Խայտառակություն առանց մեկնաբանության

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Նոյեմբերի 25, 2019
Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Արտաշես Գեղամյան

 

Անցած շաբաթվա իրադարձությունները կասկածներ չթողեցին, որ Հայաստանը դարձել է պետությունների քայքայման արդի տեխնոլոգիաների կատարելագործման փորձադաշտ։ Տեղի ունեցողը հատկանշական է նրանով, որ հայոց պետականության կործանման գլխավոր իրականացնողներն իրենց անկիրթ եւ կանխակալ լինելու պատճառով լոկ բութ գործիք են այդ ողբերգական սցենարի կենսագործման մեջ, որն արդեն ոչ առաջին տարին իրագործվում է անդրօվկիանոսյան ստրատեգների կողմից։ Հանուն արդարության նշենք, որ Հայաստանի Հանրապետության քայքայման ռեժիսուրան մշակվել է բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Դրանում համոզվելու համար բավական է ուշադիր վերլուծել տարեցտարի կատարելագործվող նպատակային նախագծերը՝ դրված Սորոսի հիմնադրամի եւ Արևմուտքի երկրների տարատեսակ դեմոկրատական ինստիտուտների կողմից շռայլորեն ֆինանսավորվող հասարակական բազմաթիվ կազմակերպությունների գործունեության հիմքում։ Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում Սորոսի հիմնադրամի լափակերների, ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների և «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի ամենաակտիվ մասնակցությամբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որը խորամանկորեն անվանվեց «թավշյա հեղափոխություն», ուրիշ էլ ի՞նչ են ուզում։ Վերջին մեկուկես տարվա իրադարձությունների ողջ ընթացքը կասկած չի թողնում, որ պետական հեղաշրջումը ընդամենը առաջին քայլն էր անդրօվկիանոսյան ստրատեգների բաղձալի նպատակի իրականացման ճանապարհին։ Իսկ նրանց նպատակը մեկն է՝ ստեղծել մշտական անկայունության և քաոսի գոտի Ռուսաստանի հարավային մատույցներում։

 

Ընթերցողներին հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 18-ին Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ Ազգային անվտանգության թարմացված ռազմավարությունը (National Security Strategy կամ NSS), որում հստակ նշված է. ԱՄՆ-ին դիմակայում են Ռուսաստանը և Չինաստանը՝ «ռևիզիոնիստական տերություններ», որոնք մարտահրավեր են նետում ԱՄՆ բարգավաճմանն ու ձգտում խափանել նրա անվտանգությունը։ Ավելին, ընդգծվում է, որ նրանք «մտադիր են տնտեսությունը դարձնել պակաս ազատ և ազնիվ (ըստ երևույթին, այդ ասելով նկատի ունեն Ռուսաստանի և Չինաստանի ձգտումը՝ փոխադարձ առևտրում իրականացնել աստիճանական անցում իրենց երկրների ազգային արժույթներին – Ա.Գ.), ավելացնել իրենց ռազմական պոտենցիալը, վերահսկել տեղեկատվությունը և տվյալները, բռնաճնշել իրենց հասարակություններին և տարածել իրենց ազդեցությունը»։ Այդ փաստաթղթում Ռուսաստանին մեղադրում են «Վրաստանում և Ուկրաինայում ստատուս-քվոն փոխելու» փորձերի մեջ։ Հետո ավելի հետաքրքիր է։ Արդեն 2018թ. հունվարի 19-ին Պենտագոնը հրապարակեց ԱՄՆ Ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը (National Defense Strategy — NDS)։ Այդ փաստաթղթում հայտարարված էր, որ գլխավոր խնդիրն ԱՄՆ ազգային անվտանգության համար այսուհետ կդիտարկվի ոչ թե ահաբեկչությունը, այլ ռազմավարական մրցակցությունը պետությունների միջև։ Ամերիկյան անվտանգության հինգ սպառնալիքները NDS-ում նշված են չորս պետությունները (Չինաստան, Ռուսաստան, ԿԺԴՀ և Իրան) և ահաբեկչական խմբավորումների շարունակվող ակտիվությունը։ Այնուհետև, արդեն 2019թ. հունվարի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց ամերիկյան ՀՕՊ համակարգի զարգացման թարմացված ռազմավարությունը, որում Ռուսաստանից բխող սպառնալիքը մի կարգ բարձրացվել է անցած տարիների համանման փաստաթղթերի համեմատ։ Հատկանշական է, որ այդ փաստաթղթում Ռուսաստանից բացի Միացյալ Նահանգների մրցակիցների և վատը կամեցողների մեջ առանձնացված են Չինաստանը, ԿԺԴՀ-ն և Իրանը։ Ես հատուկ փոքր-ինչ հանգամանալիորեն եմ ընթերցողների ուշադրությունը հրավիրում ԱՄՆ ազգային անվտանգության այս հիմնարար փաստաթղթերի վրա, որոնցից յուրաքանչյուրում Ռուսաստանը և Իրանը պարտադիր կարգով հիշատակվում և բնութագրվում են ոչ այլ կերպ, քան սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը։ Ուստի, հարգելի ընթերցող, միանգամայն սպասելի էր այն, ինչի վկաներն ենք մենք հանդիսանում, մասնավորապես՝ վերջին ժամանակների տագնապալի իրադարձությունները մեր բարեկամ Վրաստանում և Իրանի Իսլամական Հանրապետությունում, ինչպես նաև Ուկրաինայում, այսինքն՝ այն երկրներում, որոնք այս կամ այն կերպ հիշատակված են վերոնշյալ ռազմավարություններում։ Զարմանալու հարկ, կարծում եմ, չկա, և ինչպես ֆրանսիական ասացվածքն է ասում՝ «À la guerre comme à la guerre» (Պատերազմում՝ ինչպես պատերազմում)։ Ինձ անհանգստացնում է այլ բան, որ Հայաստանի քաղաքական դասը գուցե հազվադեպ բացառությամբ, ինքն էլ դա չգիտակցելով, դառնում է գործիք այս հմուտ մտածված, մեզ չհայտարարված տեղեկատվական պատերազմում՝ ուղղված հայոց պետականության հիմքերի խարխլմանը։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։ Այլ բան է, որ անգամ Հայաստանի իսկական հայրենասերները, որոնք շատ արդարացիորեն, երբեմն հուզական ու ցասումնալի պսակազերծում են «ժողվարչապետ» Ն.Փաշինյանի ու նրա սխրակիցների (տարատեսակ սորոսյան լափակերների, ԼԳԲՏ ակտիվիստների ու «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի աղանդավորների) քաղաքականության հակազգային էությունը, իրենք էլ են դառնում արևմտյան ստրատեգների կողմից իրենց համար նախանշված աննախանձելի դերի կատարողները՝ հասարակության ուշադրությունը տեղի ունեցողի իսկական բովանդակությունից շեղելու գործում։ Արդյունքում՝ մենք իրավունք ունենք արձանագրելու, որ փաստորեն ողջ հեռուստաեթերը, ՀՀ բոլոր մաս-մեդիաները լիքն են տարատեսակ քաղաքական բանավեճերով, հարցազրույցներով, «ստեղծագործական երեկոների» ցուցադրությամբ, որոնցում՝ մի կողմից, արծարծվում են փոխբացառող «դաժան մերկացումներ» «հակահեղափոխականների», «ռևանշիստների» կողմից ազգային շահերի դավաճանության վերաբերյալ, որոնց իշխանություններն անվանում են խավարի ուժեր, ասել է թե՝ «սևեր», իսկ մյուս կողմից՝ նրանց ի պատասխան հնչում են շատ ավելի համոզիչ փաստարկներ, որոնք պսակազերծում են նիկոլվովաևիչյան խառնամբոխի հակազգային էությունը, որը ոտնձգել է համաշխարհային հայության սրբություն սրբոցի՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության դեմ։ Արդյունքում՝ այս երկու հակամարտող կողմերը, անկասկած, երաշխավորված հասնում են նպատակներից մեկին՝ դրված Նիկոլ Վովաևիչի անդրօվկիանոսյան տիկնիկավարների կողմից, դիցուք՝ նպաստում են հայ հասարակության էլ ավելի պառակտմանը, այս կեղտոտ քաղաքականության խորամանկ հյուսվածքին անգիտակ մեր բազմաթիվ քաղաքացիների նպատակասլաց օտարմանը իրենց քրիստոնեական քաղաքակրթական արմատներից, ընտանեկան ու մշակութային ավանդույթներից։ Գրում եմ այս տողերը և մտաբերում պարսից Դարեհ թագավորի խոսքերը. «Հայերին չի կարելի հաղթել, հայերին կարելի է միայն մասնատել», ավաղ, որոնք վերցվել են ի գիտություն, ո՞վ կարող էր մտածել, անդրօվկիանոսյան ստրատեգների կողմից, որոնք, դատելով Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ նրանց ներկա գործողություններով, այնուամենայնիվ, Պարսկական կայսրության պատմության մեծ գիտակներ են։ Դրանով իսկ Ն.Փաշինյան և КО-ի ուղեվարները հետևողականորեն փորձում են հասնել հայ ազգի քաղաքակրթական, եթե ուզում եք՝ գենետիկ կոդը փոխելուն։ Ես այս մասին ավելի վաղ գրել եմ «Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է» և «Հեռացնել Փաշինյանին իշխանությունից՝ նշանակում է փրկել Հայաստանը կործանումից» հոդվածներում, որոնք հրապարակվել են ռուսաստանյան REGNUM լրատվական գործակալությունում, համապատասխանաբար 2019թ. սեպտեմբերի 17-ին և 24-ին։ Ավաղ, ես ստիպված եմ նորից ու նորից ընթերցողների ուշադրությունը հրավիրել Հայաստանի քաղաքական դասի շատ ներկայացուցիչների քրոնիկական դարձած հիվանդության վրա, որոնց հայրենասիրությանը կասկածելու հարկ չկա, որոնք նախանձախնդրորեն պայքարում են ոչ թե Հայաստանում իրադարձությունների այդքան վտանգավոր զարգացման պատճառների (որոնք սպառնում են պետականության կորստով), այլ շատ ավելի վտանգավոր ռազմավարության հետևանքների դեմ՝ ուղղված, նորից ու նորից եմ կրկնում, անկայունության և քաոսի գոտու ստեղծմանը Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի գլխավոր «աշխարհաքաղաքական մրցակցի», «ռևիզիոնիստական երկրի» ու «հակառակորդի», ԱՄՆ համաշխարհային հեգեմոնիան կորցնել սպառնացող երկրի հարավային մատույցներում։ Դա, իր հերթին, ինչպես հիանալի հասկանում են ամերիկյան հեգեմոնիզմի գաղափարախոսները, կարող է վերածվել ամերիկյան դոլարի՝ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակի կորստի, իսկ այդ կարգավիճակը պարտադիր պայման է ոչ միայն իրենց քաղաքացիների կենսամակարդակի պահպանման, այլ նաև Ամերիկայի հետագա բարգավաճման համար, տերություն, որի պետական արտաքին պարտքը 2019թ. հունվարի 15-ի դրությամբ գերազանցում էր $21 տրլն 959 մլրդ-ը (նշենք, որ համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ԱՄՆ ՀՆԱ-ն 2019թ. կազմելու է $21 տրլն 482 մլրդ), այսինքն՝ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի տպագրասարքերը առաջիկայում ևս աշխատելու են երեք հերթափոխով՝ պահպանելու համար ամերիկյան քաղաքացիների բարձր կենսամակարդակը։

 

Հարգելի ընթերցող, չեմ խորանա ընդդիմության գործընկերներիս, ավաղ, սկզբից ևեթ անհաջողության դատապարտված անդրօվկիանոսյան ստրատեգների քաղաքականության ռեցիդիվների դեմ պայքարի մանրամասների նկարագրության մեջ, կրկնում եմ՝ քաղաքականություն, որը վերջնարդյունքում ուղղված է Ռուսաստանի դեմ։ Եվ որպեսզի ակամա չվիրավորեմ որևէ մեկին ընդդիմության ճամբարից և կասկածի տակ չդնեմ նրանց դրդող ասպետական մղումները՝ միայն մեջբերում կատարեմ իսպանացի գրող Միգել դը Սերվանտես Սաավեդրայի «Հնարամիտ հիդալգո Դոն Քիշոտ Լամանչեցի» վեպից. «Պայքարել հողմաղացների դեմ՝ նշանակում է անհեռանկար ու անիմաստ փնտրել և սպասել արդարություն այնտեղ և նրանցից, ովքեր այն ապահովել չեն կարող և չեն ցանկանում»։

 

Պատմելով անցած շաբաթվա իրադարձությունների մասին՝ չի կարելի չհիշատակել «ժողվարչապետի» հերթական գոհարների մասին, որ շաղ է տվել Իտալիայում։ Կանդրադառնամ միայն նրա առանձին մտքերի քաղաքական ասպեկտներին, որ բնորոշ են նրան որպես տիեզերական մասշտաբի քաղաքական գործչի։ Ինչո՞ւ ընդգծեցի միայն նրա մտքերի քաղաքական ասպեկտների մասին, որովհետև Նիկոլ Վովաևիչի ելույթների մյուս ուղղությունները, առողջապահության հայտնի ոլորտի մասնագետների կարծիքով, ցայտուն ցուցադրում են որոշակի հիվանդության կլինիկայի ախտանշանները Եվ ահա, դեռևս 2018թ. փետրվարի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարում ապագա «ժողվարչապետը» բարբառեց. «Պատահական չէ, որ ոչ մի լուսավորյալ գործունեություն (այսինքն նաև իր՝ Նիկոլ Վովաևիչի՝ սեփական սիրեցյալ անձի գործունեությունը – Ա.Գ.) հարմարավետ չի եղել՝ սկսած Հիսուս Քրիստոսից մինչև Գրիգոր Լուսավորիչ։ Դա եղել է զրկանքների, տառապանքների, օտարման, չհասկացվելու, մերժվածության ճանապարհ։ Դրանք փշալարերն են, որոնցով պետք է անցի իրեն լուսավորիչ համարող յուրաքանչյուր մարտիկ»։ Կարդալով «Նիկոլի արարքների» այս սրբապիղծ համեմատությունները, որի կյանքի ուղին, նրա բառերից ելնելով, պարզվում է, եղել է «զրկանքների, տառապանքների, օտարման, չհասկացվելու և թշվառության» ճանապարհ, ակամա խորհում ես Նիկոլ Վովաևիչի սույն ասածների իմաստի շուրջ։ Հավանաբար մենք՝ պարզ մահկանացուներս, անտեղյակ ենք եղել, որ նա տառապել է, երբ թերթի խմբագիր եղած ժամանակ գրում էր պատվիրված զրպարտչական հոդվածներ քաղաքական ընդդիմախոսների հասցեին՝ կատարելով իր այն ժամանակվա հովանավորների պատվերները՝ հանձին ՀՀՇ-ի, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, էլ չեմ ասում նրա «զրկանքների» մասին, երբ նա, իբր, գտնվում էր ընդհատակում, որի գտնվելու տեղը առաջին իսկ օրվանից ստույգ հայտնի էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որը չէր կալանավորում նրան միայն մի նպատակով, որպեսզի իմանար «արտաքին» աշխարհի հետ նրա բոլոր կապերի մասին։ Այս առնչությամբ մտաբերում եմ Գյումրվա հայտնի անեկդոտը մեծ կոնսպիրատորի՝ Արևմուտքի հատուկ ծառայություններից մեկի գործակալի մասին, որին Գյումրիի բնակիչները սիրալիր «Շպիոն Օնիկ» են ասում։ Եվ ահա, Գյումրի եկած արտասահմանյան հատուկ ծառայությունների կապավորները ցանկանում են գտնել նրա գաղտնավայրը, որը, նրանց գործակալական տվյալներով, գտնվում է քաղաքի փռի կողքին։ Հարցուփորձ անելով փռի տեղի մասին՝ քաղաքացիները հիշատակում են դպրոցի մասին, որը գտնվում է փռից ոչ հեռու, կամ մշակույթի տան մասին, որն արդեն շատ ավելի մոտիկ է գտնվում։ Բայց այս մատնանշումները կապավորներին ոչինչ չեն ասում, ախր նրանք առաջին անգամ են Գյումրիում։ Այդ ժամանակ սրամիտ գյումրեցիներից մեկը կշտամբում է քաղաքացիներին, որ սրանք չափից ավելի են բարդացնում փռի գտնվելու տեղը՝ ասելով բոլոր գյումրեցիներին հայտնի իրողությունը, այն է՝ փուռը գտնվում է տան առաջին հարկում, որտեղ ապրում է «շպիոն Օնիկը», և վերջ։ Ահա մոտավորապես նման ընդհատակում էլ ապրել է նաև մեր հերոսը՝ «օտարված, չհասկացված» (դե, ճիշտ նույն ճակատագիրը մարդկանց կողմից չհասկացված չորքոտանի երազողի հետ, որի մասին հիանալի գրել է Վիկտոր Հյուգոն իր «Մարդը, որը ծիծաղում է» վեպում)։ Իհարկե, Նիկոլ Վովաևիչին ոչ մի կերպ «թշվառ» չես անվանի, համենայնդեպս, նույն ֆրանսիացի դասական Վիկտոր Հյուգոյի պատկերացմամբ՝ այդ բառի ընկալման առումով, որը Ժան Վալժանի՝ XIX դարի մեծագույն վեպերից մեկի՝ «Թշվառները», անկրկնելի հերոսի կերպարում բացահայտել է «թշվառները» բառի իսկական իմաստը։ Նիկոլ Վովաևիչի երկրպագուները կարող են չհամաձայնել ինձ հետ, չէ՞ որ իրենց կուռքը, ի տարբերություն Ժան Վալժանի, թեև փախստական տաժանապարտ չէր, բայց չէ՞ որ թաքնվում էր արդարադատությունից, նստել էր բանտում, իհարկե՝ ոչ թե տասնինը տարի, ինչպես Հյուգոյի հերոսը, այլ մի ինչ-որ մեկուկես տարի, և ոչ թե հաց գողանալու, այլ ՀՀ ՔՕ շատ ավելի ծանր հանցանքների համար։ Եվ ահա, «փշալարերը, որոնց միջով պետք է անցներ իրեն լուսավորյալ համարող յուրաքանչյուր մարտիկ, Նիկոլ Վովաևիչն անցել է ծայրեիծայր։ Եվ դրանից հետո ինչպե՞ս չհամեմատի իրեն սուրբ տառապյալ, ամենայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հետ։ Նիկոլ Վովաևիչի կերպարի ընկալման ամբողջականության համար որոշ տեղեկություններ ներկայացնենք Գրիգոր Լուսավորչի կյանքից, որոնք թույլ կտան ավելի լավ պատկերացնել, թե ում հետ գործ ունի մեր հարգելի ընթերցողը հանձին Նիկոլ Փաշինյանի։ Այսպես, սուրբ տառապյալ Գրիգոր Լուսավորիչը Արշակունիների հնագույն տոհմից էր (ծագումով Պարթև), որ իշխել են Պարթւստանում, Հայաստանում, Ատրպատականում, Իբերիայում և Կովկասյան Աղվանքում։ Իր հոր մեղքը քավելու համար, որն սպանել էր Տրդատի հորը, նա մտնում է նրա մոտ արքունական ծառայության և դառնում նրա հավատարիմ ծառան։ Արքայազն Տրդատը սիրում էր Գրիգորին որպես ընկեր, բայց չէր հանդուրժում նրա քրիստոնեական հավատքը։ Հայոց գահին բարձրանալով՝ Տրդատը հարկադրում է Սուրբ Գրիգորին հրաժարվել Քրիստոսից։ Սրբի անհողդողդ կեցվածքը դաժանացնում է Տրդատի սիրտը, և նա իր հավատարիմ սպասավոր Գրիգոր Լուսավորչին դաժան խոշտանգումների է մատնում. «ձեռքերը կապած, գայլ ի բերան, թիկունքին՝ աղի բեռ, կուրծքը բարձր գելարանից վար կախեցին, մեկ ոտքից կախելով՝ աղբ ծխեցրին և դալար բրերով ծեծեցին, ոտքերը կոճղերի մեջ ճզմեցին»: Այս տառապանքների մեջ սուրբ Գրիգորը սաղմոսներ էր երգում... Այդ ժամանակ Տրդատը հրամայում է նրան նետել «Խոր Վիրապը», որտեղ նա մնաց 13 տարի։ Այդ ընթացքում Աստծո պատիժը վրա հասավ նրան տառապանքների մատնողին. Տրդատը դիվահարվեց, բայց ապաքինվեց Սուրբ Գրիգորի կողմից, ինչից հետո 301 թվականին մկրտվեց և Քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն Հայաստանում։ Այսպիսին են պատմական փաստերը, որ նկարագրված են V դարի պատմագիր Ագաթանգեղոսի կողմից «Պատմություն և վարք Սուրբ Գրիգորի» աշխատությունում։ Ես հատուկ նշեցի Սբ. Գրիգոր Լուսավորչի վարքի այս հատվածները, որպեսզի ընթերցողներին ստույգ հայտնի լինի, թե որքան «օրգանական» են Նիկոլ Վովաևիչի և սուրբ տառապյալ Գրիգոր Լուսավորչի վարքերի զուգահեռները, իսկ եթե առանց հեգնանքի՝ որպեսզի բոլորին ստույգ հասկանալի լինի, թե ինչ հոգեվիճակի մեջ է գտնվում Հայաստանի «ժողվարչապետը»։ Կարող են ինձ առարկել, իբր, մարդն իր ելույթում իրենից ոչ այնքան հեռու մի հերթական բան «բլթացրել» է։ Չեմ թաքցնոմ, որ եթե այդպես լիներ, ես միայն ուրախ կլինեի, բայց ավաղ։ Չեմ հոգնեցնի ընթերցողին, մեջբերում կկատարեմ Ն.Փաշինյանի ս.թ. նոյեմբերի 20-ի ելույթից Միլանի հայկական Սբ. Քառասուն մանկունք եկեղեցում։ Մեջբերեմ տողեր տաղանդավոր հրապարակախոս և քաղաքական մեկնաբան Գագիկ Մկրտչյանի հոդվածից, որը հրապարակվել է 2019թ. նոյեմբերի 21-ին «Գոլոս Արմենիի» ինտերնետ-պորտալում՝ «Ո՞ւմ է փնտրում Փաշինյանը Վատիկանի պադվալում» վերնագրով. «Նորությունն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Միլանում հայ համայնքի առջև, իրեն համեմատել է Հիսուս Քրիստոսի հետ, ստացվեց հատկապես անհաջող պահի։ Ես անգամ որոշ ժամանակ կասկածում էի. իրո՞ք Փաշինյանն է (հավանաբար, հարգելի Գագիկ Ալեքսանդրովիչը չգիտեր նրա՝ Նիկոլ Վովաևիչի նման վաղեմի համեմատության մասին, որի վերաբերյալ վերը ներկայացրի – Ա.Գ.)։ Չէ, մտածում եմ, սա նա չէ։ Այդ մութ ուժերն են խորամանկել, «դուբլ» սարքել, ինչպես Ստրուգացկիների մոտ, և նրան դրել են Միլանի հայկական Սբ. Քառասուն մանկունք եկեղեցում Փաշինյանի փոխարեն... – Այնուհետև մեջբերվում է հատված Ն.Փաշինյանի ելույթից. – «Մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր», – ասաց Փաշինյանը»։ Այստեղ Նիկոլ Վովաևիչն իրեն հատուկ հեզությամբ և համեստությամբ իրեն համեմատեց Բարձրյալի հետ, որի սույն արարմունքը նկարագրված է Մատթեոս և Հովհան ավետարանիչների մոտ։ Եվ ինչպես ասված է Սուրբ գրքում. «Եվ Հիսուսը մտավ Աստծո տաճարը և դուրս արավ տաճարի մեջ բոլոր ծախողներին և առնողներին, և փող փոխողների սեղանները և աղավնի ծախողների աթոռները կործանեց։ Եվ ասաց նորանց. գրված է՝ Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Եվ դուք ավազակների այր եք արել դրան» (Ավատերան ըստ Մատթեոսի, 21։12-13)։ Բայց այստեղ մեր «ավետարանիչը» կանգ չի առժել և, էքստազին տրվելով, շարունակել է. «Իտալիայում այսօր թաքնված են բոլոր ամենահայտնի կոռուպցիոներները (քիչ է մնում գիտակցությանդ մեջ սողոսկի խենթ միտքը, թե նրանց հետ գաղտնի գրագրությամբ էլ ստանում է տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի մասին, ինչպես նաև հրահանգավորում է ստանում իր հետագա գործողությունների, այն մասին, թե որտեղ և ինչ խոսքի – Ա.Գ.), և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը (իմա՝ «մարգարե» Նիկոլ Վովաևիչի պատժիչ ձեռքը – Ա.Գ.) հասնելու է նրանց, չգիտեմ՝ Վատիկանի որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները...» (թող ուրեմն հրճվեն «Հայաստանի հպարտ քաղաքացիները»՝ Ն.Վ.-ի սխրակիցները, քանզի այսուհետ նիկոլվովաևիչյան Թեմիսին ենթակա է նաև Սուրբ Աթոռը, իսկ Սուրբ Աթոռում Հայաստանի իրավազորության հաստատումը Նիկոլ Վովաևիչը կսկսի Վատիկանի հիմքից, նրա «պադվալներից»)։ Ուզում ես միայն հուսալ, որ նիկոլվովաևիչյան Թեմիսը չի տագնապեցնի Վատիկանի «պադվալներում» հանգչող Պետրոս առաքյալի աճյունը։ Հարգելի ընթերցողը կարող է մտածել, որ, գուցե, չարժե արձագանքել մեր սայթաքած «հրեշտակի»՝ Նիկոլ Վովաևիչի անհեթեթ հիմարություններին՝ այս սրբապիղծ բարեհիմարությունը մոռացության տալու համար։ Բայց չէ՜։ «Ժողվարչապետի» այս սրբապիղծ բարեհիմարություններից հետո տառացիորեն հաջորդ օրը հրճվանքի մեջ էին ադրբեջանական մաս-մեդիաները։ Չեմ ներկայացնի ափշերոնյան գրչակների տարատեսակ վիրավորական հարձակումները, որոնք ոչ միայն ծաղրում էին «ժողվարչապետին», կիրթ Իլհամ Ալիևի երկրպագուին, այլև տողերի արանքում վիրավորում էին իրեն հարգող յուրաքանչյուր հայի ազգային արժանապատվությունը։ Եվ այստեղ դժվար է չհամաձայնել ադրբեջանցի հեղինակներից մեկի հեգնական դիտարկմանը, որն, ավաղ, ոչ առանց սարկազմի նկատել է. «Դժվար է ասել, թե ինչպես սրբազան Նիկոլի խոսքերը կազդեն Սուրբ ուսմունքի վրա, բայց այն, որ այդ հայտարարությունները կնպաստեն Հայաստան-Իտալիա և Հայաստան-Վատիկան հարաբերությունների ամրապնդմանը, միանշանակ է»։ Ցավելու չափ վիրավորական է, որ վերջին տարիներին (նկատի ունեմ մինչև 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը) Վատիկան-Հայաստան հարաբերությունները, շնորհիվ Սուրբ Աթոռում մեր դեսպանության պրոֆեսիոնալ աշխատանքի, բարձրացվել էին որակապես նոր, միջպետական հարաբերությունների բավական բարձր մակարդակի։ Ընթերցողներին հիշեցնենք թեկուզ և Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցելությունը Հայաստան, որը տեղի ունեցավ «Ուխտագնացություն դեպի քրիստոնեական առաջին երկիր» կարգախոսով, 2016թ.։ Էլ չեմ ասում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վատիկան այցելության մասին 2015թ. և նրա մասնակցությունը Հռոմի պապ, Նորին Սրբազնություն Ֆրանցիսկոսի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագին, որը հիրավի պատմական էր այն պատճառով, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացին 2015թ. փետրվարին ստացավ «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսը և ճանաչվեց կաթոլիկ եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը։ Ավաղ, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը 2018թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Ա.Սարգսյանի կողմից, հիմք ընդունելով «ժողվարչապետի» առաջարկը, հետ կանչվեց Վատիկանում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Պետք է ենթադրել, թե Միքայել Արաևիչը բնավ ձգտում չուներ «Վատիկանի պադվալներն» ընկալելու որպես իրավախախտների ապաստարան, այլ ընկալում էր որպես սուրբ վայր՝ օծված Պետրոս առաքյալի աճյունով, ուստի նա հարմար չէր Նիկոլ Վովաևիչի խառնամբոխին։ Բայց սա այլ վերլուծության թեմա է։ Իսկ այժմ, հարգելի ընթերցող, համաձայնեք պնդելու իմ իրավունքին, որ մեր աչքերի առջև տեղի ունեցող գործընթացները չեն կարող խոր տագնապի զգացողություն չառաջացնել Հայրենիքի ճակատագրի համար։ Կարելի է տարբեր քաղաքական ձևակերպումներ տալ «ժողվարչապետի» խափանարար, էությամբ հակազգային գործողություններին, կարելի է հերթական անգամ կոնկրետ օրինակներով մերկացնել Հայաստանի գործող իշխանությունների արևմտյան ստրատեգ-ուղեվարների նկրտումները, որոնք խարխլում են հայոց պետականության հիմքերը, հայ ազգի գենետիկ կոդի, նրա քրիստոնեական, քաղաքակրթական հիմքերի փոփոխման ճանապարհով, բայց, ավաղ, դա չի չեզոքացնում ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքները։ Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ այն պայմաններում, երբ մեր ժողովուրդը կանգնած է ինքնաոչնչացման վտանգի առջև, պոլիտկոռեկտությունը այդ սպառնալիքների մերկացման գործում ոչ միայն տեղին չէ, այլև կործանարար է։ Եկել է զանգեր հնչեցնելու և մեր ժողովրդին նախազգուշացնելու ժամանակը՝ գոչելով. հայեր, զգո՛ն եղեք, քանզի մեր ընդհանուր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, արդեն ոչ առաջին տարին մոլեգնում է Խավարի տիրակալը, որը հայ ժողովրդին հրում է դեպի հոգեւոր կործանման ուղի։ Այս տագնապալի պայմաններում մեր պայքարի կարգախոսը պետք է դառնա նախազգուշացումը՝ զգույշ, Հայաստանի Հանրապետությունում բնակություն է հաստատել սատանան։ Եվ յուրաքանչյուր ազնիվ քաղաքացու պարտքն է նորից ու նորից վերլուծել, թե որտեղից են սկիզբ առնում հայոց պետականության քայքայման այս մանրակրկիտ մշակված ռազմավարությունները, որոնք են դրանց իսկական նպատակները։ Եվ միայն դրանից հետո ու այդ վերլուծության համատեքստում շարունակել բուռն բանավեճերը սատանայի լեգեոնի հետ։ Ընթերցողը կարող է նախատել ինձ իմ, առաջին հայացքից, թվացյալ լռության պատճառով։ Ստիպված եմ նորից կրկնել, որ արդեն ոչ առաջին տարին հայկական հեռուստաեթերն ինձ համար փակ է, ընդ որում՝ անկախ հեռուստաալիքների իսկական սեփականատերերի քաղաքական նախասիրություններից։ Այս առնչությամբ քիչ է մնում կասկածես, որ, Նիկոլ Վովաևիչին չսիրելը, գուցե, նրանց կողմից ցուցադրական է և հաշվարկված մեր այն քաղաքացիների համար, որոնք սկզբից ևեթ հասկացել են «ժողվարչապետի» ողջ կեղծությունը և իրենց վերաբերմունքը նրա հանդեպ արտահայտել քաղաքական բոյկոտով՝ չմասնակցելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին 2018-ի դեկտեմբերին, և վստահությամբ են վերաբերվում «ժողվարչապետի» ընդդիմախոսների խոսքերին։ Հիշեցնենք ընթերցողներին, որ ընտրողների ընդհանուր թվի ավելի քան 50 տոկոսը չմասնակցեց ՀՀ VII գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։

 

Վերը նկարագրվածի ֆոնին, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթը Զագրեբում ս.թ. նոյեմբերի 20-ին Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 24-րդ համագումարում հատուկ իմաստ է ձեռք բերում։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Մտածենք Սերժ Սարգսյանի ելույթի բառերի շուրջ. «Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել։ Ավելին, երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում։ Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ։ Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»։

 

Հարգելի ընթերցողին հիշեցնենք նաև, որ ս.թ. մարտի 5-6-ին Հայաստանի «ժողվարչապետը» Բրյուսելում բանակցություններ վարեց Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և եվրոպական հարևանության ընդլայնման քաղաքականության եվրահանձնակատար Յոհաննես Խանի հետ։ Եվ ահա, այդ պաշտոնյաների հայտարարություններում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, այսինքն՝ պետական հեղաշրջումը, կարող են նպաստել Եվրամիության հետ կապերի հետագա ակտիվացմանը։ Ավելին, Բրյուսելը պատրաստակամություն էր հայտնել «արագացնել բանակցություններն այնպիսի կարոր թեմաների շուրջ, ինչպիսին էին վիզային ռեժիմի ազատականացումը, ֆինանսական և տեխնիկական օգնությունը բարեփոխումների հարցում»։ Ինքը՝ «ժողվարչապետը», խոսելով Բրյուսել կատարած այցելության մանրամասների մասին, համեստորեն ասում էր. «Առաջին անգամ ԵՄ-ը ընդհանրապես հարցեր չունի Հայաստանի Հանրապետությանը դեմոկրատիայի վիճակի վերաբերյալ։ Եվրամիությունում չեն կասկածում, որ նոր հայկական կառավարությունը վճռականորեն է տրամադրված՝ մինչև վերջ հասցնելու դեմոկրատական վերափոխումները»։

 

Այս ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքները, ինչպես վերը նշվեց, բավական հակիրճ ամփոփել է Սերժ Սարգսյանն իր զագրեբյան ելույթում։ Ս.Սարգսյանի ելույթը շատերը Հայաստանում մեկնաբանում են որպես մի ինչ-որ դատավճիռ Ն.Փաշինյանի ռեժիմին, իսկ Ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, կարծում է, որ դա նրբանկատ դատավճիռ է մեր եվրոպացի գործընկերներին, որոնք Հայաստանի համար կործանարար դրույք կատարեցին հօգուտ Նիկոլ Վովաևիչի՝ դեմոկրատիայի «ջահակրի», որի գործունեությունը Սերժ Սարգսյանը բավական արդարացիորեն շարունակեց բացատրել հեղինակավոր եվրոպական լսարանին. «Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ (Սերժ Սարգսյանին – Ա.Գ.) մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ։ Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները, պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում»։

 

Կարդալով այս տողերը՝ ես, որպես իսկական հայ, մտածեցի այն մասին, որ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը բնավ պատահական չէր, հատկապես մեր սրտին այնքան մոտ խոսքերից հետո. «Ես պայքարի մեջ եմ մտնում պոպուլիստների դեմ, – ասաց Դոնալդ Տուսկը։ – Մյուս կողմում գտնվում են անպատասխանատու պոպուլիզմի կուսակցությունները (կարելի է շնորհավորել Նիկոլ Վովաևիչին, որ նրա և նրա ղեկավարած կուսակցության մասին անուղղակիորեն հիշել են ԵԺԿ 24-րդ համագումարում – Ա.Գ.), իսկ մյուս կողմում՝ մեր կուսակցությունն է, որը պատասխանատվություն է կրում պոպուլյարության համար»։

 

Ավարտելով դիտարկումներս Հայաստանում և նրա շուրջ վերջին շաբաթվա իրադարձությունների մասին՝ ակամա մտաբերեցի, որ ահա արդեն ավելի քան մեկուկես տարի հոդվածներիցս ոչ մեկում ոչ մի բարի խոսք չեմ ասել Հայաստանի «ժողվարչապետի» հասցեին։ Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է նախատել ինձ Նիկոլ Վովաևիչի գործողությունների կողմնակալ գնահատականի համար։ Խոստովանում եմ, որ այդ դեպքում ընթերցողն իրավացի կլինի։ Այսպես, «ժողվարչապետին» դժվար է կշտամբել, ինչ կշտամբելու մասին է խոսքը, երբ մի բանում նա միայն գովասանքի է արժանի։ Չեմ կարող գոհունակությունս չհայտնել այն առիթով, որ ս.թ. փետրվարի 8-ից հայկական սակրավորները և բժիշկները Հայաստանի 83 մասնագետների կազմում մեկնել են Սիրիա. նրանք ականազերծողներ են, բուժանձնակազմ և մասնագետների պահպանությունն ապահովող բրիգադներ։ Նշենք, որ հայկական մարդասիրական առաքելությունն այսօր էլ (երկրորդ խումբը Հայաստանից, որը մեկնել է փոխարինելու առաջինին, 80 հոգանոց կազմով ուղևորվել է Սիրիա ս.թ. հունիսի 16-ին) զբաղվում է ականազերծմամբ, բնակչության հակաականային իրազեկմամբ և բուժօգնության տրամադրմամբ բացառապես այն շրջաններում, որոնցում մարտական գործողություններ չեն վարվում։ Նշենք նաև, որ նրանց աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումները, ինչպես նաև նրանց անվտանգության ապահովման աջակցությունը տրամադրել է ռուսական կողմը։ Չեմ թաքցնում, որ լիովին աջակցում եմ ՀՀ կառավարության նման որոշմանը, երևի միակ ճիշտ որոշումը մեկուկես տարում պետական հեղաշրջումից հետո։

 

Հետգրության փոխարեն. Ամեն անգամ, Հայաստանի Հանրապետությունում ընթացող գործընթացների մասին տագնապներս ներկայացնելով, համոզվում եմ այն բանում, որ ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների, քաղաքացիների աճող հուսահատության ֆոնին, որոնք գիտակցում են, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի հմուտ պոպուլիստական կարգախոսների զոհը, մեր առօրյայում, այնուամենայնիվ, հազվադեպ չեն նաև լուսավոր օրերը։ Այսպես, ս.թ. նոյեմբերի 24-ին հարազատների, ընկերների ու գործընկերների նեղ շրջապատում նշվեց հայտնի պետական և հասարակական գործիչ, «Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ», բանաստեղծ Կորյուն Վարդանի Առաքելյանի 75-ամյակը։ Նայելով հավաքվածների լուսավոր ժպիտով ճառագող դեմքերին, ընդ որում՝ միայն լսածով չիմանալով, որ նրանցից շատերը կքած են ամենօրյա կենցաղային հոգսերի բեռան տակ, մի ինչ-որ ներքին էներգիայով էի լիցքավորվում։ Ընթերցողը կարող է ճիշտ չընկալել խոսքերս, իբր՝ ինչ ցինիկն է, որ էներգիա է քաղում շրջապատողների դժվարությունների գիտակցումից։ Եվ ընթերցողը այսպես ընկալելու պարագայում իրավացի չի լինի; Ինձ ներքին ուժ հաղորդում էին հյուրերի լավատեսությամբ լի աչքերը։ Նրանց չէին կոտրել կեղծիքն ու իշխանությունների գռեհիկ վերաբերմունքը պարզ քաղաքացիների հանդեպ, նրանց ավանդույթների ու ընտանեկան արժեքների հանդեպ, որ արտահայտվում է յուրաքանչյուր քայլափոխի՝ լինի սատանայական ներկայացումների, որոնք այժմ կոչվում են պերֆորմանսներ, ֆինանսավորումը, թե մի ֆիլմի բյուջետային ֆինանսավորումը, որի գլխավոր հերոսը (ուհին) անորոշ սեռի առանձնյակ է, կամ էլ բյուջեի փողերով զրահապատ ծառայողական մեքենաների ձեռքբերումը ո՛չ մեկ հարյուր հազար դոլարով, Նիկոլ Վովաևիչ և КО-ի չարթերային թռիչքները օվկիանոսից այն կողմ $400 հազարով և լպիրշ վաքխանալիայի այլ դրսևորումները։ Եվ հանկարծ այս ֆոնին հնչում է հիասքանչ երաժշտություն, երգ՝ գրված Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանի երաժշտությամբ և Կորյուն Առաքելյանի խոսքերով՝ «Եթե հրաշք լիներ»։ Հարգելի ընթերցողը գուցե մտածի, որ ժամանակակից Հայաստանում հրաշք կլիներ իշխանությունից նիկոլվովաևիչյան հակազգային խառնամբոխի հեռացումն իշխանությունից։ Ոչ, երգը շատ ավելի լուսավոր բանի մասին է, հեղինակի՝ ժամանակից շուտ կյանքից հեռացած մոր խոր կարոտի։ Այս երգի սրտագին և ազնիվ կատարումը տաղանդավոր երգչուհի Աննա Խաչատրյանի կողմից հուզեց բոլոր ներկաներին։ Հուզվեց նաև Կորյուն Առաքելյանի համակուրսեցին՝ հայկական ժողովրդական երգերի անզուգական կատարող, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։ Նա չդիմացավ և էքսպրոմտ կատարեց հայկական երկու ժողովրդական հիթ, որոնք հուզեցին հոբելյանական երեկոյի բոլոր մասնակիցներին։ Սակայն ինձ համակել էին դժվար նկարագրելի հույզեր, երբ մեր աչքերի առջև տառացիորեն շատ ու շատ հյուրերի հերթ գոյացավ, ովքեր ցանկանում էին ամեն գնով ողջունել և լուսանկարվել ժամանակակից կինոարվեստի ականավոր վարպետ, գեղարվեստական և վավերագրական կինոյի հանրահռչակ ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Աշոտի Փելեշյանի հետ։ Եվ թվում էր՝ կինոյի մեծ վարպետի (որի ստեղծագործության մասին հրատարակվել են գրքեր Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, էլ չեմ ասում, որ Փելեշյանի մասին ստեղծվել են ֆիլմեր Հոլանդիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և Իտալիայում) հետ հոբելյանական երեկոյի հյուրերի այդ կարճ շփումներում մարդիկ աչքերիդ առջև վերափոխվում էին, նրանց դեմքերը դառնում էին ավելի ոգեշնչված։ Եվ վերջապես, նրանց համակում էր հպարտության զգացումը, որ իրենք, ինչպես և Արտավազդ Փելեշյանը, հայեր են, հնագույն քրսիտոնեական քաղաքակրթության ներկայացուցիչներ...

 

Սակայն անցած շաբաթը նշանավորվեց հիշարժան նաև այլ տոներով, երբ ս.թ. նոյեմբերի 21-ին Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի ունեցավ Ռուսաստանի նշանավոր քաղաքացիներին պետական շքանշանների հանձնման արարողությունը։ Այո, այո, հարգելի ընթերցող, այդ օրը անմոռանալի տոն կլինի իմ սերնդի մարդկանց և մեր երեխաների համար։ Ինչպես չհուզվես, երբ տեսնում ես, թե ինչպես է Ռուսաստանի Աշխատանքի հերոսի կոչում ստանում Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը, որի անվան հետ է կապված Սպիտակի ավերիչ երկրաշարժից (1988թ.) ավերված մի քանի տասնյակ քաղաքների ու գյուղերի վերածնունդը, երբ պարգևատրվածների մեջ է ռուս անզուգական գեղեցկուհի Տատյանա Դորոնինան՝ Նյուրայի փայլուն դերակատարուհին ռեժիսոր Տատյանա Լիոզնովայի «Երեք բարդի Պլյուշչիխայում» կինոնկարից, որը սրտահույզ կատարում է Ալեքսանդրա Պախմուտովայի՝ ահա արդեն կես դար սիրտդ ուրախությամբ լցնող «Քնքշություն» երգը։ Եվ իհարկե, հուզիչ էին նաև հենց Ալեքսանդրա Պախմուտովայի՝ Ռուսաստանի բարձրագույն պարգևով՝ «Սուրբ առաքյալ Անդրեյ Նախավկայի» շքանշանով պարգևատրվածի երախտագիտական խոսքերը։ Դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին՝ Ալեքսանդրա Նիկոլաևնան ասաց. «Դուք ղեկավարում եք լեգենդար երկիր, ապշեցուցիչ երկիր։ Եվ դրա համար մենք թույլ չենք տա, որպեսզի ավելի վատ լինի, ամեն բան պետք է լավ լինի։ Տաղանդավոր մարդիկ, հիասքանչ երկիր, և Դուք դա գիտեք ու սիրում եք»։ Ալեքսանդրա Պախմուտովայի այս սրտահույզ խոսքերին, որ ստեղծել է երաժշտություն, «որտեղ հնչում է դարաշրջանը» (Վ.Վ. Պուտինի ողջույնի խոսքից), կարելի է ամբողջ սրտով ավելացնել, որ լեգենդար, ապշեցուցիչ երկիրը, որի անունն է Ռուսաստան, խորապես սիրում ու մեծարում են բոլոր հայերը, որոնց համար թանկ է հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ճակատագիրը, այսինքն՝ աշխարհասփյուռ տասնմեկ միլիոնանոց հայ ժողովրդի բոլոր ազնիվ զավակները։ Եվ սա վերամբարձ կենաց չէ Ռուսաստանի տաղանդավոր մարդկանց հասցեին, այլ յուրաքանչյուր հայի ժամանակների գենետիկ կապի դրսևորում է, որ սկիզբ է առնում հեռավոր 988 թվականից, երբ Կիևի իշխան Վլադիմիրը տիկնոջ՝ Աննայի (ծագումով հայ, Բյուզանդիայի կայսր Ռոմանոս II-ի դուստրը) հետ Դնեպրի ու նրա վտակ Պոչայնայի ջրերում մկրտեց Ռուսը։






Դիտումների քանակ 25968


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ազգային Միաբանություն» կուսակցության հայտարարությունը

«Ազգային Միաբանություն» կուսակցության հայտարարությունը

Դեկտեմբերի 5, 2019


«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զգոնության կոչով

Հոմոսեքսուալիզմը ՀՀ կառավարություն ներմուծեց Սերժ Սարգսյանը

Հոմոսեքսուալիզմը ՀՀ կառավարություն ներմուծեց Սերժ Սարգսյանը

Դեկտեմբերի 5, 2019


Shame.am-ը բազմիցս հիմնավորված գրել է, որ միասեռականության և այլ եվրարժեքների ներդրումը Հայաստանի քաղաքական էլիտայում ժողովրդի ...

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Դեկտեմբերի 4, 2019


Ղարաբաղյան հաղթանակի, Հայաստանի և Ղարաբաղի կայացման գործում մի քանի անհատականություն են լրջագույն ներդրում ունեցել` Վազգեն Մանո...

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 3, 2019


Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն արձագանքել ապտակի տեսքով է Փաշինյան Նիկոլի կարապետյան վալոդի այսօրվա հայտարարությանը...

Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)

Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)

Դեկտեմբերի 3, 2019


Պարոն Սուքիասյան Խաչատուրը (Գռզոն) այսօր հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը եղել է վատ ղեկավար, վատ ընկեր, ամեն ինչ արել է իր և իր փ...

բաբաջանյան արմանին դեպրեսիա է սպառնում

բաբաջանյան արմանին դեպրեսիա է սպառնում

Դեկտեմբերի 1, 2019


Ծանր է միասեռականների կյանքը Նոր Հայաստանում: Մի օր ուրախանում են, հաջորդ օրը` տխրում: Չկա դեպք, որ սրանք գոնե մի շաբաթ երջանկո...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Նոյեմբերի 28, 2019


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացնում է, որ Փաշինյան Նիկոլը կատաղել է՝ լրիվ կորցրել է իրեն, գիշեր-ցերեկ ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Նոյեմբերի 27, 2019


Երեկ կյանքից հեռացավ Գոհար Վարդանյանը՝ լեգենդար խորհրդային հետախույզ, լեգենդար Գևորգ Վարդանյանի կինը: Վարդանյան զույգի կատարած ...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Նոյեմբերի 23, 2019


Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի եվրոպական հայտարարություններն ու ելույթներն արդեն քանի օր է՝ հուզումներ են առաջացրել Նոր Հայաս...

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Նոյեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլ Միլանի հայկական եկեղեցում տեղի համայնքի հետ հանդիպման ժամանակ ինչ ասես չասաց: Համեմատեց իրեն Փրկչի հետ, քանի որ ...

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019


Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ...

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Նոյեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի հարությունյան արայիկը, ինչպես հայտնի է, տրանսգենդեր չեմպիոնի մասին ֆիլմ է ֆինանսավորել: Այսօր բողոքի ցույց անող...

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

Նոյեմբերի 4, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն այսօր հերթական անգամ ասաց և վերջնականապես ապացուցեց, որ, նախ՝ ինքը, մեղմ ասած, էնքան էլ մոտ չ...

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հոկտեմբերի 28, 2019


Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հա...

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2019


Սամվել Կարապետյանը self made անձնավորություն է, որը հսկայական կայսրություն է կառուցել օտար երկրում, ընդ որում՝ զրոյից: Բնական է...

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Հոկտեմբերի 24, 2019


Արսեն Բաբայանն այսօր կալանավորվեց: Սա օրենքի կատարյալ պղծում է օրը ցերեկով: Խելքը գլուխը հավաքած դատավոր ֆարխոյան կարենը բավարա...

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլը միշտ հրապարակավ ասում է, որ ինքը հայ ավանդական ընտանիքի կողմնակից է, և իր ընտանիքն էլ է հայ ավանդական: Նախիրը հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը

Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը