Խայտառակություն առանց մեկնաբանության

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019
Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Մոդեստ Կոլերով

 

Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք խորապես մերկացրին նրանց պատմական քաղաքականության ողջ կեղծությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտեց Հայաստանը հիտլերականների հայ հանցակից Գարեգին Նժդեհի հուշարձանը տեղադրելու համար։

 

Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փորձելով արդարացնել Գարեգին Նժդեհի փառաբանումը, որը Հայաստանում ակտիվորեն սկսվել էր նրա իշխանազրկված նախորդի՝ Սերժ Սարգսյանի օրոք, սկսեց ավելի փառաբանել նրան. «Շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Ասվում է, որ Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում։ Սոլժենիցինն է եղել Գուլագում։ Եվ ի՞նչ։ 1937-1950թթ. բոլոր դատապարտվածներին ժողովրդի թշնամինե՞ր ենք համարում։ Եթե այդպես է, ուրեմն ականավոր շատ գործիչներ դատապարտվել են և իրենց մահկանացուն կնքել բանտերում, բայց դա չի նշանակում, թե այդ ամենը մենք պետք է ընկալենք որպես փաստ»։

 

Մնում է միայն տարակուսել. ինչո՞ւ է Փաշինյանն այդքան քիչ բան արել այդ «սուրբ» Նժդեհի փառաբանման համար։ Բայց չարժե շատ բան պահանջել Փաշինյանից։

 

Նա հավասար է իր քննադատ Ալիևին կեղծավորության մեջ։ Չէ՞ որ Ադրբեջանում ճիշտ նույն կերպ՝ Կարմիր բանակի ադրբեջանցի հերոսների սուրբ հիշատակի դավաճանության մեջ, որոնք զոհվել են Հիտլերի ու նրա դաշնակիցների դեմ պայքարում, փառաբանվում և հավերժացվում է հիտլերականների մեկ այլ հանցակից՝ ադրբեջանցի գործիչ Մամեդ Էմին Ռասուլզադեն։

 

Բայց քանի որ հենց Փաշինյանն է գտել նոր փաստարկներ հօգուտ Նժդեհի «սրբության», նրան պետք է հիշեցնել Նժդեհի մեկ այլ երկրպագուի վավերագիր վկայությունները՝ հրապարակված Հայաստանում։ Փաշինյանի և Նժդեհի երկրպագուներին արժե լիովին գնահատել «անմեղ» Նժդեհի մասին դատապաշտպանական ստի ողջ չափը և նրանց դավաճանության ողջ չափը Կարմիր բանակի հայ հերոսների սուրբ հիշատակի հանդեպ, որոնք զոհվել են Հիտլերի և նրա դաշնակիցների դեմ պայքարում։

 

ՆԺԴԵՀ ԵՎ ՀԻՏԼԵՐ. Մանրամասներ։ Փաստաթղթերի ժողովածուից. Վաչե Հովսեփյան. Գարեգին Նժդեհը և ԿԳԲ-ն. հետախույզի հուշեր, Երևան, 2007։

 

1944թ. հոկտեմբերի 12-ի հարցաքննության արձանագրություն

 

«[Բեռլին, հոկտեմբեր 1942].

 

Վերջում ես հարցրի. ինչո՞վ մենք՝ հայերս, կարող ենք օգնել Գերմանիային այդ պատերազմում։ Ես առաջարկեցի... Բեռլինում բացել դպրոց հայերի համար, որի շրջանավարտներին մենք կառանձնացնենք, որպեսզի գերմանացիները նրանց պատրաստեն և օգտագործեն ըստ իրենց հայեցողության։

 

Դրումը որսաց այս առաջարկությունը և հանձնարարեց ինձ Բուլղարիայից առանձնացնել հայերի խումբ՝ մոտ 30 մարդ, ուղարկել նրանց Բեռլին, որտեղ նրանց կպատրաստեն դիվերսիոն և այլ նպատակներով Խորհրդային Հայաստան ուղարկելու համար, երբ գերմանական զորքերը մոտենան Հայաստանի սահմաններին, ինչպես նաև օգնեն գերմանացիներին ներսից՝ Հայաստանը բոլշևիկյան զորքերից շուտափույթ ազատագրելու համար։

 

Դրումը նաև ասաց, որ Կարմիր բանակի նահանջի ժամանակ զորքերի հետ միասին կնահանջեն նաև շատ մարդիկ բնակչությունից, և որ նրանք՝ Հայաստան նետված և հայերենին տիրապետող մարդիկ, պետք է համապատասխան գերմանամետ ագիտացիա վարեն, որպեսզի ոչ ոք չհեռանա բոլշևիկների հետ» (էջ 146)։

 

«Երբ ես դեռ Բեռլինում էի, աշխատում էի հայկական կոմիտեում, իմացա, որ դպրոցի բոլոր ունկնդիրներին հանդերձավորել են գերմանական համազգեստով և ուղարկել Ղրիմ, որտեղ տեղավորել են Սիմենա գյուղում։ Ղրիմում նրանք գտնվել են մոտ 4 ամիս (...) Ղրիմ դպրոցի բոլոր ունկնդիրներն ուղարկվել են այն բանի համար, որպեսզի պատրաստ լինեն նետվելու Խորհրդային Հայաստան՝ դիվերսիոն առաջադրանքներով» (էջ 149-150)։

 

1944թ. հոկտեմբերի 17-ի հարցաքննության արձանագրություն

 

«- Ի՞նչ պատրաստություն է անցել Գերմանիայում ձեր ներկայացրած հայերի խումբը։

- Այդ խումբն անցել է ռազմամարտական պատրաստություն և վերջում՝ խափանարար գործ։ Պատրաստությունն ընթացել է մոտ 8 ամիս։

- Հետևաբար, այդ խումբը պատրաստել են որպես դիվերսանտնե՞ր։

- Այդ ամբողջ խումբը պատրաստվում էր որպես դիվերսանտներ հօգուտ գերմանացիների» (էջ 155)։

Մեղադրական եզրակացություն։ Գարեգին Եղիշեի Տեր Հարությունյանի (Նժդեհ) № 111 278 քննչական գործով

«1943թ. օգոստոսին Գ.Ե. Տեր-Հարությունյանը (Նժդեհ) եկել է Ղրիմ, հանդես եկել վերոնշյալ հետախույզ-դիվերսանտների առջև՝ գերմանացիների առաջադրանքները կատարելու կոչով (հատոր II, թուղթ №№ 309, 310)» (էջ 83)։

 

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կապ է հաստատել գերմանական հետախուզական մարմինների հետ՝ Խորհրդային բանակի զորամասերի դեմ զինված պայքար մղելու նպատակով։ Զբաղվել է մարդկանց հավաքագրմամբ և պատրաստմամբ՝ գերմանական հետախուզական և հակահետախուզական մարմինների առաջադրանքների կատարման համար, մտել է «Հայ ազգային խորհրդի» կազմի մեջ, որն ստեղծվել էր Բեռլինում 1942թ.» (էջ 84)։

 

Որևէ մեկը Հայաստանում համարձակվում է ասել, որ հենց այս հիտլերական ծաղրածու և հիտլերականների հանցակից Նժդե՞հն է «փրկել» հայերին թուրքական ցեղասպանության նոր սպառնալիքից։ Որևէ մեկը համարձակվում է խոսել Փաշինյանի անվան «խղճի հեղափոխությունի՞ց։

 

Աղբյուրը` ИА REGNUM 






Դիտումների քանակ 38761


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Դեկտեմբերի 9, 2019


Թալանչի քոչարյան անդոն, որն այսօր աշխատում է Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ և գլխավորում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգ...

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Դեկտեմբերի 7, 2019


Իսագուլյանի և Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Արցախի փրկության մասին և եկել ենք այն եզրակացության, որ մեր փրկությո...

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Դեկտեմբերի 6, 2019


Հայաստանը հայտնվել է համաշխարհային քաղաքականության հայտնի անդրօվկիանոսյան ուժի կենտրոնի և Թուրքիայի համատեղ պայքարի էպիկենտրոնո...

Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով

Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով

Դեկտեմբերի 6, 2019


Ազգամիջյան քաղաքականությունն ու ազգամիջյան հարաբերությունները, հատկապես բազմազգ երկրում, շատ նուրբ բան են։ Մի ժողովրդի հերոսներ...

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Դեկտեմբերի 4, 2019


Ղարաբաղյան հաղթանակի, Հայաստանի և Ղարաբաղի կայացման գործում մի քանի անհատականություն են լրջագույն ներդրում ունեցել` Վազգեն Մանո...

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 3, 2019


Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն արձագանքել ապտակի տեսքով է Փաշինյան Նիկոլի կարապետյան վալոդի այսօրվա հայտարարությանը...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Նախանձելի Ադրբեջանը

Նախանձելի Ադրբեջանը

Նոյեմբերի 29, 2019


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է եվրաինտեգրումից: Բաքվի համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևն ասել է. «Տն...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Նոյեմբերի 28, 2019


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացնում է, որ Փաշինյան Նիկոլը կատաղել է՝ լրիվ կորցրել է իրեն, գիշեր-ցերեկ ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Նոյեմբերի 27, 2019


Երեկ կյանքից հեռացավ Գոհար Վարդանյանը՝ լեգենդար խորհրդային հետախույզ, լեգենդար Գևորգ Վարդանյանի կինը: Վարդանյան զույգի կատարած ...

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Նոյեմբերի 25, 2019


Անցած շաբաթվա իրադարձությունները կասկածներ չթողեցին, որ Հայաստանը դարձել է պետությունների քայքայման արդի տեխնոլոգիաների կատարել...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Նոյեմբերի 23, 2019


Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի եվրոպական հայտարարություններն ու ելույթներն արդեն քանի օր է՝ հուզումներ են առաջացրել Նոր Հայաս...

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Նոյեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլ Միլանի հայկական եկեղեցում տեղի համայնքի հետ հանդիպման ժամանակ ինչ ասես չասաց: Համեմատեց իրեն Փրկչի հետ, քանի որ ...

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019


Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ...

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Նոյեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի հարությունյան արայիկը, ինչպես հայտնի է, տրանսգենդեր չեմպիոնի մասին ֆիլմ է ֆինանսավորել: Այսօր բողոքի ցույց անող...

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

Նոյեմբերի 4, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն այսօր հերթական անգամ ասաց և վերջնականապես ապացուցեց, որ, նախ՝ ինքը, մեղմ ասած, էնքան էլ մոտ չ...

Ստում են միասեռականներն ու ահաբեկիչները

Ստում են միասեռականներն ու ահաբեկիչները

Նոյեմբերի 4, 2019


Միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանի կայքը միշտ հարցազրույցներ է վերցնում ահաբեկիչներից, հատկապես «Սասնա ծռերից»: ՌԴ պաշտպան...

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հոկտեմբերի 28, 2019


Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով