Ազգային խայտառակություն

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հոկտեմբերի 26, 2019
Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հայ քաղաքական մտքի միանգամից երկու տիտան հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Դրանցից մեկը Սարգսյան Արամն է՝ Զավենիչը, արևմտամետ գործիչ, ռուսատյաց, թեպետ պաստառներին Պուտինի անունը դեռ «ՊուԾին» չի գրել, Փաշինյան Նիկոլի մյուս զինակիցների պես, ու հակառուսական ակցիաներ չի կազմակերել: Սակայն ամեն ինչ դեռ առջևում է, քանզի Զավենիչ Արամն արդեն գողական է գնում: Այսպես, իր հարցազրույցում, որտեղ նա խոսում հոկտեմբերի 27-ի վերաբացման անհրաժեշտության մասին, նա նաև ասում է. «Ինձ մեղադրում էին, որ չեմ գնդակահարել Քոչարյանին, բայց Վազգենն այդ Հայաստանը չէր կառուցում։ Ինքնադատաստան չի լինելու, այդպես երկիր չեն կառուցում»։ Թե ինչ երկիր է կառուցել Վազգենը՝ բոլորին հայտնի է, բացի Զավենիչ Արամից, քանզի նա մտածելու ունակություն չունի:


Երկրորդ տիտանը Դեմիրճյան Ստյոպիկն է: Սա էլ է կարծում, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի, բայց նաև համոզված է, որ կա դրա հասարակական պահանջը: «Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հասարակական պահանջ կա: Ոճրագործությունից քսան տարի անց նույնիսկ այդ պահանջն էլ ավելի է ուժեղացել, քանի որ ժողովուրդը տեսնում է, որ բացահայտվում են պետության դեմ կատարված հանցագործությունները, և ակնկալում է, որ ամեն ինչ կարվի նաև հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման համար»,- ասում է Դեմիրճյան Ստյոպիկը: Բացի այդ, նա համոզված է, սա պետության դեմ կատարված ծանր հանցագործություն է, և այս հանցագործության բացահայտումը պետք է ոչ միայն զոհվածների հարազատներին, այլ նաև պետությանը:


Ճիշտ է խոսում Դեմիրճյան Ստյոպիկը: Իսկապես հոկտեմբերի 27-ի բացահայտումը պետք է, բայց ոչ սպանությունների, որոնք լիարժեք բացահայտված են, այլ մոտիվների, թե ինչու Նաիրի Հունանյանը գնաց այդ քայլին: Այդ մոտիվների բացահայտումն անհրաժեշտ է հայ ժողովրդին, նա պիտի իմանա, որ դրանով կանխվել է Մեղրիի հանձնումը ամերիկյան ծրագրով: Իսկ արդյո՞ք դա դուր կգա զոհվածների հարազատներին, և ի՞նչ կասի այդ դեպքում Դեմիրճյան Ստյոպիկը:


Բազմիցս գրել ենք, որ Ամերիկայում գործում է Information Freedom Act օրենքը, համաձայն որի՝ ցանկացած պետական փաստաթուղթ, այդ թվում միջազգային բանակցությունների սղագրությունները, որոնք ԱՄՆ պետական գաղտնիք չեն պարունակում, կարող են տրամադրվել լրատվամիջոցներին, իրավաբանական և այլ շահագրգռված կազմակերպություններին, նրանց պահանջի դեպքում, 15 տարվա վաղեմության ժամկետը լրանալուց հետո: Սպարապետ Վազգենի՝ 1999-ի սեպտեմբերի ամերիկյան բանակցությունները չեն կարող լինել ամերիկյան գաղտնիք, հետևաբար, դրանք կարող են գաղտնազերծվել և հրապարակվել: Որից հետո հայ ժողովուրդը կիմանա, որ իր սպարապետին Վաշինգտոնում պարտադրել են Մեղրին հանձնել, և սպարապետն ի վիճակի չի եղել դիմադրել ամերիկյան կողմի ճնշմանն ու խելոք վերադարձել է Հայաստան:


Մի՞թե Սարգսյան Արամը ձգտում է իր եղբոր համազգային խայտառակմանն ու պախարակմանը: Մի՞թե այնքան բութ է այս տղան, որ չի հասկանում, որ չի կարելի մարդկանց նյարդերի հետ երկար խաղալ, քանզի մի օր մեկը ամերիկյան որևէ կազմակերպության կպատվիրի տրամադրել ՀՀ վարչապետ Վ.Սարգսյանի 1999թ. բանակցությունների սղագրությունը, որից հետո սպարապետ Վազգենի գերեզմանը կդառնա համազգային թքավայր: Մի՞թե Դեմիրճյան Ստյոպիկն էլ չի հասկանում, որ իր հոր գերեզմանն էլ կվտանգվի, քանզի Կարեն Շինարարը սպարապետ Վազգենի «օրթախն» էր Մեղրիի փոխանակման գործում:

 






Դիտումների քանակ 60837


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 28, 2019


Հոկտեմբերի 27-ի հերթական տարեդարձը (տարելիցը, ով ոնց կուզի) նոր հիստերիա առաջացրեց Հայաստանում: Բոլորը միաձայն պահանջում են քրե...

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Հոկտեմբերի 25, 2019


Դեմիրճյան Կարենի այրին իմացել է, որ Նաիրի Հունանյանը վաղածամկետ ազատման դիմում է գրել, զայրացել և դիմել է Փաշինյան Նիկոլին: «Մե...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Մարտի 21, 2019


Փոլ Գոբլի՝ Մեղրիի փոխանակման ծրագրին: Վաշինգտոնում գիտեին, որ Հայաստանում ռեալ իշխանությունը Սարգսյանինն է, և ԱՄՆ փոխնախագահ Գո...

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Մարտի 20, 2019


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Շիրխանյան Վահանը Սարգսյան Վազգենի ամենաազդեցիկ մարդկանցից էր, նրա աջ ձեռքերից, նորագույն պատ...

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Մարտի 5, 2019


60 տարի առաջ այս օրը ծնվեց մի խայտառակություն, որին բախտ վիճակվեց դառնալ Հայաստանի նորագույն պատմության վճռորոշ դեմքերից մեկը։ ...

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Սեպտեմբերի 26, 2018


Հարցազրույց է տվել ՀՀ նորագույն պատմության ամենավնասակար դեմքերից մեկը, Վազգեն Սարգսյանի աջ ձեռքը` Վահան Շիրխանյանը: Ընդհանրապե...

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Նոյեմբերի 26, 2017


Իլհամ Ալիևը սիրում է պարծենալ իր երկրով, նրա «հնագույն պատմությամբ», իր հորով ու անգամ ինքն իրենով (եթե գոնե միայն կնոջով պարծե...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Ապրիլի 28, 2017


Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրարշավ է ընթանում, մասնակցում է երեք քաղաքական ուժ: Երկուսն իբր ընդդիմադիր են, մեկը` իշխանական:...

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Մարտի 18, 2017


Ցանկացած պանթեոն այն տեղն է, որտեղ հանգրվանում են նույն կարգի անհատներ: Նույն կարգ ասելով նկատի ունենք նաև նրանց հանրային ընկալ...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Դեկտեմբերի 7, 2016


Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսն ավերվեց ստորգետնյա հարվածներից, 40 վայրկյանում զոհվեց 25 հազար ...

Երբ խախտում են պատվիրանը

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրք...

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5, 2016


Մարտի 5-ը լավ օր չէ մարդկության համար: Այսպես, հենց այս օրը Եվրոպայում հայտնվեց ծխախոտը. 1558 թվականին Իսպանիայի Ֆիլիպ II թագավ...

Համալիրի ձեռքը կրակն են ընկել

Համալիրի ձեռքը կրակն են ընկել

Փետրվարի 10, 2016


Պաշտպանության նախարարությունն օրինագիծ է ներկայացրել կառավարություն, որով առաջարկում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 2015-ի օ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը