Ազգային խայտառակություն

Ինչո՞ւ է լռում Օսկանյան Վարդանը

Հոկտեմբերի 22, 2019
Ինչո՞ւ է լռում Օսկանյան Վարդանը

Արտյոմ Խաչատրյան



Օսկանյան Վարդանը Հայաստանին շատ վնաս տվեց: Լինելով սահմանափակ ուղեղի տեր անձնավորություն, այն էլ՝ ախպար, նա Ռոբերտ Քոչարյանի գլուխը մտցրեց կոմպլեմենտարիզմի ազգակործան գաղափարը և 10 տարի շարունակ կիրառեց այն, որը Սերժ Սարգսյանի օրոք վերանվանվեց «և-և»-ի: Վերջին 20 տարիներին Հայաստանի իշխանությունները փաստացի զբաղվել են պարտիզանությամբ և կոլաբորացիոնիզմով: Հայրենական պատերազմի օրինակով բացատրեմ միտքս:


Ուրեմն, պատկերացրեք օկուպացված գյուղ Ուկրաինայում, Բելառուսում կամ Ռուսաստանում: Գյուղապետը ճար չունի, նա պետք է համագործակցի օկուպացիոն ուժերի հետ, նա չի կարող իր գյուղը վերցնել ու էվակուացնել: Հետևաբար, սա դատապարտելի չէր. մարդիկ օրվա 8 ժամը կոլաբորացիոնիզմով են զբաղվել օկուպացիոն վարչակարգի հետ, իսկ մյուս 16 ժամը՝ պարտիզանությամբ, հանուն հայրենիքի: Նույն վիճակն էր Հայաստանում. Քոչարյանն ու Սարգսյանը օրվա 8 ժամն աշխատել են ամերիկացիների համար, մյուս 16-ը վերադարձել են հայրական օջախ: Միակ տարբերությունը Քոչարյանի ու Սարգսյանի և օկուպացված խորհրդային տարածքների ղեկավարների միջև այն էր, որ վերջիններս պարտադրված են դարձել կոլաբորացիոնիստ, նրանք ելք կամ այլընտրանք չունեին, իսկ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները՝ կամավոր: Ամերիկացիները չէին գրավել այս երկիրը, ուղղակի Հայաստանի ղեկավարներն են նրանց ներս թողել և գլխի վրա տեղ տվել: Եվ այս իրողության մեջ, իհարկե, կոմպլեմենտարիզմն ինքնին բնական, ինքնաբուխ ֆենոմեն էր, Օսկանյան Վարդանը գյուտ չի արել, կոմպլեմենտարիզմը երկու աթոռների վրա նստելն է, այն դեպքում, երբ երկրորդ աթոռը քեզ ընդհանրապես պետք չէ, նրա վրա քո նստելը պետք է աթոռատիրոջը: Մի խոսքով, կամավոր հանձնվում ես հանուն ոչնչի, հակառակ քո շահերի: Այժմ իրավիճակը փոխվել է. Փաշինյան Նիկոլը կոլաբորացիոնիզմով է զբաղված հայրական օջախի և Ռուսաստանի հետ, իսկ մնացած ժամանակը ազնիվ և անշահախնդիր պարտիզանություն է անում հանուն ամերիկյան հայրենիքի, հանուն Սորոս Ջորջի բարձր ու վեհ գաղափարների:


Այսքանը՝ Օսկանյան Վարդանի կոմպլեմենտարիզմի և նրա ծանր հետևանքների մասին: Այժմ ուզում եմ խոսել անձամբ Օսկանյան Վարդանի մասին:


Սերժ Սարգսյանի նախագահության օրոք այս նախկին երիտասարդը դարձել էլ գել ու գազան: Մի ընդդիմադիր էր, որ էլ դու սուս: Խոսում էր այնպիսի բաներ ու այնպիսի ինտոնացիայով, որ անգամ Փաշինյան Նիկոլը կամ զուրաբյան լյովիկը կնախանձեին: Սերժ Սարգսյանի համբերությունը մի օր հատեց, և նա դեղին քարտ ցույց տվեց Օսկանյանին: ԱԱԾ-ն Օսկանյանի ու Հանթսմանի համագործակցության մեջ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներ արձանագրեց, Օսկանյանին դեմ տվեցին պատին, և նա անմիջապես դարձավ Օսկանյան Վարդանիկ: Հիշեցնեմ, որ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Վարդանիկի և ընդդեմ Սերժ Սարգսյանի: Բայց Վարդանիկի բանը բուրդ էր, ահագին փող էր կերել՝ լափելու ոչ ենթակա, այնպես որ՝ նա հանձնվեց: ԱԱԾ-ն դադարեցրեց նրա քրեական հետապնդումը, ինչ-որ վնասներ նա փոխհատուցեց, և գործը ջրվեց: Հավելեմ, որ ԲՀԿ 2012թ. խմբակցությունը գրեթե ամբողջովին պատկանում էր Քոչարյանին, Ծառուկյանի մարդիկ այնտեղ դեր չէին խաղում. խմբակցության փաստացի ղեկավարը Վահե Հովհաննիսյանն էր, առանցքային դեմքերից էին Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և, իհարկե, Օսկանյան Վարդանիկը: Ծառուկյանական թևից խոսում էր միայն Նաիրա Զոհրաբյանը, մեկ էլ ուրիխանյանատիպ ինչ-որ լակոտ-լուկուտ: Ինչ-որ պահ, սակայն, Ծառուկյանը դուրս եկավ Քոչարյանի վերահսկողությունից, վայելեց ինչ-որ ռուսաստանյան ուժերի աջակցությունը, սերտ համագործակցեց Տեր-Պետրոսյան Լևոնի թիմի հետ և գնաց վա-բանկ, որն էլ ավարտվեց 2015-ի փետրվարին:


Նախագահ Սարգսյանի քաղաքական կուրսը երկրի ներսում և դրսում գրեթե չէր տարբերվում քոչարյանականից: Բայց դա չէր խանգարում, որ Օսկանյան Վարդանիկը զբաղվեր կատաղի ընդդիմադիր գործունեությամբ: Վարդանիկը դեմ էր Սերժի ամեն ինչին, ինչ էլ որ նա աներ: Կարելի էր ենթադրել, որ Օսկանյան Վարդանիկն ունի ողնաշար, սկզբունքայնություն, տղամարդկություն, քաղաքական դիրքորոշում: Բայց անցան տարիներ, Հայաստանն օկուպացվեց, վարչապետ նշանակվեց Փաշինյան Նիկոլը, որը կալանավորեց Ռոբերտ Քոչարյանին և աննախադեպ խայտառակ ռեպրեսիաներ նախաձեռնեց:
Թվում է, թե առաջինն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի պետք է հնչեր Օսկանյան Վարդանիկի ձայնը: Բայց ոչ, նման բան տեղի չունեցավ: Ավելին, Օսկանյանի Civil.net կայքն այսօր կարելի է նիկոլական համարել: Հիմա դժվար է ասել՝ Օսկանյանը Փաշինյան Նիկոլի ահ ու սարսափի՞ց է պահում նիկոլական լրատվամիջոց, թե՞ մորմոնների փողերով է այդ ընտրությունը պայմանավորված: Ամեն դեպքում, դատապարտելի է, հարգանքի արժանի չէ:


Փաստորեն, ունենք մի իրավիճակ, երբ երկրորդ նախագահ Քոչարյանի աջ ձեռքն այսօր լռում է, այսինքն՝ լռելով Փաշինյան Նիկոլ է քարոզում, նրան, ով կալանքի տակ է պահում իր նախկին ղեկավարին:


Օսկանյան Վարդանիկը Ռոբերտ Քոչարյանի ամենաանհաջող քաղաքական ընտրությունն էր: Վարդանիկի շնորհիվ Քոչարյանը տարվեց կոմպլեմենտարիզմով, Հայաստանը փաստացի բացեց մինչև վերջին օդանց քն ամերիկացիների առջև, և այսօր նա հնձում է իր ցանածը: Պարզվեց, որ Քոչարյանը 10 տարի աշխատել է ինչ-որ մեկի հետ, որն ընդամենը ոչինչ է: Այսինքն, Քոչարյանը պետության արտաքին քաղաքականությունը վստահել է ոչնչի: Բա էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ երկիրն այսօր օկուպացված է, Քոչարյանը՝ նստած, և այս ամենը՝ Օսկանյան Վարդանիկի հպարտ լռության ներքո:

 






Դիտումների քանակ 26428


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

բարսեղյան լևոնի երջանկության կապակցությամբ

բարսեղյան լևոնի երջանկության կապակցությամբ

Մարտի 14, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր լավ լուր հայտնեց հայ ժողովրդին ու իր նախրին: Պարզվեց, որ ժողովրդի վարչապետի ու Հակոբյան Աննայի կորոնավիրո...

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

Փետրվարի 29, 2020


բաբաջանյան արմանի մոտ գարնանային սրացում է սկսվել, հավանաբար, կանանցից բացի, դա պեդերաստներին բնորոշ սրացում է, որը հանգեցնում ...

Ուշադրությո՛ւն, ցռում է Արմենչիկ Դարբինյանը

Ուշադրությո՛ւն, ցռում է Արմենչիկ Դարբինյանը

Փետրվարի 24, 2020


Անո՛ւշ ցռես, պրն Դարբինյան, բայց զուլալ ցեռդ քեզ չի փրկի, երբ գա քո ու Մկրտումյան Արմանի (խոսքը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ...

Փետրվարի 25. հերոսի ծնո՞ւնդ, թե՞ ազգային խայտառակության օր

Փետրվարի 25. հերոսի ծնո՞ւնդ, թե՞ ազգային խայտառակության օր

Փետրվարի 20, 2020


Փետրվարի 25-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է որպես նախադեպը չունեցող օր՝ նույն օրը տարբեր դատարաններում են լինելու նորանկախ...

Փաշինյան Նիկոլին «մարտիմեկյան» խայտառակությունը բավական չէ

Փաշինյան Նիկոլին «մարտիմեկյան» խայտառակությունը բավական չէ

Փետրվարի 5, 2020


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է խումբ, որը զբաղվելու է 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարվա...

Շիզոֆրենիան վարակիչ է ժողովրդի վարչապետի շրջապատում

Շիզոֆրենիան վարակիչ է ժողովրդի վարչապետի շրջապատում

Հունվարի 30, 2020


Մի քանի օր առաջ Արարատի դեգեներատ մարզետն ասաց, թե Փաշինյան Նիկոլը փրկել է Սերժ Սարգսյանի կյանքն իր հեղափոխությամբ: Այն ժամանակ...

Ունիտազի և Տեր-Պետրոսյանի դերը Արմեն Դարբինյանի կյանքում

Ունիտազի և Տեր-Պետրոսյանի դերը Արմեն Դարբինյանի կյանքում

Հունվարի 10, 2020


Ռոբերտ Քոչարյանի կադրային որոշումներից կարելի է անվերջ զարմանալ: Այսպես, երկրորդ նախագահի առաջին վարչապետ Արմեն Դարբինյանը երեկ...

Քոչարյանը հերոսական անձնավորություն է, Փաշինյանը՝ ոչնչություն

Քոչարյանը հերոսական անձնավորություն է, Փաշինյանը՝ ոչնչություն

Դեկտեմբերի 29, 2019


Այսպես է ասում մոսկվացի քաղաքագետ, «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը։ Պրն Կուրղինյանը հրաժարվել է իր ստո...

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Դեկտեմբերի 21, 2019


Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ սիրում էր մարդկանց տներ քանդել: Ավելի ճիշտ՝ ոչ թե սիրում էր, այլ շատ հաճախ քանդում էր, ...

Պղծության համաճարակը տարածվում է երկրով մեկ

Պղծության համաճարակը տարածվում է երկրով մեկ

Դեկտեմբերի 20, 2019


Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ օրիորդ Դանիբեկյան Աննայի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտ...

Վարդանյան Աղվանը դարձավ սաֆարյան ստոպիկ ու բաբաջանյան արման

Վարդանյան Աղվանը դարձավ սաֆարյան ստոպիկ ու բաբաջանյան արման

Դեկտեմբերի 18, 2019


Եթե հանրության կոնսենսուսը գերակա ենք համարում, ապա վաղվանից բաբաջանյան արմանը բոլոր միասեռականների հետ միասին կհայտնվի գետտոյո...

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Դեկտեմբերի 12, 2019


Եվ այսպես, 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում աշխատանքը կսկսի Լազարյան ակումբի երրորդ նիստը։ Օրակարգում մեկ հարց է. «Ռուսաս...

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Դեկտեմբերի 11, 2019


Երբ 1799-ին գեներալ Բոնապարտը թողեց բանակը Եգիպտոսում և վերադարձավ Փարիզ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ֆուշեին դիմում էին Դ...

Դատավոր Մխիթար Պապոյանը չդիմացավ ճնշմանը և հեռացավ

Դատավոր Մխիթար Պապոյանը չդիմացավ ճնշմանը և հեռացավ

Դեկտեմբերի 9, 2019


Փաշինյան Նիկոլի դատական համակարգն ու դատախազությունը օրեցօր նոր բարձունքներ են գրավում լկտիության և անբարոյակաության օվկիանոսու...

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Նոյեմբերի 14, 2019


Եվ վերջապես, խոսեց մեկը, ով չէր կարող չխոսել։ Խոսողը Արմենչիկ Դարբինյանն է, Երրորդ հանրապետության երկրորդ նախագահի կողմից նշանա...

Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ

Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ

Նոյեմբերի 7, 2019


Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն երկու օր անհամբեր սպասում էին, թե օրիորդ դատավորուհի Դանիբեկյան Աննան այսօր դարձի կգա և կազատի երկր...

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Հոկտեմբերի 7, 2019


Շենգավիթի վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը: Գործող անձինք նույնն են...

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Հոկտեմբերի 1, 2019


Փաշինյան Նիկոլի արդարադատությունն արդեն սրտխառնոց է առաջացնում իր ծայրահեղ բթության, ստորության, պրիմիտիվության, բարոյալքվածութ...

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Սեպտեմբերի 28, 2019


Նման վերնագրով Սթիվեն Սփիլբերգը հոյակապ ֆիլմ ունի: Հայաստանն էլ դարձել է մի հսկայական և անվերջ ֆիլմի նկարահանման բացօթյա տաղավա...

Անմեղ օրիորդը և վատ հասկացող հանրությունը

Անմեղ օրիորդը և վատ հասկացող հանրությունը

Սեպտեմբերի 20, 2019


Դատավորուհի Դանիբեկյան Աննան այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, և երկրորդ նախագա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը