Ազգային խայտառակություն

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019
Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Արտյոմ Խաչատրյան


Ո՞վ է հաջորդ վարչապետը


(Շարունակություն, սկիզբը՝ այստեղ)

 

Նախորդ հոդվածում գրել էինք, որ Փաշինյան Նիկոլը կձգի առավելագույնը մինչև մարտ: Փոքր-ինչ թափանցենք ժողվարչապետի ծանր կացության մեջ:

 

Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով ավելացնել իրենց գալիք ազատազրկման ժամկետները: Հիմա Փաշինյանը մարդ է փնտրում, որպեսզի, նախ, կատարեն իր բոլոր ապօրինի հրահանգները, երկրորդ՝ մնան հավատարիմ: Ժողվարչապետը հաճույքով ԱԱԾ ղեկավար կնշանակեր բադասյան ռուստամիկին, ինչն էլ պահանջում են իրենից, սակայն դա կատեգորիկ չի ընդունվի Ռուսաստանի կողմից. բադասյան ռուստամիկը ՀՀ ԱԱԾ ղեկին՝ նշանակում է զգալի և զգայուն գաղտնիքների հանձնում ամերիկյան դեսպանին ու Սորոս Ջորջին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի ընդհանրապես դադարեցնել իր կապը ՀՀ ԱԱԾ-ի և արմատապես փոխել իր կապերի եղանակը ՀԱՊԿ մյուս երկրների անվտանգության ծառայությունների հետ: Դե, իսկ բադասյան ռուստամիկից զատ չունենալով այլ թեկնածություն՝ Փաշինյան Նիկոլը բավարարվում է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարով:

 

Այժմ Փաշինյան Նիկոլին երկու հենարան է մնացել երկրում՝ ուժային կառույցները, որոնց անմխիթար վիճակին նոր անդրադարձանք, և ամերիկյան դեսպանը, նա այլևս հրապարակ չունի: Իսկ ամերիկյան դեսպանի մտահղացումների մասին խոսել ենք անցած անգամ, այն է՝ հունվար ամսին պառլամենտի քվեարկությամբ նշանակել նոր վարչապետ, և Նորին գերազանցությունն այժմ թեկնածուներ է փնտրում:

 

Եվ ուրեմն, ունենք գահավիժող Փաշինյան Նիկոլ, օրեցօր վարկաբեկվող ու հեղինակություն մսխող, ունենք Ծառուկյան Գագիկ, որն ուզում է նստել նրա տեղը փողոցով, բայց ոչ հեղափոխական ճանապարհով, այսինքն՝ փողոցի թելադրանքով պառլամենտին պարտադրել իրեն ընտրել վարչապետ, ունենք Միքայել Մինասյան, որը Վատիկանի «պադվալում» հետևում է ներքաղաքական զարգացումներին: Հիմա տեսնենք, թե ինչ է սպասվում առաջիկայում:

 

Քաջատեղյակ լինելով ամերիկյան դեսպանի ծրագրերին՝ Փաշինյան Նիկոլն ամեն ինչ անելու է, որպեսզի նորից նրա աչքում վերականգնվի: Պետք է ենթադրել, նա սաստկացնելու է ռեպրեսիաները՝ միաժամանակ շարունակելով լքել ադեկվատության աշխարհը: Նախ՝ պետք է փորձի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ: Տակտիկական առումով ինչ-որ միավորներ նա կշահի, սակայն հեռանկարում էլ ավելի կվատթարացնի իր վիճակը: «Իմ քայլը» խմբակցությունում նշմարվում են գալիք առնետավազքի առաջին նշանները: Այնտեղ ամենևին էլ բոլորը ապուշ չեն աղազարյան հովիկի կարգի, պատգամավորական մանդատը այնտեղի մեծամասնության համար Աստծո անսպասելի պարգև էր, ոմանց համար՝ հարազատ ծնողներից թանկ, և նրանից զրկվելու մտադրություն ոչ ոք չունի, և, բնականաբար, այդ մանդատը բոլորի համար անհամեմատ թանկ է, քան Փաշինյան Նիկոլն ու թավշյա հեղափոխության իդեալները: Այսինքն՝ գործը հասել է նրան, որ ժողովրդի վարչապետն արդեն հենարան չունի անգամ իր թիմում:

 

Եվ այս ֆոնին պրն Ծառուկյանը փորձում է վարչապետ դառնալ: Պետք է ենթադրել, որ Ծառուկյանի մտադրությունը՝ փողոցով ստիպել ամերիկյան դեսպանին, որպեսզի նա պառլամենտին հրահանգի իրեն վարչապետ ընտրեն, դատապարտված է: Ծառուկյանը երբեք ռադիկալ քայլի չի դիմի և իշխանության բռնազավթման փորձ չի կատարի, հետևաբար, նրա հավաքած փողոցը շատ փոքր խաղաքարտ է դեսպանի համար: Ըստ այդմ, պրն Ծառուկյանին կարող ենք համարել ուտոպիստ. մինչև վերջ չգնալու և կեսից հետ կանգնելու նրա բնածին ավանդույթը երբեք թույլ չեն տա, որ նա դառնա Հայաստանում թիվ մեկ դեմք: Մնում է Միքայել Մինասյանը:

 

Նա կորցնելու բան չունի, թեպետև աչքի չի ընկել «դուխով», բնածին կոմպլեմենտարիստ է ու «և-և-իստ», այնուամենայնիվ, ունի Փաշինյան Նիկոլին առաջիկայում գժանոց կամ բանտ տեղափոխելու բոլոր ռեսուրսները: Մեկ քաղաքական ուժ արդեն հայտարարել է, որ կուզենար տեսնել Մինասյանին ընդդիմության լիդեր: Խոսքը «ԱդեկվաԴի» մասին է, որն արեց այդ հայտարարությունը և անմիջապես վարկաբեկվեց: Բայց դա ոչինչ չի նշանակում: Մինասյանը պետք է անի հետևյալը. ժողովրդի վարչապետին օրվա 24 ժամը պահի ադեկվատությունից դուրս հոգեվիճակում, նրան դրդի գժությունների, հանրային կարծիքի մեջ բեկում մտցնի, հանրային, գիտակցության մեջ քաոս առաջացնի: Փողոցը դրանից հետո մի փոքր դետոնատորով ինքնըստինքյան կհավաքվի: Իսկ թե ինչ է պետք անել դրա համար՝ արդեն տեխնիկայի հարց է:

 

Օրինակ. Մոսկվայում նկարահանվում է մի սերիալ՝ Փաշինյան Նիկոլի պարանոյային նվիրված, մեկ այլ սերիալ՝ նրա ենթադրելի շիզոֆրենիայի մասին, որտեղ միջազգային հեղինակություն վայելող մասնագետները կվերլուծեն ժողվարչապետի ծանր վիճակը, և այն մատչելիությամբ, որ Հայաստանի վերջին գյուղի գեղացուն էլ պարզ կդառնա: Հաղորդաշարերով, էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ների ողջ գործիքակազմով Հայաստանի ամենահեռավոր գյուղերի բնակիչներից մինչև մայրաքաղաք պիտի սարսափ սերմանվի Փաշինյան Նիկոլի հետագա պաշտոնավարման վտանգի մասին, Ստամբուլյան կոնվենցիայի ահուսարսափը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր չոբանին: Գրանտակեր եզրույթը հայ ժողովրդի համար պետք է դարձվի «թուրք»-ից վատ բան: Հայերի հավաքական ուղեղի մեջ պիտի մտցվի, որ գրանտակերը ինցեստաբան բարսեղյան լևոնի կերպարն է և դրանից բեթար մի բան, գրանտակերը անհայրենիք, անբարոյական, սրբապիղծ հոգեվաճառ է, դոլարից բացի սրբություն չունեցող: Կարճ ժամանակահատվածում կարելի է հասնել նրան, որ Սորոսի վաստակներն ուղղակի փողոց դուրս գալուց խուսափեն: Պետք է յուրաքանչյուր հայի, սերժատյացից մինչև նիկոլական, մատչելի բացատրել ու հասկացնել, թե ինչու է ժողվարչապետը տրանսգենդերին նախընտրում սպորտի իսկական լեգենդներից, որոնք հսկայական վնաս են հասցրել հայրենի սպորտին, ինչու և ինչ նպատակներով է նա հարությունյան արայիկի հետ պղծում ազգային մշակույթը, կրթությունը, ինչու լակոտախումբ ուղարկեց տարիուկես առաջ Վեհարանը օկուպացնելու: Պետք է բացատրել, որ ժողվարչապետի նպատակը Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացումն է, որովհետև հենց եկեղեցին է հայ ինքնության ողնաշարը, իսկ նրան հանձնարարված է ոչնչացնել հայ ինքնությունը: Իսկ թե ինչո՞ւ։ Դա մատչելի կարվի: Փաշինյան Նիկոլի յուրաքանչյուր քայլ ու խոսք, իսկ դրանց մեջ աստիճանաբար գժության դոզան շատանալու է, միկրոսկոպով պետք է զննվի և դարձվի հանրային գիտակցության քննելիք թեմա: Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներին պետք է ներգրավել այս կամպանիայի մեջ, այսօր արդիական է դառնում «Իմ քայլը» խմբակցության, կառավարության անդամների նզովքի ենթարկելու գործընթացը (Փաշինյանը մկրտված չէ, հետևաբար, նզովքի ենթական չէ), և Ստամբուլյան կոնվենցիայի օգտին քվեարկելու նրանց պատրաստակամությունը բավարար հիմք է դրա համար: Ի դեպ, անձամբ բանակցել եմ մի քանի եպիսկոպոսի հետ, որոնք համաձայն են նախաձեռնել այս գործընթացը, թեպետ ավելի հակված են կիրառել աղվեսադրոշմը, որը նույնպես տիեզերական խայտառակություն է:

 

Եվ ի՞նչ արդյունքի կբերի այս կամպանիան։ Ամերիկյան դեսպանը կզկվի իր հզոր գործիքակազմից` գրանտակերներից, անգամ ինդուլգենցիան դրանց թույլ չի տա, որ ինչ-որ հանրային ակցիաների դիմեն: Հայ ժողովուրդը վերջապես կհասկանա` ինչ ասել էր թավշյա հեղափոխություն: Փաշինյան Նիկոլի կողքին կմնան միայն նրանք, ովքեր այևս գնալու տեղ չունեն, բանտից բացի` ՀՔԾ-ի խաչատրյան սասունը, հոռոմցի գլխավոր դատախազը, մի քանի տասնյակ քննիչ, դատախազ ու դատավոր:

 

(Շարունակելի)

 






Դիտումների քանակ 77254


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի պառլամենտական երջանկության առիթով

Փաշինյան Նիկոլի պառլամենտական երջանկության առիթով

Մարտի 25, 2020


Փաշինյան Նիկոլի երեկվա խստացումները, որոնք փաստացի պարետային ժամ են սահմանում, չեմ կարող գնահատել, քանզի համաշխարհային պանդեմիա...

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Վիտալի Բալասանյան՝ Փաշինյան Նիկոլի սև երազի իրականացում

Մարտի 24, 2020


Ամեն ինչ տանում է նրան, որ Փաշինյան Նիկոլը կրկին ենթարկվի ուրոլոգիական միջամտության, այս անգամ՝ Ղարաբաղում: Նախընտրական գործընթ...

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Մարտի 23, 2020


ԱԱԾ-ն զեկուցել է Փաշինյան Նիկոլին, որ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին վաղը 14:00-ին պարտադրելու են արձակուրդի դիմ...

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Միքայել Մինասյան՝ կորոնավիրուսին հավասար գլխացավ

Մարտի 22, 2020


Մամուլից տեղեկանում ենք, որ Փաշինյան Նիկոլը օրերս լուրջ կզբաղվի Միքայել Մինասյանով, իբր, հանձնարարել է ուժայիններին, դատախազութ...

Խոսում և ցուցադրում է նախկին Նորին գերազանցությունը

Խոսում և ցուցադրում է նախկին Նորին գերազանցությունը

Մարտի 20, 2020


Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում նոր գրառում է կատարել։ Ստորև ներկայացնում ենք այն ամբո...

թորոսյան արսենը գողական է գնում

թորոսյան արսենը գողական է գնում

Մարտի 18, 2020


Առողջապահության նախարար թորոսյան արսենը մի քիչ տարօրինակ տղա է: Շատերը նրան դեգեներատ են համարում, ոմամք ասում են, թե իրեն է դե...

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 18, 2020


Ժողովրդի վարչապետն այսօր հերթական անգամ ստորաբար ստեց հանրությանը: Գնացել էր հարցազրույցի պոռնոաստղ Աբրահամյան Արամի մոտ և ասել...

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից սպառազինությունների փոխարեն մետաղի ջարդո՞ն է մատակարարել

Մարտի 17, 2020


Հոդվածը ցանկանում եմ սկսել ընթերցողներին դիմելով. դիցուք՝ հոգեբանորեն բնավ հեշտ չէ մեր քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի հայտ...

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Մարտի 16, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, պարետատուն հիմնեց, պարետ էլ նշանակեց ավինյան տիկոյին: 30 օր անըն...

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Հայաստանի ժողովուրդը հռչակագիր է գրել

Մարտի 12, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը տևական ժամանակ է, ինչ ուզում է քաղաքական գնահատակ տալ վերջին 20 տաարիներին և Հայաստանը հռչակե...

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Փաշինյան Նիկոլի հեղափոխության պահապանների առիթով

Մարտի 12, 2020


Փաշինյան Նիկոլը լակոտախմբեր է ստեղծել՝ հեղափոխության պահապաններ անվանմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օ...

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Փաշինյան Նիկոլ. հանրաքվե, հանրաքվե մինչև վերջ

Մարտի 12, 2020


Զարմանալի խայտառակություն է ՀՀ ժողվարչապետը: Ուրեմն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պանդեմիա է հ...

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Մարտի 10, 2020


Փաշինյան Նիկոլն արձակուրդում է, ժողվարչապետի պարտականությունները կատարում է ավինյան տիկոն, իսկ անձամբ ժողվարպետը քարոզ է անում ...

Հայաստանի հասարակության համախմբումը՝ պետության պահպանման կարևորագույն տարր

Հայաստանի հասարակության համախմբումը՝ պետության պահպանման կարևորագույն տարր

Մարտի 10, 2020


Չեմ թաքցնի, հագելի ընթերցող, որ բնավ ուրախ չէի հերթական անգամ նոր օրինակներով հիմնավորելու Հայաստանի Հանրապետության «ժողվարչապե...

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Մարտի 9, 2020


Ռազմավարական դաշնակից երկու երկրներում ապրիլին նշանակված են սահմանադրական հանրաքվեներ։ Փոփոխությունների բովանդակության վերլուծո...

Փաշինյան Նիկոլը կսիրի՞ ուրոլոգիա

Փաշինյան Նիկոլը կսիրի՞ ուրոլոգիա

Մարտի 7, 2020


Երեկ տեղեկացրել էինք, որ Փաշինյան Նիկոլը ենթարկվեց ուրոլոգիական միջամտության Երևանի մետրոյում. մի աղջիկ, ՀՀ ոչ հպարտ քաղաքացի, ...

Փաշինյան Նիկոլը ենթարկվեց ուրոլոգիական միջամտության

Փաշինյան Նիկոլը ենթարկվեց ուրոլոգիական միջամտության

Մարտի 6, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր անհարմար ու տհաճ պահեր ապրեց, այն պահերը, որոնք տղամարդիկ սովորաբար ունենում են ուրոլոգի մոտ: Բայց լավ է՝...

Կորոնավիրուսն ընդդեմ Փաշինյան Նիկոլի, աբաջյան գոհարի մարդու և այլոց

Կորոնավիրուսն ընդդեմ Փաշինյան Նիկոլի, աբաջյան գոհարի մարդու և այլոց

Փետրվարի 28, 2020


Կորոնավիրուսը Հայաստան դեռ չի հասել, եթե հավատանք թորոսյան արսենին, որին հավատալ չի կարելի: Բայց, այնուամենայնիվ, կորոնավիրուսի...

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 2

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 2

Փետրվարի 27, 2020


Շարունակում ենք նախկին քրեաօրիգարխիայի պատվերով կատարել Նոր Հայաստանի ղեկավարության սև-մութ հոգեկան աշխարհի հետազոտությունը: Այ...

թորոսյան արսենը քանդում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը

թորոսյան արսենը քանդում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը

Փետրվարի 27, 2020


Երկրի ամենալավ պետական բժշկական կենտրոններից մեկը հեղափոխական իշխանությունը նպատակաուղղված ոչնչացնում է: Որովհետև Արա Մինասյանը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը