Խայտառակություն առանց մեկնաբանության

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019
Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սպիտակ տան ներկայացուցչի խնդրանքով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին տեղեկացնում է Axios ամերիկյան պորտալը։

 

Ինչպես տեղեկացրել է EADaily-ն, հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց 296 բանաձևը Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Փաստաթուղթը պետք է դրվեր Սենատի քննարկմանը։ Բայց Վերին պալատի Հանրապետական կուսակցության անդամ Լինդսի Գրեմը նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, որին ներկա էր և Դոնալդ Թրամփը, օգտվեց բանաձևը վետոյի ենթարկելու իրավունքից։


Axios-ի տվյալներով՝ Էրդողանի հետ Թրամփի և ամերիկյան սենատորների մի խմբի (Գրեմից բացի, Թուրքիայի նախագահի հետ նոյեմբերի 13-ին շփվել են Կոնգրեսի վերին պալատի ևս չորս ներկայացուցիչներ) հանդիպումից հետո տեղի ունեցավ ներքին քննարկում, և Սպիտակ տան օրենսդրական հարցերով ներկայացուցիչը Գրեմին ասաց, որ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստվում է քննարկման դնել իր բանաձևը Հայոց ցեղասպանության մասին։ Միևնույն ժամանակ, Թրամփի աշխատակազմի նշված պաշտոնյան դիմել է Գրեմին հետևյալ խնդրանքով. «Խնդրում եմ, արգելափակիր (բանաձևը)»։


«Ես ասացի. «Իհարկե»,- նշել է Գրեմը։ Նրա խոսքով՝ իր որոշումը կապված է ամերիկա-թուրքական հարաբերությունները պահպանելու փորձի հետ։ «Միակ պատճառը, որ ես դա արեցի, այն է, որ նա (Թուրքիայի նախագահ Էրդողանը- խմբ.) դեռևս Վաշինգտոնում էր։ Դա (ԱՄՆ Սենատում բանաձևի ընդունումը – խմբ.) ժամանակին չէր լինի։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե դա հնարավոր է»,- պարզաբանել է սենատորը։


Հարցին, թե արդյոք իրեն անհարմար չի զգում բանաձևը արգելափակելու համար, Գրեմը պատասխանել է հաստատական։ «Այո։ Որովհետև ինձ դուրս է գալիս Բոբը (սենատոր Ռոբերտ Մենենդեսը- խմբ.)։ Նա աշխատել էր այդ փաստաթղթի վրա շատ տարիներ»,- ասել է հանրապետական սենատորը։


Լինդսի Գրեմը, որը համարվում է Թրամփին մոտ քաղաքական գործիչ, նրա մշտական խաղընկերներից մեկը գոլֆի խաղում, նշել է, որ հաջորդ անգամ չի արգելափակի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։


Այս առնչությամբ Axios-ը հիշատակում է, որ այդ «հաջորդ անգամը» եկել էր անցած շաբաթ։ Մենենդեսը նորից ներկայացրել էր բանաձևը։ Բայց Սպիտակ տունը խնդրել է արդեն Հանրապետական կուսակցությունից մեկ այլ սենատորի՝ Դևիդ Փերդյուին, արգելափակել փաստաթղթի ընդունումը։ Պատճառաբանությունը նույնն էր, ինչ և Գրեմի դեպքում. բանաձևի հաստատումը սպառնալիքի տակ է դնում Թուրքիայի և ԱՄՆ մյուս դաշնակիցների հետ բանակցությունները մերձավորարևելյան տարածաշրջանում։


Հարկ է նշել, որ ԱՄՆ վարչակազմի գործողությունները Կոնգրեսում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման շուրջ արտաքին քաղաքական կեղծավորության ամենավատ նմուշներից են։ Վաշինգտոնը փաստորեն Էրդողանին վախեցրեց երկու պալատներում փաստաթղթի անցկացմամբ, թեև և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում փաստաթուղթը իրավական հետևանքներ չէր ստեղծում Թուրքիայի համար։ Բայց անգամ որպես Կոնգրեսի խիստ քաղաքական դիրքորոշում բանաձևը Անկարայի համար չափազանց անցանկալի էր։ Իրավիճակը հասցնելով որոշակի կետի՝ Վաշինգտոնը նահանջ կատարեց, և դա արեց՝ հերթական անգամ արհամարհելով պատմական արդարությունը հայ ժողովրդի հանդեպ։ Բաց է մնում հարցը, թե ինչ ստացավ փոխարենը Թրամփը Էրդողանից վերջին պահին այդ «նահանջի» համար։

 


Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 13466


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Դեկտեմբերի 2, 2019


Nordic Monitor շվեդական կայքը՝ Ստոկհոլմի Սկանդինավյան հետազոտությունների և մոնիթորինգի լրատվական ռեսուրսը (Nordic Research and ...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նոյեմբերի 11, 2019


ԱՄՆ Կոնգրեսը ցեղասպանություն է ճանաչել Թուրքիայում 1915թ. հայ բնակչության զանգվածային բնաջնջումը։ Դա առաջին քայլն է Վաշինգտոնի ...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հոկտեմբերի 30, 2019


Նոր Հայաստանի վերադաս երկրում պառլամենտի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Եվ ուրախ է Նոր Հայաստա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

Փաշինյան Նիկոլն այսօր կկրկնի Էրդողանի միտքը այլ ձևակերպումներով

Փաշինյան Նիկոլն այսօր կկրկնի Էրդողանի միտքը այլ ձևակերպումներով

Սեպտեմբերի 25, 2019


Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է նաև Ղարաբաղ...

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Սեպտեմբերի 15, 2019


Բաքուն, պաշտոնական մակարդակով հանդես գալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի արտահայտած դիրքորոշման քն...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Հունիսի 5, 2019


Դոնալդ Թրամփն ասել է. Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում էկոլոգիան շատ ավելի վատն է, քան ԱՄՆ-ում։ Դա՝ այն դեպքում, երբ Նյ...

Բիլ Գեյթս. «Լավ աշխատելով պատվաստանյութերի վրա՝ մենք կկրճատենք բնակչությունը 10-15%-ով»

Բիլ Գեյթս. «Լավ աշխատելով պատվաստանյութերի վրա՝ մենք կկրճատենք բնակչությունը 10-15%-ով»

Մայիսի 25, 2019


Բոլոր չէ, որ գիտեն, որ Բիլ Գեյթսը՝ Մայքրոսոֆթի ղեկավարը, միլիարդներ դնելով պատվաստման բիզնեսում, ինքը կտրականապես հրաժարվում է ...

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Ապրիլի 24, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Հայ ժողովրդի մուրազն էլի չիրականացավ՝ «ցե...

ԱՄՆ-ում կանանց հավասարեցրել են գեյերին և տրանսսեքսուալներին

ԱՄՆ-ում կանանց հավասարեցրել են գեյերին և տրանսսեքսուալներին

Ապրիլի 1, 2019


ԱՄՆ-ում դեմոկրատները Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որը կարող է դադարեցնել անվտանգ վայրերի, մա...

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Մարտի 22, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել համաշխարհային հանրությանը. նախօրեին ԱՄՆ առաջնորդը սիրիական Գոլանի բարձունք...

Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը

Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը

Մարտի 21, 2019


Անցել է 10 ամսից մի փոքր ավելի Հայաստանում պետական հեղաշրջումից հետո, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին։ Թերևս, այդ ժամանակ...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Ամերիկացի զինվորականները սպառնալիք են դառնում Լատվիայի խորհրդարանի և կառավարության կանանց համար

Ամերիկացի զինվորականները սպառնալիք են դառնում Լատվիայի խորհրդարանի և կառավարության կանանց համար

Մարտի 16, 2019


Այն, որ ամերիկացի զինվորականները փորձանք են դառնում այնտեղ, որտեղ նրանց ուղարկում են, բոլորին է հայտնի։ Օրինակ, ԱՄՆ քաջարի զինծ...

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Մարտի 12, 2019


Փաշինյան Նիկոլի Հ1-ը հակառուսական քարոզչությամբ է զբաղված, այսինքն` ռուսատյացություն է քարոզում ու դավանում այս երկրում: Ուրեմն...

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Մարտի 2, 2019


Եվ այսպես, ս.թ. մարտի 5-6-ին Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը։ Նիստի թեման է. «Տնտեսություն, ներդրումնե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը