Խայտառակություն առանց մեկնաբանության

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նոյեմբերի 11, 2019
Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ավիգդոր Էսկին

 

ԱՄՆ Կոնգրեսը ցեղասպանություն է ճանաչել Թուրքիայում 1915թ. հայ բնակչության զանգվածային բնաջնջումը։ Դա առաջին քայլն է Վաշինգտոնի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի արյունալի իրադարձությունների հայկական շարադրումը ճանաչելու ճանապարհին։ Լոբբիստները պետք է էլի բավականաչափ աշխատանք կատարեն Սենատում և ԱՄՆ պետական հաստատություններում լիակատար պաշտոնական ճանաչման համար։ Այնուամենայնիվ, հայկական աշխարհում Կոնգրեսի քվեարկությունը մեծ հաղթանակ են համարում։


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից անմիջապես հետո հաճախակիացել է Երևանից հարցը իսրայելցի զրուցակիցներին. ե՞րբ եք դուք ճանաչելու մեր ցեղասպանությունը։ Պետք է ասել, որ մինչ այդ էլ ցանկացած բառափոխանակություն իսրայելցու և հայի միջև ներառել է վերջինի հարցը. ինչպե՞ս է պատահել, որ ցեղասպանություն ապրած հրեա ժողովուրդը չի ճանաչում մեկ այլ ժողովրդի ցեղասպանությունը։


«Ցեղասպանության ճանաչում» ասելով հայկական կողմը նկատի ունի քվեարկությունը Քնեսեթում, երբ ձեռքերի մեծամասնությունը վեր կբարձրանա «ցեղասպանության ճանաչման օգտին»։ Այսինքն՝ մենք խոսում ենք ո՛չ Թուրքիայի դեմ հայցերի հարցում օգնության, ո՛չ ցեղասպանության զոհերի հուշարձանի, ո՛չ հանրային մթնոլորտի և ո՛չ կրթության համակարգի մասին։ Հայկական լոբբին պահանջում է քվեարկություն Քնեսեթում։


Կոնգրեսի բանաձևը ոչ քիչ չափով պայմանավորված էր ամերիկյան հասարակության տարակուսանքով Սիրիայի հյուսիսում Էրդողանի գործողությունների հետ կապված։ Ցեղասպանության ճանաչման թեման Քնեսեթում նույնպես ջրի երես է բարձրանում այն դեպքերում, երբ Թուրքիայի նախագահը մի կոպիտ ու վրդովեցնող բան է ասում Իսրայելի հասցեին։ Այլ խոսքով՝ 104 տարի առաջ հարյուր հազարավոր մարդկանց ահավոր ողբերգության բոլոր քննարկումները հանգեցվում են առաջին հերթին Թուրքիայի քաղաքականությանն այսօր և դրա պատասխանին։ Հաջորդ գործոնը ինքը՝ հայկական լոբբիի աշխատանքն է և հայկական շահերի ադրբեջանցի հակառակորդների ջանքերը՝ ամեն ինչում խանգարել հարևաններին։


Կհետևի՞ արդյոք Քնեսեթը ԱՄՆ Կոնգրեսի օրինակին հիմա։ Դա չի կարելի բացառել որպես Իսրայելի՝ Էրդողանին սանձելու քայլերից մեկը, բայց կան բազմաթիվ գործոններ, որոնք խոչընդոտում են նման բանաձևի ընդունմանը։


Իսրայելում չեն հասկանում, թե ինչու պետք է պատմական փաստի ճանաչումը հաստատվի ինչ-որ խորհրդարանում։ Իսրայելի Քնեսեթը երբեք չի քվեարկել «Հոլոքոսթի ճանաչման» համար։ Ավելին, Իսրայելը երբեք չի խնդրել աշխարհի որևէ խորհրդարանի քվեարկել «Հոլոքոսթի համար»։ Հայաստանի խորհրդարանը երբեք «չի ճանաչել Հոլոքոսթը» և, ուզում ենք հուսալ, չի անի դա։ Իսկ Իսրայելի Քնեսեթը չի ճանաչել ո՛չ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, ո՛չ ԱՄՆ Քաղաքացիական պատերազմը, ո՛չ հրեական ցեղասպանական կոտորածներն Ուկրաինայում Քաղաքացիական պատերազմի ընթացքում։


Չգիտեմ, թե ինչ են մտածում հայ գործընկերները Քնեսեթի մեր պատգամավորների մակարդակի մասին, բայց կասկածում եմ, որ մեր 120 ընտրյալների շարքում կգտնվի Առաջին համաշխարհային պատերազմի պատմության մի տասներկու գիտակ ընդհանուր դրույթների մակարդակով։ Եվ շատ ավելի կասկածելի է, որ ինչ-որ մեկն այնտեղ գիտի իրադարձությունների ընթացքը Թուրքիայում, որը հանգեցրել է հարյուր հազարավոր հայերի անխնա բնաջնջման 1915թ.։


Իսրայելում լայնորեն հայտնի է ընդհանուր առմամբ այն մասին, որ 1915թ. Թուրքիայում կատարվել է ցեղասպանություն կամ զանգվածային սպանություն ազգային հատկանիշով։ Պատմաբանները կարող են վիճել այն մասին, թե ինչ դեր է խաղացել հայկական կամարտահայտումը (կամ անգամ տեղային ապստամբությունը) հօգուտ Թուրքիայի դեմ կռվող Ռուսաստանի և Անգլիայի։ Անվիճելի է այն, որ կոնֆլիկտին չմասնակցող հայերը ոչնչացվել և արտաքսվել են ոչ թե կոնկրետ կոլեկտիվ գործողությունների, այլ իրենց ժողովրդին պատկանելության փաստի պատճառով։ Ավելին, աշխարհը հայերի ողբերգության մասին գիտի շնորհիվ չորս հրեաների։ Իրենց ձայնն են բարձրացրել ամերիկացի դիվանագետ Մորգենթաուն, ռուսաստանցի դիվանագետ Մանդելշտամը, գերմանացի գրող Վերֆելը և լեհ իրավաբան Լեմկինը։ Հայերի բարեկամներն ու դաշնակիցներն են եղել նաև Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական տիրապետության դեմ ապստամբած ՆԻԼԻ սիոնիստական խմբի անդամները այն ժամանակվա Պաղեստինում։ Իսրայելում չեն հասկանում, թե ինչու հայկական ողբերգության ճանաչված և հայտնի փաստը պետք է ամրագրել խորհրդարանում քվեարկության միջոցով։


Տարակուսանքը խորանում է այն փաստով, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի հայց չի ներկայացրել Թուրքիայի դեմ՝ հայ ժողովրդի իրավունքների վերականգնման նպատակով։ Հայաստանի անկախության բոլոր տարիներին չի ձեռնարկվել ոչ մի գործողություն ցեղասպանության ժառանգներին գույքը վերադարձնելու կամ փոխհատուցում ստանալու համար։


Հիշեցնենք, որ Իսրայելը հասել է փոխհատուցման հենց Գերմանիայի իշխանություններից, որտեղ սպանվածների թողած գույքը հայտնի էր և հաստատված բազմաթիվ փաստաթղթերով։ Լեհաստանում, Ռումինիայում և Մերձբալթիկայում ու Արևելյան դաշինքի այլ երկրներում թալանված հրեական գույքի փոխհատուցումներ ստանալու փորձերը սկսվել են ԽՍՀՄ փլուզումից հետո և ընդհանուր առմամբ հաջող չեն եղել։ Թեև պատերազմի վերջից անցել է կես դարից ոչ պակաս։


Բայց չի կարելի բացառել Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը։ Դա կախված կլինի Թուրքիայի նախագահի հետագա չարաղետությունից և Ադրբեջանի կառավարության ակտիվության աստիճանից։


Գուցե, հայկական լոբբին արժեր, որ մտածեր պարզապես Թել Ավիվում ցեղասպանության զոհերի հուշարձան կանգնեցնելու մասին՝ Իսրայելի կառավարության մասնակցությամբ, և դա նվիրել այնտեղ Հայաստանի դեսպանության բացմանը։ Կամ Ղարաբաղի ռազմավարական կարևորության պարզաբանումների մասին՝ աճող թուրքական ծավալապաշտության համատեքստում։


Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունման մասին։ Դրա նախաձեռնող Ադամ Շիֆը և ակտիվ լոբբիստ Էլիոթ Էնգելը մի՞թե չինացիներ են։ Արժե նաև նշել Ամերիկյան հրեական կոնգրեսի և Բնեյ Բրիթի Հակաանվանարկման լիգայի դերը։ Այս հայտնի փաստերը չգիտես ինչու մնացել են առանց ուշադրության։ Ինչո՞ւ։


Աղբյուրը՝ REGNUM տեղեկատվական գործակալություն

 






Դիտումների քանակ 26364


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հոկտեմբերի 30, 2019


Նոր Հայաստանի վերադաս երկրում պառլամենտի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Եվ ուրախ է Նոր Հայաստա...

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Ապրիլի 24, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Հայ ժողովրդի մուրազն էլի չիրականացավ՝ «ցե...

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Մարտի 22, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել համաշխարհային հանրությանը. նախօրեին ԱՄՆ առաջնորդը սիրիական Գոլանի բարձունք...

Կոտորողների փոխարեն մեղադրում են փրկիչներին

Կոտորողների փոխարեն մեղադրում են փրկիչներին

Մարտի 30, 2018


Լինում են ծիծաղելի բաներ: Լինում են շատ ծիծաղելի բաներ: Եվ լինում են հիմարություններ: Ահա այդպիսի հիմարություններից մեկի հեղինա...

Հրեաները հայերին հասկանալ չեն ցանկանում

Հրեաները հայերին հասկանալ չեն ցանկանում

Փետրվարի 15, 2018


Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, լիագումար նիստում կրկին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ: Խորհրդարան...

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

«Խոստումը» այլևս խոստումնալից չէ

«Խոստումը» այլևս խոստումնալից չէ

Ապրիլի 25, 2017


Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը, որի բյուջեն կազմում է շուրջ 100 միլիոն դոլար, տապալվել է ամերիկյան կինովարձ...

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Ապրիլի 24, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի առիթով հատուկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին: Թուրքիայի նա...

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Սեպտեմբերի 3, 2016


2016թ. սեպտեմբերի 2-ին գերմանական ԶԼՄ-ների նորությունների թոփերում նորից նշվում էր այսպես կոչված «հայկական բանաձևի» մասին։ Հիշե...

Հայ պատրիարքը ներողություն է խնդրում Էրդողանից գերմանացիների պատճառով

Հայ պատրիարքը ներողություն է խնդրում Էրդողանից գերմանացիների պատճառով

Հունիսի 7, 2016
59

Ստամբուլում պատրիարք ունենք, անունը` Արամ Աթեշյան: Պարզվում է, որ այս մարդու բանուգործը թուրք հասարակության և իշխանության շահեր...

Վրաստանը նմանվում է Թուրքիային

Վրաստանը նմանվում է Թուրքիային

Մայիսի 2, 2016
2

Ջավախահայությունը զայրացած է ու փոթորկված: Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը սրել է վրացիների և հայերի հարաբերությունները և ...

Ադրբեջանա-իսրայելական ռազմաքաղաքական եղբայրության առիթով

Ադրբեջանա-իսրայելական ռազմաքաղաքական եղբայրության առիթով

Ապրիլի 27, 2016
1

Իսրայելում յուրահատուկ ուշադրությամբ էին հետևում քառօրյա պատերազմում իրենց վաճառած սպառազինության շահագործմանը, հավանաբար, ցավո...

Հակահայկական ողջույն բարեկամական ԱՄՆ-ից

Հակահայկական ողջույն բարեկամական ԱՄՆ-ից

Ապրիլի 22, 2016
1

Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս սքվերում, և Բոստոնում սադրիչ բովանդակությամբ հսկայական հակառուսական և հակահայկական պաստառներ են ի ...

Ուկրաինա չկա, կա Իսրայել

Ուկրաինա չկա, կա Իսրայել

Դեկտեմբերի 24, 2015


Իսրայելի Կնեսետում ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերազանցեց ինքն իրեն՝ անելով բոլոր ժամանակների ամենասենս...

Ռուս պատգամավորի սկզբունքայնությունը և Բաքվի պորտալի բարոյականությունը

Ռուս պատգամավորի սկզբունքայնությունը և Բաքվի պորտալի բարոյականությունը

Դեկտեմբերի 15, 2015
1

Ալիևի աշխատակազմի կողմից ուղղորդվող haqqin.az պորտալը հարցազրույց է վերցրել Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լևիչևից։ Հարցերը վերա...

Նոր «հարված թիկունքից». Իլհամ Ալիևը որոշել է Կրեմլին ցույց տալ իր հզորությունը

Նոր «հարված թիկունքից». Իլհամ Ալիևը որոշել է Կրեմլին ցույց տալ իր հզորությունը

Դեկտեմբերի 15, 2015


Դեկտեմբերի 7-ին Բաքվի կառավարական տեղեկատվական ռեսուրսները տարածել են Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի դիմումի տեքստը՝ հասցեա...

Ռուսաստանում առաջարկում են պատժել Թուրքիային Հայերի ցեղասպանությամբ

Ռուսաստանում առաջարկում են պատժել Թուրքիային Հայերի ցեղասպանությամբ

Նոյեմբերի 25, 2015
1

Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը խփված ինքնաթիռի համար Թուրքիային պատժելու ինքնատիպ եղանակ է...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը

Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը