Խայտառակություն առանց մեկնաբանության

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Նոյեմբերի 18, 2019
Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Իրակլի Չխեիձե

 

Վրաստանում տեղի ունեցավ Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրությունը, ինչն առաջ բերեց խոր բավարարվածության զգացում քաղաքական էլիտայի շրջանում և տրամագծորեն հակառակ զգացում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունում։

 

Ցանկացած գեղարվեստական ստեղծագործություն կարող է դառնալ դաժան վեճերի և բուռն բանավեճերի առարկա, բայց այս կինոստեղծագործությունը դուրս է գալիս սովորական կինոֆիլմի շրջանակներից։ Դրա նշանակությունը, առաջին հերթին, քարոզչական ազդեցություն գործադրելն է երիտասարդության մտքերի վրա՝ տարբեր թաբուների կոտրում, որոնք բխում են դաստիարակության ու վրաց հասարակության մշակույթի ավանդույթներից։ Ֆիլմն ուղղված է ազգային մենթալիտետը փոխելուն։

 

Վրացի միասեռական երկու երիտասարդների սիրո հուզիչ պատմությունը հետաքրքիր է այն հանգամանքով, որ նրանք մշակույթի այն ոլորտի ներկայացուցիչներն են, որը խորհրդային ժամանակ անվանվում էր ժողովրդական պար, իսկ մեր օրերում՝ ազգային բալետ, ինչն ավելի է համապատասխանում իրականությանը։

 

Վրաց հասարակությունը միշտ բազմազգ է եղել, բազմամշակութային, բազմադավան։ Վրաստանի ունիկալությունն այն էր, որ այդ երկիրը միշտ տարբերվել է հանդուրժողականության բավական բարձր մակարդակով, և այն երբեք աչքի չի ընկել հոմոֆիլներով ու հոմոֆոբներով։ Վրաց հասարակությունում միշտ հարգվել է ցանկացած անձի ընտրության ազատության իրավունքը, և դրա համար համասեռամոլների ոչ մի հետապնդում նրա տարածքում չի եղել անգամ խորհրդային ժամանակներում, երբ համասեռամոլությունը պատժվում էր հոդվածով։

 

Ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցչին կարող էին առանձնապես չհարգել, բայց նրա հանդեպ երբեք ֆիզիկական ներգործություն չի կատարվել այնքան ժամանակ, մինչև որ նա չի սկսել բացահայտ քարոզել իր հայացքները, իր շարքերում հավաքագրել նոր կողմնակիցների։ Այս դեպքում համասեռամոլության ակտիվ քարոզչությունը հանդիպել է մոլի դիմադրության, և այդ երևույթի արմատները ազգային մենթալիտետի առանձնահատկությունների մեջ են։

 

Ինչպես հայտնի է, ազգային մենթալիտետը ստեղծվում է դարերի և հազարամյակների ընթացքում՝ ներքին ու արտաքին գործոնների արդյունքում։ Վրաց ժողովրդի և այլ ազգերի, որոնք վաղուց ի վեր ապրում են նրա տարածքում, պատմական ճակատագիրը նրանց առջև դրել է ֆիզիկական գոյատևման, կյանքի իրավունքի խնդիրը նվաճողների բազմաթիվ հորդաների դեմ անհավասար պայքարում։ Այստեղից էլ զուտ էվոլյուցիոն ճանապարհով մշակվել են տղամարդկության հատկանիշները։

 

Վրաց հասարակությունը կտրականապես հերքել է գենդերային հավասարեցման գաղափարը, երբ տղամարդու և կնոջ միջև չպետք է լինի որևէ տարբերություն։ Վրաստանում տղամարդը պետք է լինի ուժեղ ու տղամարդկային, իսկ կինը՝ նուրբ ու կանացի։ Ընդ որում՝ այս հատկանիշները վրաց կանանց մոտ չեն բացառում հերոսականությունն ու իննքազոհողության պատրաստակամությունը։ Թույլ և նուրբ էակները կարող էին երկաթյա կամք և անվախություն ցուցաբերել անգամ ահավոր տանջանքների ու մահվան առջև։ Բավական է հիշել նահատակ Շուշանիկին, Քեթևան թագուհուն և ուրիշ շատերի, որոնք ինքնակամ ընտրեցին նահատակվելը։

 

Այս առնչությամբ առաջ է գալիս միանգամայն տրամաբանական հիմնավորվածությունը ֆիլմի հերոսների մասնագիտության ընտրության հարցում։ Ինչո՞ւ նրանք ջրմուղագործ չեն, ինժեներ չեն, խաղողագործ չեն, այլ հենց պարողներ, ընդ որում՝ ներկայացնում են ոչ թե եվրոպական դասական բալետը, այլ վրացական ազգային պարերը։ Բանն այն է, որ մեծ պարուսույցներ Իլիկո Սուխիշվիլին և Նինո Ռամիշվիլին ստեղծել են վրացական ազգային բալետը՝ որպես վրաց ժողովրդի մենթալ կերպար, որտեղ տղամարդն ասպետ է ու մարտիկ, որը գլուխ է խոնարհում կնոջ նրբության առջև ու խորին հարգանք ցուցաբերում նրան։ Նրանով, որ հենց վրացական պարերով են զբաղվում գեյ պատանիները, որ սիրահարված են իրար, փորձ է արվում աստիճանական, դանդաղ խորխորատով փոխել ազգային մենթալիտետի մշակութային կոդը։ Սա ընդամենը փոքր օղակ է այլ օղակների հսկայական քանակության մեջ, որոնք կոչված են փոխելու վրաց ժողովրդի հոգևոր էությունը։

 

Ուրեմն, ի՞նչ դիրքորոշում է այս հարցում որդեգրում վրացական քաղաքական էլիտան։ Լինելով լիովին կոռումպացված ու Արևմուտքի ծառայության մեջ գտնվելով՝ այն իր առջև գլխավոր խնդիր է դնում ցանկացած միջոցով իր Հայրենիքին պարտադրել արևմտյան մտածողություն։ Նրանք էլ հենց նոր մշակութային կոդի գլխավոր քարոզիչներն են։ «Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժումը» պատրաստ էր նոր գաղափարները սերմանել ամենաանքաղաքավար բռնության միջոցով։ Այստեղից էլ մոլի հարձակումները Վրաց Ուղղափառ եկեղեցու դեմ, որը պաշտպանում էր ավանդական արժեքները և շատ այլ բաներ։

 

«Վրացական երազանքը» ընտրություններում հաղթանակի համար օգտագործեց վրաց բնակչության ճնշող մեծամասնության կողմից նոր եվրոպական արժեքների չընդունման փաստը, և դա օգնեց նրան հաղթանակ տանել։ Բայց Արևմուտքից «Վրացական երազանքի» կախվածությունը, բնականաբար, ստիպում էր նրան խուսանավել սեփական ժողովրդի և արևմտյան տերերի միջև, որպեսզի գոհացներ թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Օրեցօր դա ավելի ու ավելի դժվար խնդիր է դառնում։

 

Հավաքական Արևմուտքը վրացական իշխանություններին մանևրի ազատություն ու այլընտրանք չի թողնում։ Վրացական էլիտան, որը երկիրը տանում է դեպի Արևմուտք, պետք է փոխակերպի այն իրեն հարկավոր ուղղությամբ։ Ժողովուրդը դրան համաձայն չէ։ Ուստի, չարժե զարմանալ բազմաթիվ բողոքներից, կինոթատրոններում ֆիլմի ցուցադրումը խափանելու փորձերից։ Դա անում են ոչ թե կույր ֆանատները, ոչ թե մարդիկ, որոնց ակցիային մասնակցությունը փողով վճարված է, այլ երկրի ամենասովորական քաղաքացիները, որոնք կարծում են, որ իրենց Հայրենիքը ծաղրում են, որ վրաց ժողովրդի վրա փորձեր են կատարում, իսկ իրենց երեխաներին լուրջ վտանգ է սպառնում։

 

Այսօր ԶԼՄ-ները փորձում են բողոքի ակցիաները վերագրել բիզնեսմեն Լևան Վասաձեի և «Վրացական երազանքի» ներկայացուցիչների գործունեությանը։ Բոլորի համար պետք է պարզ լինի, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշման ուղղակի քարոզչությունը, ինչն էլ կազմում է կինոֆիլմի էությունը, չի կարող պատասխան արձագանք չառաջացնել։

 

Նման «գեղարվեստական ստեղծագործությունների ցուցադրումը ռեկրուտացնում է «Վրացական երթի» շարքերը, և ծայրահեղական տրամադրված կազմակերպությունների մարդիկ շատ ավելի են, քան հենց այդ կազմակերպությունների սեփական ագիտացիան։

 

Վրացական պարերը երկրի ազգային խորհրդանիշն են, նրա հոգեւոր մարմնացումը, իսկ «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմը ուղղված է հենց այդ հոգեւորը քայքայելուն։ Չէ՞ որ գլխավորն այն է, որ պարերը կլինեն, իսկ թե ինչ է եղել դրանցից առաջ՝ արդեն նշանակություն չունի։ Արևմուտքի կողմից ֆիլմի աջակցությունն ապահովված է։ Այն արդեն նշված է պարգևներով Սարաևոյի, Վալյադոլիդի, Օդեսայի, Մինսկի կինոփառատոներում, իսկ Շվեդիան ֆիլմը վրացերենով (!) ներկայացրել է «Օսկարի» մչցանակի։

 

Արժե ուշադրություն դարձնել, որ հարևան Հայաստանում, որտեղ վերջերս տեղի ունեցավ «թավշյա հեղափոխություն», նոր իշխանությունը ջանադրաբար փաստաբանում է ցուցադրության պատրաստվող ֆիլմի հեղինակներին ծանրամարտիկ տրանսսեքսուալ Մելինե Դալուզյանի մասին։ Պատահակա՞ն է։

 

Արևմուտքում գեյ-քարոզչությունը վաղուց արդեն մարդկանց գիտակցության մեջ հմտորեն սերմանում է ոչ ավանդականների որոշակի մեծության գաղափարը։ Դա գրվանի տակից առաջին պլան է դուրս գալիս սպարտացիների, Ալեքսանդր Մակեդոնացու, Չայկովսկու և շատ ուրիշների մասին ստեղծագործություններով։ Աննկատելիորեն իբր հալածված փոքրամասնությունները անցնում են արտոնյալների դաս։ Կարելի է չկասկածել, որ ռեժիսոր Լևան Ակինի ֆիլմը ընդամենը առաջին ծիծեռնակն է։ Դրան անպայման կհետևեն համանման այլ ստեղծագործություններ արվեստի բոլոր ոլորտներում։

 

Այո, այսօր վրաց բնակչության որոշակի մասը ձգտում է դեպի Եվրոպա։ Բայց արդյո՞ք սրա հետևից։ Ո՞ր Եվրոպա են տանում Վրաստանը, և արդյո՞ք նրան պետք է այդպիսի Եվրոպան։

 

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 28098


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Հունիսի 17, 2019


Վրաստանի մայրաքաղաքը կրկին տենդի մեջ է։ Կրքերն այնքան են թեժացել, որ սպառնում են պայթյունով՝ այն էլ շատ լուրջ հետևանքներով։ Այս...

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

ԱՄՆ-ում կանանց հավասարեցրել են գեյերին և տրանսսեքսուալներին

ԱՄՆ-ում կանանց հավասարեցրել են գեյերին և տրանսսեքսուալներին

Ապրիլի 1, 2019


ԱՄՆ-ում դեմոկրատները Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որը կարող է դադարեցնել անվտանգ վայրերի, մա...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019


2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչա...

ԱՄՆ-ը սկսում է գլոբալ արշավ համասեռամոլության բարձր գաղափարների համար

ԱՄՆ-ը սկսում է գլոբալ արշավ համասեռամոլության բարձր գաղափարների համար

Փետրվարի 20, 2019


Լուծելով ներքին և արտաքին քաղաքականության բոլոր հարցերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ է եղել համասեռամոլությունն ապաքրեա...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

SOS. Վտանգված են հեղափոխության իդեալները

SOS. Վտանգված են հեղափոխության իդեալները

Դեկտեմբերի 15, 2018


Բանն այն է, որ ինձ պատկանող Shame.am կայքում իմ տաղանդավոր հեղինակներից մեկը` պրն Միրզո Արարատյանը, դեկտեմբերի 6-ին հոդված էր գ...

Հոմոսեքսուալ սեքսը Փաշինյան Նիկոլի շրջապատում

Հոմոսեքսուալ սեքսը Փաշինյան Նիկոլի շրջապատում

Դեկտեմբերի 6, 2018


Փաշինյան Նիկոլն առաջադեմ տղա է, արևմտամետ, բայց նաև, ինչպես ինքն է ասում` ռուսամետ է, թեպետ ջանքեր չի խնայում ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի վար...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը