Խայտառակություն առանց մեկնաբանության

Փաշինյանականները թքում են Ռուսաստանի կերակրող ձեռքի մեջ

Հոկտեմբերի 26, 2019
Փաշինյանականները թքում են Ռուսաստանի կերակրող ձեռքի մեջ

Ալեքսանդր Ռոստովցև

 

Մոսկվան պատրաստվում է Երևան ուղարկել բողոքի նոտա հայկական կողմից Ռուսաստանից զենքի մատակարարման մրցույթը տապալելու պատճառով։ Խոսքը մի քանի միլիոն դոլար արժողությամբ գերճշգրիտ հրացանների, օպտիկական նշանակետերի և ORSIS ընկերության փամփուշտների մասին է։


Փաստաթղթում նշվում է, որ Մոսկվան կխնդրի Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել տհաճ միջադեպը։ Նոտայում նշվում է, որ մրցույթին մասնակցության ORSIS-ի հայտը մերժվել է «առանց ծանրակշիռ հիմքերի», իսկ ընկերությունը «չմոտիվացված ձևով ներառվել է» Հայաստանի Զինված ուժերի «անբարեխիղճ մատակարարների» ցանկում։ Ռուսաստանի ԱԳՆ-ում անիրավաչափ են անվանել Հայաստանի պաշտպանության նախարարության դիմումը բանկ՝ մրցույթին ORSIS ընկերության մասնակցության բանկային երաշխիքների վճարման պահանջով։ Փաստաթղթում արձանագրվել է, որ օրենքով ընկերությունը պետք է վճարի փոխհատուցում միայն մրցույթում հաղթելու պայմանագրի ստորագրումից հետագայում հրաժարվելու դեպքում։ Եթե ORSIS-ը տանուլ տար մրցույթում ազնիվ մրցակցային պայքարում, այդքան էլ վիրավորական չէր լինի, որքան այն, թե ինչ ներկայացում խաղաց մրցույթի չեղարկման շուրջ հայկական ղեկավարությունը։


ORSIS-ը «Պրոմտեխնոլոգիաներ» խմբի մի մասն է, մի քանի տարի Երևանին մատակարարել է զենք, փամփուշտներ և օպտիկա։ Այս տարվա մայիսին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանկարծ հանրապետությանը մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմատեխնիկա մատակարարելու մրցույթ հայտարարեց, ինչը նախկինում չէր եղել։ Զենքին Հայաստանի զինվորական ղեկավարության ներկայացրած պայմանները կարող էր բավարարել միայն ORSIS-ը։ Շուտով պարզվեց, որ հայկական կողմը փակել է մրցույթը՝ առանց պատճառները բացատրելու, ինչի պատճառով ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողով եւ իրավաբանի, որը ներկայացնում է նրա շահերը Հայաստանում՝ հայց ներկայացնելով։


Պարզաբանումների գործընթացում ORSIS-ի ներկայացուցիչներն իմացել են, որ իրենք չեն կարող տեսնել բողոքարկող հանձնաժողովի արձանագրությունը, քանի որ այն «միանգամայն գաղտնի» մակագրության տակ է։ Ինչպես հավաստիացնում են ընկերությունում, չնայած մրցույթը փակվել է, բայց մի ինչ-որ ահավոր գաղտնիք դրա անցկացումից չի սարքվել։ Փոխարենը, մրցույթի տապալումից անմիջապես հետո, հայկական կողմը քրեական գործ է հարուցել «անփույթ վերաբերմունք ծառայության հանդեպ» հոդվածով, և հիմա ORSIS-ը պաշտոնապես մտցվել է մատակարարների սև ցուցակ։ Այս փաստը պաշտոնապես հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ Ռուսաստանյան զենք արտադրող ընկերության աշխատակիցների խոսքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունում պաշտոնյաները սկսել են ջուր պղտորել՝ հայտարարելով, որ ORSIS-ն իրենց անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել, ինչը չի համապատասխանում իրականությանը։ ORSIS-ի ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ մրցույթն սկսվելուց մի քանի շաբաթ առաջ նրանց կողմից հանձնվել է փաստաթղթերի սպառիչ փաթեթ հայ կոնտրագենտներին։ Դիվանագիտականից բացի, ORSIS-ի անիրավաչափ հեռացումը զենքի մրցույթից կարող է Հայաստանի համար այլ տհաճ հետևանքներ էլ ունենալ։ «Զենքի համակարգերում» հայտարարել են, որ սկանդալը սպառնում է չկառուցել փամփուշտի գործարանն այդ երկրում։ Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կկառուցվի և կզինվի ռուսական ներդրումներով։ Հարցի գինը մի քանի միլիոն դոլար է։


Հարց է ծագում. գուցե ORSIS-ը ցանկանում է օգտագործե՞լ Ռուսաստանի հեղինակությունը, որպեսզի հայերի վրա սաղացնի անպետք կարամուլտուկները։ Չէ, չի ցանկանում։ Ընկերության գերճշգրիտ զենքը, օպտիկան եւ զինամթերքն օգտագործում են ռուսական հատուկ ծառայությունները, որոնք ազատ են ընտրելու զենքի ցանկացած նմուշ իրենց պարտականություններն առավելագույնս արդյունավետ կատարելու համար։


ORSIS-ի հրացանները պոպուլյար են քաղաքացիական և որսորդական զենքի շուկայում, իսկ տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են դրանք պատրաստելիս, համաշխարհային մակարդակի են։


Սկանդալի հետ կապված՝ հետաքրքիր է թվում Հայաստանի պաշտպանության փաշինյանական նախարար Դավիթ Տոնոյանի անձը։ «Գոլոս Արմենի»-ի լրագրողների տեղեկատվությամբ՝ Տոնոյանը պատկանում է անսկզբունք քաղաքական գործիչների կարգին, որոնք կարող են «ճիշտ ժամանակին դավաճանել»։ Այսպես, մի ժամանակ նա Սերժ Սարգսյանի կողմնակիցների ճամբարում էր, բայց, փոփոխությունների հոտն առնելով, վարգով վազեց օդիոզ Տեր-Պետրոսյանի թեւի տակ։ Իշխանության գալով Փաշինյանի «աղբի հեղափոխության» ալիքի վրա՝ Տոնոյանն աչքի ընկավ Հայաստանում արեւմտյան ՀԿ-ների աշխատանքի օգտակարության մասին հայտարարություններով՝ շրջապատին համոզելով, որ նրանք «անվնաս» են և «ապաքաղաքական»։


Մի շարք հայ դիտորդների կարծիքով՝ Տոնոյանն աշխատում է ԱՄՆ-ի համար 2005 թվականից, ՆԱՏՕ-ում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ ծառայելու ժամանակվանից։ Կարծիքը հաստատում են բաց աղբյուրների փաստերը, որոնք վկայում են, որ Տոնոյանն ակտիվորեն լոբբիի է ենթարկել ամերիկյան փակ կենսալաբորատորիաների ստեղծման նախագծերը հանրապետությունում՝ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության աշխատակից, մայոր Էրիկ Լարսենի՝ Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ռազմադիվանագիտական առաքելության ներկայացուցչի, Մոլդովայում, Ադրբեջանում և Ուկրաինայում Պենտագոնի կենսալաբորատորիաների առաջմղման նախագծի կուրատորի հմուտ ղեկավարության ներքո։


Հասկանալի է, որ այդ գործիչը պատահաբար չի գլխավորել Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, և ապագայում նրանից պետք է սպասել էլ ավելի հաստ փայտեր ռազմական ոլորտում ռուս-հայկական համագործակցության անիվների տակ։


Մի շարք ռազմական փորձագետներ կասկած են հայտնում փաշինյանականների հետ Մոսկվայի հարաբերությունները պարզելու անհրաժեշտության վերաբերյալ ԱԳՆ մակարդակով։ Միջադեպը, իբր, կարող էր սպառվել ոչ պաշտոնապես, անձնական կապերի միջոցով, քանի որ զենքի առեւտուրը ավելորդ աղմուկ չի սիրում։


Ոչ փորձագիտական կարծիքը հուշում է, որ Հայաստանի մայդանային ղեկավարության հետ գլուխ դնելու ժամանակի վերջը եկել է, և Ռուսաստանի ԱԳՆ նոտան ՀՀ կառավարությանը լավ ապտակ է, որը գրանտակերների ու մայդաունների ամբոխի աշխատանքը կուղղորդի կառուցողական հուն։ Փաշինյանն ու նրա կողմնակիցները պետք է վարժվեն այն մտքին, որ խաղալ պետք է կանոններով, և թքել կերակրողի ձեռքի մեջ անթույլատրելի է։ Դրա ևս մեկ հաստատումն է այն, որ գրանտակերներին չի հետաքրքրում նաև հայրենի երկրի անվտանգությունը։ Հայաստանի համար նրա՝ մեղմ ասած, անբարյացակամ շրջապատով և Ռուսաստանից հեռավորությամբ, դա ավելի քան ակտուալ է։


Պետք է կարծել, որ սկանդալը «մի քանի միլիոն դոլարի համար» ORSIS-ի մասնակցությամբ մրցույթի շուրջ՝ ընդամենը գրչի փորձություն է՝ ստուգելու համար Ռուսաստանի արձագանքը առաջին, ոչ շատ ուժեղ խայթոցին։ Եթե հիմա շոշափելի չհարվածես փաշինյանական սորոսի ճտերի ու գրանտակերների վզակոթին, չհասկացնես, որ Ռուսաստանի հետ նման խաղերը չեն անցնում, հաջորդ անգամ նրանք շատ ավելի ուժեղ կկծեն։



Աղբյուրը՝ ПОЛИТНАВИГАТОР






Դիտումների քանակ 22181


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ արժե բանակի լոյալությունը

Ի՞նչ արժե բանակի լոյալությունը

Դեկտեմբերի 24, 2018


Մի քանի հազար սպաների ու ենթասպաների վարկեր կվերակառուցվեն: «Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն ...

ԱՄՆ-ը խափանում է Հայաստանի և Ռուսաստանի գործարքը բուլղարական զենքի մատակարարումներո՞վ

ԱՄՆ-ը խափանում է Հայաստանի և Ռուսաստանի գործարքը բուլղարական զենքի մատակարարումներո՞վ

Դեկտեմբերի 13, 2018


Երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից սպառազինություն են հասցնում Հայաստան։ Բելառուսական ավիաընկերություններից մեկի Իլ-62 բեռնատա...

Թեժ գիծը որպես նոր ընտրական տեխնոլոգիա

Թեժ գիծը որպես նոր ընտրական տեխնոլոգիա

Դեկտեմբերի 8, 2018


Ի՞նչ կլիներ, օրինակ, երբ հայտարարվեր, որ քվեարկության օրը գաղութում գործելու է թեժ գիծ և գաղութում քվեարկությունից դժգոհողները ...

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Վարձով տուն, վարձով երկիր

Վարձով տուն, վարձով երկիր

Հուլիսի 16, 2018


Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը մեծ շուքով զորակոչվեց բանակ, այդ լուրը դարձավ բոլոր լրատվականների թոփ լուրը, շաբաթ օրն...

Կարևոր և անկարևոր զինվորները

Կարևոր և անկարևոր զինվորները

Հուլիսի 12, 2018


Նիկոլի որդուն բանակ տանելու հերոսական դյուցազներգությունից հետո իր բնական հունը թևակոխեց ամառային զորակոչը: Իսկ բնականն, ինչպես...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Ապրիլի 2, 2018


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ մեր բանակը ոչ...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Մարտի 9, 2018


Այն, որ բանակի ղեկավարման համակարգում ինչ-որ բան այնպես չէ, այլևս ապացուցման կարիք չի զգում: Այս կառույցում ժամանակ առ ժամանակ ...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Դեկտեմբերի 13, 2017


Զինապարտության հետ կապված հասարակության անհանգստություններին պատկան մարմինները մշտապես արձագանքում են, թե օրենքը լիովին կարգավո...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

Նոյեմբերի 3, 2017


Արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում հանդիպեց լրագրողներին ու միան...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը