Խայտառակություն առանց մեկնաբանության

ԱՄՆ հատուկ ջոկատը եկավ օգնության Ադրբեջանին «հայերի հարձակումից» հետո

Հոկտեմբերի 17, 2019
ԱՄՆ հատուկ ջոկատը եկավ օգնության Ադրբեջանին «հայերի հարձակումից» հետո

ԱՄՆ ՌԾՈւ հատուկ նշանակության ուժերը պաշտպանեցին ադրբեջանական էլեկտրակայանը «հայ լոյալիստների» և «շիական միլիցիայի» գրոհից։ Շտապենք հանգստացնել մեր ընթերցողին. սա իրականություն չէ, այլ հեռուստատեսության ամերիկացի աշխատողների հորինածը։ Այսպիսին է ամերիկյան CBS հեռուստաալիքի SEAL Team սերիալի դրվագներից մեկի սյուժեն։ SEAL հապավումը նշանակում է ԱՄՆ ՌԾՈւ «ծովային արջերի» (морские котики) հատուկ ջոկատ։

 

Հեռուստատեսային մարտաֆիլմի դրվագի գործողությունները, որի մասին խոսվում է, ծավալվում են Ադրբեջանում։ «Ծովային արջերի» հրահանգավորման ժամանակ նրանց տեղեկացնում են, որ «12 ժամ առաջ հայկական զինված ուժերը խախտել են հրադադարն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի մարզում»։ Հարցին, թե ինչու իրենք պետք է միջամտեն անդրկովկասյան հանրապետությունների հակամարտությանը, հրահանգիչը պատախանում է. «Ադրբեջանը մեր միակ դաշնակիցն է Կասպյան տարածաշրջանում»։

 

Հետո ըստ սյուժեի խոսքը սահմանին գտնվող էլեկտրակայանի մասին է, որը կարող է դառնալ «հեշտ թիրախ» «հայ լոյալիստների» (ամենայն հավանականությամբ՝ նկատի ունեն ինչպես չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումները, այնպես էլ Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները) և «շիական միլիցիայի» (այստեղ արդեն, ավելի շուտ, ենթադրվում են իրանամետ ռազմականացված խմբավորումները) համար։

 

Դրվագը, որը վերաբերում է Ադրբեջանին, նախօրեին՝ հոկտեմբերի 16-ին, Twitter-ի իր էջում հրապարակել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաեւը՝ սերիալից մի հատվածի տեսանյութին կցելով գրառում. «CBS SEAL Team պոպուլյար սերիալի հաջորդ դրվագը տեղի է ունենում Ադրբեջանում։ Այդ դրվագում «ծովային արջերն» օգնում են հակադարձել հայերի հարձակումն Ադրբեջանի վրա, որը նրանք անվանում են «ԱՄՆ միակ դաշնակիցը Կասպյան շրջանում»։

 

Հրապարակման տակ բուռն բանակռիվներ են ծավալվել։ Առավել դաժան խոյահարումները, հասկանալի է, տեղի են ունեցել ցանցի հայ և ադրբեջանցի օգտատերերի միջև։

 

Առաջիններին ամենից շատ հետաքրքրել է, թե որքան է Ադրբեջանը վճարել CBS-ին իրադարձությունների նման մեկնաբանման համար՝ հընթացս հիշեցնելով Եվրոպայում Բաքվի «խավիարային դիվանագիտության» մասին (կաշառքները եվրոպացի ֆունկցիոներներին ադրբեջանական իշխանությունների կողմից, այդ թվում սև խավիարի տեսքով, ինչի մասին ավելի վաղ հաստատվել է իրավապաշտպան կազմակերպությունների և ԵՄ պաշտոնական անձանց զեկույցներում)։

 

Նրանց ադրբեջանցի վիզավիները պնդում էին, որ ամերիկյան բլոկբաստերի դրվագը հայերի մեջ «խուճապ և հիստերիկա» է առաջացրել։ CBS հեռուստաալիքի «ֆինանսավորման» մեղադրանքներին ի պատասխան՝ ադրբեջանցի բլոգերները հայերին հիշեցրել են, թե «ովքեր են նրանք իրականում». «Պուտինի խամաճիկներ» և «իրանական ռեժիմի համամասնակիցներ»։

 

Հիշեցնենք, որ «Ծովային արջերը» Բենջամին Քավելի ամերիկյան հեռուստասերիալն է, որի պրեմիերան կայացել է CBS հեռուստաալիքում 2017թ. սեպտեմբերի 27-ին։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 21278


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը