Ազգային խայտառակություն

Ինչո՞ւ են անկախ Հայաստանում հուշտ լինում նոյեմբերի 29-ից

Նոյեմբերի 29, 2019
Ինչո՞ւ են անկախ Հայաստանում հուշտ լինում նոյեմբերի 29-ից

99 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանը փրկվեց դաշնակներից, և երկրում հաստատվեցին խորհրդային կարգեր: Հայաստանը 70 տարի անընդմեջ զարգանալու հնարավորություն ստացավ: Խորհրդային ժառանգության ահռելի մասը ոչնչացվեց անկախության տարիներին և շարունակում է ոչնչացվել, սակայն այն, ինչ ունենք այսօր՝ գիտակրթական համակարգ, մշակութային օջախներ, էներգետիկա և այլն, ստեղծվեց խորհրդային տարիներին, անկախ Հայաստանն այդպես էլ ոչ մի բան չստեղծեց:

 

Թվում է, թե նոյեմբերի 29-ը պետք է պետական տոն կամ գոնե համազգային մակարդակով նշվեր, բայց դա միայն թվում է: Հայ ժողովուրդը տոնում է միայն մայիսի 28-ը և Տեր-Պետրոսյան Լևոնի հանրաքվեի օրը: Նոյեմբերի 29-ի անտեսման որևէ ռացիոնալ բացատրություն չկա: Ինչո՞ւ։ Ուրեմն, 1913թ. համեմատ՝ 1986թ. դրությամբ Խորհրդային Միության հանրապետությունների ազգային հարստությունը ավելացել էր 50 անգամ, համախառն ներքին արդյունքը՝ 94 անգամ: Ընդունենք, 70 տարում Հայաստանի տնտեսությունն աճել է 90 անգամ: Մեկը կարո՞ղ է ասել, որ անկախության 30 տարիների ընթացքում մենք գոնե 5 անգամ ավելացրել ենք համախառն ներքին արդյունքը 1990-ի համեմատ, այնինչ պետք է ավելանար 40 անգամ։ Ծիծաղելի է, չէ՞։ Գուցե դա է պատճառը, որ այսօր՝ նոյեմբերի 29-ը, նշում են միայն սակավաթիվ կոմունիստները, իսկ ՀՀ հպարտ քաղաքացիները պարզապես անտեսում են, որովհետև Խորհրդային Հայաստանը համեմատելու բան չէր թե՛ դաշնակների, թե՛ Երրորդ հանրապետության հետ, էլ ուր մնաց Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանի հետ:






Դիտումների քանակ 66783


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը