Միջազգային խայտառակություն

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019
SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Արտյոմ Խաչատրյան


Միացյալ Նահանգները նոր Յալթա է ուզում

 

Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա անզորություն է նոր մարտահրավերների առջև, բայց՝ անցյալ վերադառնալու բուռն ցանկությամբ։ Հասկանալի է, հոգեվարքը չի կարող երկարատև գործընթաց լինել, և առողջ դատող մարդիկ ԱՄՆ-ում սկսում են գիտակցել, որ ԱՄՆ միանձնյա հեգեմոնիան աշխարհում այսուհետ բացառված է, հետևաբար պետք է երկնքից ցած իջնել երկիր և փորձել ապրել նոր կանոններով, որոնք ընդունելի են մյուս համաշխարհային խաղացողների համար։


Եվ այսպես, չնայած ամերիկյան վերջին վարչակազմերի բոլոր փորձերին՝ պահպանել հեգեմոնիան աշխարհում և Ռուսաստանը վերադարձնել 90-ականներ, ինչպես նաև ձգել Չինաստանն ու զսպել Հնդկաստանը, աշխարհն ապրում է իր կյանքով. թույլերը թուլանում են, ուժեղներն ավելի ուժեղ են դառնում, իսկ նախկին հեգեմոնները ցանկանում են դուրս գալ տհաճ հոգեվարքի վիճակից։ Այսպես, ամերիկյան Foreign Affairs պարբերականի վերջին համարում հրապարակվել է ամերիկացի քաղաքագետ և Ռուսաստանի գծով փորձագետ Թոմաս Գրեմի ծրագրային հոդվածը՝ «Թող Ռուսաստանը մնա Ռուսաստան. օրակարգում ավելի պրագմատիկ մոտեցումն է Մոսկվայի հանդեպ» վերնագրով։ Գրեմը եղել է նախագահ Ջորջ Ու.Բուշի հատուկ օգնականը և միաժամանակ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի տնօրենը, իսկ հետո՝ ավագ տնօրենը։ 2007-ից Գրեմն աշխատում է «Քիսինջերի ասոցիացիայում» և ներկայում դրա կառավարիչ տնօրենն է։ Գրեմը նաև «Ռուսական հետազոտություններ» նախագծի համահիմնադիրներից է Ելի համալսարանի գլոբալ հարցերի Ջեքսոնի ինստիտուտում։ Կարճ ասած՝ Գրեմն այն փորձագետներից է, ովքեր հնչեցնում են հայեցակարգեր, որոնք սովորաբար մշակվում են քաղաքական ղեկավարությունում։


Գրեմն առաջարկում է վերափոխել աշխարհը, սահմանել խաղի նոր ընկալելի կանոններ։ Հոդվածն ընդարձակ է, անդրադառնանք միայն այն մասին, որը վերաբերում է հետխորհրդային տարածքին։


Այսպես, Գրեմն առաջարկում է Ղրիմը Ռուսաստանինը համարել՝ Դոնբասից հրաժարվելու և Ուկրաինային նրա վերինտեգրվելու պայմանով, առանց որևէ կարգավիճակի։ Նահանգները նաև Կիևին հավերժ կմերժեն ՆԱՏՕ անդամակցության հարցում։ Այսինքն՝ Ուկրաինան կմնա չեզոք, ոչ հակառուսական գոտի, այն է. ԱՄՆ-ը և հավաքական Արևմուտքը այնտեղից կհեռանան, բայց թույլ չեն տա Ռուսաստանին ավելի խոր մտնել Ուկրաինա։ Դրանից հետո կսկսվի պատժամիջոցների փուլային հանումը։ Այս տարբերակը Ռուսաստանին չի բավարարում, քանզի այսօր կա Ուկրաինայի ողջ Հարավ-արևելքը վերցնելու հնարավորություն, իսկ այդ գործընթացը կանգնեցնելու համար ամերիկացիների ուժը չի պատի։ Բայց չխորանանք այս վիճելի նուրբ պահի մեջ, տեսնենք, թե ինչ է գրում Գրեմը։


Այստեղ հետաքրքիր է այն, որ ամերիկացիները փաստորեն մատնում են հսկայական գրանտակեր Ուկրաինայի հանրությանը, որ աճեցվել ու կերակրվել է իրենց կողմից քառորդ դար։ Ի՞նչ կլինի գրանտակերների հետ։ Ի՞նչ աստվածների կաղոթեն ու ինչպե՞ս կկերակրվեն։ Ահա թե որն է հարցը, որն ամերիկացիներին այնքան էլ շատ չի հուզի։ Նրանց համար գլխավորը Ուկրաինայից հեռանալն է նվազագույն կորուստներով՝ պահպանելով դեմքը։ Կրկնում եմ, որ Գրեմի գաղափարն Ուկրաինայի վերաբերյալ նշանակում է գրանտակերների կործանում, իսկական ցեղասպանություն, որոնք այսօր գանձագողերի հետ միասին կազմում են երկրի քաղաքական էլիտայի հիմքը։ Ավելացնենք, որ ասվածը նշանակում է նաև հրաժարում Ուկրաինայում ռուսատյացներ սերմանելուց և կերակրելուց։


Գրեմը կոնկրետ չի գրում Հայաստանի և Վրաստանի մասով, բայց տրամաբանական է ենթադրել, որ ամերիկացիները կհեռանան նաև այստեղից։ Վրաստանին կմերժեն ՆԱՏՕ-ում՝ Թուրքիայի և Ռուսաստանի ոտնձգություններից որոշ երաշխիքներով, Աբխազիան եւ Հարավային Օսիան կպահպանեն իրենց անկախությունը նրանից։ Դե, իսկ Հայաստանի մասով ամերիկացիները կառաջարկեն հայրենական գրանտակերների ցեղասպանություն և լիակատար հրաժարում գործող ռեժիմին աջակցելուց։ Դա կնշանակի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի ճանաչում որպես Ռուսաստանի բացառիկ շահերի գոտի, իսկ փոխարենը կխնդրի ձեռք չտալ վիթխարի դեսպանությանը։


Հասկանալի է, Գրեմի գաղափարը նշանակում է հեռանալ նաև Մոլդովայից և Ադրբեջանից։ Եթե Մոլդովայում ամեն բան տեղի կունենա Վրաստանի և Ուկրաինայի անալոգիայով, ապա Ադրբեջանի պարագայում իրավիճակն ավելի հետաքրքիր է, Ադրբեջանը գնալու տեղ ունի։ Հասկանալի է, ղարաբաղյան կարգավորման հարցում ամերիկացիների հեռանալը Հայաստանի օգտին կլինի։ Ինչ վերաբերում է Միջին Ասիային և Ղազախստանին, ապա Գրեմը չի գրում կոնկրետ այս տարածաշրջանների մասին, բայց ասվածից բխում է, որ ԱՄՆ ինչ-որ ռազմաքաղաքական ներկայությունը Ռուսաստանի մոտ այսուհետ պետք է բացառված լինի, գուցե ամերիկացիները պահպանեն այնտեղ ինչ-որ ներկայություն, որպեսզի Չինաստանին թույլ չտան կուլ տալ այս երկրները։


Իհարկե, հայրենական, ուկրաինական և վրացական գրանտակերներին ամերիկացիների հնարավոր հրաժարումն իրենցից անհավանական թվա, բայց պետք է իմանալ, որ աշխարհում ավելի ողբերգական դեպքեր էլ են եղել։ Այսպես, Խորհրդային Միությունը իր պատմության ինչ-որ փուլում ինքնակամ հրաժարվեց Արևելյան Եվրոպայից, Կուբայից, Վիետնամից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայի կեսից և ցրեց Վարշավյան պայմանագիրը։ Ի՞նչ եղավ այդ երկրների խորհրդամետ էլիտաների հետ։ Դարձան իզգոյներ հիմնականում, հետո անցան սովորական կյանքի իրենց երկրներում, բայց նրանց համար այլ դարձած։ Կյանքում ամեն բանի վարժվում են, կվարժվեն նաև իզգոյ լինելուն հետխորհրդային տարածքի գրանտակեր հանրույթները նույնպես։ Ինչ վերաբերում է ամեն տեսակ խարդախություններին, որ խնամքով փայփայվում են Արևմուտքի կողմից, ապա դրանց նույնպես չես նախանձի. նրանք նորից կսկսեն ապրել իրենց երկրներում, բայց ազգային ավանդույթների ու բարոյական նորմերի շրջանակում։ Արևմուտքում նրանց ոչ ոք չի սպասի...






Դիտումների քանակ 142213


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Ապրիլի 1, 2020


Վրաստանը տարածությամբ ու բնակչությամբ երկու անգամ գերազանցում է Հայաստանը, տուրիստների թվով՝ նույնպես: Բացի այդ, վրացիները մինչ...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Մարտի 17, 2020


1981թ. ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցը գրել է «Մթի աչքերը» վեպը։ Վեպում նկարագրվում է վարակիչ հիվանդության՝ վիրուսային թոքաբո...

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Մարտի 12, 2020


Լարված դիրքային պայքարը իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ավարտվեց։ Համաձայնությունը ընտրական մոդելի շ...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Փետրվարի 27, 2020


Եվրոպական դիվանագիտության համար աննախադեպ որոշում է կայացրել Վրաստանը՝ հրաժարվել է իր տարածքում անցկացնել Եվրոպայի խորհրդի երկր...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Փետրվարի 10, 2020


Ուղիղ 30 տարի առաջ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Հելմուտ Քոլի հետ բանակցություններում ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչ...

Բանդերական, բայց դեմոկրատական Ուկրաինայում պատանդի վիճակում է հայտնվել հերոսի աճյունը

Բանդերական, բայց դեմոկրատական Ուկրաինայում պատանդի վիճակում է հայտնվել հերոսի աճյունը

Փետրվարի 8, 2020


Ուկրաինայում այդպես էլ չհասկացան, որ յուրաքանչյուր մեկ միլիոն բանդերականի համար կգտնվի մեկ ընկեր Ստալին։ Եվ նրանք կհասնեն նրա գ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Հունվարի 29, 2020


Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը Լեհաստանում ազատագրել են ամերիկյան զորքերը, ասվում է ամերիկյան դեսպանության Twitter-ի գրառման...

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Հունվարի 24, 2020


Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Հունվարի 13, 2020


Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը, հայտարարելով Սիրիայից դուրս գալու մասին, մի փոքր միտքը փոխել է. հոկտեմբերին Թրամփը ԱՄՆ զինվորա...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020


Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռո...

Դարի հանցագործությունն ԱՄՆ-ում

Դարի հանցագործությունն ԱՄՆ-ում

Դեկտեմբերի 25, 2019


2018թ. ամռանը Միացյալ Նահանգներում կատարվեց հանցագործություն, որն իրավամբ պետք է ճանաչել դարի՝ XXI-ի, հանցագործություն, եթե այն...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը