Նոյեմբերի 23, 2018


Փաշինյան Նիկոլն ասում էր, թե ՀՀ տնտեսական թռիչքաձև զարգացման միակ խոչընդոտը գործող պառլամենտն է. քանի կա վեցերորդ գումարման Ազգ...

Վստահության պատը ճաքեր է տալիս

Վստահության պատը ճաքեր է տալիս

Հուլիսի 9, 2018


Երբ ԱԱԾ-ն բերման ենթարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին և պարզվեց, որ Վարդանյանը հիմնադրամի բանկայի...

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Հունվարի 30, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հերթական պատժամիջոցների «սև ցուցակում» տեղ է զբաղեցրել նաև հայտն...

Խոսքդ շաքարով կտրեմ

Խոսքդ շաքարով կտրեմ

Նոյեմբերի 22, 2016


Այսօր մեր համաքաղաքացիների համար օրը սկսվեց տհաճ լուրով. նորից թանկացել է շաքարավազը: Համաձայն նախնական դիտարկումների, «Երևան Ս...

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

Նոյեմբերի 1, 2016


«Նյու Յորք թայմս» աշխարհահռչակ օրգանը աշխարհի նշանավոր հայերի համազգային տագնապն ու համերկրային ցասումն է հրապարակել։ Գլոբալ հա...

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հոկտեմբերի 3, 2016


2016 թվականի օգոստոսի 1-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում Աստված մեզ ուղարկելու է ազգային համաձայնության կառավարո...

Տաշիր Սամո՞ն է ձևավորում կառավարությունը

Տաշիր Սամո՞ն է ձևավորում կառավարությունը

Սեպտեմբերի 22, 2016


Կառավարության կազմի փոփոխություններին զուգընթաց շրջանառության մեջ դրվեց մի տեղեկություն, համաձայն որի բարեփոխումների դեպքում հա...

Կարապետյան եղբայրները անցնում են հարձակման

Կարապետյան եղբայրները անցնում են հարձակման

Սեպտեմբերի 6, 2016


Արդեն մի քանի օր է՝ համառ լուրեր են պտտվում, թե իբր Կարեն Կարապետյանը պատրաստվում է դառնալ Հայաստանի վարչապետ: Ճանաչելով Կարապե...

Նախ հանգիստ ու փող, հետո Հայրենիք

Նախ հանգիստ ու փող, հետո Հայրենիք

Մայիսի 4, 2016
2

Հայրենասիրության վերջին ուժգին բռնկումները հանգեցրին նրան, որ երկրում մեծ թափ հավաքեց «Ոչ թուրքական ապրանքներին և թուրքական հան...

Սամվել Կարապետյանին մենք կտեսնենք և կսիրենք հեռվից

Սամվել Կարապետյանին մենք կտեսնենք և կսիրենք հեռվից

Հոկտեմբերի 17, 2015
1

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը բացառում է իր քաղաքականություն մտնելու հեռանկարը, հաղորդում է NEWS.am-ը: Գործակա...

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Հոկտեմբերի 5, 2015


«Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի գործարքին, փայլուն...

Կարապետյան եղբայրների սուտն ու ճշմարտությունը

Կարապետյան եղբայրների սուտն ու ճշմարտությունը

Հուլիսի 15, 2015


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր հաստատեց այն, ինչը շուրջ 6 ամիս համառորեն հերքվում էր: Պատասխ...

Կարապետյան ընտանիքը հերքելով հաստատում է

Կարապետյան ընտանիքը հերքելով հաստատում է

Մայիսի 12, 2015
1

«Խոպանչիների» չարաբաստիկ օրենքը կապեցին «Տաշիր Գրուպի» ղեկավար, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի անվան հետ: ...

Վիպասան Րաֆֆին ու Տաշիրի Սամոն

Վիպասան Րաֆֆին ու Տաշիրի Սամոն

Ապրիլի 23, 2015
13

Հայաստանի և Հայաստանից դուրս ապրող հայազգի բոլոր ունևորները սկսել են մեկը մյուսի ետևից եկեղեցիներ կառուցել: Համաճարակի վերածված...

Քանի՞ կրկես պիտի փրկի Տաշիրի Սամոն

Քանի՞ կրկես պիտի փրկի Տաշիրի Սամոն

Մարտի 28, 2015


«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»,- հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի իր հայտնի ելույթում, երբ ԲՀԿ- առաջնո...

Տաշիրի Սամոն` փրկարարի դերում

Տաշիրի Սամոն` փրկարարի դերում

Փետրվարի 17, 2015
1

Ներքաղաքական կյանքի վերջին զարգացումների մեջ անկասկած իր առանձնակի տեղն է գրավել «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվաբնակ Սա...

Ռուսաստանը մեզ փող չի տա

Ռուսաստանը մեզ փող չի տա

Դեկտեմբերի 10, 2014
1

«Սփյուռքը մեզ կփրկի» թեզի սիրահարները սովորաբար փրկություն բառի ներքո հասկանում են այն գումարները, որ տարբեր առիթներով սփյուռքա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը