Ազգային խայտառակություն

սարգսյան գարիկը գողական է գնացել, բայց չի պատժվի

Նոյեմբերի 26, 2019
սարգսյան գարիկը գողական է գնացել, բայց չի պատժվի

Միրզո Արարատյան

 

Մինչ Փաշինյան Նիկոլը բադասյան ռուստամիկի հետ պայքարում է գողականի դեմ, քրեական ենթամշակույթն է արմատախիլ անում, նրա դեգեներատ զինակիցները խորացնում են իրենց գիտելիքներն ու հմտությունները գողականի ասպարեզում: Այսպես, հիվանդ կոկորդիլոսասեր և կոկորդիլոսագետ սարգսյան գարիկը, Արարատի մարզպետը, որին այդպես էլ չհաջողվեց Արարատի մարզը դարձնել կոկորդիլոսաբուծության համաշխարհային կենտրոն, վերջերս ուժեղ գողական է գնացել և ծեծել տվել Նոր Կյանք գյուղի վարսավիր Սերոբին:

 

«Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր Կյանք համայնքում։ Մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստանում, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մազպետարանում։ Դրանից հետո որոշում է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»։ Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին։ «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»։ Սակայն այս ամենով, ինչպես ասում են, «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր Կյանք ոտք չի դնում։ Ի դեպ, վարսավիր Սերոբի հետ մեզ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չհերթեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ որևէ բառ խոսել իր հետ կատարվածի մասին։ Վախի՞ց, թե՞ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջադեպից հետո, հեաքրքրվեցինք երիտասարդից, նա միայն ասաց, որ հաճախորդներին արդեն իր գյուղում է սպասարկում և խոսելու ժամանակ չունի։ Վարսավիր Սերոբը Նոր Կյանքի կողքի գյուղից է՝ Տափերականից», - գրում է 168.am-ը։

 

Դժվար թե այս պատմությունը հանգեցնի սարգսյան գարիկի պատժին: Բայց ոչ այն պատճառով, որ ժողովրդի վարչապետը սկզբունքային չէ, երես է տալիս իր մարդկանց, այլ այն պատճառով, որ ժողովրդի վարչապետը գիտակցում է՝ դեգեներատներին բան բացատրելն անօգուտ է, երբեք չեն հասկանա, իսկ նստեցնելն անթույլատրելի է, քանզի հիվանդ մարդկանց բանտ չեն նստեցնում, դա խախտում է Հայաստանի ստանձնած բոլոր պարտավորությունները: Եվ ուրեմն, ինչպես միշտ, ժողովրդի վարչապետն իրավացի է և արդար, իսկ դեգեներատ սարգսյան գարիկը՝ անձեռնմխելի:

 

Հետգրություն

 

Եթե մեկն այս պատմությունը ներկայացնի Փաշինյան Նիկոլին, նա կասի մոտավորապես նման մի բան. «Դե հա, գուցե էնքան էլ լավ բան չի արել, բայց зато չի թալանում»: Հիշեցնենք, որ այդկերպ ժողովրդի վարչապետն արդարացրեց հարությունյան արայիկին՝ ասելով, թե зато կաշառք չի վերցնում ընդունելության քննություններից: Այսինքն, зато-ով կաշառք չվերցնելն ու չթալանելը Նոր Հայաստանում դառնում են բարձրագույն արժանիք և հատկություն, դրանց առկայության դեպքում ամեն ինչը դառնում է չորրորդական: Սա վտանգավոր միտում է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնել:






Դիտումների քանակ 27261


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արարատի մարզպետարանում կրկին անհանգիստ է

Արարատի մարզպետարանում կրկին անհանգիստ է

Հոկտեմբերի 1, 2019


Արարատի դեգեներատ մարզպետ սարգսյան գարիկը չի կարող խաղաղ ապրել հանրության կազմում, յոլա չի գնում մարդկանց հետ: Կոկորդիլոսների բ...

Marzpeto-degenerato

Marzpeto-degenerato

Սեպտեմբերի 30, 2019


Shame.am-ը վաղուց չէր անդրադարձել Արարատի դեգեներատ մարզպետ սարգսյան գարիկին: Կարծում էինք, թե հիվանդ տղան ի վերջո վերադարձավ ե...

Ինչո՞ւ կոկորդիլոսների բախտը չի բերում Նոր Հայաստանում

Ինչո՞ւ կոկորդիլոսների բախտը չի բերում Նոր Հայաստանում

Հունիսի 29, 2019


Հայ ժողովուրդը չսիրեց կոկորդիլոս, անգամ «Крокодил Гена» հանճարեղ մուլտֆիլմը հայ հանդիսատեսին դուր չեկավ: Բացի սարգսյան գարիկից,...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

սարգսյան գարիկի տուն քանդողը պուպուլիկն է

սարգսյան գարիկի տուն քանդողը պուպուլիկն է

Հունիսի 13, 2019


Մի պարզ և տրամաբանական հետևություն. եթե մարդը պնդում է մի բան, նշանակում է՝ նա կարդացել է այդ մասին կամ ինչ-որ մեկն ասել է նրան...

կարգին հայկոն չի ուզում հետ մնալ սարգսյան գարիկից գիտության ոլորտում

կարգին հայկոն չի ուզում հետ մնալ սարգսյան գարիկից գիտության ոլորտում

Հունիսի 13, 2019


Այն, որ կարգին հայկոն տաղանդավոր տղա է, որևէ մեկը չէր կասկածում: Բայց այն, որ աղբահանման ոլորտում հայտնագործությունների ունակու...

Փաշինյան Նիկոլը քայլերթ կանի Ստոկհոլմում

Փաշինյան Նիկոլը քայլերթ կանի Ստոկհոլմում

Հունիսի 12, 2019


Արարատում շարունակվում է կոկորդիլոսաբուծության և կոկորդիլոսագիտության քաղաքականությունը, որը հանճարեղ վարում է դեգեներատ մարզպե...

նազարյան լենան ու սարգսյան գարիկը պատժվել են

նազարյան լենան ու սարգսյան գարիկը պատժվել են

Մայիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլի կուսակցության երկու ամենախայտառակ անդամները՝ Արարատի մարզպետ սարգսյան գարիկն ու ԱԺ փոխնախագահ նազարյան լենան, չ...

սարգսյան գարիկի մորաքրոջ հարսների կապակցությամբ

սարգսյան գարիկի մորաքրոջ հարսների կապակցությամբ

Մայիսի 2, 2019


Փաշինյան Նիկոլի սարգսյան գարիկը կատաղել է: Խոսքը Արարատի դեգեներատ, կոկորդիլոսասեր ու կոկորդիլոսագետ մարզպետի մասին է: Սրա կադր...

Ավշարի դրաման հանգուցալուծվեց

Ավշարի դրաման հանգուցալուծվեց

Մարտի 26, 2019


Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը վերջապես աշխատանքից ազատման դիմում գրեց կոկորդիլոսագետ մարզպետին: Կարե...

Ավշարում վիճակը նույնն է, կոկորդիլոսագետը չի նահանջում

Ավշարում վիճակը նույնն է, կոկորդիլոսագետը չի նահանջում

Մարտի 21, 2019


Արարատի կոկորդիլոսագետ դեգեներատ մարզպետը մարտի 20-ին ընդունել է Ավշարի միջնակարգ դպրոցի կոլեկտիվին: Հորդորել է մանկավարժներին ...

Դեգեներատ մարզպետը զարգացնում է Ավշարի դրաման

Դեգեներատ մարզպետը զարգացնում է Ավշարի դրաման

Մարտի 19, 2019


Փաշինյան Նիկոլը Երևանում ասուլիս է տալիս, հիանում է իր ու իր թիմի աշխատանքով, իսկ նրա նշանակած դեգեներատի պատճառով ինքնաբուխ դր...

Փաշինյան Նիկոլին հետաքրքրում են միայն նախկինների ապօրինությունները

Փաշինյան Նիկոլին հետաքրքրում են միայն նախկինների ապօրինությունները

Մարտի 18, 2019


Ժողովուրդը պետք է հասկանա, որ իր դարդուցավով Փաշինյան Նիկոլին հետաքրքիր չէ, Փաշինյան Նիկոլը չի եկել իշխանության, որ զբաղվի ժողո...

Կոկորդիլոսագետի դեմ խաղ չկա, նա հզոր է

Կոկորդիլոսագետի դեմ խաղ չկա, նա հզոր է

Մարտի 18, 2019


Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում իրավիճակը այսօր՝ մարտի 18-ին, շարունակում է լարված մնալ։ Փաշինյան Նիկոլի այցն օգուտ չտվեց՝ ...

Դեգեներատը նորից խայտառակվեց, բայց վեջը չէ՝ երեսը կոկորդիլոսի կաշվից է

Դեգեներատը նորից խայտառակվեց, բայց վեջը չէ՝ երեսը կոկորդիլոսի կաշվից է

Մարտի 16, 2019


Այսօր ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլը ուխտագնացություն էր կազմակերպել Արարատի մարզ, գաղտնի և կոնֆիդենցիալ: Գնացել էր գյուղացիներին ...

Կոկորդիլոսագետ դեգեներատը Ավշարում խայտառակվեց, բայց հակառակը հասկացավ

Կոկորդիլոսագետ դեգեներատը Ավշարում խայտառակվեց, բայց հակառակը հասկացավ

Մարտի 13, 2019


Ապագա կոկորդիլոսամարզ Արարատի Ավշար գյուղում անհանգիստ է: Ժողովրդի ընտրյալ սարգսյան գարիկը կարծում է, թե գործ ունի կոկորդիլոսնե...

Արարատի դեգեներատը խայտառակվեց Ավշարում

Արարատի դեգեներատը խայտառակվեց Ավշարում

Մարտի 12, 2019


Այսօր տեղեկացրել էինք, որ Արարատի դեգեներատ կոկորդիլոսասերը (մարզպետ սարգսյան գարիկը) դասադուլ էր հրահրել Ավշարի դպրոցում: Սկան...

Դասադուլ` թավշյա հեղափոխական դեգեներատի պատճառով

Դասադուլ` թավշյա հեղափոխական դեգեներատի պատճառով

Մարտի 12, 2019


Արարատի դեգեներատ ու կոկորդիլոսաբույծ մարզպետ սարգսյան գարիկը ակտիվ զբաղվում է իր ազգականների կարիերային հարցերով: Այսպես, դեգե...

Մարզպետ սարգսյան գարիկը լզում է իր թքածը

Մարզպետ սարգսյան գարիկը լզում է իր թքածը

Փետրվարի 19, 2019


Արարատի մարզպետ և կոկորդիոսաբույծ սարգսյան գարիկն այսօր` փետրվարի 19-ին, ընդունել է Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացած համայնքի ն...

Կոկորդիլոսը որպես ՀՀ թռիքչաձև զարգացման երաշխիք

Կոկորդիլոսը որպես ՀՀ թռիքչաձև զարգացման երաշխիք

Փետրվարի 12, 2019


Արարաըի դեգեներատ մարզպետ սարգսյան գարիկն առ այսօր կոկորդիլոսային կրքերի մեջ է: Նա Փաշինյան Նիկոլի սխալ կադրային քաղաքականությա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը