Ազգային խայտառակություն

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019
Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Արտյոմ Խաչատրյան

 

Ո՞վ է հաջորդ վարչապետը. Ծառուկյա՞ն, թե՞ Մինասյան

 

Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) կամ գուցեև երկնային ինչ-որ բան (արքայություն կամ հակառակը): Փաշինյան Նիկոլին մնացել է ժողվարչապետի պաշտոնը վայելել ոչ ավելի, քան չորս ամիս (նրան կհեռացնեն հունվարին՝ ըստ ամերիկյան դեսպանի ծրագրի, կամ մարտին՝ ըստ Կրեմլի): Այժմ փորձենք մանրամասն նկարագրել մեր Փաշինյան Նիկոլի գլխին գալիք փորձանքի ուրվագծերը:

 

Ուրեմն, գաղտնիք չէ Փաշինյան Նիկոլի համար, որ պառլամենտում նա ունի ընդամենը 5-6 պատգամավոր (ուժեղ քաղաքական գործիչներ փաշինյան սիփան-միփան, հակոբյան հրաչ-մրաչ, գևորգյան հայկ-մայկ և այլն): «Իմ քայլը» խմբակցության մյուս գլխաքանակը Փաշինյան Նիկոլին չի պատկանում, անգամ աբաջյան գոհարի մարդը՝ միրզոյան արարատը, էլ չենք խոսում սիմոնյան ալենի մասին, որը կթռնի ում գլխից ասես: Բացի այդ, ամեն պահ ամերիկյան դեսպանը կարող է իր կողմը քաշել Մարուքյան Էդմոնի խմբակցությունից բազում մարմնավաճառների, ասենք՝ միասեռական մարմնավաճառ բաբաջանյան արմանին: Սա նշանակում է, որ ինքնիշխան Հայաստանում ամերիկյան դեսպանն ու Սորոս Ջորջը պառլամենտում ավելի շատ մարդ ունեն, քան հայ ժողովրդի ընտրյալ Փաշինյան Նիկոլը: «Իմ քայլը» խմբակցության կազմավորման հետ ի սկզբանե Փաշինյանը քիչ կապ է ունեցել. նրան ասել են՝ վերցրու քեզ մի քանի հոգի, մյուս ցուցակի հետ գործ չունես: Կառավարությունում ժողվարչապետի վիճակը նույնպես անմխիթական է. անգամ ավինյան տիկոն է թռել կամ կթռնի նրա գլխից, Գրիգորյան Մհերն ի սկզբանե իրենը չի եղել, մյուսները (բաթոյան զառա, բադամյան ռուստամիկ, հարությունյան արայիկ և այլն) զտարյուն սորոսականներ են՝ որոշ բացառաություններով: Զավեշտ է, բայց Փաշինյան Նիկոլի ամենանվիրված մարդը կառավարությունում այսօր Ցոլակյան Ֆելոն է, որը որևէ բան չի ներկայացնում իրենից:

 

Հիմա հարց. ինչո՞ւ է ամերիկյան դեսպանը դժգոհ Փաշինյան Նիկոլից: Ուրեմն, այս տարիուկեսվա ընթացքում հայ ժողովրդի վարչապետը ամերիկյան դեսպանին բավարարել է ընդամենը մի քանի անգամ, այն է՝ Ռոբերտ Քոչարյանի կալանք, Մանվել Գրիգորյանի դանդաղ սպանություն բանտում, Վլադիմիր Պուտինի արհամարհում (օդանավակայանում և նախագահականի բակում չդիմավորել), ՀԱՊԿ պղծում (Խաչատուրովի ձերբակալում): Առ այսօր Փաշինյան Նիկոլը չի կարողացել գլխատել Հայաստանի և Արցախի ողջ ռազմաքաղաքական էլիտան, չի կարողացել ոչնչացնել Սահմանադրական դատարանը, չի կարողացել ռուսատյացությունը հասցնել այն մակարդակին, որ հայ ժողովուրդն այսօր մեծից փոքր վայնասուն դներ 102-րդ ռազմակայանի փակման վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք, ժողվարչապետը վատ է աշխատել. ունենալով ինդուլգենցիա բոլոր հարցերում՝ նա այդպես էլ չկարողացավ բավարարել ամերիկյան դեսպանին, իսկ թե ինչ բան է այդ ինդուլգենցիան, լավ գիտեն աշխարհում: Օրինակ, շնորհիվ դրա, 2012-ի մայիսի 2-ին Օդեսայում օրը ցերեկով 48 մարդ այրեցին, որպեսզի ոչնչացնեն սեպարատիզմի սաղմերը հանուն ամերիկյան դեսպանի, և ոչ ոք չպատժվեց դրա համար: Նույն ինդուլգենցիան ուներ Փաշինյան Նիկոլը, և նա շատ ապաշնորհ վարվեց դրա հետ: Մի խոսքով, կյանքը առաջ է գնում, ամերիկյան նախագիծը տեղից չի շարժվում, և զարմանալի չէ, որ ամերիկյան դեսպանը որոշել է աշխատանքից հանել ժողվարչապետին հունվար ամսին: Մնում է միայն կողմնորոշվել ապագա վարչապետի թեկնածության հարցում, ինչի մասին կխոսենք ստորև: Այժմ՝ Փաշինյան Նիկոլին նետված հաջորդ մարտահրավերի մասին:

 

Գաղտնիք չէ ժողովրդի վարչապետի համար, որ պարոն Գագիկ Ծառուկյանը հաճախ է գնում Մոսկվա և Կրեմլում ունի լուրջ շրջապատ՝ ըստ Սերգեյ Կիրիենկոյին մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրների (Կիրիենկո՝ ՌԴ նախկին վարչապետ, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այսինքն՝ փաստացի ղեկավար, մտնում է ՌԴ ազդեցիկ դեմքերի հնգյակի մեջ)։ Ուրեմն, Ծառուկյանի և ռուսների պլանը հետևյալն է. մարտ ամսին փողոցով հեռացնել Փաշինյան Նիկոլին: Այսինքն՝ Ծառուկյանը փողով նախիր է քշում հրապարակ, Փաշինյան Նիկոլին հասցնում են ոչ ադեկվատ վիճակի, այդ ընթացքում փորձում են ամերիկյան դեսպանի հետ պայմանավորվել, որ նա իր ձայները ինքնիշխան Հայաստանի պառլամենտում տա պրն Ծառուկյանին, որն էլ կդառնա ՀՀ վարչապետ: Բայց այստեղ երկու հարց կա: Առաջին. պետք է ամերիկյան դեսպանին համոզել, որ Ծառուկյանի «և-և»-ն ավելի լավ է, քան քաոսը Փաշինյանի տարերային կործանումից հետո, երկրորդ՝ Ռուսաստանում, շնորհիվ ՀՀԿ ջանքերի, արդեն գիտեն, որ վճռորոշ պահին Ծառուկյանը դառնում է նապաստակ, ինչպես 2015-ին, և կարող է տապալել ողջ օպերացիան: Այսինքն՝ Կրեմլում գիտեն, որ չկա ուժ աշխարհում, որ կարողանա պարոն Ծառուկյանին ստիպել ավարտին հասցնել սկսած խաղը: Եվ այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ մարտի օպերացիայի համար այս պահի դրությամբ Կրեմլն այլ թեկնածու չունի՝ Ծառուկյանից զատ: Մնում է, որ պրն Ծառուկյանը կարողանա ապացուցել անձամբ պրն Կիրիենկոյին, որ ինքն առյուծ է բնածին, իր դեմ խաղ չկա, և 2015-ի ֆիասկոն չի կրկնվի:

 

Սակայն կա այլ հզոր խաղացող այս դաշտում: Դա նախկին Նորին գերազանցություն Միքայել Մինասյանն է: Նա էլ Վատիկանի «պադվալում» պարապ նստած չէ, նա էլ ունի իր գամբիտը, որի մասին կխոսենք հաջորդիվ, իսկ այժմ մի քանի խորհուրդ կործանման եզրին հասած ժողվարչապետին, փառքին մոտեցող Գագիկ Ծառուկյանին և առայժմ ստվերում գտնվող պրն Մինասյանին:

 

Պրն Փաշինյանին. շտապ հանձնարարել ԱԱԾ ղեկավարին ինչ-որ մի դատավոր Հրաչին ինչ-որ մի հարցով Գագիկ Ծառուկյանի կալանքի մասին հրահանգել. ուզես-չուսես կալանքը պիտի տաս: Ծառուկյանի կալանքն այսօր Փաշինյան Նիկոլի ամենահրատապ հարցն է, քանզի վաղը դա ուշ կլինի անել:

 

Պրն Ծառուկյանին. հեռանալ երկրից ժամանակավորապես և, Վլադիմիր Ուլյանով-Լենինի ու այաթոլա Խոմեյնիի պես, հեղափոխությունը ղեկավարել հեռվից:

 

Պրն Մինասյանին. հեռվից հետևել այս երկու տիտանների պայքարին և վճռական որոշում կայացնել հասունացած պահին, որի մասին կխոսենք:

 

(Շարունակելի)

 






Դիտումների քանակ 61019


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Նույն թեմայով

Ո՞վքեր են խորթ Հայաստանի ժողովրդին

Ո՞վքեր են խորթ Հայաստանի ժողովրդին

Հունվարի 23, 2020


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա գրառմանը Փաշինյան Նիկոլի գաղափարական շտաբը չէր կարող չանդրադառնալ: Եվ ա...

Յա, իրո՞ք

Յա, իրո՞ք

Հունվարի 21, 2020


Փաստորեն, նոր հասկացա՞ք, որ սրանք մարդ չեն: Գոնե ժամանակին Shame.am կարդայիք… Որ կարդայիք, կիմանայիք, չէ՞, որ շիզոֆրենիան, պարա...

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Հունվարի 17, 2020


Անցել է երկու շաբաթից մի փոքր ավելի, ինչ 2020 թվականը մտել է իր իրավունքների մեջ։ Հայաստանում և մեր դաշնակից Ռուսաստանում, ըստ ...

Նոր դեմոկրատական նվաճում Նոր Հայաստանում

Նոր դեմոկրատական նվաճում Նոր Հայաստանում

Հունվարի 15, 2020


Նոր Հայաստանն այսօր նոր դեմոկրատական բարձունքներ նվաճեց. ժողովրդի վարչապետը գնաց Քննչական կոմիտե և կամավոր հարցաքննվեց, առանց բ...

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Հունվարի 13, 2020


Փաշինյան Նիկոլը յոլա չգնաց Վանեցյան Արթուրի հետ: Նախ՝ հեռացրեց աշխատանքից, հետո թշնամացավ, այսօր էլ կասկածում է զանազան դավադրո...

Փաշինյան Նիկոլն ու պոռնոգրաֆիան

Փաշինյան Նիկոլն ու պոռնոգրաֆիան

Հունվարի 11, 2020


Փաշինյան Նիկոլի գաղտնի ծառայությունները փայլուն գործ են արել. հանուն Նոր Հայաստանի և ՍԴ դատավորներից ազատվելու կոմպրոմատ են ճար...

Փաշինյան Նիկոլն ուրիխանյանացնում է Հայաստանը

Փաշինյան Նիկոլն ուրիխանյանացնում է Հայաստանը

Հունվարի 9, 2020


Փաշինյան Նիկոլը կառավարության այսօրվա նիստում ևս մեկ քայքայիչ առաջարկ է ներկայացրել` քաղաքացիների տեսանկարահանման հիման վրա տնտ...

Քոչարյանը հերոսական անձնավորություն է, Փաշինյանը՝ ոչնչություն

Քոչարյանը հերոսական անձնավորություն է, Փաշինյանը՝ ոչնչություն

Դեկտեմբերի 29, 2019


Այսպես է ասում մոսկվացի քաղաքագետ, «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը։ Պրն Կուրղինյանը հրաժարվել է իր ստո...

Փաշինյան Նիկոլի ու 15 օրվա խոզի բդի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի ու 15 օրվա խոզի բդի կապակցությամբ

Դեկտեմբերի 26, 2019


Զարմանահրաշ են Փաշինյա Նիկոլի ու նրա կնգա հորդորներն ու խորհուրդները: Այսպես, ակամջալուր լինելով Հակոբյան Աննայի ու նրա մարդու ...

Փաշինյան Նիկոլը փիղ է

Փաշինյան Նիկոլը փիղ է

Դեկտեմբերի 24, 2019


Փաշինյան Նիկոլը շատ է սիրում ՀՀ հպարտ քաղաքացիներին, որոնց ընդհանուր գլխաքանակը նորմալ մարդիկ նախիր են համարում: Այքան է սիրում...

Իրար գլխի հավաքվող հակառուսական ինտերնացիոնալը Հայաստանում չի՛ անցնի

Իրար գլխի հավաքվող հակառուսական ինտերնացիոնալը Հայաստանում չի՛ անցնի

Դեկտեմբերի 24, 2019


Ավարտին է մոտենում 2019 թվականը։ Չեմ թաքցնում, հարգելի ընթերցող, որ նախաամանորյա այս օրերին դժվար էր տրամադրվել նորանոր փաստեր ...

Պղծության համաճարակը տարածվում է երկրով մեկ

Պղծության համաճարակը տարածվում է երկրով մեկ

Դեկտեմբերի 20, 2019


Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ օրիորդ Դանիբեկյան Աննայի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտ...

Ուշադրություն, Ուրիխանյան Տիկոն փորել է Ծառուկյանի տակը

Ուշադրություն, Ուրիխանյան Տիկոն փորել է Ծառուկյանի տակը

Դեկտեմբերի 19, 2019


Գագիկ Ծառուկյանի Ուրիխանյան Տիկոն դեպրեսիայի մեջ է 2015-ից ի վեր: Արդարացիորեն համարելով, որ հենց ինքը պիտի լինի Հայաստանի առաջ...

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Դեկտեմբերի 15, 2019


Սուքիասյան Խաչատուրը արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին: Արձագանքեց զուտ լևոնա-ՀՀՇ-ական ձևով: Նա գրել է...

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 14, 2019


Ռուբեն Հայրապետյանի երեկվա աղմկահարույց հայտարարությունները անտարբեր չթողեցին ոչ ոքի: Ով ասես չարտահայտվեց: Անգամ զարմանալի բան...

Փաշինյան Նիկոլն ու Ստամբուլյան կոնվենցիան

Փաշինյան Նիկոլն ու Ստամբուլյան կոնվենցիան

Դեկտեմբերի 12, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր բադասյան ռուստամիկի հետ կառավարությանը բացատրեց, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդամենը ընտանեկան բռնության դ...

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Դեկտեմբերի 11, 2019


Երբ 1799-ին գեներալ Բոնապարտը թողեց բանակը Եգիպտոսում և վերադարձավ Փարիզ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ֆուշեին դիմում էին Դ...

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Դեկտեմբերի 7, 2019


Իսագուլյանի և Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Արցախի փրկության մասին և եկել ենք այն եզրակացության, որ մեր փրկությո...

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Դեկտեմբերի 6, 2019


Հայաստանը հայտնվել է համաշխարհային քաղաքականության հայտնի անդրօվկիանոսյան ուժի կենտրոնի և Թուրքիայի համատեղ պայքարի էպիկենտրոնո...

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Դեկտեմբերի 4, 2019


Ղարաբաղյան հաղթանակի, Հայաստանի և Ղարաբաղի կայացման գործում մի քանի անհատականություն են լրջագույն ներդրում ունեցել` Վազգեն Մանո...

Յա, իրո՞ք
21.01.2020 | 14:28


Յա, իրո՞ք

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Յա, իրո՞ք
Հունվարի 21, 2020


Յա, իրո՞ք

Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Յա, իրո՞ք
Հունվարի 21, 2020


Յա, իրո՞ք