Տիեզերական խայտառակություն

Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին

Նոյեմբերի 26, 2019
Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին

Արտյոմ Խաչատրյան

 

Ռեժիսոր և ահաբեկիչ Օլեգ Սենցովը, որը Ռուսաստանում 20 տարով դատապարտվել էր Ղրիմում ահաբեկչություն նախապատրաստելու համար և վերջերս ազատ է արձակվել փոխանակմամբ, այսօր Եվրախորհրդարանում ստանում է Սախարովի մրցանակ։ Սախարովի մրցանակը հիմնվել է 1988թ.։ Եվ հանձնվում է այն անձանց, որոնք «բացառիկ ավանդ են ներդրել ողջ Երկրագնդում մարդու իրավունքների համար պայքարի գործում»։ Այսինքն՝ Եվրախորհրդարանը ահաբեկչին ճանաչում է որպես մեկը, որը «բացառիկ ավանդ է ներդրել ողջ Երկրագնդում մարդու իրավունքների համար պայքարում»։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև այդ ահաբեկիչը պայքարել է Ռուսաստանի դեմ։ Եթե պրն Սենցովը ահաբեկչությունը կազմակերպեր ինչ-որ տեղ Փարիզում, ապա այսօր ցմահ բանտարկության մեջ կլիներ։ Բայց Ռուսաստանը Փարիզ չէ։ Սրանով կարելի էր ավարտել, բայց քանի սկսել ենք խոսել Եվրախորհրդարանի և մարդու իրավունքների մասին, ապա խոսենք նաև նրա կողմից պարգևատրված Սենցովի և Ուկրաինայի մասին։

 

Ռուսական բանտից ազատ արձակվելուց հետո Օլեգ Սենցովը խոստացել է մտնել Մոսկվա տանկով և, ըստ երևույթին, պատրաստվում է այդ գործողությանը։ Իսկ ահա այսօր իր ելույթում նա պահանջել է վերադարձնել միջուկային զենքը Ուկրաինային, որից իբր երկիրն ինքնակամ հրաժարվել է։ Նշենք, որ ոչ Ուկրաինան, ոչ ԽՍՀՄ որևէ այլ երկիր միջուկային և առհասարակ ոչ մի զենք չի ունեցել. այն պատկանել է Խորհրդային Միությանը և կառավարվել է մի կենտրոնից։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի տարածքում մնացած միջուկային զենքի հասանելիության իրավունք ու հնարավորություն չունեին ոչ Կրավչուկը, ոչ Շուշկևիչը, ոչ էլ Նազարբաևը, ամեն ինչ գտնվում էր Ելցինի տնօրինության տակ։ Ուրեմն, արժե՞ խոսել այսօր ուկրաինական միջուկային զենքի մասին, որը նա կամովին նվիրել է ինչ-որ մեկին կամ հրաժարվել դրանից։ Չէ, չարժե։ Ավելին, Ուկրաինան ինքն է խնդրել դուրս բերել միջուկային զինանոցը, քանի որ այն սպասարկման կարիք ուներ, իսկ Կիևում հիփոթետիկորեն դրանով զբաղվել չէին կարող։ Իհարկե, Կրավչուկն ու Կուչման միջուկային զենքից իրենց հրաժարմանը մի ինչ-որ ժեստ հաղորդեցին, բայց բոլորը հասկանում էին, որ Ուկրաինային աղետ կսպառնար, եթե նրա տարածքում պահպանվեր ԽՍՀՄ միջուկային ժառանգությունը։ Ելցինն այն ժամանակ ուղղակի ասաց Կրավչուկին (հենց Կրավչուկի խոսքերից). «Լեոնիդ Մակարիչ, կամ զենքը վերցնում եմ հիմա, կամ հետո վազելու ես հետևիցս»։ Ինչից հետո խնդրողի դերում արդեն ոչ թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էին, այլ անկախ Ուկրաինան։

 

Եվ ահա այսօր Եվրախորհրդարանը ողբում է Ուկրաինայի միջուկազերծ կարգավիճակի համար ու պարգևատրում ահաբեկչին։ Դե, ինչ ասենք, այսպիսին է այսօր Արևմուտքը՝ հանձինս ԱՄՆ-ի ու նրա մասնաճյուղերի։ Ափսոս, որ մի ինչ-որ ավելի անբարո բան դժվար է պատկերացնել։






Դիտումների քանակ 5849


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հոկտեմբերի 24, 2019


Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Ելենա Բոնդարենկոն Վլադիմիր Սոլովյովի «Երեկո» հաղորդման ժամանակ այսօր հայտարարեց, ...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ուկրաինացիները հաստատ իրենց կվերադարձնեն Ղրիմը

Ուկրաինացիները հաստատ իրենց կվերադարձնեն Ղրիմը

Հուլիսի 25, 2019


Ուկրաինան Վլադիմիր Զելենսկու օրոք նորից կբարձրացնի երկրի սահմանադրության տեքստում Ղրիմի «ազգային ինքնավարության» մասին կետը ներ...

Ամեն ինչ հանուն հաղթանակի, ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Ամեն ինչ հանուն հաղթանակի, ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Մայիսի 31, 2019


Նոր Հայաստանի ղեկավարությունը առաջադրանք է ստացել՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին հաստատում է Հայկ Այվազյանը «Լու...

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Մայիսի 19, 2019


Վլադիմիր Զելենսկին ընտրվել է Ուկրաինայի նախագահ, և, թերևս, լրջորեն որոշել է վերջ տալ այդ պետությանը։ Նման տխուր եզրահանգման են ...

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Ապրիլի 25, 2019


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ...

Անզիջում պայքարն Ուկրաինայում ցնցում է երևակայությունը

Անզիջում պայքարն Ուկրաինայում ցնցում է երևակայությունը

Ապրիլի 4, 2019


Հետաքրքիր բաներ են կատարվում դեպի Արևմուտք ձգտող և այդ առիթով իր անցյալը վերանայող Ուկրաինայում։ Ուրեմն, Ուկրաինայի Լուգանսկի մ...

Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով

Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով

Փետրվարի 3, 2019


ԱՄՆ-ը դուրս է գալիս 1987թ. Ռեյգանի և Գորբաչովի ստորագրած միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ)։ Այն...

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Հունվարի 25, 2019


Կիևի շրջաններից մեկի անկախ դատարանը երեկ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման պետակա...

Անկախությունը ուկրաինացիների, վրացիների, Հայաստանում որոշ իդիոտների պատկերացմամբ

Անկախությունը ուկրաինացիների, վրացիների, Հայաստանում որոշ իդիոտների պատկերացմամբ

Հունվարի 5, 2019


Սա էլ հենց՝ տիրոջ փոփոխությունը, ինքնիշխանության և ինքնիշխան լինելու գիտակցությունն է հետխորհրդային արևմտամետ լիբերալների պատկե...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

Փետրվարի 7, 2018


2014թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջման պահից ի վեր ուկրաինական իշխանությանն ազգայնական կողմնորոշում ունենալու մեջ մեղադրում...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Նոյեմբերի 25, 2017


Ուկրաինացիները «սեփականում» են ընդհանուր ողբերգությունն իրենց շահերից ելնելով, որոնք, ըստ էության, ուրիշի շահեր են։ Եվ այդ առնչ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հոկտեմբերի 25, 2017


Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործարարները մշտապես անհարմար իրավիճակներում են հայտնվում, երբ անհրաժեշտ է լինում հայտարարագրե...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը