Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019
Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Արտաշես Գեղամյան

 

Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ կասկածից վեր է, որ մերօրյա Հայաստանի կյանքի վրա հիմնված սցենարի էկրանավորումը եթե հանձն առներ, օրինակ, արդիականության մեծագույն ռեժիսոր, մետր Մարտին Չարլզ Սկորսեզեն, ապա, անշուշտ, այդ ֆիլմը հերթական «Օսկարը» կբերեր կինոյի այդ նշանավոր վարպետին։ Մ.Սկորսեզեի «Ուրացողները» ֆիլմի նմանողությամբ Հայաստանի մասին ֆիլմը կարելի էր կինովարձույթ մտցնել «Ուրացողը Իջևանից» վերնագրով։ Այո, հարգելի ընթերցող, արդեն հավանաբար կռահեցիք, որ այդ ֆիլմի գլխավոր հերոսն իրավամբ պետք է դառնա Հայաստանի «ժողվարչապետ»՝ իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը։ Իսկ այդ ի՞նչ հերոսական բան է արել Փաշինյանը, որպեսզի նրա արարքներն անմահացնեն, ինչպես «Հերակլեսի սխրանքները» ֆիլմում, և դրանով իսկ հարստացնեն համաշխարհային կինեմատոգրաֆի գանձարանը։ Ավաղ, այս հակահերոսը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից և Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո անցած մեկուկես տարում շատ բան է հասցրել անել։ Նա ծանր վերքեր է հասցրել և շարունակում է հասցնել հայ ժողովրդի ինքնագիտակցությանը, մեր ազգային ինքնությանը, հայ ազգի՝ հազարամյակների ընթացքում ձևավորված գենետիկ կոդին։ Չեմ հոգնեցնի ընթերցողներին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Նորին Սուրբ Օծություն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հասցեին նրա կողմնակիցների անկիրթ հարձակումների մանրամասների, նիկոլվովաևիչյան երկրպագուների ցինիկ ու սրբապիղծ գործողությունների մասին հիշատակումով, որոնք ահա արդեն մեկուկես տարի իշխանությունների թողտվությամբ (իմա՝ խրախուսմամբ) կատարվում են մեր հարյուր հազարավոր քաղաքացիների աչքերի առջև։ Հայաստանի քաղաքացիների, որոնք մի ինչ-որ ընդարմացման, տրանսի մեջ են հակազգային ջահելների սատանայական գործողություններից, որ քաջալերվում են իրենց կուռքի՝ Նիկոլ Վովաևիչի կողմից։ Ավաղ, նայելով ոչ վաղ անցյալին՝ գալիս ես այն եզրակացության, որ գործվող չարիքը լոկ առաջին դրսևորումներն են հայ ժողովրդի գորովանքով պահպանվող ավանդույթների պլանաչափ խափանման, մեր հասարակության անսասան բարոյական հիմքերի խարխլման, որ հենվում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու (ՀԱԵ) հանդեպ մեր հավատի վրա։ Այժմ արդեն օրակարգում գլխավոր տեղ է զբաղեցրել նիկոլվովաևիչյան կառավարության նոր հակազգային գաղափարը։ Այսպես, մի քանի օր առաջ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) մշակեց օրենք «Բարձրագույն կրթության և գիտության մասին», ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ հումանիտար ֆակուլտետների ուսանողների համար այլևս պարտադիր չեն լինի։ Դրան հավելենք, որ անցած շաբաթ ԿԳՄՍ փոխնախարար Ա.Անափիոսյանը հարցազրույցում ասաց, որ պետք է միացնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան «Հայոց պատմությանը»։ Այս ամենը սպասելի էր, համենայն դեպս՝ տողերիս հեղինակի համար, որը «ժողվարչապետի» և КО-ի բոլոր գործողությունները բացատրում է «ոնց որ տերն է, նույնն էլ խերն է» ասացվածքով։

 

Կարծում եմ, շատ կարևոր է նշել, թե ինչպես արձագանքեց այս բարեհիմարություններին մեր Նիկոլ Վովաևիչը։ «Մենք պետք է ունենանք ընդհանուր պատմություն, որպեսզի ինքներս մեզ ավելի լավ ուսումնասիրենք մեր բոլոր հաջողություններով և անհաջողություններով։ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) (որը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ Նորին Սուրբ Օծություն, Ծայրագույն պատրիարք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նախագահությամբ) ես ասացի, որ հայ եկեղեցու պատմությունը պետք է պատշաճ ձևով ներկայացված լինի Հայաստանի ընդհանուր պատմության մեջ»,- Facebook-ի ուղիղ եթերում ս.թ. նոյեմբերի 4-ին ասաց Ն.Փաշինյանը։ «Այսօր առավոտվանից ցանկանում եմ թարգմանել open minded անգլերեն արտահայտությունը (բան չես կարող ասել, զբաղված մարդ է մեր Նիկոլ Վովաևիչը, ընդ որում՝ լայն մտահորիզոնով, ուստի ստիպված է դիմել անգլերեն արտահայտությունների։ Դե, ինչ անենք, որ թերի բարձրագույն կրթություն ունի, փոխարենը մտքի թռիչքը տեսեք։ Մի խոսքով՝ իմացիր մերոնց – Ա.Գ.)։ Մենք պետք է գտնենք պատասխանները քննարկումներում, կշռադատենք փաստարկները, օգտագործենք հաջող միջազգային փորձը»։

 

Նա նաև կոչ արեց պերֆորմանսները «սատանայականություն» չանվանել (խելացի է, ախր ամեն ինչից տեղյակ է) և հանդուրժողաբար վերաբերվել հեթանոսներին (նկատի ուներ ցածրահարգ ներկայացումը, որի բեմականացման համար վճարվել է պետության կողմից, որն առաջ է բերել քաղաքացիների արդարացի ցասումը)։ «Այսպես մենք աստիճանաբար կգլորվենք մինչև ինկվիզիցիա, կսկսենք այրել մարդկանց»,- գնահատականների իր ջրվեժն այսպես սանձեց այս հաշվով՝ միանգամայն անտեղի որպես օրինակ վկայակոչելով հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին, որի առանձին ստեղծագործություններ խորհրդային ժամանակներում համարվել են ցենզուրայից դուրս։ Ինչ վերաբերում է «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդմանը, ապա Նիկոլ Վովաևիչը նշեց. «Ի՞նչ խնդիր ենք մենք դնում մեր բուհական համակարգի առաջ։ Խնդիր ենք դնում, որպեսզի մեր բուհական համակարգը մրցունակ լինի։ Երկարաժամկետ հեռանկարում պետք է լինի մրցունակ առաջատար բուհերի հետ («Հայոց լեզվի», «Հայոց պատմության» և «Հայ գրականության» ուսուցումը, «ժողվարչապետի» կարծիքով, հավանաբար խստիվ արգելակում է այդ նպատակին հասնելը - Ա.Գ.)։ Հիմա դիտարկենք «Հայոց լեզվի», «Հայոց պատմության» և «Հայ գրականության» պարտադիր դասավանդումը մեր բուհերում։ Հարց. համարվո՞ւմ են արդյոք անգլերենը և ԱՄՆ պատմությունը պարտադիր առարկաներ Հարվարդի համալսարանում (իզուր չէ, որ Նիկոլ Վովաևիչի երկրպագուները իրավամբ նրան համարում են տիեզերական մասշտաբի քաղաքական գործիչ, դե, իսկապես, ոնց որ «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմից լինի, երբ ինքնագործ թատրոնի ռեժիսորը՝ Եվգենի Եվստիգնեևի փայլուն կատարմամբ, բազմանշանակ հայտարարում է. «Ժամանակը չէ՞, արդյոք, բարեկամներս, ձեռնամուխ լինենք Վիլյամին, մեր Շեքսպիրին»։ Մի խոսքով՝ Փաշինյանը կոչ է անում հավասարվել Հարվարդին, ոչ՛ ավելի ցածր – Ա.Գ.), և բոլոր ուսանողները պարտադիր պետք է ուսումնասիրեն դրանք՝ անկախ ընդունած մասնագիտությունի՞ց»։

 

Կարդալով այս նորահայտ ուսյալ Տարասի դատարկաբանությունը՝ ուզում ես նրա համար բացել այբբենական ճշմարտություններ այն մասին, որ այսօր, ինչպես երբևէ, կարևոր է մեր ուսանողների մեջ սերմանել հայ ժողովրդի հազարամյակների էվոլյուցիայի իմաստավորման կարողությունները, մանավանդ գլոբալացման և բուռն ընթացող քաղաքակրթական գործընթացների մեր օրերում։ Չափազանց կարևոր է ձևավորել նրանց մեջ հայ ինքնությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու հմտություններ մշակելու կարողությունը։ Բայց որտեղի՞ց իմանա Facebook-յան օյիններով գերզբաղված Նիկոլ Վովաևիչը, որ այդ հարցերն այսօր ձեռք են բերում բացառիկ հրատապություն հայ ժողովրդի պատմության կոպտագույն կեղծումների պայմաններում, որը համակարգային պետական հիմքի վրա իրականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Չէ՞ որ հենց մեր տագնապալի ժամանակ են հատուկ նշանակություն ստանում հայ քաղաքական մտքի ձևավորման նախապատմության խոր գիտելիքները, այն մտքի, որը 17-19-րդ դարերում հայ ժողովրդին օբյեկտիվորեն բերեց բախտորոշ քաղաքական կողմնորոշման, այն է՝ եղբայրական դաշինքի Ռուսաստանի, ռուս մեծ ժողովրդի հետ։ Անշուշտ, ազգային անվտանգության այս գործիքանու լիակատար տիրապետումն առանց այս գործընթացներում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Հայոց լեզվի դերի իմաստավորման՝ անհնար է։ Այդ գործընթացում դժվար է գերագնահատել Հայկական հարցի առաջացման ակունքների, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միջազգային դիվանագիտության պատմության մեջ դրա տեղի իմացության անհրաժեշտությունը։ Այս առնչությամբ անպայման պետք է խոսել պատշաճ գիտելիքների տիրապետելու անհրաժեշտության մասին՝ պատմական գործընթացների, որոնք նախորդել են 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը, հատկապես Ռուսաստանում Փետրվարյան (1917թ.) և Հոկտեմբերյան (1917թ.) հեղափոխությունների լույսով, Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման և անկման և ՌՍԴ(բ)Կ Կավբյուրոյի կողմից 1920-21թթ. Հայաստանին պարտադրված տարածքային անեքսիաներն անկանխակալ վերլուծելու համար։ Եվ վերջապես, շատ կարևոր է, որ երիտասարդ սերունդն իմանա Հայկական ԽՍՀ պատմական նշանակության մասին՝ հայ ժողովրդի ստեղծարար պոտենցիալի համակողմանի զարգացման համար, որը բերեց նրա գիտության ու մշակույթի բարգավաճման, ապահովեց համընդհանուր գրագիտություն և դրեց երրորդ հայկական հանրապետության՝ Հայաստանի Հանրապետության, անկախ ինքնիշխան պետության անարյուն կայացման հիմքերը, շատ բանով օժանդակելով համաժողովրդական ազգային-ազատագրական շարժմանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ բնակչությանը ցեղասպանությունից փրկելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման համար։

 

Գիտակցելով իրենց զբաղեցրած աթոռները կորցնելու վտանգը՝ ԿԳՄՍՆ օրինագծի հեղինակները 2019թ. նոյեմբերի 6-ին ստիպված էին հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է. «նախագծի ընդունումից հետո (խոսքը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի մասին է – Ա.Գ.) ցանկացած համալսարանի գիտական խորհուրդ իրավունք կունենա որոշել, որ այդ առարկաները պարտադիր կարգով պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»։

 

Ընթերցողը միանգամայն տեղին կարող է հարց տալ. մի՞թե այսքան բարդ միջազգային իրադրությունում, որն ստեղծվել է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում, Ադրբեջանում անզուսպ սպառազինությունների մրցավաքի (նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ամրապնդման բյուջետային ծախսերը 2020թ. ծրագրված է հասցնել $2 մլրդ 266,8 մլն-ի, ինչը 20,9%-ով ավելի է 2019թ. ցուցանիշից) և ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ուղղակի սպառնալիքների պայմաններում հայ ժողովրդի և կրոնի պատմության, հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման հարցերն առավել հրատապ են։ Բնավ չնսեմացնելով դրանց բացառիկ կարևորությունը՝ կարծում եմ, որ դժվար է չհամաձայնել այն բանի հետ, որ իշխանությունների պարտադրած խնդրի առավել բանիմաց լուծման համար անհրաժեշտ պայման է հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գոյության անվտանգության ապահովումը։ Ցանկացած այլ պարագայում հանրային կրքերի բորբոքումը վերոնշյալ հարցերի շուրջ, կրկնում եմ, պարտադրված իշխանությունների կողմից հայ ժողովրդին, հղի է հայ հասարակության ներսում հետագա պառակտման խորացմամբ, ինչը կդառնա հերթական բաղձալի նվերը ափշերոնյան սուլթանությանը։

 

Եվ ահա այս ֆոնին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը տարածել է հայտարարություն, որի համաձայն. «Այս տարի օգնությունը (նկատի ունեն Հայաստանին ԱՄՆ-ի կողմից – Ա.Գ.) կազմել է $60 մլն, ինչը 40%-ով ավելին է անցած տարվա համեմատ։ Այդ ֆինանսավորումը, ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Միջազգային զարգացման գործակալության տրամադրած միջոցների հետ միասին, ներառում է նաև ԱՄՆ էներգետիկայի նախարարության, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ պաշտպանության նախարարության ծրագրերը։ ԱՄՆ կառավարությունն այս միջոցներով աջակցություն է ցուցաբերել դեմոկրատիայի զարգացմանը բազմաթիվ ուղղություններով, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ավտանգությանը, էներգետիկային, կրթությանը, լեզվի ուսուցմանը, անտառային ծառայություններին, մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, հաշվետվողական և թափանցիկ պետկառավարմանը, ներառյալ իրավապահ մարմինները, արդարադատությանը և դատական համակարգին»։

 

Հետո ավելի հետաքրքիր է։ «ԱՄՆ-ը վերջին 27 տարիներին Հայաստանին աջակցել է դեմոկրատական գործընթացների զարգացման և դեմոկրատական ինստիտուտների զարգացման գործում, և մենք մտադիր չենք փոխել դա հատկապես հիմա, երբ դեմոկրատիան, ինչպես երբեք, ամուր է Հայաստանում։ Հենց դրա համար հպարտությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի աջակցությունը կազմում է ավելի քան $60 մլն»,- դիվանագիտական ներկայացուցչությունում մեջբերել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։

 

Ամերիկյան դեսպանի բավական հետաքրքիր մեկնաբանությունը և պատկերացումը «Հայաստանում ինչպես երբեք դեմոկրատիայի ամրության մասին» հավանաբար զուգորդվում է 2018թ. հունիսի 6-ի բռի հարձակումների հետ Ամենայն Հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդի և Սբ Էջմիածնի վրա «ժողվարչապետի» կողմնակից սանձարձակ ջահելների կողմից, որոնք հանդես էին գալիս «Նոր Հայաստան, նոր հովվապետ» կարգախոսներով, կամ էլ 2018թ. օգոստոսի 14-ին ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների կողմից Երևանի ոստիկանական բաժանմունքի վրա աննախադեպ հարձակմամբ, երբ մարմնական վնասվածքներ հասցվեցին ոստիկանության երկու աշխատակիցների։ Ինչո՞վ, ուրեմն, եթե ոչ ամերիկյան ձևով «ամուր դեմոկրատիայի» դրսևորմամբ պետք է բնութագրել Նիկոլ Վովաևիչի կողմնակիցների գործողությունները, որոնք ապօրինաբար թափանցեցին ՀՀ Ազգային ժողովի շենքի տարածք 2018թ. հոկտեմբերի 2-ին և շրջափակեցին ՀՀ խորհրդարանի ելքերը։ Իսկ ամերիկյան ձևով դեմոկրատիայի դրսևորման գագաթնակետը, անշուշտ, պետք է համարել Փաշինյանի 2019թ. մայիսի 20-ի կոչը՝ շրջափակել Երևան քաղաքի դատարանների շենքերը։ Այս ֆոնին չես կարող չխոսել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (ՀՀ ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ աննախադեպ ճնշման մասին, որը չտրվեց իշխանությունների շանտաժին, որոնք իրենց կործանարար նպատակներին հասնելու համար հասան այնտեղ, որ ճիզվիտական հետապնդումների ենթարկեցին ՀՀ ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին միայն այն բանի համար, որ Հրայր Թովմասյանը բարձր քաղաքացիականություն, քաղաքական կամք և ազնվություն դրսևորեց երկրի Հիմնական օրենքի դեմ ըստ էության տարատեսակ հակազգային ոտնձգություններից ՀՀ Սահմանադրության պաշտպանության իր ծառայողական պարտքը կատարելիս։ Կարելի է այլ «գոհարներ» էլ բերել Հայաստանում ամերիկյան ձևով «ամուր» դեմոկրատիայի դրսևորման մասին, դիցուք. 2019թ. մայիսի 18-ին Ն.Փաշինյանի կողմնակիցների կողմից ՀՅԴ ղեկավարներից մեկի՝ Հայաստանի և Արցախի հայրենասեր Հրանտ Մարգարյանի դեմ հարձակումը, որն այդ օրը զբոսնում էր թոռնիկի հետ Օպերայի և բալետի շենքին հարակից հրապարակում, կամ էլ այդ նույն օրը հնչած հայտարարությունը նույն տեղում, հանրահավաքում, դրա կազմակերպիչներից և Փաշինյանի ագրեսիվ զինակիցներից մեկի կողմից, որը պահանջում էր ցմահ բանտարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ընդ որում՝ սույն քաջարի փաշինյանական լակոտն ասաց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»։ Այս ֆոնին նիկոլվովաևիչյան խառնամբոխի հարձակումը «Հայելի» մամուլի ակումբի վրա դեմոկրատիայի «ամրության» դրսևորման ծիլ կթվա փաշինյանական «զոնդերկոմանդի» ներկայացուցիչների կողմից։ Ընթերցողներին բացատրենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսպես, 2019թ. հոկտեմբերի 5-ին չորս հոգուց բաղկացած խումբը հարձակվեց «Հայելի» մամուլի ակումբի վրա, որը ղեկավարում է Անժելա Թովմասյանը, որը հրաշքով փրկված ընդդիմադիր լրագրող է և հանրահայտ «Հայելու առաջ» հեռուստահաղորդման հեղինակն ու հաղորդավարն է։ Հարձակվող ջահելներին պայմանականորեն անվանենք արական սեռի առանձնյակներ, որոնք ձվեր են նետել մամուլի ակումբի դռներին և դրանց վրա պաստառներ փակցրել։ Սույն առանձնյակների նսեմությունը զզվանք է առաջացնում, չէ՞ որ հարձակվել են կնոջ ղեկավարած գրասենյակի վրա։ Ինքը՝ Անժելա Թովմասյանը, պատահածը բնորոշել է բավական հակիրճ. «Այս ոտնձգությունը կայքի, մամուլի ակումբի և անձամբ իմ դեմ կապված է իմ ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Ինձ զգուշացրել էին, որ մեր ընտանիքին կարող են սկսել ճնշել (Անժելա Թովմասյանը ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարազատ քույրն է – Ա.Գ.), հաշվի առնելով եղբորս շուրջ ստեղծված իրավիճակը։ Դա լիովին մեր իշխանությունների ոճով է։ Այսօրվա խուլիգանությունն ապացուցեց դա։ Բոլոր մասնակիցները պետք է պատժվեն»։ Կարծում եմ, որ «Հայաստանում, ինչպես երբևէ, դեմոկրատիայի ամրության» դրսևորման մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եզրակացության անվիճելիության հետագա վկայությունների ներկայացման կարիք չկա։ Ինչպես ասում են, ապացույցներն ակնհայտ են։

 

Ամերիկյան օգնության թեման շարունակելով՝ նշենք և այն, որ 2019թ. սեպտեմբերի 30-ին վերոնշյալ $60 մլն-ից առանձին, որ ստացվել է ԱՄՆ կառավարությունից, ավելի քան $2 մլն հավելյալ ֆինանսավորում ստացել են Սորոսի հիմնադրամից 34 տարբեր տեսակի հասարակական կազմակերպություններ՝ «Հայաստանում դեմոկրատիայի աջակցության, քաղաքացիական հասարակության կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլն» այդ նույն նպատակների իրագործման համար։ Կասկածից վեր է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի գնահատականների անկեղծությունը, քանի որ Հայաստանում դեմոկրատիայի ամրությունը, բարեբախտաբար, առայժմ ողբերգության չի վերածվում, ինչպես դա տեղի է ունենում Միացյալ Նահանգներում։ Չեմ կասկածում, որ Ամերիկայի դեսպանությունում հիանալի տեղեկացված են այն մասին, որ ԱՄՆ ոստիկանությունը սպանում է ավելի շատ ամերիկացիների, քան նրանք զոհվում են Իրաքում, այսպես է վերնագրված նաև համապատասխան հոդվածը, որում, մասնավորապես, գրված է. «Սկսած 2015 թվականից՝ ոստիկանները Նահանգներում օրական սպանում են միջինը երեք քաղաքացի։ 2018թ. ԱՄՆ ոստիկանությունը սպանել է 992 մարդու։ Սպանվածների մեջ են 452 սպիտակամորթ և 229 սևամորթ, ինչպես նաև 164 լատինամերիկացի և 40 այլ ռասաների ներկայացուցիչ (107 դեպքում ռասայական պատկանելությունը որոշել չի հաջողվել)։ Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ բնակչության մեջ սևամորթներն ընդամենը 12,3% են կազմում, իսկ իսպանախոսները՝ 16,3%, ստացվում է, որ ոստիկանությունը 2018-ին աֆրոամերիկացիներին կրակել է երեք անգամ ավելի հաճախ, իսկ լատինամերիկացիներին՝ մեկուկես անգամ ավելի հաճախ, քան սպիտակ բնակիչներին։ Այս թիվը՝ մեկ տարում ոստիկանության կողմից սպանված մոտ հազար ամերիկացի, շարունակել է մնալ կայուն վերջին ահա արդեն հինգ տարիներին։ Բայց ընթացիկ տարվա անցած վեցուկես ամսում ԱՄՆ-ում ոստիկանության կողմից սպանվել է արդեն 566 մարդ»։

 

Կասկածելու հարկ չկա, որ բոլոր առաջարկված երաշխավորությունների կատարումը, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են ԱՄՆ կառավարության և սորոսյան տարատեսակ ու համանման «բարեգործական» հիմնադրամների կողմից, մեզ կմոտեցնեն «բաղձալի» իդեալին՝ դեմոկրատիայի և քաղաքացիական հասարակության հաղթանակի վառ մարմնավորմանը, անկախ դատական համակարգի կայացմանը, մի խոսքով՝ Հայաստանն ավելի մոտ, ավելի հարազատ կդարձնեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Գրում եմ այս տողերը, և սիրտս լցվում է հպարտությամբ այն բանի համար, որ Հայաստանի երախտապարտ ժողովուրդն իր համեստ ուժերի ներածին չափով ջանում է մեղմել ամերիկյան իշխանությունների բեռը։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։ Այսպես, 2019թ. հունվար-հուլիսին բանկային գծով ԱՄՆ-ից ՀՀ դրամական մուտքերը կազմել են $151 մլն 67 հազ., իսկ Հայաստանից ԱՄՆ դրամական միջոցների արտահոսքը այդ նույն ժամանակաշրջանում կազմել է $163 մլն 188 հազ., այսինքն՝ ՀՀ-ում ԱՄՆ-ից ֆինանսական միջոցների զուտ ներհոսքը կազմել է մինուս $12 121։ Համեմատության համար նշենք, որ 2019թ. հունվար-հուլիսին բանկային գծով Ռուսաստանից Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական մուտքերը կազմել են $556 մլն 135 հազ., իսկ ֆինանսների արտահոսքը Ռուսաստան կազմել է $232 մլն 880 հազ., այսպիսով, զուտ ներհոսքը կազմել է $323 մլն 255 հազ. (ՀՀ ԿԲ Տեղեկագիր, 2019թ. հուլիսի, էջ 24)։ Ահա այսպիսի վիճակագրություն, հարգելի ընթերցող։

 

Ընդ որում, բնականաբար, հարց է ծագում. իսկ ըստ էության ինչո՞վ է պայմանավորված մեր ամերիկացի գործընկերների այսքան հոգատար վերաբերմունքը Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրելիի հանդեպ։ Փորձենք պարզել։

 

Եվ այսպես, 2018թ. հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո տարածեցին առաջարկություններ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Դրանցում, մասնավորապես, նշվում էր.

 

- Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջանները՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրաիլը, Զանգելանը, Կուբաթլին, Քելբաջարը և Լաչինը, պայմանով, որ պահպանվի միջանցք, որը Լեռնային Ղարաբաղը կկապի Հայաստանի հետ։

 

- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավավիճակի որոշում համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով, որը կլինի Լեռնային Ղարաբաղի ողջ բանկչության կամարտահայտությունը ՄԱԿ և ԵԱՀԿ հովանու ներքո՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, որոնք կլինեն պարտադիր իրավական առումով և կհամապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ հաշվի առնելով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։

 

- Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի լիակատար կարգավորում։

 

- Բարիդրացիական հարաբերությունների կարգավորում։

 

- Հարավային Կովկասի տարածաշրջանի լիակատար կայունության ապահովում։

 

Առաջարկություններում նաև նշվում է, որ. «Վերաբնակները (նկատի ունեն Հայաստանից վերաբնակները - Ա.Գ.) միջազգային հանրության աջակցությամբ կհեռանան հինգ շրջանների (Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրաիլ, Զանգելան, Կուբաթլի) տարածքից։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները կմտնեն նշված տարածքներ այն բանից հետո, երբ կտեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր և դուրս կբերվեն այժմ այդ շրջաններում գտնվող զինված ուժերը։ Միջազգային խաղաղարար ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) վարչական սահմանների երկայնքով, բացի այն մասերից, որոնք մտնում են Քելբաջարի և Լաչինի շրջանների կազմի մեջ։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մոնիթորինգի ներքո»։

 

Այնուհետև նշվում էր, որ. «Միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ընդունմանը զուգահեռ, մինչև վերջնական կարգավիճակի սահմանումը, Լեռնային Ղարաբաղը պետք է ճշտված լինի ժամանակավոր կարգավիճակով, որը երաշխավորելու է նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»։

 

Ընթերցողներին հիշեցնենք, որ մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի վերոնշյալ առաջարկությունների տարածումը, 8 ամիս առաջ Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ VI գումարման Ազգային ժողովի ընտրությունները, որոնց արդյունքներով խորհրդարան անցան Հայաստանի Հանրապետական կուսակցութունը, որն ստացավ 49,12% (771 247 ձայն), «Դաշնակցությունը»՝ 6,57% (103 173), «Ծառուկյան» դաշինքը՝ 27,32% (428 965) և «Ելք» դաշինքը՝ 7,77% (122 049)։ Եվ ահա, այս կուսակցություններից և դաշինքներից որևէ մեկի նախընտրական ծրագրում ղարաբաղյան կարգավորման մասով դժվար է գտնել դրույթներ, որոնք բովանդակությամբ նման լինեն ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին։ ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների հետ ընդհանուր առանձին ձևակերպումներ, հակամարտության կարգավորման մոտեցումներ ունեցել է միայն Հայ ազգային կոնգրես-Հայաստանի Ժողովրդական կուսակցություն (ՀԱԿ-ՀԺԿ) ընդդիմադիր դաշինքը։ Նշենք, որ ՀՀ VI գումարման ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ստացավ 1,65%, կամ 25 975 ձայն։ Բնավ պատահական չէ, որ ներկայացնում եմ այս տվյալները։ Դրանք համոզիչ կերպով վկայում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների չափից ավելի չընդունվածությունը Հայաստանի ընտրողների շրջանում։ Միևնույն ժամանակ, հատկապես նշենք, որ տարածված փաստաթղթում պարունակվող՝ «Միջազգային խաղաղարար ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) վարչական սահմանների երկայնքով, բացի այն մասերից, որոնք մտնում են Քելբաջարի և Լաչինի շրջանների կազմի մեջ» դրույթը, ըստ էության, ենթադրում է խաղաղարար ուժերի տեղակայում Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի 105 կիլոմետրանոց սահմանի երկայնքով, որը վերահսկում են Արցախի Հանրապետության զինված ուժերը։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի բարեկամական Իրանի արձագանքը, եթե հայկական կողմը համաձայնի ԵԱՀԿ ՄԽ այս առաջարկություններին, որոնց իրականացման դեպքում Իրանն իր սահմաններին կտեսներ խաղաղարարներ ԱՄՆ-ից, երկիր, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է։ Դժվար չէր լինի կռահել նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արձագանքը, եթե ամերիկյան խաղաղարարները հայտնվեին այս տարածաշրջանում։ Բայց մենք իրավունք ունենք ենթադրելու, որ Հայաստանի իշխանությունները սրան չէին գնա։ Եթե հակամարտության գոտում հայտնվեին միայն ռուսաստանցի խաղաղարարները, ինչը, իմ խորին համոզմամբ, ստեղծված իրավիճակում միակ բանական ելքն է, չարժեր կասկածել, որ իրադարձությունների զարգացման նման ընթացքը առաջ կբերեր ամերիկյան կողմի սուր բացասական արձագանքը։ Նման պնդումը, անկասկած, հիմք ունի։ Ի հաստատումն ասվածի՝ մեջբերումներ կատարեմ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցից, որն անուղղակիորեն հաստատում է ասվածը։ Այսպես, 2018թ. դեկտեմբերի 14-ին Բելառուսի նախագահը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության վերաբերյալ առաջարկությունների մասին։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին դիմելով՝ նա նշել է. «Անկեղծ ասացի. լսիր, ինչպես նրանք են ասում (նկատի ունի ադրբեջանական կողմին – Ա.Գ.), զավթել եք 7 շրջան։ Եվ մենք Վ.Պուտինի հետ համերաշխ դիրքորոշում ենք որդեգրել (դա 2016թ. հոկտեմբերի 14-ին էր, Երևանում, ՀԱՊԿ նստաշրջանում, մասնակից պետությունների ղեկավարների մասնակցությամբ - Ա.Գ.). Սերժ, տուր այդ 5 շրջանները։ Ի՞նչ պատճառ կա դրանք չհանձնելու, դրանք ախր դատարկ են։ Նա ասում է. եթե ես վերադարձնեմ, նրանք այնտեղ ճանապարհը կփակեն, կզավթեն Ղարաբաղը և այլն։ Եվ մենք Վ.Պուտինի հետ հստակ խոստացանք, որ կմտցնենք մեր զորքերը, և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ ենք դա ասել)։ Նա ասաց. չէ, մենք դրան չենք գնա։ Մենք դա չենք ուզում»։

 

Դե ինչ, հարգելի ընթերցող, ինչ-որ եզրակացություններ անել միայն մեզ հասանելի ինֆորմացիայի հիման վրա այսքան բարդ հարցում, կարծում եմ, արդյունավետ չի լինի։ Ես միայն համոզված եմ մի բանում, որ ոչ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, ոչ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի պարագայում չէին գնա որևէ փոխզիջման, որը չէր երաշխավորի Արցախի Հանրապետության անվտանգությունը։ Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի անկախության ձեռքբերման հետ են կապված ոչ միայն նրանց կենսագրության, այլև հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր էջերը։ Բայց այնպես, ինչպես ասել է իր ելույթում 1848թ. մարտի 1-ին Համայնքների պալատում լորդ Փալմերսթոնը. «Ուստի, ես պնդում եմ, որ հեռատեսական չէ համարել այս կամ այն երկիրն Անգլիայի համար անփոփոխ դաշնակից կամ հավերժական թշնամի։ Մենք չունենք հավերժական դաշնակիցներ, մենք չունենք հավերժական թշնամիներ։ Միայն մեր շահերն են անփոփոխ և հավերժ, և մեր պարտքն է՝ հետևել դրանց»։

 

Եվ ահա, ԱՄՆ, ինչու ոչ՝ նաև Իսրայելի «հավերժական շահերը» նրանց թելադրում են հետևել այն ուղեգծին, որն ապահովում է ամերիկյան խաղաղարարների տեղակայում Արցախի Հանրապետության զինված ուժերի շփման գծի 105 կիլոմետրանոց սահմանին, անվտանգության գոտում, Իրանի սահմանի մոտ։ Եվ հենց այս լույսով պետք է դիտարկել Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման գլխավոր դրդապատճառներից մեկը, որը պաշտպանում է Արևմուտքը։ Պետք է կարծել, որ անդրօվկիանոսյան ստրատեգներն առաջադրել են խնդիր՝ ցանկացած գնով իշխանության բերել իրենց, պատկերավոր ասած՝ «շան որդուն», որն առանց հետ նայելու ձեռքը կթափահարի և կստորագրի փաստաթղթի տակ, որը ճանապարհ կբացի հակամարտության գոտում խաղաղարարների տեղակայման առջև։ Իսկ նման «լիդեր» փնտրելու կարիք էլ չկար, քանի որ նրան նախապես էին պատրաստել, «կերտել» էին նրա հեղափոխությունն ու կենսագրությունը վերջին տասը տարում։ Նշենք, որ գործող քաղաքական գործիչներից սույն գործողություն անելուն պատրաստ էին միայն ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցները։ Եվ ինչպես այստեղ չհիշեի Նիկոլ Վովաևիչին, որը 2001թ. մայիսի 22-ին «Հայկական ժամանակ» թերթի իր «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» հոդվածում գրել է. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած՝ ուզում ենք տեր լինել ուրիշին»։

 

Նկատենք, որ իր այս նենգ մտքերից Նիկոլ Վովաևիչը հետագայում ևս հրապարակավ այդպես էլ չհրաժարվեց, ի տարբերություն ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «մերկացուցիչ» բնորոշումների։ Մի խոսքով՝ Նիկոլ Վովաևիչին սորոսյան բազմաթիվ լափակերների, ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների, «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի և փոփոխություններ տենչացող հազարավոր հայաստանցի քաղաքացիների գործուն մասնակցությամբ բնավ ոչ պատահականորեն բերեցին իշխանության։ Վարչապետի պաշտոնում, երբ հարցը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նա արդեն պտույտ էր տալիս ասես իժը տապակի մեջ։ Սկզբում հիմարություն դուրս տվեց՝ ասելով, թե Արցախի Հանրապետության քաղաքացիները նրա համար չեն քվեարկել. Ուրեմն և նրան չեն օժտել իրենց անունից բանակցություններ վարել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Շուտով, հասկանալով, որ այդ համարը չի անցնելու, արդեն 2019թ. օգոստոսին Ստեփանակերտում հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»՝ դրանով իսկ սահմանելով ԵԱՀԿ ՄԽ անպիտանությունը, այսինքն՝ ջախջախիչ հարված հասցնելով բանակցային գործընթացին։ Նշենք, հարգելի ընթերցող, որ մեկ շաբաթ առաջ՝ ս.թ. նոյեմբերի 3-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում «ժողվարչապետը» գերազանցեց ինքն իրեն տարբեր խճճված նախադասություններով, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ։ Այսպես, նրան թվացել է, թե կաշխատի փորձված հնարքը, այն է. եթերում հնչեցնել իրականությունից հեռու դրույթներ՝ այն հույսով, թե դրանց հնչեցումն իսկ հանդիսատեսի ենթագիտակցության վրա կունենա իրեն՝ իր իսկ սիրելի Նիկոլ Վովաևիչին հարկավոր ազդեցություն։ Նրան թվացել է, թե «Հիմա շրջանառության մեջ են մտցնում թեզիսն այն մասին, որ, քանի որ կառավարությունը կամ վարչապետը, ես անձամբ, չեմ համաձայնում զիջումների գնալ, կամ, ներողություն, եթե կոպիտ ասեմ՝ չեմ համաձայնում հողերը հանձնել, դա նշանակում է, որ բանակցությունները փակուղի են մտել, և ահա սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով, և կոնկրետ այդ թեմաներով առանձնացվում են բյուջեներ, քարոզչություն է վարվում և այլն» թեման ազդեցություն կունենա։

 

Փաշինյանի հաշվարկը պարզ է. չէ՞ որ նրան հաջողվեց մի անգամ իր պոպուլիստական հայտարարություններով հիմարացնել հարյուր հազարավոր քաղաքացիների, ավելին՝ մեկուկես տարի արդուկել նրանց ուղեղները տարբեր տեսակի «սենսացիոն» մերկացումներով ու հայտարարություններով իր՝ «ժողվարչապետի» դեմ դավադրության մասին մեկ Արցախում, մեկ Հայաստանում, ինչ-որ ռևանշիստների կողմից։ Նման մտքերով համակված՝ մեր հերոսը հավանաբար մտածել է. իսկ ինչո՞ւ չփորձի դա մեկ անգամ էլ անել, հիմա արդեն շահարկելով ղարաբաղյան հակամարտությունը։ Այդ նույն ուղիղ եթերում նա ասաց. «բանակցությունները վարվում են այն տրամաբանությամբ, որ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ իր խնդիրն է՝ հասնել ընդունելի լուծման հայ ժողովրդի համար»։ Ուշադրություն դարձրեք, հարգելի ընթերցող, որ նրա վերջին պնդումը իսպառ ջնջում է այդ նույն նախադասությունում ավելի վաղ արտահայտած միտքը։ Բայց նրա համար կարևոր է այլ բան. հեռանալ որևէ պատասխանատվությունից այս հարցում։

 

«Որոշումները պետք է ընդունվեն համազգային ձևաչափով, ընդհուպ մինչև հանրաքվեի անցկացումը, բայց այդ քննարկումներն այնքան էլ տեղին չեն, քանի որ մենք խոսում ենք ռազմավարության մասին (համաձայնեք, հարգելի ընթերցող, որ, անշուշտ, սա տիեզերական մասշտաբի ստրատեգի խոսք է – Ա.Գ.), այսինքն՝ մեր խնդիրն է բանակցային գործընթացում հասնել այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի մեր ժողովրդի համար»,- ընդգծել է Նիկոլ Վովաևիչը։

 

Խոստովանենք, հարգելի ընթերցող, որ դա «նոր խոսք» է ղարաբաղյան կարգավորման մեջ։ Նրա տրամաբանությամբ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որ անցել են ղարաբաղյան ազգային-ազատագրական պատերազմի բովով և անգնահատելի ավանդ ներդրել հաղթանակի կերտման գործում, ՀՀ ղեկավարման 20 տարիների ընթացքում ջուր են ծեծել և անգամ պատկերացնել, գլխի ընկնել չեն կարողացել, որ լուծումը պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ավելին՝ այն պետք է չհուսահատեցնի հայ Սփյուռքին, որը 1992-94թթ., մեկտեղվելով, էական օգնություն է ցուցաբերել հաղթանակը նվաճելու գործին։

 

Նկատենք, հարգելի ընթերցող, որ Նիկոլ Վովաևիչի պարզունակ մտավարժանքները, որոնք հետապնդում են բոլոր միջոցներով կոնկրետ քայլերից խույս տալու նպատակ, որոնք անդրօվկիանոսյան տիկնիկավարները նրանից սպասում են ղարաբաղյան կարգավորման հարցում, սկբից ևեթ դատապարտված են ձախողման։ Այսպես, 2019թ. մարտի 1-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, ինչպես և 2019թ. հունվարի 18-ի հայտարարությունում, ասվում է. «Վկայակոչելով վերջերս որոշ հրապարակային հակասական հայտարարությունները Մինսկի խմբի գործընթացի էության մասին (հավանաբար, ոչ առանց Նիկոլ Վովաևիչի մասնակցության – Ա.Գ.), համանախագահները հաստատում են, որ արդար և ամուր կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, ներառյալ, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և հավասար իրավունքները և ժողովուրդների ինքնորոշումը։ Դրանում պետք է ներառվեն լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012թթ., այդ թվում. Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը; Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կապահովի; Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը; Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ապագա սահմանումն իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով; բոլոր ներիքն տեղահանվածների և փախստականների վերադարձի իրավունքն իրենց նախկին բնակության վայրեր; անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք կներառեն խաղաղարար գործողությունը»։

 

Ընդ որում՝ համանախագահներն ընդգծում են, որ այս սկզբունքները և տարրերը պետք է լինեն հակամարտության ցանկացած արդար և ամուր կարգավորման հիմքը և պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն։ Հատկապես ընդգծվում է, որ մեկ սկզբունքը կամ տարրը մյուսից վեր դնելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակռշված լուծման հասնելը։ Այն, որ այս հայտարարությունը տարածվել է դեռևս 2019թ. մարտին, բնավ պատահական չէ։ Ամիսներ առաջ՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցան ՀՀ VII գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, ստացավ 88 մանդատ կամ պատգամավորների ընդհանուր թվի 66,67%-ը և, բնականաբար, այն ուժերը, որոնք էլ նրան իշխանության բերեցին, ակնկալում էին երկար սպասված լուծումը, որի մասին դեռևս 2018-ի հոկտեմբերի 24-ին մամուլի ասուլիսում, Ադրբեջան կատարած այցի արդյունքներով հայտարարեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով այն ժամանակվա խորհրդական Ջոն Բոլթոնը. «Ես եկել եմ այստեղ, որպեսզի ավելի մանրամասն ծանոթանամ հարցին։ ԱՄՆ-ը հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի... Իմ այցը չի նշանակում ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն կամ որ ես նոր առաջարկություններ եմ բերել... Եթե Փաշինյանը և նրա քաղաքական կուսակցությունը ընտրությունների արդյունքներով ուժեղ մանդատ են ստանում, դա լավ հնարավորություն է վճռական քայլերի համար կարգավորման հարցում»։

 

Կարծում եմ, որ հետագա մեկնաբանություններն ավելորդ են, և հենց այս դիրքերից պետք է դիտարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վերջին հայտարարությունը, որը հիացմունքով է արտահայտվել «Հայաստանում դեմոկրատիայի, ինչպես երբևէ, ամրության մասին»՝ հատկապես նշելով Հայաստանին 2019 թվականին Միացյալ Նահանգների ֆինանսական օգնության 40 տոկոսանոց աճի մասին։ Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման երկարացումը միանգամայն սպասելի էր, ինչպես և ԱՄՆ դեսպանի այցելությունը Հայաստանի Հանրապետական կուսակցություն, որի առաջնորդների կողմից պոպուլիստ Նիկոլ Վովաևիչի քննադատությունը, ըստ երևույթին, անթույլատրելի է, քանի որ թուլացնում է նրա կամքը «վճռական քայլերի համար կարգավորման հարցում»։

 

Միևնույն ժամանակ, հարգելի ընթերցող, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանին, որ ես պատրաստ չեմ պնդել, որ լիակատար կոնսենսուս չկա ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ՝ մի կողմից, և մյուս կողմից՝ «ժողվարչապետի» միջև անխտիր բոլոր հարցերում։ Նման կոնսենսուս կա։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։ Նիկոլ Վովաևիչի քաղաքականությունն ինչ-որ իմաստով զուգակցվում է Ռոբերտ Սեդրակովիչի և Սերժ Ազատովիչի քաղաքականության հետ մի բանում, իհարկե՝ տարբեր դրդապատճառներով, դիցուք. Հայաստանի քաղաքական դաշտի լիակատար համահարթեցմամբ, իրադրության ստեղծմամբ, որը գոնե մտածող հասարակության մեջ ձևավորում է սխալ կարծիք, թե Հայաստանի ապագան պայմանավորված է բացառապես նրանով, թե երեքից ում կընտրի մեր հասարակությունը։ Հենց այդ նպատակին է վերջնարդյունքում ծառայում նորանոր կուսակցությունների ստեղծումը, ընդ որում՝ հիմնականում բավական կրթված հիմնադիրների կողմից, որոնք, սակայն, օբյեկտիվ պատճառներով չեն կարողանա կարճ ժամկետներում ձեռք բերել հայ հասարակության էական մասի աջակցությունը։ Նման իրավիճակը, անշուշտ, ձեռնտու է Փաշինյանին, որն արդեն երևակայում է, թե ազգի միակ անայլընտրանք առաջնորդն է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ քաղաքական գործընթացների դինամիկան, որ ստեղծվել են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, թույլ է տալիս տիեզերական մասշտաբի մեր ստրատեգին արդարանալ անդրօվկիանոսյան տիկնիկավարների առջև ղարաբաղյան հակամարտության «կարգավորման հարցում վճռական քայլերը ձգձգելու համար»։ Իհարկե, կարելի էր ավելի հանգամանալից կանգ առնել այս հարցերի վրա, բայց դա առանձին վերլուծության թեմա է։ Իսկ այս պարագայում Նիկոլ Վովաևիչը մեկ ժամվա խալիֆի նմանությամբ շարունակում է վայելել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։

 

Իսկ ո՞րն է ելքը։ Բնականաբար, բավական բարդ պայմաններում, որոնցում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, միակ ընդունելի ելքը ստեղծված վիճակից Հայաստանի և Արցախի բոլոր առողջ ուժերի համախմբումն է հայկական երկու պետությունների ներառական տնտեսական զարգացման համատեղ մշակված ծրագրերի հիման վրա՝ դրանցում SMART-տեխնոլոգիաների լայն օգտագործմամբ, հստակ սահմանմամբ.

 

• 1) հայկական երկու պետությունների առջև դրված սոցիալ-տնտեսական զարգացման կոնկրետ նպատակներով,

• 2) բնակչության լայն շերտերի համար դրանց հասանելիության հնարավորության բացատրմամբ;

• 3) առաջադրված նպատակների առաջնահերթության և կարևորության հիմնավորումներով; • 4) առաջադրված նպատակներին հասնելու փուլերի և ժամկետների նշմամբ;

• 5) կոնկրետ արդյունքների հրապարակմամբ, որոնց վրա կարող է հույս ունենալ մեր հասարակությունն առաջադրված նպատակներին հասնելու դեպքում։

 

Չէի ցանկանա կասկածել, որ նման մոտեցումը նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, հարգելի տիկին Լին Թրեյսիի սրտով կլինի, քանի որ օրախնդիր հարցերի լուծմանը նման մոտեցման իրագործման դեպքում մենք կդառնանք վկան Հայաստանում դեմոկրատիայի ամրապնդման ոչ թե խոսքով, այլ գործով; քաղաքացիական հասարակության հետագա զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարին համակարգային բնույթ հաղորդելուն։ $60 մլն դոլար ամերիկյան օգնության օգտագործումը նման ծրագրի իրականացման և մարմնավորման համար, վստահ եմ, կհամոզի անգամ ներկայում տատանվող մեր քաղաքացիներին, որոնք կասկածում են այդ օգնության անաչառության մեջ, բոլոր կասկածողներին ցույց կտա, որ ԱՄՆ-ը իրականում պատրաստ է աջակցել իր իսկ հռչակած ազնիվ նպատակներին հասնելուն, չեմ կրկնի, թե հատկապես որոնց։ Մնացած ամեն ինչ, որ համահունչ չէ ասվածին, Հայաստանի գիտակից քաղաքացիների կողմից կընկալվի ոչ այլ կերպ, քան այնպիսի հարգված երկրի կողմից, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, նիկոլվովաևիչյան պոպուլիզմի փոխառում։ Ավաղ, ասվածը չափազանցություն չէ։

 

Համոզված եմ, որ ընթերցողը կարող է միանգամայն իրավացիորեն հարց տալ. իսկ ինչպե՞ս պիտի լինի հայկական երկու պետությունների անվտանգության ապահովման հարցը։ Եվ նա, իհարկե, իրավացի կլինի։ Դե ինչ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան և ս.թ. հոկտեմբերի 29-ին ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հզորության և մարտական պոտենցիալի ավելի քան կրկնակի մեծացման վերաբերյալ խոսում են իրենք իրենց մասին։ Ավելին, Փաշինյանի կողմից ղարաբաղյան հակամարտության «կարգավորման հարցում վճռական քայլերի» ընդունման դեպքում՝ բոլթոնյան գծանշումներով, իմաստ չունի կասկածել, որ 102-րդ ռուսական ռազմակայանի դերը սպառիչ խաղաղարար առաքելության իրագործման համար, որը բացառում է հակամարտության գոտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների զինված ուժերի հայտնվելը, որոնք միաժամանակ նաև ՆԱՏՕ անդամներ են, դժվար կլինի գերագնահատել։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերին, ապա ես համոզված եմ, որ Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միաժամանակյա անդամակցությունը որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտներ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում կդառնա անվտանգության երաշխիք և պատերազմի այլընտրանք։ Այս հարցի վերաբերյալ իմ մոտեցումներին ավելի մանրամասն ընթերցողը կարող է ծանոթանալ 2019թ. հոկտեմբերի 14-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ «Ադրբեջանը և Արցախը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում՝ անվտանգության երաշխիք։ Այլընտրանք պատերազմին» հոդվածում։

 

Հետգրության փոխարեն

 

Ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տագնապալի նոտայով։ Լավ է, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում իմաստավորելու հայ ժողովրդի ականավոր զավակների կենսական սխրանքը, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941-45թթ., կռեցին հաղթանակը, այնուհետև իրենց անձնուրաց աշխատանքով կերտեցին հզոր երկրի՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ապագան։ Հարգելի ընթերցող, սա իմ երիտասարդ տարիների հանդեպ նոստալգիա չէ, այլ ներքին համոզմունք, որ խորհրդային ժողովրդի տքնաջան ու աշխատանքային սխրանքի իմաստավորումը կօգնի մեզ հասկանալ այժմ տեղի ունեցողը։ Եվ ահա, օրերս տեղի կունենա Խորհրդային Հայաստանի նշանավոր պետական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան (որը պատվով անցել է մարտական ուղին մերձմոսկովյան Նախաբինոյի ռազմական ուսումնարանի կուրսանտի նստարանից մինչև Բուդապեշտ) Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանի գրքի շնորհանդեսը՝ «Հուշեր և մտորումներ մայրամուտի շեմին» վերնագրով։ Ես բախտ եմ ունեցել դպրոցական տարիներից ծանոթ լինել Ալեքսեյ Մատվեևիչի հետ (այդպես էին դիմում նրան հարազատներն ու մտերիմ մարդիկ), քանի որ պատերազմի ավարտից հետո նա աշխատել և ընկերություն է արել հորս՝ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի հետ, որը Խորհրդային Հայաստանի հայտնի կուսակցական և պետական գործիչ էր։ Այդ անզուգական հայը՝ Ալեքսեյ Մատվեևիչը, պետական բարձր պաշտոններ զբաղեցնելով (նախարար, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի կազմակերպչական-կուսակցական բաժնի վարիչ, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի առաջին փոխնախագահ), ժողովրդի մեջ ընկալվում էր որպես հայկական ընտանեկան, քրիստոնեական ավանդույթների նախանձախնդիր պաշտպան, որպես պահապան հրեշտակ մշակույթի տաղանդավոր հայ գործիչների համար՝ գրողների, բանաստեղծների, նկարիչների, դերասանների, ինչպես նաև սկսնակ քաղաքական գործիչների համար։ Մտաբերեցի նրա հետ կապված մի հատկանշական դեպք։ Մի անգամ հիվանդացել էր Հայաստանի ժողովրդական բանաստեղծ Համո Սահյանը։ Գրչի վարպետին տեղավորել էին խորհրդային ժամանակներում հեղինակավոր հիվանդանոցի ոչ մեծ հիվանդասենյակում։ Ալեքսեյ Մատվեևիչը զանգահարեց ինձ՝ այդ ժամանակ Երևանի պաշտոնաթող քաղաքապետիս (1991թ. ամռանն էր) և խնդրեց, որ մենք միասին այցելենք հիվանդանոց՝ Համո Սահյանին։ Մի կարգին վարորդ չլինելով, փոխարենը սեփական «Ժիգուլի» 07-ի ղեկին նստած՝ մենք Մատվեևիչի հետ գնացինք այցելելու հայոց հողի անզուգական երգչին։ Հիվանդանոցի ճանապարհին Ալեքսեյ Մատվեևիչից իմացա, որ Համո Սահյանը խիստ մելամաղձության և լիակատար ապատիայի մեջ է, և իմ առջև խնդիր դրվեց ինչ միջոցով ուզում է լինի՝ համոզել նրան դուրս գալ մաքուր օդի, դեռ լավ է, որ հիվանդանոցի կողքին Հրազդանի գեղատեսիլ կիրճն էր։ Վարպետի հետ հանդիպման ժամանակ ես խորամանկեցի, ինչի համար մինչ օրս զղջում եմ. թեև խորամանկությունս բարիք ծառայեց, և վարպետին ասացի, որ ավագների խորհրդի կարիքն ունեմ, իսկ հիվանդանոցը անկեղծ զրույցների ամենալավ տեղը չէ։ Հավանաբար, Համո Սահակովիչին թվաց, թե ես խիստ ցավում եմ հրաժարականի համար, երբ էներգիայով ու Երևան քաղաքի զարգացման ծրագրերով լի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում տվեցի։ Բայց խոսակցությունն այժմ այդ մասին չէ։ Համո Սահյանը հավատաց ինձ և տառացիորեն վերափոխվեց աչքներիս առջև՝ ասելով. Մատվեիչ, Արտաշեսին պետք է օգնել, գնանք մի տեղ նստենք ու քննարկենք, թե ինչ ենք անելու։ Մենք ավելի քան երեք ժամ միասին անցկացրինք և քննարկեցինք կենսական խնդիրներ, չէ, չէ, հարգելի ընթերցող, ոչ իմ մասին, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության։ Չէ՞ որ ժամանակը տագնապալի էր։ Հայաստանում իշխանության էին եկել ՀՀՇ-ականները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Չեմ թաքցնի, որ այս մեծ հայերի հետ հաղորդակցվելուց բազում կենսական դասեր քաղեցի։ Ալեքսեյ Մատվեևիչի թիկունքում այդ ընթացքում արդեն հարյուրավոր ստեղծված ձետնարկություններն էին թեթև, սննդի և տեղական արդյունաբերության ոլորտներում, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կառուցված գյուղական դպրոցները, մանկապարտեզները, մշակույթի տները, տասնյակ հազարավոր հեկտար բերի դարձած նախկինում անմշակ հողերը։ Եվ որ գլխավորն է՝ նրա դաստիարակած կուսակցական, խորհրդային և տնտեսական ղեկավարների մեծ համաստեղությունը։ Համո Սահյանի հիրավի ազգային, դարերի խորքը գնացող իմաստուն պոեզիայի մասին մի ատենախոսություն չէ, որ գրվել է։ Ընդամենը կարող եմ ասել, որ միայն մի բանաստեղծություն եթե գրեր՝ «Հայաստան ասելիս»-ը, արդեն կանմահացներ իրեն, դե ինչպես Մարգարեթ Միտչելը, որն անմահացավ իր միակ վեպով՝ «Քամուց քշվածներով»։

 

Եվ հիմա, խորհրդածելով այդ անմոռանալի հանդիպման մասին, ցանկանում եմ զգացողություններս փոխանցել, համեմատել նրանց խորհրդային, ռուս, ռուսաստանցի մարդու մի ինչ-որ հասկանալի ու հարազատ բանի հետ։ Եվ մտաբերում եմ խորապես փիլիսոփայական խորհրդային գեղարվեստական ֆիլմը՝ «Ամեն բան մնում է մարդկանց»։ Եվ ահա, մինչև իրենց կյանքի վերջին պահը հայ ժողովրդի այս ականավոր զավակները՝ Ալեքսան Կիրակոսյանը և Համո Սահյանը, ինչպես և ֆիլմի հերոս, ակադեմիկոս Դրոնովը, որի դերը փայլուն է կատարել Նիկոլայ Չերկասովը, վախենում էին չհասցնել իրենց ողջ կյանքի գործն ավարտին՝ տեսնել ոգով ուժեղ, միասնական հայ ազգին, որն անվտանգ կերտում է հայկական երկու պետությունները՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ալեքսեյ Մատվեևիչի պարագայում ունենք այն, որ նրա կյանքի սխրանքը նկարագրված է «Հուշեր և մտորումներ մայրամուտի շեմին» գրքում, ընդ որում՝ այդ գրքում անաչառ նկարագրված են նրա զինվորական և աշխատանքային առօրյայի վավերագրական փաստերը։ Համոզված եմ, որ կարդալով նրա երկրորդ հրատարակությունը՝ նվիրված Ա.Մ.Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակին, ընթերցողների հոգում արև կճառագի։ Իսկ Համո Սահյանի բանաստեղծությունները կարդալով ակամա հպարտություն կզգաս այն բանի համար, որ հայ ես, փշոտ, բայց ամենահաղթ պատմության համար, հայ ժողովրդի պատմության, որը դարեր շարունակ ուժ է վերցրել հայոց լեզվից, Աստծո հանդեպ իր աներկբա հավատից, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց, որը եթե չլիներ, մեր ժողովուրդը չէր կարողանա այդքան արժանապատվորեն անցնել պատմության տատասկների միջով և ստեղծել իր անկախ պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը։ Եվ վերջում կցանկանայի ասել. «Շնորհավոր 100-ամյա հոբելյանդ, Ալեքսեյ Մատվեևիչ»։

 

Հ.Գ. Երբ գրում էի այս տողերը, զանգահարեց հայտնի հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանը և հրավիրեց Հայաստանի կամերային նվագախմբի համերգին՝ իր տասնմեկամյա որդու՝ տաղանդավոր և վիրտուոզ ջութակահար Ալեքսանդր Խաչատրյանի մասնակցությամբ, որը տեղի է ունենալու ս.թ. նոյեմբերի 23-ին։ Հետաքրքրվելով Ալիկի ստեղծագործական պլանների մասին՝ հազիվ զսպեցի հույզերս։ Ներկայում այդ պատանի տաղանդը օրուգիշեր պատրաստվում է համերգին Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որտեղ երազում է կատարել Դմիտրի Շոստակովիչի Ջութակի №1 կոնցերտը նվագախմբի հետ, որը պետք է կայանա Բեռլինում Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած մեծ հաղթանակի 75-ամյակի օրը։ Հաջողություններ մաղթենք Ալիկ Խաչատրյանին՝ հայաստանցի այս տաղանդաշատ պատանուն։






Դիտումների քանակ 194756


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ազգային Միաբանություն» կուսակցության հայտարարությունը

«Ազգային Միաբանություն» կուսակցության հայտարարությունը

Դեկտեմբերի 5, 2019


«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զգոնության կոչով

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Դեկտեմբերի 4, 2019


Ղարաբաղյան հաղթանակի, Հայաստանի և Ղարաբաղի կայացման գործում մի քանի անհատականություն են լրջագույն ներդրում ունեցել` Վազգեն Մանո...

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 3, 2019


Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն արձագանքել ապտակի տեսքով է Փաշինյան Նիկոլի կարապետյան վալոդի այսօրվա հայտարարությանը...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Նոյեմբերի 28, 2019


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացնում է, որ Փաշինյան Նիկոլը կատաղել է՝ լրիվ կորցրել է իրեն, գիշեր-ցերեկ ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Նոյեմբերի 27, 2019


Երեկ կյանքից հեռացավ Գոհար Վարդանյանը՝ լեգենդար խորհրդային հետախույզ, լեգենդար Գևորգ Վարդանյանի կինը: Վարդանյան զույգի կատարած ...

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Նոյեմբերի 25, 2019


Անցած շաբաթվա իրադարձությունները կասկածներ չթողեցին, որ Հայաստանը դարձել է պետությունների քայքայման արդի տեխնոլոգիաների կատարել...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Նոյեմբերի 23, 2019


Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի եվրոպական հայտարարություններն ու ելույթներն արդեն քանի օր է՝ հուզումներ են առաջացրել Նոր Հայաս...

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Նոյեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլ Միլանի հայկական եկեղեցում տեղի համայնքի հետ հանդիպման ժամանակ ինչ ասես չասաց: Համեմատեց իրեն Փրկչի հետ, քանի որ ...

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Նոյեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի հարությունյան արայիկը, ինչպես հայտնի է, տրանսգենդեր չեմպիոնի մասին ֆիլմ է ֆինանսավորել: Այսօր բողոքի ցույց անող...

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

Նոյեմբերի 4, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն այսօր հերթական անգամ ասաց և վերջնականապես ապացուցեց, որ, նախ՝ ինքը, մեղմ ասած, էնքան էլ մոտ չ...

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հոկտեմբերի 28, 2019


Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հա...

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2019


Սամվել Կարապետյանը self made անձնավորություն է, որը հսկայական կայսրություն է կառուցել օտար երկրում, ընդ որում՝ զրոյից: Բնական է...

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Հոկտեմբերի 24, 2019


Արսեն Բաբայանն այսօր կալանավորվեց: Սա օրենքի կատարյալ պղծում է օրը ցերեկով: Խելքը գլուխը հավաքած դատավոր ֆարխոյան կարենը բավարա...

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլը միշտ հրապարակավ ասում է, որ ինքը հայ ավանդական ընտանիքի կողմնակից է, և իր ընտանիքն էլ է հայ ավանդական: Նախիրը հ...

Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ընտանիքն ու իրեն

Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ընտանիքն ու իրեն

Հոկտեմբերի 19, 2019


Հայրենի լակոտակրատիայի ամենախայտառակ արարքն անցած շաբաթ թերևս Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի հանդեպ իրականացրած վրաերթն էր: Մ...

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

Փաշինյան Նիկոլը երեք հանճարեղ տարբերակ ունի ՍԴ-ից փրկվելու համար

Փաշինյան Նիկոլը երեք հանճարեղ տարբերակ ունի ՍԴ-ից փրկվելու համար

Հոկտեմբերի 16, 2019


Սահմանադրական դատարանի երեկվա որոշումից հետո Փաշինյան Նիկոլը իր յուրայինների հետ հանդիպում է անցկացնրել, մասնակցել են մակունցը,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը