Խայտառակություն առանց մեկնաբանության

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Հոկտեմբերի 23, 2019
Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա ցավալի պատմություն է, որ պետք է պատմել մինչև վերջ՝ բոլոր մանրամասներով։

 

Երեկ մամուլի հրապարակման առիթով Գևորգ Կոստանյանը բացել է որոշ փակագծեր, բայց ժամանակն է ասելու այն, ինչ շատերդ չգիտեք:

 

Երեք տարի շարունակ ինձ` որպես գործող, իսկ հետագայում արդեն որպես արդարադատության նախկին նախարար, պատեհ-անպատեհ մեղադրել են Ա.Սարգսյանի մահվան մեջ, չնայած որոշ առիթներ ունեցել եմ բացատրելու, որ ես զրո առնչություն եմ ունեցել նրա ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ, բնականաբար, նաև ՄԱՀՎԱՆԸ: Ժամանակին Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, ով առաջիններից էր, որ պահանջում էր իմ հրաժարականը, երեք օր անց հրաժարվեց այդ պահանջից` հասկանալով, որ ես ՈՉ Մի կապ չունեի և չէի կարող ունենալ այդ դեպքի հետ: Հետագայում էլ տղայի արդարամտությունը թույլ տվեց ասել ճշմարտությունը` անգամ իշխանափոխությունից հետո, երբ այնքան հեշտ էր ամեն ինչ կապել նախկինների հետ: Կրկին շնորհակալ եմ իրեն այդ արարքի համար:


Բայց դա չխանգարեց բազմաթիվ անգետների, մոլորվածների, բարոյականությունը հայելու հիշողության մեջ թողածների և մահը մանրադրամ դարձրածներին շարունակել մահվան մեղադրանքով լայքեր հավաքելու գարշելի պրոցեսը: Տարբեր փուլերում տարբեր պատճառներով լռել եմ` հավատալով, որ ճշմարտությունը շքամուտքով կազդարարի իր գալուստը, ու բոլորը կհասկանան, որ ես ՈՉ ՄԵԿԻ ՄԱՀՎԱՆ ԱՆԳԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՉԵՄ, որ գիշերները հանգիստ եմ քնում, ոչ թե որովհետև ցինիկ եմ, այլ քանզի խղճիս առաջ մաքուր եմ:


Իշխանափոխությունից հետո ևս հանգիստ ու վստահ էի, քանզի Նիկոլ Փաշինյանը այս հարցի ուղղակի պահանջատեր է եղել, հարցի` իր կարծիքով մեղավորների անուններ է հնչեցրել ԱԺ ամբիոնից, գլխավոր դատախազության մուտքի մոտից և այլ վայրերից: Բայց երբ իշխանության մեջ եղած մի քանի պատգամավորներ (ֆեյքերն ու բոտերը՝ առավել ևս) սկսեցին մեղադրանքը կրկնել, ես հասկացա, որ նրանք ոչ միայն ոչինչ չեն կարդացել և ծանոթ չեն իրենց առաջնորդի մտքերին, այլև անգամ ցուցում չունեն տարրական բարոյականություն պահպանել ու մարդուն հանիրավի չմեղադրել:


Հասունացել է պահը ձեզ ներկայացնելու որոշ հայտնի ու անհայտ հանգամանքներ ու փակել այս թեման: Ընդ որում, հատուկ եմ ընդգծում՝ ո՜չ արդարանալու նպատակ ունեմ, ո՜չ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու կամ էլ հավատացնելու, այլ շարադրելու եմ դեպքերը և հանգամանքները։

 


ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

• Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո (քրեակատարողական հիմնարկ ու Եվրոպական դատարան ներկայացվելուց հետո), երբ փաստաբանները դիմել էին նաև ՄԻԵԴ անհապաղ միջոց կիրառելու մասով, անընդհատ կապի մեջ եմ եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ՝ հրատապ կերպով այդ փաստաթղթերում ներկայացված հիվանդությունների ազդեցության հարցը կալանքի հարցի վրա պարզելու համար։ Այսինքն` անհապաղ կերպով կազմակերպվել են հետազոտություններ, ուսումնասիրություններ: Լսելով բժիշկների տեսակետը Արթուրի անբուժելի հիվանդության մասին, հավաստիանալով, որ մտահոգությունները տեղին են, այդ հարցի կապակցությամբ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ այն ժամանակ ևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և ներկայացրել իրավիճակը:


Ինչո՞ւ իրեն՝ քանզի նա է նախաքննության և հետաքննության օրինականության հսկողության համար (կարդալ՝ այս դեպքում կալանքի) թիվ մեկ պատասխանատու անձը երկրում: Կարծում եմ՝ ազնվությունը թույլ կտա, որ Արթուր Դավթյանը չհերքի «սուպեր» հեռախոսակապով տեղի ունեցած խոսակցությունը, իսկ ողջամտությունն ու տրամաբանությունն էլ թույլ կտան չհերքել «VIBER»-ով տեղի ունեցած խոսակցությունը: Զանգահարողը եղել եմ ես։ Այսպիսով` ես և Գևորգը անշեղորեն և արագությամբ կատարել ենք այն, ինչ պարտավոր էինք անել այդ պահին, այդ փուլում` մեր իրավասության շրջանակներում:

 

• Այս ամենից հետո 2016 թվականի դեկտեմբերի 30-ին բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա ԴԱՏԱԽԱԶԻ կողմից կայացված որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց, և նա ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ:

 

• Նույն օրը նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվեց առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովին, քանզի դա օրենքի պահանջն էր:

 

• 2017 թվականի հունվարի 31-ին ստացվեց փորձաքննության եզրակացությունը, որը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը ընդգրկված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում, և ուրեմն` նրա նկատմամբ կալանքը ՉԷՐ ԿԱՐՈՂ կիրառելի լինել։

 

ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՐՑԵՐ

 

2017 թվականի հունվարի 31-ի փորձաքննությունից հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց շուրջ, հարգելի տիկնայք և պարոնայք, պետք է մտածեք՝ ակնկալելով պատասխանատու անձանցից պատասխաններ։

 

• 2017թ. հունվարի 31-ին, երբ միջգերատեսչական հանձնաժողովը ասում է, որ Արթուր Սարգսյանը ունի կալանքի հետ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ հիվանդություն, քննիչի կողմից ՆՈՒՅՆ ՕՐԸ որոշում է կայացվում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, ենթադրաբար, ոչ առանց հսկող դատախազի իմացության:

 

ՀԱՐՑ՝ ինչո՞ւ, այդ ի՞նչ հիմնավորում է դրված եղել դրա հիմքում: Ինչո՞վ պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն:

 

• 2017 թվականի փետրվարի 8-ին ստացվում է ԿՐԿՆԱԿԻ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը, հակառակ առաջին փորձաքննության, ասում է, որ Արթուրի հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի:

 

• 2017 թվականի փետրվարին 8-ին, այսինքն նույն օրը, երբ փորձագետը ասում է, որ Արթուրը կալանքի տակ կարող է գտնվել, քննիչը որոշում է կայացնում Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին, իսկ հաջորդ օրը դատավորի որոշմամբ Արթուր Սարգսյանը կրկին կալանավորում է:

 

ՀԱՐՑ՝ ինչո՞ւ է կրկնակի փորձաքննությունը տևում ութ օր, և այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են (արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում: Տարօրինակ չէ՞։

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ. Արթուր Սարգսյանի երկրորդ կալանավորման մասին իմացել եմ հեռուստացույցից, արդարադատության նախարարը ի պաշտոնե կապ չունի քննիչի, դատախազի, փորձագետի ու մնացած դերակատարների հետ: Այս հարցերի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ նախաքննության մարմինն է, իսկ արդարադատության նախարարը ունի զրո իրավասություն:


Ռուստամ Բադասյանից հարցրեք` արդյո՞ք ինքը կարող է ասել մեկին ձերբակալեն կամ կալանավորեն, թե ոչ, ինքը առհասարակ կապ ունի՞ այդ պրոցեսների հետ, թե ոչ, քան ուղղակի քրեակատարողական հիմնարկում պահելու պարտականությունը այդ որոշումների դեպքում։

 

• 2017 թվականի փետրվարի 13-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը, քննիչի որոշման պատճառով չկարողանալով տեսակցել Արթուր Սարգսյանի հետ, հանդիպել են այլևս գեներալ Արթուր Դավթյանի հետ և քննարկել Արթուր Սարգսյանի կալանավորման փոփոխության հարցը: Ճիշտ կարդացիք` ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ հետ են հանդիպել, ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, քանզի հարցը Արթուր Դավթյանի իրավասության տիրույթում էր։ (Մեկնաբանությունում տես Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի լայվը դատախազության մուտքի մոտ։


Մեկնաբանությունում տես նաև Նիկոլ Փաշինյանի՝ «Քուանշ» վերտառությունը կրող հայտնի ելույթը խորհրդարանում, որտեղ նա թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», որոնց համար, հավանաբար, շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում)։


Այս հանդիպումից հետո Արթուր Դավթյանը շուրջ 26 օր քննարկում էր պատգամավորների անձնական երաշխավորությունը, որ պարզեր՝ պատգամավորներն ունե՞ն հեղինակություն, թե ոչ, որ կալանքը փոխարիներ: Ի վերջո, մարտի 6-ին Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։

 

ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

 

Վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ առնվազն պետք է պատասխանել այն հարցերին, թե ով է պահանջել այդ չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը և ԻՆՉՈ՞Ւ, ո՞ւմ ցուցումով, ո՞վ և ի՞նչ ցուցում է տվել փորձագետին, կամ տվել է, թե ոչ, ու պատժել մեղավորներին: Ի դեպ, բացառությամբ որոշ փաստերի, այս ամենը հայտնի է եղել Նիկոլ Փաշինյանին, ուստի, մեղմ ասած, զարմանալի է, որ երբ նա պատգամավոր էր, հիշում էր բոլորի պատասխանատվության տիրույթները, իսկ այժմ կարծես չի հիշում:

 

Ուշադրություն դարձրեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց հստակ ուրվագծում եմ որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։

 

1. Քննիչ ու ԱԱԾ այն ժամանակվա քննչական վարչության պետ (պատասխանատու են կալանքի միջնորդության համար):

 

2. Հսկող դատախազ և նրա վերադաս` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյան (պատասխանատու են կալանքի օրինականության ստուգման համար):

 

3. Դատավոր` ի դեպ, այս իշխանության օրոք Երևան քաղաքի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյան (պատասխանատու է կալանքի որոշման համար):

 

4. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-Ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան (պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար):


Սրանք այն պաշտոնյաներն են, որ ներկայումս էլ շարունակում են պաշտոնավարել։ Ավելին, այս հարցում առանցքային դեր ունեցած պաշտոնյաներն ունեցել են առաջխաղացում կամ պարգևատրվել են հենց նոր իշխանությունների օրոք։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պաշտոնյաներն այլևս որևէ կերպ պատասխանատու չեն Արթուր Սարգսյանի հետ կապված որևէ դրվագի համար, թե՞…

 

Հ.Գ. Ինչո՞ւ շուտ չէի խոսում այս մասին: Անմիջապես Արթուր Սարգսյանի մահվանից հետո արդեն կային այս կապակցությամբ հարուցված քրեական գործեր, ու ես սպասում էի, որ ճշմարտությունը բացահայտվելու է` թե իշխանափոխությունից առաջ, թե հետո: Բայց ժամանակն անցնում էր ու միևնույն է` նողկալի շահարկումները շարունակվում էին: Սա առիթ էր խոսելու, թեև հակված չէի, քանզի անհեթեթագույն մեղադրանքների սովորաբար չեմ անդրադառնում: Այսուհետ և այս թեմայի մասով լինելու եմ լուռ, ասելիքս սպառիչ եմ շարադրել, խիղճս մաքուր է, խոսքերս էլ ճշմարիտ՝ ասված ոչ թե ինձ սիրողների կամ ատողների համար, այլ իրականության կարիքն ունեցողների համար։


Հ.Հ.Գ. Հարգելի լրագրողներ, խնդրում եմ վերնագիր դնել այս նյութի վերտառությունը, որեւէ այլ միտք համապարփակ չի արտացոլում ասելիքս։

 

Աղբյուրը՝ Arpine Hovhannisyan






Դիտումների քանակ 12245


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

Հոկտեմբերի 23, 2019


Երկրի միասեռականներին, գրանտակերներին և բոլոր արևմտյան արժեքների բոլոր կրողներին հիմա էլ ցավ է պատճառում հաց բերող սարգսյան արթ...

Կալանք, կալանք մինչև վերջ

Կալանք, կալանք մինչև վերջ

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլի վիճակը վիճակ չէ: Հրայր Թովմասյանը դարձել է ժողովրդի վարչապետի թիվ մեկ դարդուցավը, ողբը, սուգը, վիշտը, տխրությու...

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի բարոյական պատասխանատվության

Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի բարոյական պատասխանատվության

Հոկտեմբերի 3, 2019


Կասկածելի ծագում ունեցող քոչարյան անդոն ասում է, թե մտադիր չէ ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից երեկվա իր լկտիության հա...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Աշոտյանը իմաստնանում է

Աշոտյանը իմաստնանում է

Սեպտեմբերի 28, 2019


Հեղափոխությունը շատ բան տվեց Արմեն Աշոտյանին, ամենակարևորը՝ իմաստնություն: «Նախարարը կարող է անփորձ լինել, կարող է մեծամիտ լինե...

Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Սեպտեմբերի 19, 2019


Մարկոս Ավրելիուսը Հռոմի ամենահայտնի կայսրերից էր ու ժամանակի ամենառաաջադեմ մարդկանցից։ Նա այն կայսրերից էր, որ գրի էր առնում իր...

իոաննիսյան դաիելն ուզում է իջնել, բայց տեղ չունի

իոաննիսյան դաիելն ուզում է իջնել, բայց տեղ չունի

Սեպտեմբերի 14, 2019


Պարզվում է, Փաշինյանին մոտ կանգնած Սորոսի վաստակները հումորի զգացում էլ ունեն: Օրինակ, իոաննիսյան դանիելը: Էս թափոնը որոշել է Ա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Նախագահ Սարգսյանի աչքին եկած հույզերը հուզել են Արփինե Հովհաննիսյանին

Նախագահ Սարգսյանի աչքին եկած հույզերը հուզել են Արփինե Հովհաննիսյանին

Մայիսի 11, 2019


Տիկին Հովհաննիսյանը պետք է իմանա, թե ինչ պատճառաբանությամբ է նախագահ Սարգսյանն այդ չարաբաստիկ օրենքն ուղարկել ՍԴ: Նախագահականի ...

Հայտարարագրեք մեզ, դուխով հայտարարագրեք

Հայտարարագրեք մեզ, դուխով հայտարարագրեք

Նոյեմբերի 23, 2018


Որևէ բան հենց այնպես չի արվում: Եթե պետությունը ինչ-որ միջոցառում է իրականացնում, դա էլ նպատակ ունի: Չի կարող աննպատակ լինել: Հ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Իրերը կոչենք իրենց անուններով

Իրերը կոչենք իրենց անուններով

Հուլիսի 19, 2018


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, խոսելով Իրազեկ քաղաքացիների միավորում հ...

Մինչև պայքարելը եղեք գրագետ

Մինչև պայքարելը եղեք գրագետ

Մարտի 16, 2018


Այսօր լրացավ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցը: Այդ առիթով մի շարք ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Ազատության հրապ...

Կուսակցական հարթակի սարսափը

Կուսակցական հարթակի սարսափը

Նոյեմբերի 17, 2017


Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի ներկայացրած բժիշկների դեմ բռնություն գործադրողն...

Սերնդափոխության հմայքն ու թշվառությունը

Սերնդափոխության հմայքն ու թշվառությունը

Մայիսի 20, 2017


Վերջին օրերին երիտհանրապետականների ամենասիրած թեման սերնդափոխությունն է: Գրեթե բոլորն իրար հերթ չտալով վստահեցնում են, թե այն, ...

Հաց բերող Արթուրն ու նրա մայրը` պառվաբոզերի և տեռորիստների զոհ

Հաց բերող Արթուրն ու նրա մայրը` պառվաբոզերի և տեռորիստների զոհ

Մայիսի 6, 2017


«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ Դոնարա Պետրոսյանը, հայտարարություն է տարածել, որտեղ բողոքում է պառվաբոզեր Թամար Հովհաննիսյա...

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Մարտի 18, 2017


Ցանկացած պանթեոն այն տեղն է, որտեղ հանգրվանում են նույն կարգի անհատներ: Նույն կարգ ասելով նկատի ունենք նաև նրանց հանրային ընկալ...

«Ելքը» խոստացավ դադարեցնել, բայց քառապատկեց քարոզարշավը

«Ելքը» խոստացավ դադարեցնել, բայց քառապատկեց քարոզարշավը

Մարտի 17, 2017


«Ելք» դաշինքը ի թիվս այլոց երեկ հայտարարեց, թե, իբր, դադարեցնում է քարոզարշավը «հաց բերողի» մահվան կապակցությամբ: Սակայն քարոզա...

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Մարտի 16, 2017


Արթուր Սարգսյանը հաց բերեց ու կրակն ընկավ հայ իշխանության թուլության պատճառով: Հետո մահացավ նույն իշխանության բթության պատճառով...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը