Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Հոկտեմբերի 24, 2019
Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Արտյոմ Խաչատրյան

 

Ի՞նչ նմանություն կա Բաբայանի կալանքի և Օդեսայի սպանդի միջև

 

Արսեն Բաբայանն այսօր կալանավորվեց: Սա օրենքի կատարյալ պղծում է օրը ցերեկով: Խելքը գլուխը հավաքած դատավոր ֆարխոյան կարենը բավարարեց խաչատրյան սասունի դուքանի միջնորդությունը, թեպետ ի վիճակի չեղավ պատասխանել մեկ հարցի՝ ինչի՞ հիման վրա է կալանավորում մեկին, որի արարքին կիրառելի է համաներման ակտը: Բացի այդ, դատավոր կարենը օրինաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալությունը: Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ ու կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: Հաջորդ կալանավորվածը կլինի Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Եվ արդեն կարող ենք փաստել, որ Փաշինյան Նիկոլի ու լակոտակրատիայի Նոր Հայաստանում ապրելը վտանգավոր է դառնում բոլոր նրանց համար, ովքեր Սորոսի վաստակ կամ ամերիկյան գործակալական ցանցի անդամ չեն: Մի քանի բառ վտանգի մասին:

 

Ուրեմն, 2014թ. մայիսի 2-ին Օդեսա քաղաքում, Եվրոպայի կենտրոնում, ամերիկյան գործակալները, որոնք փետրվարի վերջին զավթեցին իշխանությունը Ուկրաինայում և Կիևից քշեցին լեգիտիմ նախագահ Վիկտոր Յանուկովիչին, օրը ցերեկով 48 մարդ վառեցին: Մայդանի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներ տեղի ունեցան, կողմնակիցները, որոնք վայելում էին նոր իշխաությունների աջակցությունն ու կատարում էին հստակ հրահանգ, հսկայական ամբոխը քշեցին Պրոֆսոյուզների շենք և այրեցին այն: Հրդեհից փրկվող ու պատուհաններից փախչող մարդանց սպանում էին ծեծելով կամ գնդակահարելով: Զոհերի թիվը կազմեց 48, վիրավորներինը՝ 250 հոգի: Առ այսօր չկա գեթ մեկ պատժված, կա ընդամենը ֆորմալ քրեական գործ: Ինչւ՞ւ կազմակերպվեց Օդեսայի սպանդը:

 

Այդ օպերացիան պետք էր նոր իշխանություններին, որպեսզի կանխվեին սեպարատիստական միտումները: Եվ նրանք կանխվեցին՝ Օդեսայի ժողովրդական հանրապետությունը մնաց անցյալում, բանդերականները հաղթեցին ռուսներին: Ամերիկյան դեսպանը որևէ դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ, Ռուսաստանն էլ խուսափեց լուրջ քայլերից՝ Ղրիմը նոր էր միացել Ռուսաստանին, և Վլադիմիր Պուտինը չէր կարող իրեն թույլ տալ ևս մեկ կոնֆլիկտի մեջ մտնել:

 

Այսինքն, ամերիկյան դեսպանի՝ Օդեսայի օպերացիայի օրինակով տեսնում ենք, որ ամերիկյան նպատակների իրականացման համար ամերիկացիները իրենց կողմից օկուպացված երկրներում չեն խորշում անգամ զանգվածային սպանություններից: Օդեսայի սպանդն անհրաժեշտ էր ամերիկյան դեսպանին, քանզի Ուկրաինան սկսել էր փլուզվել, և այդ պրոցեսը պետք է կանխվեր, և եթե անհրաժեշտ լինել վառել 10.000 հոգի, բանդերական ռեժիմն ու նրա ամերիկյան վերադասը կգնային այդ քայլին:

 

Հիմա օկուպացված Հայաստանում հրամայական է դարձել զավթել Սահմանադրական դատարանը, որի համար անհրաժեշտ է ազատվել Հրայր Թովմասյանից, հակառակ դեպքում Նոր Հայաստանի զարգացումը ամերիկյան պլանով վտանգի տակ կհայտնվի: Եվ վերջին կալանավորումները Սահմանադրական դատարանի զավթման օպերացիայի դրվագներ են: Ոչ ամերիկյան դեսպանին, ոչ Փաշինյան Նիկոլին ու նրա իրավապահներին այլևս չի հուզում, որ Արսեն Բաբայանի կալանքը իրավական տեսակետից հավասարազոր է խմբակային բռնաբարության օրը ցերեկով: Այն կարդարացվի, ՍԴ զավթման օպերացիան կշարունակվի՝ Փաշինյան Նիկոլն ունի քարտ բլանշ:

 

Հայաստանի ոչ նիկոլական քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նրանց հետ ամեն պահ կարող է պատահել ամեն ինչ: Փաշինյան Նիկոլի իրավապահ մեքենան կատաղել է, այն անցել է բացարձակ տեռորի, այն ազատում է մարդասպան տեռորիստներին, փակի տակ է առնում համաներման ակտով անձեռնմխելի անձանց: Մեր բախտները բերել է, որ մեզ դեռ կալանավորում են, սակայն սպանություններն իրենց երկար սպասել չեն տա՝ դրանք անպայման տեղի կունենան, Փաշինյան Նիկոլը բարոյապես և ֆիզիկապես պատրաստ է դրանց: Նոր Հայաստանում ապրելն այլևս վտանգավոր է նորմալ մարդկանց համար: Հետևություններն ու դրանցից բխող գործողություններն արդեն օրհասական են:






Դիտումների քանակ 58683


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Նոյեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլ Միլանի հայկական եկեղեցում տեղի համայնքի հետ հանդիպման ժամանակ ինչ ասես չասաց: Համեմատեց իրեն Փրկչի հետ, քանի որ ...

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019


Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ...

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Նոյեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի հարությունյան արայիկը, ինչպես հայտնի է, տրանսգենդեր չեմպիոնի մասին ֆիլմ է ֆինանսավորել: Այսօր բողոքի ցույց անող...

Նոր Հայաստանում դեռ մնացել են «հակաժողովրդական» դատավորներ

Նոր Հայաստանում դեռ մնացել են «հակաժողովրդական» դատավորներ

Նոյեմբերի 6, 2019


Փաստորեն, Փաշինյան Նիկոլն այս տարիուկեսվա ընթացքում վատ է աշխատել և չի կարողացել բոլոր դատավորներին խելքները գլուխներն հավաքել ...

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

Նոյեմբերի 4, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն այսօր հերթական անգամ ասաց և վերջնականապես ապացուցեց, որ, նախ՝ ինքը, մեղմ ասած, էնքան էլ մոտ չ...

Հրայր Թովմասյանին չես նախանձի

Հրայր Թովմասյանին չես նախանձի

Հոկտեմբերի 29, 2019


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ի համբավը հասավ Մոսկվա, «Россия 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է թողարկել ժողովրդի վարչապետի՝ Հրայր Թովմ...

Իրավական անճարությունից Փաշինյան Նիկոլը մեղադրանք առաջադրեց Արա Բաբլոյանին

Իրավական անճարությունից Փաշինյան Նիկոլը մեղադրանք առաջադրեց Արա Բաբլոյանին

Հոկտեմբերի 28, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ևս մեկ հոդված վաստակեց իր ապագա մեղադրանքների շարքում։ Ժողովրդի վարչապետի ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց ՀՀ ԱԺ...

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հոկտեմբերի 28, 2019


Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հա...

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2019


Սամվել Կարապետյանը self made անձնավորություն է, որը հսկայական կայսրություն է կառուցել օտար երկրում, ընդ որում՝ զրոյից: Բնական է...

Բաբլոյանի խոստովանությունը, կամ՝ Բաբլոյանի ու Ծառուկյանի տարբերությունը

Բաբլոյանի խոստովանությունը, կամ՝ Բաբլոյանի ու Ծառուկյանի տարբերությունը

Հոկտեմբերի 23, 2019


Ինչպես հայտնի է, Արա Բաբլոյանին Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն երեկ շնորհել էր կասկածյալի բարձր կարգավիճակ մի քրեական գործում, որը գոյու...

Պայքար, պայքար մինչև վերջ

Պայքար, պայքար մինչև վերջ

Հոկտեմբերի 22, 2019


Երեկ հաղորդել էինք, որ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Թերևս սա Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ի ու դ...

Կալանք, կալանք մինչև վերջ

Կալանք, կալանք մինչև վերջ

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլի վիճակը վիճակ չէ: Հրայր Թովմասյանը դարձել է ժողովրդի վարչապետի թիվ մեկ դարդուցավը, ողբը, սուգը, վիշտը, տխրությու...

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլը միշտ հրապարակավ ասում է, որ ինքը հայ ավանդական ընտանիքի կողմնակից է, և իր ընտանիքն էլ է հայ ավանդական: Նախիրը հ...

Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ընտանիքն ու իրեն

Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ընտանիքն ու իրեն

Հոկտեմբերի 19, 2019


Հայրենի լակոտակրատիայի ամենախայտառակ արարքն անցած շաբաթ թերևս Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի հանդեպ իրականացրած վրաերթն էր: Մ...

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

Փաշինյան Նիկոլը կփչանա. միասեռականությո՞ւն, թե՞ ինցեստ

Փաշինյան Նիկոլը կփչանա. միասեռականությո՞ւն, թե՞ ինցեստ

Հոկտեմբերի 17, 2019


Փաշինյան Նիկոլի Հատուկ քննչական ծառայությունը, որը գլխավորում է Սորոսի յուրահատուկ վաստակ խաչատրյան սասունը, այսօր քննչական գոր...

Փաշինյան Նիկոլը երեք հանճարեղ տարբերակ ունի ՍԴ-ից փրկվելու համար

Փաշինյան Նիկոլը երեք հանճարեղ տարբերակ ունի ՍԴ-ից փրկվելու համար

Հոկտեմբերի 16, 2019


Սահմանադրական դատարանի երեկվա որոշումից հետո Փաշինյան Նիկոլը իր յուրայինների հետ հանդիպում է անցկացնրել, մասնակցել են մակունցը,...

Սահմանադրական դատարանն այսօր Փաշինյան Նիկոլի սրտով չգնաց

Սահմանադրական դատարանն այսօր Փաշինյան Նիկոլի սրտով չգնաց

Հոկտեմբերի 14, 2019


Ինչպես հայտնի է, հայրենի լակոտակրատիան առևտրի մեջ է մտել Վենետիկյան հանձնաժողովի և, հավանաբար, այլ եվրակառույցների հետ հետևյալ ...

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Երկրում հեղաշրջում են պատրաստում

Երկրում հեղաշրջում են պատրաստում

Հոկտեմբերի 9, 2019


Վիտալի Բալասանյանի՝ Livenews.am կայքին տված հարցազրույցի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազ Դավթյան Արթուրն ուղարկել է ԱԱԾ տնօրենին՝...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը