Տիեզերական խայտառակություն

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019
Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Արտյոմ Խաչատրյան

 

Нжде меня, и я вернусь!

 

Փաշինյան Նիկոլի ու Իլհամ Ալիևի բանավեճը Աշգաբադում մազ էր մնացել ժողովրդի վարչապետին ազգի հերոս դարձներ: Նույնիսկ հանրապետականները գովեցին Փաշինյան Նիկոլին, ասացին՝ ապրես, Փաշինյան Նիկոլ ջան, տարիուկեսվա մեջ առաջին անգամ պետականամետ բան արեցիր: Ընդհանրապես, Գարեգին Նժդեհի նացիստ լինելը շատ է հուզում բոլորին: Իսկական նժդեհականներն ու հանրապետականներն ասում են, թե նացիզմից ոչ մի բան չկա Նժդեհի մեջ, լիբերալներն ասում են, թե կա, բայց լռելյայն են ասում: Օրինակ, անձամբ ժողովրդի վարչապետն էլ է զզվում Գարեգին Նժդեհից, բայց հրապարակավ, հատկապես միազգային ասպարեզում, պաշտպանում է նրան:

 

Փաշինյանի և Ալիևի բանավեճին անդրադարձավ ռուսական «Коммерсантъ» օրաթերթը, և այդ հոդվածը նույնպես կրքեր գրգռեց Նոր Հայաստանում: Պարբերականին որոշեց պատասխանել Մարուքյան Էդմոնը, ըստ նրա՝ իր պատասխանով ջախջախել է ռուսներին, արդարացրել է Նժդեհին, փայլուն ինտելեկտուալի տպավորություն է թողել: Մինչ «Коммерсантъ»-ի նյութին և դրա հետևանքներին անդրադառնալը՝ կուզենայի մի երկու բառով ներկայացնել Մարուքյան Էդմոնին:

 

Սա Բաղրամյան 26-ում բուծած ապրանք է: Նշեմ, որ այդ շենքում երբեք նորմալ հումքից ապրանք չեն բուծում՝ նորմալ մարդկանց այնտեղ անմիջապես մերժում են: Նրանց հումքը պետք է լինի անողնաշար, սկզբունքայնությունից ու բարոյականությունից, ինչպեսև իսկական գիտելիքից հեռու: Նախկին նախագահականում բավարար էին համարում, որ հումքը մի քիչ խոսի անգլերեն, ֆլեթչերների հետնախորշերում կրթություն ստացած լինի, իր արևին արևմտամետ լինի: Ի տարբերություն ամերիկյան դեսպանի, այնտեղ երբեք պայման չեն դրել, որ հումքը պետք է ծնված լինի բորդելում, պիտի տիրապետի մարդկային բոլոր այլասերվածություններին (ասենք, ամերիկյան դեսպանի բոլոր մերձավորներին անձամբ ինքն է ընտրել, և եթե պետրոսյան դավիթը մեծացած լիներ ընտանիքում, ոչ թե բորդելում, երբեք դեսպանը նրա հետ չէր թեյի և գրանտ չէր տա, եթե բարսեղյան լևոնը ինցեստաբան չլիներ, նա երբեք Սորոսի ամենայուղոտ վաստակ չէր դառնա), և այս առումով նախկին նախագահականը գովեստի է արժանի:

 

Ինչևէ, Մարուքյան Էդմոնին բուծեցին, Վիկտոր Դալլաքյանի փոխարեն պառլամենտ մտցրին (կեղծ փաստաթղթերով, ինչը պրն Դալլաքյանն առ այսօր չի ներում), հետո կուսակցություն սարքեցին նրա համար, հետո Փաշինյան Նիկոլի հետ դաշինքով պառլամենտ խցկեցին: Հետո հեղափոխություն եղավ, հաջորդ ընտրություններին ամերիկյան դեսպանն արդեն սրա ցուցակում բաբաջանյան արմանին տեղավորեց: Այս փաստը շատ բան է ասում Մարուքյան Էդմոնի մասին. եթե նորմալ մարդիկ միասեռական բաբաջանյան արմանին ձեռք չեն տա, ապա Մարուքյանը կարող է նաև նրա հետ գործընկեր լինել: Եվ ահա այսպիսի մտավոր կարողությունների և բարոյական կերպարի տեր անձնավորությունը ձեռնոց է նետում «Коммерсантъ»-ի հեղինակին, որը գերազանցում է իրեն մարդկային բոլոր որակներով, առաջին հերթին՝ ինտելեկտուալ:

 

Բանն այն է, որ «Коммерсантъ»-ի հոդվածում որևէ գնահատական չկա Նժդեհի մասին, այնտեղ ուղղակի մեջբերում են Ալիևի և Փաշինյանի մտքերը՝ առանց մեկնաբանության, բայց փոքր-ինչ սարկազմով: Սակայն նյութի վերնագիրն է հատկանշական. «Нжде меня, и я вернусь»: Հավանաբար, հենց այս վերնագիրն էլ գրգռել է լուսավոր Էդմոնին, և նա որոշել է փայլել իր գիտելիքներով ու քաղաքական մակարդակով: Մարուքյանը ռուսերեն է գրել, բնականաբար, տառասխալներով և վատ ռուսերենով: Օրինակ, Ռիբենտրոպին Ռեբենտրոպ է գրում և այլն: Բայց դա էական չէ: Էականը լուսավոր Էդմոնի պայծառ միտքն է:

 

Ուրեմն, Մարուքյանը գրում է. «ԱՊՀ երկրների գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մենամարտը փոթորկեց ողջ հետխորհրդային տարածքը։ Հազիվ թե ներկա առաջնորդներից որևէ մեկը իր ներկայությամբ սպասում էր նման «փոխհրաձգություն»։ Երևի թե Նիկոլ Փաշինյանի պատասխանը բավարար չէր և բարեկամական երկրների որոշ ԶԼՄ-ներ կորցրեցին պատմական ճշմարտության հետ կապը։ Այսպես. ոչ անհայտ «Коммерсантъ»-ը իր հոդվածը սկսում է ակնառու մի վերնագրից, որը Կ. Սիմոնովի պատերազմական տարիների հայտնի բանաստեղծությունից տող է հիշեցնում։ Միայն թե ես կհիշեցնեմ «Ъ» խմբագրությանը ստեղծագործության խոսքերը։

 

«Жди меня, и я вернусь,

Не желай добра

Всем, кто знает наизусть,

Что забыть пора».

 

Իսկ դուք ինչո՞ւ եք մոռացել, ասացեք խնդրեմ։ Հիշեցնեմ՝ Գարեգին Նժդեհը, որի մասին երեկ շատերն այդքան հմտորեն արտահայտվում էին, այն անձն է, ով ֆորպոստի նման կանգնած էր հայ-ռուսական-սլավոնական բարեկամության պաշտպանության գործում՝ ընդդեմ թուրքական տարատեսակ ներխուժման։ Մասնակցությունը 1-ին Բալկանյան պատերազմում, մասնակցությունը Առաջին համաշխարհայինին՝ Ռուսական բանակի կազմում հայկական երկրորդ կամավորական գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում, իսկ ավելի ուշ նաև՝ հայ-եզդիական ռազմական գումարտակի հրամանատարի։ Բացի այդ, Գարեգին Նժդեհը հրամանատարի տեղակալի պաշտոնում կռվել է նաև Արարատյան ջոկատում ներառված գումարտակում, իսկ ավելի ուշ՝ Առաջին հայկական գնդում։ Պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի, Սուրբ Աննայի 4-րդ և Գեորգիևյան 2-րդ և 3-րդ աստիճանի խաչերով։ Ռուսաստանի կողմից ընդունված և դատապարտված մարդկության պատմության ամենասարսափելի ոճիրներից մեկը՝ Հայոց Ցեղասպանությունն իր երկրի հայրենասերին ստիպեց իր ողջ կյանքը նվիրաբերել իր ժողովրդի ոչնչացումից փրկության ու պաշտպանության գործին»։

 

Այսքանը Մարուքյան Էդմոնը գրեթե ճիշտ է գրում՝ այո, երբ Գարեգին Տեր-Հարությունյանը ցարական բանակի պորուչիկ էր, իրեն լավ էր պահում: Բայց հետո, երբ տարվեց կասկածելի գաղափարներով, նա փոխվեց և դարձավ Գարեգին Նժդեհ: «Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Գարեգին Նժդեհը սկսեց համագործակցել Գերմանիայի իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով գերմանացիների կողմից Անդրկովկասը նվաճելու դեպքում կանխարգելել Թուրքիայի հնարավոր ներխուժումը Սովետական Հայաստան և հնարավորության դեպքում Գերմանիայի օգնությամբ վերականգնել Հայաստանի անկախությունը»,- շարունակում է Մարուքյան Էդմոնը, և այստեղից արդեն և՛ ստում է, և՛ բթություն է ցուցաբերում:

 

Լավ, այդ ի՞նչ դարձավ Նժդեհը, որ, նախ, կանխարգելի թուրքական ներխուժումը Հայաստան, ինչի վերաբերյալ հստակ պայմանավորվածություն կար Իսմեթ Ինյոնյուի և Ադոլֆ Հիտլերի միջև՝ Ստալինգրադի անկումից հետո, դա էլ քիչ է՝ անկախ Հայաստան ստեղծի Գերմանիայի օգնությամբ: Սա մանկամտությո՞ւն է, թե՞ ինքնախաբեություն: Ուրեմն, Գերմանիան էլ դարդուցավ չուներ, անկախ Հայաստան պիտի ստեղծեր ԽՍՀՄ տարածքո՞ւմ:

 

Լուսավոր Էդմոնը երևի լսել է, որ պորուչիկ Տեր-Հարությունյանը հետագայում դարձավ մտածող և ստեղծեց հայկական նացիզմը՝ ցեղակրոն բրենդի տակ: Եթե նա արևմտյան հաստատությունների հետնախորշերում կրթված չլիներ, ապա կիմանար, որ նացիզմը քրիստոնեության և հեթանոսության սինթեզ է, պլյուս ռասիզմ կամ նացիոնալիզմ ու սոցիալիզմ: Նժդեհի Վահագն աստվածը և Հիտլերի գերմանական միֆոլոգիայի աստվածները նույն գաղափարին են ծառայում: Եվ Նժդեհը փորձել է համագործակցել Գերմանիայի հետ հենց գաղափարական հենքի վրա, այլ ոչ թե Հայաստանի փրկության, թեպետ դա էլ է ցանկացել, բայց գաղափարն է նրանց մերձեցրել, ոչ թե Հայաստանի ապագան: Նժդեհն ակտիվ մասնակցություն է ունեցել ՍՍ-ի հայկական լեգեոնի ստեղծման գործում, որը նույնպես անժխտելի փաստ է: Համոզված եմ, որ Մարուքյան Էդմոնը գիտի դրա մասին, քանզի այդ իմացությունը խելք չի պահանջում, բայց թաքցնում է ու չի ցանկանում խոսել:

 

Լավ, որքա՞ն պիտի շարունակվեն հայ քաղաքական գործիչների անիմաստ և ապուշ արդարացումները Նժդեհի պատճառով: Նժդեհը կոլաբորացիոնիստ է, և դա դատապարտելի է: Նժդեհը նացիստական ուսմունքի հեղինակ է, իսկ դա արդեն աններելի է, եթե անգամ նախկինում նա ամենավեհ սխրանքները գործած լիներ: Վերջապես, Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերացնել աշխարհի երեսից Հայաստանն ու հայի ինքնությունը: Երբ ուկրաինացիները Ստեպան Բանդերա են քարոզում և հերոսացնում, ինչ-որ տեղ հասկանալի է, քանզի ուկրաինացիներն այլ հերոս չունեն, և Բանդերան նրանց արքետիպն է: Բայց մի՞թե հայերի պատմությունն այնքան ողորմելի է, որ մնացել են Նժդեհի հույսին:

 

Իսկ ինչո՞ւ է Փաշինյան Նիկոլը պաշտպանում Գարեգին Նժդեհին արտասահմանում: Ինչպես ասացի, նրան խորթ են Նժդեհն ու նրա ուսմունքը: Պաշտպանում է ոչ թե ՀՀԿ-ի կամ հայ ազգայնականների խաթր, այլ ամերիկյան դեսպանի: Պետք է ասեմ, որ թե՛ Բանդերան, թե՛ Նժդեհը ամերիկյան գործիքներ են, քանզի նրանց հիմքում ընկած է ռուսատյացությունը, եթե այդ հանգամանքը չլիներ, ամերիկացիները վաղուց կպահանջեին ջնջել նրանց անունները Ուկրաինայի և Հայաստանի պատմությունից: Այսօր Ուկրաինայում միայն բանդերական ռեժիմը կարող է հակադարձվել Ռուսաստանին, և այն իրեն արդարացնում է, ավելի ստույգ՝ արդարացնում է ամերիկյան ծրագրերը: Հայաստանում զուտ նժդեհական ռեժիմի ստեղծումը խնդրահարույց է, բայց այստեղ հիմնեցին արևմտամետ ռեժիմ՝ թաքնված ռուսատյացությամբ, և Նժդեհի ուսմունքը նույնպես ամերիկացիներին պետք է ռուսատյացության սերմանման համար: Դա է պատճառը, որ նախկին ռուս պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը միանման թանկ է թե՛ իսկական նժդեհականների (Հարությունյան Շանթի տիպի), թե՛ խզմալյան տիկոների համար:

 

Իհարկե, Մարուքյան Էդմոնը ճիշտ է՝ պատմությունը պետք է վերլուծել փաստերի հիման վրա, թեպետ խուսափում է դրանից: Իսկ այդ վերլուծությունն ասում է, որ Գարեգին Նժդեհը պետք է մոռացության ենթարկվի Հայաստանում՝ որպես նացիզմի հիմնադիր և որպես կոլաբորացիոնիստ: Չի կարող մարշալ Բաղրամյան գնահատող ազգը հարգել նաև Գարեգին Նժդեհ, դա իռացիոնալիզմ է: Չեն կարող նորմալ երկրի մայրաքաղաքում լինել մետրոյի «Մարշալ Բաղրամյան» և «Գարեգին Նժդեհ» կայաններ, նրանց անվամբ փողոցներ, հրապարակներ: Այս դուալիզմը լավ բանի չի հասցնի, այն խոչընդոտում է ազգային գաղափարի ծնունդին, հայ ինքնության զարգացմանը՝ թողնելով մեզ պարտություններով լի անցյալում: Եվ ամեն անգամ, երբ հայերը փորձում են ռուսների մոտ արդարացնել Նժդեհին, դա ծիծաղ է առաջացնում: Պատկերացնո՞ւմ եք ռուս պորուչիկն էնքան կար, որ ի վիճակի էր Ադոլֆ Հիտլերի մշակած ծրագիրը կասեցնել՝ Սովետական Հայաստան ներխուժել, դեռ մի բան էլ՝ անկախ Հայաստան ստեղծել: Բա սա ծիծաղելի չէ՞: Բա այս պրիմիտիվ բթությամբ կարելի՞ է արդարացնել կոլաբորացիոնիզմն ու նացիստական ուսմունք հեղինակելը:

 

Դե, արդարացրեք ու ծիծաղի առարկա դարձեք: Կգա օրը, երբ ամերիկացիները կասեն՝ հավաքեք ձեր Նժդեհի արձանն ու ամեն ինչն ու գրողի ծոցը տարեք: Տեսնես այդ ժամանակ լուսավոր Էդմոնն ի՞նչ կասի:

 

 






Դիտումների քանակ 51613


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Հոկտեմբերի 15, 2019


Ըստ երևույթին, Գարեգին Նժդեհի անվան շուրջ Ռուսաստանում մի սկանդալ էլ է բորբոքվում։ Կրասնոդարի երկրամասի ադրբեջանական համայնքի ն...

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Մարուքյան Էդմոնն է՞լ է հոմոսեքսուալիստ

Մարուքյան Էդմոնն է՞լ է հոմոսեքսուալիստ

Սեպտեմբերի 9, 2019


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյան Էդմոնն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագո...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

Հունիսի 18, 2019


Այսօր ՀՀ Ազգային ժողովը (ավելի ստույգ՝ Փաշինյան Նիկոլի խայտառակ խմբակցությունը) Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց ՀՀ ամենաա...

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Մայիսի 15, 2019


Համաձայն Ադրբեջանի նախագահ և հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ պաշտպանության նախարար...

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մայիսի 13, 2019


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Մարուքյան Էդմոնը հետաքրքիր գրառում է կատարել՝ Փաշինյան Նիկոլի գևորգյան դավթի կապակցո...

 Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Մայիսի 6, 2019


Ջորջ Սորոսն աշխատել է նաև Ադրբեջանում։ Նրա ֆոնդը գործել է 1999-2010թթ.։ 2010թ. վերջին ներկայացուցչության գործունեությունը սահմա...

Փաշինյան Նիկոլի կետը

Փաշինյան Նիկոլի կետը

Ապրիլի 9, 2019


Հետաքրքիր բան է մանիպուլացիան: Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում ասաց, թե Ադրբեջանի հետ բանակցությունները չի սկսել Սերժ Սարգսյան...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Փետրվարի 20, 2019


Մարուքյան Էդմոնն ու բաբաջանյան արմանը կամ կատաղել են, կամ ցնդել: Մարուքյանը գրել է իր էջում. «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջ...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Փետրվարի 14, 2019


Մարուքյան Էդմոնն ասում է. «Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով, ինքը էդ որտե՞ղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ, թե իրենց թ...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Մարուքյան Էդմոնը հայրենասիրաբար մտահոգված է սխալ ուղղությամբ

Մարուքյան Էդմոնը հայրենասիրաբար մտահոգված է սխալ ուղղությամբ

Փետրվարի 4, 2019


ԼՀԿ խայտառակությանը պետք է հանդիպում կազմակերպել ՀՀ ոստիկանության պետի հետ և պարզել, թե ինչպես և ինչ լծակներով է Մարուքյան Էդմո...

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Դեկտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլը նվեր էր Ադրբեջանի համար։ Համենայն դեպս, այսպես է կարծում Ադրբեջանի ղեկավարությունը։ Եվ չի թաքցնում ուրախություն...

Տիտանների պայքար

Տիտանների պայքար

Դեկտեմբերի 15, 2018


Նոր Հայաստանը երկու խայտառակություն ժառանգեց Հին Հայաստանից` Ուրիխանյան Տիկոյին ու Մարուքյան Էդմոնին: Սրանք երկուսն էլ չկայացած...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը