Ազգային խայտառակություն

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 28, 2019
Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Արտյոմ Խաչատրյան


Հոկտեմբերի 27-ի հերթական տարեդարձը (տարելիցը, ով ոնց կուզի) նոր հիստերիա առաջացրեց Հայաստանում: Բոլորը միաձայն պահանջում են քրեական գործի վերաբացում: միքայելյան սասունը խնդրում է իր ընկերոջը՝ ջհանգիրյան գագոյին, մի բան անել, Սարգսյան Վազգենի եղբայրներն են խառնվել իրար, էլ չեմ խոսում Դեմիրճյան Ստյոպիկի ու նրա մոր մասին: Տիկին Ռիման, ճանաչելով իր ամուսնուն, բոլոր տղամարդկանց նրա արշինով է չափում: Օրինակ, Դեմիրճյան Ռիման գիտեր, թե ինչքան խելոք առաջին քարտուղար էր իր ամուսինը, որը երբեք ռիսկ չէր անի պոլիտբյուրոյի նյարդերի հետ խաղալ, էլ ուր մնաց հետը քյալլա տալ, գիտեր, որ Սերոբիչը երբեք չէր հանդգնի ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու հարց բարձրացնել Մոսկվայում, ինչպես արել են Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը, Բադալ Մուրադյանը բազմիցս: Տիկին Ռիման համոզված է, որ իր ամուսնու նման աշխարհի բոլոր տղամարդիկ աշխատում և գործում են միայն հրահանգներով, առանց վերևի համաձայնության ոչ մի բան չեն անում: Եվ դրա համար էլ համոզված է, որ Նաիրի Հունանյանը միայնակ չի գործել, ունեցել է ինչ-որ առեղծվածային ղեկավար, որին 20 տարի փնտրում են, բայց այդպես էլ չի հաջողվում հայտնաբերել:


Ժողովրդի վարչապետը դեպքի 20-ամյակի նախօրեին Հունանյանի մոտ ուղարկեց բաբաջանյան արմանին: Ըստ ամենայնի, նրան գործարք են առաջարկել՝ ազատություն Քոչարյանի դեմ ցուցմունքի դիմաց, այսինքն՝ նույն բանը, ինչ առաջարկում էր 1999-ին ՀՀ զինվորական դատախազ ջհանգիրյան գագոն: Նաիրին այն ժամանակ չկոտրվեց, ինչպեսև նրա խմբի բոլոր անդամները: Ավելին, երջանկահիշատակ Էդուարդ Գրիգորյանը վիրավորանք էր համարում, որ իրենց նման գործարք են առաջարկել, քանզի նա և իր ընկերները Սարգսյան Վազգենին զրկել են կյանքից միայն այն բանի համար, որ կանխեն Մեղրիի փոխանակումը: Ինչը և տեղի ունեցավ. Բիլ Քլինթոնին հետագայում զեկուցեցին, որ հայերին անիմաստ է պարտադրել ստորագրություն իրենց ձեռք չտվող որևէ փաստաթղթի տակ, քանզի այն իրականություն չի դառնա՝ ստորագրողին կխփեն: Ամերիկացիներն էլ հրաժարվեցին Փոլ Գոբլի ծրագրից:


Բայց զարմանալի է պատմությունը: Այսօր, ինչպեսև 20 տարի առաջ, հայ ժողովուրդը կանգնած է տարածք կորցնելու վտանգի առջև: Այն ժամանակ վտանգված էր պառլամենտական մեծամասնություն ունեցող, որոշակի հանրային աջակցություն վայելող և պաշտոնական ու ոչ պաշտոնական ուժային կառույցների սեփականատեր Սարգսյան Վազգենի պատճառով: Այժմ Հայաստանի և Արցախի տարածքները վտանգված են ժողովրդի վարչապետի շնորհիվ, որը համենայն դեպս 2001-ից ի վեր գրում է. մեզ պետք չեն գրավյալ տարածքները, դրանք մերը չեն, պիտի վերադարձվեն: Ավելորդ է խոսել, որ առանց գրավյալ տարածքների Արցախ պահելը գրեթե անհնար կլինի, իսկ Արցախից հետո հերթը կհասնի Սյունիքին, քանզի Իլհամ Ալիևն ու մյուս թյուրքական առաջնորդներն ասում են, որ հին ադրբեջանական Զանգեզուրը Հայաստանին բաժին հասնելով՝ պառակտվեց թյուրքական աշխարհի միասնությունը:


1999-ին ամերիկացիները սպարապետ Վազգենին պարտադրեցին համաձայնել Փոլ Գոբլի՝ Մեղրիի փոխանակման ծրագրին, իսկ տեղի գրանտակեր և ընդդիմադիր հանրույթն առ այսօր դրանում մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին՝ չպատասխանելով ամենակարևոր հարցին. այդ ինչպե՞ս եղավ, որ Մեղրին մնաց Հայաստանին Վազգենի սպանությունից հետո, այն դեպքում, երբ Քոչարյանն էր Մեղրին հանձնում, իսկ Վազգենը դրան կտրականապես դեմ էր: Իհարկե, իրականությունը ճիշտ հակառակն էր. Մեղրին մնաց Հայաստանին, քանզի Վազգենը սպանվեց, Քոչարյանն էլ դեմ էր այդ գաղափարին: Ժամանակը կգա, և հայ ժողովուրդը կիմանա ողջ ճշմարտությունը՝ Սարգսյան Վազգենի ամերիկյան բանակցությունների սղագրությանը ծանոթանալով:


Այժմ ամերիկացիներն ավելի հեռուն գնացին. նրանք իրենց գործակալական ցանցը Հայաստանում բերեցին իշխանության, որպեսզի տարածաշրջանը վերափոխեն իրենց՝ զուտ ամերիկյան շահերին համապատասխան: Իսկ փաստն այն է, որ ամերիկյան շահերը մեր տարածաշրջանում բացարձակ հակահայկական են: Եթե 20 տարի առաջ Նաիրի Հունանյանն էր քաջատեղյակ սպարապետ Վազգենի պլաններից և գոռում էր, թե Մեղրին տալիս է սպարապետը, Մեղրին պետք է փրկել, և այլ ելք չունենալով նրան կյանքից զրկեց, ապա այսօր նույնպես քչերն են հասկանում, որ վտանգված են Հայաստանն ու Արցախն ամբողջությամբ: Քչերն են հավատում ու գոռում, իսկ Փաշինյան Նիկոլի նախիրն ու անկազմակերպ նորմալ մեծամասնությունը լռում են: Իսկ պրոբլեմն այն է, որ եթե 1999-ին մեկ հոգի վերացնելով հնարավոր եղավ հող փրկել, ապա այժմ դա հնարավոր չէ՝ Փաշինյան Նիկոլի անձն այս հարցում ոչինչ չի որոշում: Հայ ժողովուրդն այսօր պետք է մերժի այս ամերիկյան ռեժիմն ամբողջությամբ, այսինքն՝ այս երկրում ամերիկյան դեսպանը պիտի զբաղվի զուտ իր պարտականություններով, իսկ գրանտակերներից և այլ թափոններից բաղկացած նրա գործակալական ցանցը վերացվի Հայաստանում և այլ զբաղմունք գտնի:


Ժամանակը հայերի օգտին չի աշխատում. Ղարաբաղ, Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսար, յուվենալ արդարադատության ներմուծում՝ հայ ընտանիքի ոչնչացման հեռանկարով. ահա այն աղետները, որոնք մեզ կպատուհասեն, եթե հայ ժողովուրդը ևս մի քանի ամիս էլ հանդուրժի Ամերիկայից նշանակված ժողովրդի վարչապետին: 






Դիտումների քանակ 69715


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետք, հներն արդեն լավ չեն ազդում

բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետք, հներն արդեն լավ չեն ազդում

Նոյեմբերի 2, 2019


Պրոֆեսիոնալ բոզի վաստակ և միասեռական բաբաջանյան արմանը նորից ընկել է Վազգեն Մանուկյանի հետևից, այս անգամ՝ երջանկահիշատակ Էդուար...

Միասեռականի և տեռորիստի զրույցը կուսումնասիրեն ԱԱԾ-ում

Միասեռականի և տեռորիստի զրույցը կուսումնասիրեն ԱԱԾ-ում

Հոկտեմբերի 29, 2019


Միասեռական բաբաջանյան արմանը կարծես ապրում է իր անիմաստ կյանքի ամենաերջանիկ օրերը: Նրա վերջին գործերը կմնան ստորության և նենգու...

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հոկտեմբերի 26, 2019


Հայ քաղաքական մտքի միանգամից երկու տիտան հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Դրանցից մեկը Սարգսյան Արամն ...

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Հոկտեմբերի 25, 2019


Դեմիրճյան Կարենի այրին իմացել է, որ Նաիրի Հունանյանը վաղածամկետ ազատման դիմում է գրել, զայրացել և դիմել է Փաշինյան Նիկոլին: «Մե...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը իշխանության համար անհրաժեշտություն է դառնում

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը իշխանության համար անհրաժեշտություն է դառնում

Մարտի 26, 2019


Վերջերս շատ է խոսվում Հոկտեմբերի 27-ի, այդ գործի լիարժեք բացահայտման անհրաժեշտության մասին: Թե ինչ են ուզում բացահայտել՝ դժվար ...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Մարտի 21, 2019


Փոլ Գոբլի՝ Մեղրիի փոխանակման ծրագրին: Վաշինգտոնում գիտեին, որ Հայաստանում ռեալ իշխանությունը Սարգսյանինն է, և ԱՄՆ փոխնախագահ Գո...

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Մարտի 20, 2019


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Շիրխանյան Վահանը Սարգսյան Վազգենի ամենաազդեցիկ մարդկանցից էր, նրա աջ ձեռքերից, նորագույն պատ...

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Մարտի 5, 2019


60 տարի առաջ այս օրը ծնվեց մի խայտառակություն, որին բախտ վիճակվեց դառնալ Հայաստանի նորագույն պատմության վճռորոշ դեմքերից մեկը։ ...

Տեռորիստ պավլիկն անհրաժեշտ է համարում ոստիկանների սպանությունը

Տեռորիստ պավլիկն անհրաժեշտ է համարում ոստիկանների սպանությունը

Հոկտեմբերի 27, 2018


Մի մարդասպան կեղծարար լակոտ, որը ժամանակին ընտրություններ է կեղծել Սերժ Սարգսյանի օգտին, հետո դարձել էր ընդդիմադիր, քանզի իր դո...

Ուշադրություն, խոսում և գողական է գնում սպարապետի եղբայրը

Ուշադրություն, խոսում և գողական է գնում սպարապետի եղբայրը

Հոկտեմբերի 27, 2018


Այսօր հոկտեմբերի 27-ն է: Շատերի համար սա տոն է, որը չեն տոնում, ոմանց համար սա ողբի օր է, որն արդեն 19 տարի փորձում են ողջ ազգի...

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Սեպտեմբերի 26, 2018


Հարցազրույց է տվել ՀՀ նորագույն պատմության ամենավնասակար դեմքերից մեկը, Վազգեն Սարգսյանի աջ ձեռքը` Վահան Շիրխանյանը: Ընդհանրապե...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Նոյեմբերի 26, 2017


Իլհամ Ալիևը սիրում է պարծենալ իր երկրով, նրա «հնագույն պատմությամբ», իր հորով ու անգամ ինքն իրենով (եթե գոնե միայն կնոջով պարծե...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Ապրիլի 28, 2017


Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրարշավ է ընթանում, մասնակցում է երեք քաղաքական ուժ: Երկուսն իբր ընդդիմադիր են, մեկը` իշխանական:...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը