Ազգային խայտառակություն

Փաշինյան Նիկոլն կեղծում է փոխգնդապետ Մխիթարյանի դաժան ծեծի հանգամանքները

Նոյեմբերի 18, 2019
Փաշինյան Նիկոլն կեղծում է փոխգնդապետ Մխիթարյանի դաժան ծեծի հանգամանքները

Պետք է բանտից փրկել նախկին մարզպետ սարգսյան տրդատին


Փաշինյան Նիկոլի Քննչական կոմիտեն ասում է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ սարգսյան տրդատը փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծին ներկա չի գտնվել: Այսինքն, որևէ առնչություն չի կարող ունենալ այդ ողբերգության հետ: Բացի այդ, Քննչական կոմիտեն պնդում է, որ սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաև վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով: Բացի այդ, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ հաստատվել է սարգսյան տրդատի՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ին վերադառնալու և մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 00.20-ը բնակարանից չբացակայելու հանգամանքը:


Այսքանն ասում է Փաշինյան Նիկոլի քննչական մարմինն իր կատարած աշխատանքի արդյունքում, այսինքն՝ գործի կոծկման ուղղությամբ տարած աշխատանքի արդյունքում, քանզի սարգսյան տրդատը ժողվարչապետի սիրած մարզպետն էր, նրան չի կարելի պատժել: Իսկ իրականությունն այլ բան է ասում: Չորսը սպա ցուցմունք է տվել, որ մարզպետը ներկա եղել դեպքի վայրում, զրուցել է սպաների հետ: Իսկ այդ սպաների ցուցմունքները չգիտես ինչու հաշվի չեն առնվում, վստահվում է տեսախցիկի զննությանը, որը կարելի է կեղծել: Ահա թե ինչ է ասում Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը. «Եթե 4 սպաների խոսքը օրենքով չի անցնի, ուրեմն հալալ լինի էդ քննչական կոմիտեին էլ, էս հայկական օրենքին էլ: Թող իրենք իրենց օրենքով շարժվեն, մենք՝ մեր օրենքով: Սպաները մարզպետի հետ կանգնած զրուցել են նույնիսկ, նա ներկա է եղել ու չի կանխել ծեծկռտուքը»:


Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր գողականով տարված լակոտների պատճառով, իսկ Փաշինյան Նիկոլը զուգահեռ երկրում արշավ է սկսումգողականի դեմ, որպեսզի վերացնի քրեական ենթամշակույթը և ներդնի նորը՝ միասեռկաններինը, տրանսգենդերներինը, տրանսվեստիտներինը, այլ այլասերվածներինը, որովհետև դա է պահանջվում Նոր Հայաստանում ամերիկյան դեսպանի հեղափոխությունից:






Դիտումների քանակ 172709


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եվս մեկ չկայացած աբորտի հետևանքի խոստովանություն

Եվս մեկ չկայացած աբորտի հետևանքի խոստովանություն

Սեպտեմբերի 24, 2019


Վայոց Ձորի մարզպետ աշխատող սարգսյան տրդատը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժություն...

Փաշինյանի պուպուլիկն էլ է գողական գնում սպաների դեմ

Փաշինյանի պուպուլիկն էլ է գողական գնում սպաների դեմ

Սեպտեմբերի 23, 2019


Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ի պաշտպանություն ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի՝ կառավարության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ, «Իր...

Փաշինյան Նիկոլի կադրերին կատաղել կարելի է

Փաշինյան Նիկոլի կադրերին կատաղել կարելի է

Սեպտեմբերի 23, 2019


Երբ տարիներ առաջ, կոռումպացված ու քրեաօլիգարխիկ Հին Հայաստանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակեցին գնդապետ Արտ...

Կատաղել են Փաշինյան Նիկոլի կադրերը

Կատաղել են Փաշինյան Նիկոլի կադրերը

Սեպտեմբերի 20, 2019


Փաշինյան Նիկոլի շրջապատը աստիճանաբար «վանոյանում» է, այսինքն, «վանոյանում» է նեհց ինքը՝ ժողովրդի վարչապետը: Անցան այն ժամանակնե...

Փաշինյան Նիկոլի մարզպետը կուսակիցներին ստորադասում է աղջիկներին

Փաշինյան Նիկոլի մարզպետը կուսակիցներին ստորադասում է աղջիկներին

Հունիսի 16, 2019


Վայոց ձորի մարզպետ սարգսյան տրդատը ի սկզբանե չէր կարող նորմալ մարդ լիներ, քանզի ՔՊ-ից է և նշանակվել է ժողովրդի վարչապետի կողմից...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Քլոսին թողած` Հասոյից են փող ուզում

Քլոսին թողած` Հասոյից են փող ուզում

Հունիսի 25, 2016


Այսօր պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը խնդրում էր աղոթել իր հոգու փրկության համար, իսկ մեր մեծահարուստների ու չինովնիկներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը