Ազգային խայտառակություն

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019
Նվեր Փաշինյան Նիկոլը

Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պաշտոնակցին Վլադիմիր Պուտինի ներկայությամբ. Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան։ Ադրբեջանցիներն ուրախացան Փաշինյանի բացահայտմամբ, որոշ լուրջ վերլուծաբաններ, ինչպիսին է, ասենք Ստանիսլավ Տարասովը, ընդհանրապես Հայաստանի ժողովրդական վարչապետին համարում են գտածո Ադրբեջանի և նվեր անձամբ Ալիևի համար։ Իսկ երբ Փաշինյանը Բակո Սահակյանին անվանեց մարզպետ, հարևանների ուրախությանը չափ ու սահման չկար։ Բաքվում կարծում են, որ Փաշինյանն իր հայտարարությամբ ապացուցեց, որ Ղարաբաղը չի եղել և չէ հակամարտության կողմ, քանզի պետության մարզերն իրավունք չունեն մտնել ինքնիշխան պետությունների հետ ինչ-որ հարաբերությունների մեջ, հետևաբար, համաձայն Փաշինյանի՝ Ղարաբաղը չի կարող լինել բանակցությունների կողմ, քանի որ հակամարտության կողմ չէ։ Հետևաբար, Հայաստանը, համաձայն Բաքվի՝ ագրեսոր է, քանի որ օկուպացված են ադրբեջանական տարածքներ։

 

Շատերը հակված են կարծել, թե Նիկոլ Փաշինյանն ընդամենը ավելորդ բան է դուրս տվել՝ սովորականի պես չմտածելով։ Բայց այդպես չէ։ Փաշինյանը նպատակասլաց զրկում է Ղարաբաղը երբևէ բանակցային գործընթացի երրորդ կողմ լինելուց։ Ինչո՞ւ։ Հարցի պատասխանը թաքնված է այն հարցի պատասխանում, թե ինչու է ժողովրդի վարչապետը սկզբունքորեն սասանում զինված ուժերի մարտունակությունն իր կադրային նշանակումներով և բանակում բարոյական հիմքերի խարխլմամբ (ինչպե՞ս կարելի է բացատրել Փաշինյանի կոչը զինվորներին՝ բողոքներ գրել իրենց հրամանատարների դեմ)։ Իսկ այդ հարցի պատասխանը թաքնված է այն հարցի պատասխանում, թե ինչպես պետք է միավորվեն Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների շահերը ղարաբաղյան կարգավորման հարցում։ Դե, իսկ այդ հարցի պատասխանը թաքնված է հետևյալում. հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի շահերից ելնելով, քանի որ Սերգոն լավ չի ապրի, քանի դեռ Ղարաբաղը լավ ինքնավարություն չի ստանա Ադրբեջանի կազմում, քանի որ հայերի և ադրբեջանցիների շահերը Ղարաբաղի հարցով միավորելը հիփոթետիկորեն բացառված է, հնարավոր է միայն հայկական շահերի անտեսում, ինչով էլ զբաղված է ժողովրդի վարչապետը։

 

Այսպիսով, Փաշինյան Նիկոլը բնավ էլ հիմար և իմպրովիզատոր չէ միջազգային ասպարեզում։ Նա և նրա կուրատորներն ամեն բան մտածել են մանրուքների աստիճան, ընդհուպ Պուտինի դիմավորելու ձևաչափը երևանյան օդանավակայանում։ Հայ հանրությունը պետք է որոշակի հետևություններ անի իր ապագան Նիկոլ Փաշինյանի լակոտակրատիայի պահպանման հետ համադրելու առումով։

 

Ստորև ներկայացնում ենք հատվածներ «Փաշինյանը օկուպանտ երկրի համար ճակատագրական սխալներ է կատարում» հոդվածից, որը հրապարակվել է ադրբեջանական առաջատար պորտալում։ Այն շատ բան կպարզաբանի ընթերցողին, մանավանդ որ բաքվեցի հեղինակն ավելի քան իրատեսական է խոսում։

 

«Ադրբեջանը հստակ հետևում է օկուպացված տարածքների ազատագրման մշակված ռազմավարությանը։ Բանակցային գործընթացի տարիների ընթացքում պաշտոնական Բաքուն ձևավորել է Ղարաբաղյան հակամարտության միասնական մոտեցում, և, չնայած Երևանի բազմաթիվ փորձերին՝ փոխել բանակցությունների ձևաչափը, ամուր կանգնած է զբաղեցրած դիրքում։ Իսկ այդ մոտեցումն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում ադրբեջանական տարածքներ զավթած Հայաստանի, բայց ոչ երբեք անջատողական ռեժիմի հետ։ Եվ կվարի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղում տեղակայված է հայկական օկուպացիոն բանակը։

 

Անցած տարի Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով Երևանը ձեռնարկեց բանակցությունների ձևաչափը փոխելու հերթական փորձը և դրան միացնել Ղարաբաղի անջատողական ռեժիմը։ Ինչպես հիշում ենք, Փաշինյանն այն ժամանակ հայտարարում էր, թե, իբր, նրան Ղարաբաղի բնակիչները չեն ընտրել, հետևաբար՝ նա իրավունք չունի բանակցություններ վարել նրանց անունից։ Իհարկե, ականջներ ունեցող այդ ֆինտին Բաքուն նորից ամուր պատասխան տվեց, որ «հայկական կառավարությունը փորձում է փոխել բանակցային գործընթացը, ինչն անընդունելի է և հակաարդյունավետ»։ Իսկ այս տարի Փաշինյանը դիմեց հերթական սադրանքին՝ ասելով օկուպացված տարածքներում, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», ինչին նորից արժանի պատասխան ստացավ։

 

Ինչպես տեղեկացնում է AZE.az-ը՝ հղում կատարելով Armiya.az-ին, միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը պատեպատ է խփվում՝ հասկանալով, որ համաշխարհային հանրությունը չի ընդունել ադրբեջանական տարածքների զավթման փաստը, ինչպես էլ որ այն անվանեն Երևանում՝ «արցախ», թե «լղհ»։ Գումարած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ճիշտ, ես անգամ կասեի՝ հարձակողական դիվանագիտությունը հանում է Փաշինյանին հունից և ստիպում նրան կատարել օկուպանտ երկրի համար ճակատագրական սխալներ։

 

Այսպես, օրինակ, այժմ Հայաստանում բորբոքվում է հերթական սկանդալը՝ պայմանավորված Փաշինյանի անփութությամբ։ Օրերս Երևանում ընդունելով ղարաբաղյան անջատողականների առաջնորդ Բակո Սահակյանին՝ Փաշինյանը դիմել է նրան. «Հարգելի պարոն նախագահ, հարգելի մարզպետ»... Եվ այս ճակատագրական սխալից Փաշինյանը, որն ի չիք է դարձրել Հայաստանի բազմամյա ջանքերը՝ անջատողականներին ներկայացնել որպես հակամարտության կողմ, անմիջապես օգտվեցին նրա քաղաքական հակառակորդները «ղարաբաղյան կլանից»։

 

Նրանց համար, ովքեր չհասկացան, բացատրենք, որ մարզպետը մարզի ղեկավարի պաշտոնի անվանումն է... Հայաստանում։ Այսինքն՝ Փաշինյանը, հետևելով իր օգոստոսյան հայտարարության տրամաբանությանը, պարզապես ղարաբաղյան անջատողականների առաջնորդին «իջեցրեց», ինչպես նաև նվաստացրեց հայկական բազմամյա առասպելը «լղհ»-ի մասին, թե, իբր, Ղարաբաղը «անկախ պետություն» է, իսկ Հայաստանը հանդես է գալիս որպես «նրա անվտանգության երաշխավոր»։

 

Փաշինյանը Բակո Սահակյանին իր դիմելաձևով հերթական անգամ ապացուցեց պաշտոնական Բավքի մոտեցման ճշմարտացիությունը Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցին։ Եվ սա արդեն ընդունում են իրենք՝ հայերը։ Այսպես, օրինակ, «ղարաբաղյան կլանի» խոսափող «Գոլոս Արմենիի» թերթում արդեն Փաշինյանին սուր քննադատության են ենթարկել նրա խոսքերի համար. «Հիմա Բաքվում ուրախ կասեն՝ դե ահա, Փաշինյանն Արցախն (Ղարաբաղ- խմբ.) անվանեց Հայաստանի մարզ, հետևաբար՝ համաձայն է, որ արցախյան ոչ մի իշխանություն բանակցությունների սեղանին չպետք է լինի. ո՞ր մարզպետն է մասնակցում միջպետական բանակցություններին։ Ավելին, եթե Արցախը (Ղարաբաղը- խմբ.) Հայաստանի մարզ է, ապա ստացվում է, որ Փաշինյանն ընդունում է, որ հենց Հայաստանն է իրականացրել ագրեսիա Ադրբեջանի դեմ, ինչի մասին հայտարարում է Բաքուն, և որ չկան ոչ մի Արցախի (Ղարաբաղ- խմբ.) պետականություն և ընտրված իշխանություններ, այլ կա մարզպետ։ Նշանակված, ինչպես և մյուս մարզպետերը, Երևանից»։

 

Բացի այդ, Փաշինյանը նաև քանդեց լեգենդն այն մասին, որ, իբր, օկուպացված Ղարաբաղում տեղի են ունեցել «ազնիվ ընտրություններ», որոնցում «ընտրել» են «նախագահ»։ Դրանցում, ինչպես հասկանում ենք, հայերը հրավիրել են վճարված «դիտորդների», որոնք փաթեթներով դրական արդյունքներ են տվել։ Բայց հիմա ինքը՝ Փաշինյանը ցույց տվեց ողջ աշխարհին, որ ոչ մի «ընտրություն» Ղարաբաղում չի եղել և լինել չի կարող, իսկ անջատողականների առաջնորդն ընդամենը մարզպետ է և նշանակվում է Երևանից։

 

Համաձայնեք, դժվար էր Հայաստանի կառավարության ղեկավարից սպասել ավելի լավ նվեր Ադրբեջանին։ Հիմա ադրբեջանական դիվանագիտությունը պետք է օգտվի այդ նվերից և սեղմի օկուպանտ երկրին։ Հակառակ դեպքում գործի կդրվի ադրբեջանական բանակը, որն օկուպանտների հետ բոլորովին այլ խոսակցություն կունենա»։

 

Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:

 






Դիտումների քանակ 17048


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019


Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ...

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Նոյեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի հարությունյան արայիկը, ինչպես հայտնի է, տրանսգենդեր չեմպիոնի մասին ֆիլմ է ֆինանսավորել: Այսօր բողոքի ցույց անող...

Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն ակտիվացել է Ղարաբաղում

Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն ակտիվացել է Ղարաբաղում

Նոյեմբերի 6, 2019


Հայաստանում և Արցախում չկա մեկը (բացառությամբ ԼԳԲՏ հանրույթի հարգելի անդամների, Սորոսի վաստակների և բոլոր գրանտակերների, մի խոս...

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

Նոյեմբերի 4, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն այսօր հերթական անգամ ասաց և վերջնականապես ապացուցեց, որ, նախ՝ ինքը, մեղմ ասած, էնքան էլ մոտ չ...

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հոկտեմբերի 28, 2019


Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հա...

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2019


Սամվել Կարապետյանը self made անձնավորություն է, որը հսկայական կայսրություն է կառուցել օտար երկրում, ընդ որում՝ զրոյից: Բնական է...

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Հոկտեմբերի 24, 2019


Արսեն Բաբայանն այսօր կալանավորվեց: Սա օրենքի կատարյալ պղծում է օրը ցերեկով: Խելքը գլուխը հավաքած դատավոր ֆարխոյան կարենը բավարա...

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլը միշտ հրապարակավ ասում է, որ ինքը հայ ավանդական ընտանիքի կողմնակից է, և իր ընտանիքն էլ է հայ ավանդական: Նախիրը հ...

Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ընտանիքն ու իրեն

Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ընտանիքն ու իրեն

Հոկտեմբերի 19, 2019


Հայրենի լակոտակրատիայի ամենախայտառակ արարքն անցած շաբաթ թերևս Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի հանդեպ իրականացրած վրաերթն էր: Մ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Փաշինյան Նիկոլը երեք հանճարեղ տարբերակ ունի ՍԴ-ից փրկվելու համար

Փաշինյան Նիկոլը երեք հանճարեղ տարբերակ ունի ՍԴ-ից փրկվելու համար

Հոկտեմբերի 16, 2019


Սահմանադրական դատարանի երեկվա որոշումից հետո Փաշինյան Նիկոլը իր յուրայինների հետ հանդիպում է անցկացնրել, մասնակցել են մակունցը,...

Հարությունյան Արայիկը վտանգավոր է Ղարաբաղի համար

Հարությունյան Արայիկը վտանգավոր է Ղարաբաղի համար

Հոկտեմբերի 15, 2019


Ղարաբաղի նախկին վարչապետ Հարությունյան Արայիկը Փաշինյան Նիկոլի սրտի նախագահի թեկնածուն է: Այս անձնավորությանը Shame.am-ը քիչ ան...

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Երկրում հեղաշրջում են պատրաստում

Երկրում հեղաշրջում են պատրաստում

Հոկտեմբերի 9, 2019


Վիտալի Բալասանյանի՝ Livenews.am կայքին տված հարցազրույցի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազ Դավթյան Արթուրն ուղարկել է ԱԱԾ տնօրենին՝...

Պատմական հանդիպում, պատմական առիթ, պատմական պատմություն

Պատմական հանդիպում, պատմական առիթ, պատմական պատմություն

Հոկտեմբերի 9, 2019


Պատմական իրադարձություն է տեղի ունեցել Նոր Հայաստանւմ՝ ամենայն հայոց պոռնոաստղին ընդունել է հայ ազգի բոլոր միասեռականների, տրան...

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019


2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստ...

Չէ, Փաշինյան Նիկոլը գող Զապը չէ…

Չէ, Փաշինյան Նիկոլը գող Զապը չէ…

Հոկտեմբերի 2, 2019


Պարզվում է՝ ժողովրդի վարչապետն իր դուխով առնվազն գող Զապն է (Անդրանիկ Սողոյան) և ունակ է հանդուգն քայլերի դիմել, անգամ տարիքով ...

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Հոկտեմբերի 1, 2019


Ժողովրդի վարչապետն այսօր ևս մեկ մայմունություն արեց: Չգիտես ինչպես նախագահականում հայտնվեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ...

Փաշինյան Նիկոլն ապահովեց իր տեղը դժոխքում

Փաշինյան Նիկոլն ապահովեց իր տեղը դժոխքում

Սեպտեմբերի 27, 2019


Երեկ հողին հանձնեցին Հայկ Հարությունյանին: Գեներալի ինքնասպանությունը զարմանք առաջացրեց նրան ճանաչողների շրջանում, իսկ իշխանակա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը