Ազգային խայտառակություն

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019
2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում (ԹՊՀԽ)՝ նա (նախագահ Ալիևը – խմբ.) ասաց հետևյալը. «Նախչիվանը բաժանված է Ադրբեջանի մայրցամաքային մասից։ Նրանց միջև Զանգեզուրն է՝ հնագույն ադրբեջանական հող։ Դրա հանձնումը Հայաստանին թյուրքական աշխարհի աշխարհագրական խզում է ստեղծել»։ Հաջորդ մեջբերումն Ալիևի ելույթից. «Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք բոլորս անցնենք հաջորդ մակարդակ, այսինքն՝ սկսենք ձևավորել համաթյուրքական ապագայի նոր հորիզոններ։ Այս առնչությամբ ես երկու առաջարկություն ունեմ։ Առաջին. մշակել «Թյուրքական տեսլական 2040» ծրագիրը։ Սրանում պետք է արտացոլվեն թյուրքալեզու հանրույթների երկարաժամկետ ծրագրերը և դրանց հասնելու ուղիները»։

 

Սա արդեն աշխարհաքաղաքականություն է, որը դասագրքերի էջերից անցնում է իրականության հարթություն։ Բայց ինչո՞ւ է հենց հիմա Ալիևը նշում այսքան լայն աշխարհաքաղաքական հորիզոններ։ Նախ՝ որովհետև, ըստ Բաքվի, Անդրկովկասում վերաստեղծվում է 1920-ական թթ. աշխարհաքաղաքական մատրիցան, երբ մոսկովյան բոլշևիկները աշխարհառազմավարական դաշինքի մեջ մտան Անկարայի հետ։ Ի՞նչ եղավ այն ժամանակ։ Ադրբեջանը 1920թ. ապրիլին դարձավ տարածաշրջանում առաջին պետությունը, որտեղ տեղի ունեցավ խորհրդայնացում։ Դրանում մեծ դեր խաղաց ոչ մեկի կողմից չընդունված քեմալական Թուրքիան, որը Մոսկվայի աջակցության հույսն ուներ։ Եվ ստացավ դա։ Հայաստանում տիրող դաշնակները, սզբում դաշինքի մեջ մտնելով ռուս գեներալ Դենիկինի հետ, իսկ հետո՝ լրիվ փոխելով արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Անտանտա, Մոսկվայի, Բաքվի և Անկարայի համար դարձան ընդհանուր քաղաքական և գաղափարական հակառակորդներ։ Ուստի, ցանկացած վիճելի տարածքային խնդիրներ, որոնք այն ժամանակ տանջում էին Բաքվին և Երևանին, ըստ էության պետք է լուծվեին և գործնականում լուծվում էին հօգուտ Ադրբեջանի։ Եվ ոչ այն պատճառով, որ այն հարուստ էր համաշխարհային նշանակության էներգետիկ ռեսուրսներով։ Այն ժամանակ Մոսկվայի նպատակը որոշվում էր հեղափոխական գործընթացի նոր հենարան ստեղծելու, դեպի մուսուլմանական Արևելք համաշխարհային հեղափոխության կամուրջ գցելու խնդրով։ Նա օգնում էր Թուրքիային թե՛ բարոյապես, թե՛ նյութապես։ Պատմական պարադոքսն այն է, որ Մոսկվան «Մեծ Թուրան» պանթյուրքական նախագիծն ընկալեց որպես հսկայական տարածքների խորհրդայնացման հնարավորություն։ Իհարկե, այն ժամանակ Մոսկվայում բոլորը չէ, որ այդպես էին մտածում։ Այսպես, ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմ Գեորգի Չիչերինը հրաժարվում էր հավատալ աշխարհաքաղաքական խիմերա Լև Տրոցկուն՝ առաջարկելով այսպես կոչված «վիճելի տարածքներում» Ադրբեջանի և Հայաստանի միջև մտցնել Կարմիր բանակի զորքեր։ Բայց Չիչերինը տանուլ տվեց նրանց, ում ինքն անվանում էր «կովկասյան նացիոնալ-կոմունիստներ», որոնց հաջողվեց մշակել և տարածաշրջանում իրականացնել Թուրքիայի հետ 1920-ական թթ. սկզբի պայմանագրերի միջոցով ազգային-տարածքային վերափոխումների իրենց վարկածը, որը գործեց ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Եվ ոչ փոքր խնդիրներով 1920թ. նոյեմբերի 30-ին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի Քաղբյուրոյի և Մարզբյուրոյի համատեղ նիստում ընդունվեց որոշում Զանգեզուրը հանձնել Հայաստանին։

 

Նման որոշումներն այդ ժամանակներում որոշվում էին գլխավորապես աշխարհաքաղաքական խնդիրներով, երբ Մոսկվան գործում էր արդեն թյուրքական աշխարհն աշխարհագրորեն բաժանելու սցենարով։ Եվ հիմա էլ նրա հաշվարկները կառուցվում են ոչ ավազի վրա։ Փաշինյանի իշխանության գալուց հետո նախանշվել է Հայաստանի՝ դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի տրենդը (դաշնակցական Հայաստանի նախկին տարբերակը)։ Ադրբեջանը, չնայած ՀԱՊԿ-ում և Եվրասիական տնտեսական միությունում չլինելուն, ակտիվորեն զարգացնում է հարաբերություններ նախ և առաջ Մոսկվայի հետ (մուսավաթական վերջին կառավարության գործողությունների տարբերակը)՝ հաջողությամբ տեղավորվելով Մոսկվա-Անկարա հարաբերությունների գծում։ Ալիևը զգացել է մեծ աշխարհաքաղաքական վերաբաժանման նշաններն ու սկսել դնել իր գլխավոր շեշտերը։ Եթե նրան հաջողվի ամրապնդել արտաքին քաղաքականությունն այդ ուղղությամբ, անշուշտ, նրա առջև կարող են բացվել այլ հեռանկարներ նաև ղարաբաղյան կարգավորման հարցում։

 

Չէ՞ որ պարզապես Հայաստանի հետ պատերազմ սկսելը հիմարություն է և վտանգավոր։ Պահին սպասելը և կողմնորոշվելը ուժերի դասավորության հարցում, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Անդրկովկասում՝ ենթադրում է մեծ դիվանագիտական արվեստ և փորձ, ինչի պակասն Ալիևը չունի։ Ուստի, մինչև որոշակի պահը Ադրբեջանի նախագահը պետք է աչքի լույսի պես պահպանի Փաշինյանին, որը, դաշնակների նման, մոլորվել է աշխարհաքաղաքական ինքնության որոշման մեջ։ Ըստ տրամաբանության, հենց Հայաստանի վարչապետը պետք է դառնար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենավստահելի գործընկերը, բայց փաստացի այժմ այդպիսին է Ալիևը։ Այնպես որ, Բրատիսլավայում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների գալիք հանդիպումից որևէ սենսացիա սպասելու հարկ չկա։ Գլխավոր իրադարձություններն այսօր տեղի են ունենում ոչ այնտեղ»։

 

Եվ այսպես, ի՞նչ կարող ենք փաստել։ 2020թ. Հայաստանը, Փաշինյան Նիկոլի ամերիկյան ռեժիմի պահպանման դեպքում, 1920 թվականին կունենա տարածքների կորուստ և պետականության լիակատար կոլապս, միայն այն տարբերությամբ, որ մեզ արդեն ոչ ոք չի փրկի, ի տարբերություն հարյուրամյա վաղեմության դեպքերի։ Դա հասկանում են, դա տեսնում են բոլորը, անգամ Մոսկվայից, բայց ահա Հայաստանում չեն գիտակցում վերահաս աղետը։ Եկել է ուղեղները շարժելու ժամանակը, մի երկու ամիս մոռանալու Սերժին և կոռումպացված մերժված «ռոբասերժական» համակարգն ու մտածել Հայաստանի ապագայի մասին, իսկ հետո սկսել կոնկրետ գործողություններ։ Մեկ-երկու տարի հետո դա անելն արդեն ուշ կլինի, թեկուզև այն պատճառով, որ այդ ժամանակ Հայաստանից քիչ բան մնացած կլինի...






Դիտումների քանակ 30369


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

Հունիսի 18, 2019


Այսօր ՀՀ Ազգային ժողովը (ավելի ստույգ՝ Փաշինյան Նիկոլի խայտառակ խմբակցությունը) Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց ՀՀ ամենաա...

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Մայիսի 15, 2019


Համաձայն Ադրբեջանի նախագահ և հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ պաշտպանության նախարար...

 Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Մայիսի 6, 2019


Ջորջ Սորոսն աշխատել է նաև Ադրբեջանում։ Նրա ֆոնդը գործել է 1999-2010թթ.։ 2010թ. վերջին ներկայացուցչության գործունեությունը սահմա...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019


REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պ...

Փաշինյան Նիկոլի կետը

Փաշինյան Նիկոլի կետը

Ապրիլի 9, 2019


Հետաքրքիր բան է մանիպուլացիան: Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում ասաց, թե Ադրբեջանի հետ բանակցությունները չի սկսել Սերժ Սարգսյան...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը