Սովորական խայտառակություն

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2019
Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Միրզո Արարատյան


Սամվել Կարապետյանը Հայաստանում է: Աշխարհի ամենահարուստ հայի և ժողովրդի վարչապետի միջև ի սկզբանե չեն կարող լինել լավ կամ նորմալ հարաբերություններ, քանզի տարբեր մոլորակներիցն են նրանք: Փաշինյան Նիկոլը բարսեղյան լևոնի, աբաջյան գոհարի մարդու, հարությունյան արայիկի, գրիգորյան արմենի և այլ թափթփուկների զինակիցն ու ընկերն է, որոնք կյանքում չկայացած ու կյանքում ինքնուրույն որևէ բան չարած էակներ են, որոնք գրանտակեր են, ամերիկյան դեսպանի գործակալներ: Հետևանար, Փաշինյան Նիկոլն էլ է թափթփուկ ու գործակալ, նախկինում փողով հոդված գրող ու չգրող (համապատասխան վճարի դիմաց), զրոյական բարոյական կերպարով: Ո՞նց կարող է նորմալ մարդն ընկերություն անել ու աշխատել մեկի հետ, ով կյանքում երևացել է միայն Պուտինի անունը պաստառի վրա «ՊուԾին» գրելով և ռուսական դեսպանատան դիմաց հակառուսական միտինգներ կազմակերպելով: Ո՞ր մի թափթփուկը ժողովրդի վարչապետի շրջապատից աչքի չի ընկել այդօրինակ ակցիաներով՝ գրիգորյան արմե՞նը, հարությունյան արայի՞կը, թե՞ հայրապետյան մխիթարը: Կամ ո՞նց կարող է Սամվել Կարապետյանը լուրջ ընդունել մեկին, ում հիմնական քաղաքական նպատակն իր հայրենիքում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է, հանուն ինչի ժողովրդի վարչապետն արդեն բռնաբարել է իրավունքի ու օրինականության վերջին փշրանքները՝ դատարանները վերածելով բացարձակ բորդելների, որտեղ կայացվում են ցանկացած վճիռներ, միայն թե նրանք նպաստեն ամերիկյան դեսպանի և նրա գործակալների ծրագրերին Հայաստանում: Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող իրադարձությունները՝ ասածի վառ ապացույց:


Սամվել Կարապետյանը self made անձնավորություն է, որը հսկայական կայսրություն է կառուցել օտար երկրում, ընդ որում՝ զրոյից: Բնական է, որ այս երկու անհատականությունների միջև չեն կարող լինել նորմալ հարաբերություններ, նրանք ընդամենը հանդուրժում են մեկը մյուսին: Սամվել Կարապետյանը կա ու կմնա, իսկ Փաշինյան Նիկոլը պաշտոնը կորցնելուց հետո կդառնա քաղաքական բոմժ, եթե հասցրեց թռնել երկրից, եթե ոչ՝ մշտական բնակություն կհաստատի ցմահ ազատազրկման խցում:


Հեղափոխությունից հետո Սամվել Կարապետյանը նվազեցրեց իր գործունեության ծավալները Հայաստանում, Փաշինյան Նիկոլի իրավապահ մարմինները տհաճ անակնկալներ մատուցեցին նրա եղբայրներին: Բայց, այնուամենայնիվ, Կարապետյանը չի կտրում կապը Հայաստանի և հատկապես իր ընկերների հետ, քանզի գիտակցում է, որ Փաշինյան Նիկոլը ժամանակավոր ու օստրակիզմի դատապարտված երևույթ է:


Վերջին այցի ժամանակ Սամվել Կարապետյանն ասել է իր ընկերներին, որ ցանկացած հարցով նա Ռոբերտ Քոչարյանի կողքին է և համահայկական ստորագրահավաք է կազմակերպելու ի պաշտպանություն երկրորդ նախագահի, և առաջին ստորագրողն էլ ինքն է լինելու: Իհարկե, սա դրական քայլ է: Սակայն դրանից առաջ լավ կլինի, եթե Սամվել Կարապետյանն ընդհանրապես դադարեցնի բոլոր տեսակի անձնական շփումները Փաշինյան Նիկոլի ու նրա լակոտակրատիայի հետ, գոնե այն բանի համար, որ իրեն վայել չէ ձեռք տալ մեկին, ով լակոտակրատիա է ներկայացնում, այն բանի համար, որ ժողովրդի վարչապետն ամենաստոր ձևով վարվեց մարդկանց հետ, որոնք հեղինակություն են Կարապետյանի համար: Դա կլինի այս պահին Սամվել Կարապետյանի ամենամեծ ներդրումը Հայաստանում:

 

Կարապետյանը Ծառուկյան չէ, ոչ էլ Ալեքսանյան, որին Լֆիկ են ասում: Նա կարող է այդ ժեստն անել: Դա կբարձրացնի նրա հեղինակությունը Հայաստանում և շատերի աչքերը կբացի: Կարապետյանը գիտակցում է իր արժեքը, ըստ այդմ, ինքը չպիտի այն դեվալվացիայի ենթարկի՝ շփվելով ինչ-որ ավինյան տիկոների կամ այլ անչափահաս խայտառակությունների հետ: Կարապետյանը պետք է գիտակցի, որ իր յուրաքանչյուր շփումը Փաշինյանի ու լակոտակրատիայի հետ միայն հարվածում է իր հեղինակությանը և անվստահություն առաջացնում իր հանդեպ: Միգուցե Կարապետյանը վաղը հրաժեշտ տա ժողովրդի վարչապետին և մինչև վերջինիս պաշտոնավարման ավարտը հրաժարվի՞ նրան բարևելուց: Դա դժվար չէ անել և պետք է անել. Կարապետյանին վայել չէ շփվել գրիգորյան արմենի ու հարությունյան արայիկի ընկերոջ հետ, ինչպեսև Սորոսի բոլոր վաստակների: Մոսկվայում, այն շրջանակներում, որտեղ Կարապետյանին ընդնունում են, այդ շփումները միայն վնասում են նրա հեղինակությանը:

 

Եվ ամենակարևորը. Փաշինյան Նիկոլին պետք է հասկացնել, որ նա սպիտակ ագռավ է նորմալ մարդկանց հանրույթում և խորթ է նրան՝ նրա տեղը իր նախրի չոբանի պաշտոնն է ու մինասյան լարիսայի գրասենյակը: 






Դիտումների քանակ 35853


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 27, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլն այսօր ձեռք բերեց իր սրտի պաշտոնը՝ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Դ...

Մարտական կոչ Նոր Հայաստանի շահառուներին

Մարտական կոչ Նոր Հայաստանի շահառուներին

Սեպտեմբերի 27, 2020


Փաշինյան Նիկոլի ադրբեջանական կոլեգան նորից քաշեց ժողվարչապետին: Այս մասին դեռ կխոսենք, այժմ ուզում եմ ասել, որ եկել է պահը Նոր ...

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 25, 2020


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, դատավորը հայտնի Մնացն էր՝ Մարտիրոսյան Մնացականը, Հին ու Նոր...

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

Սեպտեմբերի 24, 2020


Նախագահ Իլհամ Ալիևը, օբստրուկցիայի և ցասումնալից քննադատության ենթարկելով Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը...

Է՛շ, մի՛ սատկի, գարուն կգա՝ յոնջա կուտես

Է՛շ, մի՛ սատկի, գարուն կգա՝ յոնջա կուտես

Սեպտեմբերի 23, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր իջել է իր բարձունքից և հանդիպել իր հավատարիմ նախրի տուժած անդամների հետ, որոնք չեն կարող Ռուսաստան գնալ, ...

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

Սեպտեմբերի 23, 2020


Անկախության տոնի առթիվ մի շարք բուժաշխատողներ պետական պարգևներ ստացավ: Դրանց թվում չկային «Նորք» ԻԿՀ-ի աշխատակիցները: Բանն այն ...

Փաշինյան Նիկոլի նախրի որոշ անդամներ հացադուլ են անում կառավարության դիմաց

Փաշինյան Նիկոլի նախրի որոշ անդամներ հացադուլ են անում կառավարության դիմաց

Սեպտեմբերի 22, 2020


Ինչպես հայտնի է, հայ ժողովրդի աշխատասեր զավակները՝ խոպանչիները, Փաշինյան Նիկոլի խայտառակ հեղափոխության ակտիվ մասնակից էին, կարե...

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Սեպտեմբերի 21, 2020


Բանն այն է, որ փադիշահը ճիշտ է ասում։ Բայց ստում է այլ բանում։ Իսկապես, ադրբեջանցիներին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել այ...

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Սեպտեմբերի 18, 2020


Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկի...

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Սեպտեմբերի 17, 2020


Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբ...

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը մարդկային ինտելեկտի նոր բարձունքներ է նվաճում: Մի բազմատաղանդ ոստիկան տուգանել է քաղաքացում պոպ...

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլը սիրում է մարդկանց քթից բերել, փչացնել ու հարամել մարդկանց ուրախությունը և կյանքն ընդհանրապես: Այդպիսին է ժողվար...

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Սեպտեմբերի 10, 2020


Հարգելի ընթերցող, չեմ թաքցնի, որ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված՝ ապաշնորհ պլանավորված սադրանքի իմ վարկածը նկարագ...

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Սեպտեմբերի 4, 2020


Ժողվարչապետ աշխատող խայտառակությունը ծանր է տանում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մերժումը: Հիշեցնենք, որ Փաշինյ...

Լակոտակրատիան ցեղասպանություն է նախապատրաստում

Լակոտակրատիան ցեղասպանություն է նախապատրաստում

Սեպտեմբերի 4, 2020


Ըստ ամենայնի, Փաշինյան Նիկոլն այսօր ևս մեկ հակազգային դիվերսիայի մեկնարկ տվեց Ազգային ժողովում, որի վտանգն ու վնասը գերագնահատե...

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Սեպտեմբերի 3, 2020


Մեր տագնապահույզ օրերում, երբ իմ Հայրենիքը՝ Հայաստանը, օրեցօր մխրճվում է խոր տնտեսական ճգնաժամի մեջ, որը կարող է վերածվել դեֆոլ...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստումներով

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստո...

Սեպտեմբերի 3, 2020


Հայաստանի իշխանությունը խաբեությամբ զավթած Փաշինյան Նիկոլը, մինչ իշխանության գալը, հայտարարում էր, որ Հայաստանի՝ ներկայումս՝ նա...

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Լակոտակրատիան աշխատում է հանրության իմունիտետի վրա

Լակոտակրատիան աշխատում է հանրության իմունիտետի վրա

Հուլիսի 27, 2020


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն այսօր մեղադրանք է առաջադրել Արթուր Դանիելյանին՝ «Ադեկվադ» միաբանության հիմնադիրին, այն բանի համար, որ իրե...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Հուլիսի 27, 2020


Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ