Միջազգային խայտառակություն

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019
Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Արտյոմ Խաչատրյան

 

Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտաքին քաղաքական դոկտրինի՝ «կառավարելի քաոսի» հայեցակարգի ոգով։ Ֆորմալ պատճառը Բաշար Ասադի հակադեմոկրատական ռեժիմից ազատումն էր հօգուտ դեմոկրատականի։ Իսկական պատճառը՝ Ասադի հրաժարումը Կատարի գազի Եվրոպա փոխադրումից Սիրիայի տարածքով։ Բաշար Ասադը իրեն պահել է կարգին դաշնակցի նման՝ չի ստորագրել հակառուսական նախագծի տակ, ինչի համար պատժվել է։ Վլադիմիր Պուտինը նույնպես իրեն հուսալի դաշնակցի պես է պահել՝ թույլ չտալով կործանել Ասադի ռեժիմը։

 

Այդ ժամանակվանից շատ ջրեր են հոսել։ Ասադի դեմ պայքարում միավորվել են ամեն տեսակ ահաբեկիչներն ու բանդիտները։ Սա խառնաշփոթ էր։ Ահաբեկչական կազմավորումները փոխում էին անունները, մտնում միմյանց հետ կոալիցիաների մեջ ու դուրս գալիս դրանցից։ Մեծ մասը հայտարարում էր, թե պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ։ Բայց իրականում բոլորի պայքարն ուղղված էր ընդդեմ Ասադի ալավիական ռեժիմի՝ Սիրիայում բոլոր էթնիկ և դավանական խմբերի անվտանգ գոյության միակ երաշխավորի։

 

Միացյալ Նահանգներն աջակցել է գրեթե բոլոր ահաբեկչական կազմակերպություններին, նրան չի մտահոգել, որ ութ տարվա ընթացքում նրանցից շատերը երբեմն միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ չեն եղել, քանզի ամերիկացիների գլխավոր նպատակը Ասադին տապալելն էր ամեն գնով, քանզի, նախ՝ պետք էր հարվածել «Գազպրոմին» Եվրոպայում կատարյան գազով, երկրորդ՝ պետք էր ընդլայնել կառավարելի քաոսի գոտին և ԻԼԻՊ-ը բերել Իրան։ Ինչպեսև միշտ նման դեպքերում, ամերիկացիները կրակ են վառել, որը բնավ իրենց չի սպառնում, և սկսել են հետևել տեղի ունեցողին հեռվից՝ երբեմն ճշգրտումներ մտցնելով իրենց աճեցրած ավազակային և ահաբեկչական կազմավորումների քաղաքականությունում։ Ամերիկացիների հովանավորած նման կազմակերպություններից մեկն էլ «Սիրիական դեմոկրատական ուժերն» են։

 

Սիրիական դեմոկրատական ուժերը (ՍԴՈւ) կամ Սիրիական դեմոկրատական բանակը Սիրիայում զինված ընդդիմության ուժերի դաշինք է, որը ստեղծվել է 2015թ. հոկտեմբերի 10-ին։ Ներառում է ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG և YPJ), Սիրիական արաբական կոալիցիայի մեջ մտնող արաբական տարբեր ընդդիմադիր խմբեր (Ջեյշ աթ Թուվար և այլն), ինչպես նաև ասորական և թուրքմենական ջոկատները։ Հիմնական հռչակված նպատակն իբր պայքարն է «Իսլամական պետության» դեմ։ ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ աջակցում է դաշինքին ԻՊ-ի դեմ պայքարի նոր ռազմավարության շրջանակում։ 2016թ. գարնան դրությամբ ՍԴՈւ-ն ուներ մոտ 25 հազար քուրդ աշխարհազորային և մոտ 5 հազար արաբ։

 

Ինչպես տեսնում ենք, ՍԴՈւ-ն ստեղծվել է սիրիական հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունից հետո։ Դրդապատճառը՝ Ռուսաստանին և Ասադի ռեժիմին հակադրել իբր չափավոր ուժ, որը կարող է վերահսկել տարածքները՝ Սիրիայի միավորումը թույլ չտալու նպատակով, որը Ռուսաստանը չէր ռմբակոծի, քանի որ ՍԴՈւ-ն ներկայանում էր որպես ընդհանուր թշնամու՝ ԻԼԻՊ-ի հակառակորդ։ Բայց քրդերը, բացի ամերիկյան շահերը սպասարկելուց, նաև սեփական շահերն ունեին, այն է. բաղձալի նպատակ՝ ունենալ գոնե ինքնավարություն, հետագայում առանձնանալու և սեփական պետություն ստեղծելու հեռանկարով։ Իսկ դա արդեն հակասում էր ամերիկացիների ծրագրերին և ոչ մի կերպ չէր կարող ողջունվել Թուրքիայի կողմից։ Բանն այն է, որ Սիրիայի և Թուրքիայի քրդերը գրեթե նույն ժողովուրդն են՝ բաժանված Սայքս-Պիկոյի սահմաններով։ Չկա քրդական ընտանիք Սիրիայում, որն ազգակցական կապեր չունենա Թուրքիայի տարածքում։ Հետևաբար, եթե Էրդողանը կարող էր մատների արանքով նայել Իրաքյան Քրդստանի ինքնավարությանը, ապա նման շքեղություն սիրիացի քրդերի հանդեպ իրեն թույլ տալ չէր կարող։ Իսկ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ասադի ռեժիմն անսասան է, «Իսլամական պետությունը» ցաքուցրիվ եղավ, և նրա հետագա էքսպանսիան դեպի Իրան անհնար է (ի դեպ, ամերիկացիների այս ծրագրի մասին՝ հիբրիդային պատերազմ ծավալել Իրանի դեմ ԻԼԻՊ ուժերով, նախընտրում են լռել։ Ափսոս: Ավելացնեմ, որ 2015թ. գարնանը նախագահ Օբաման գնաց միջուկային գործարքի Իրանի հետ միայն այն պատճառով, որ համոզված էր նրա դեկորատիվության մեջ, քանի որ մինչև 2015թ. վերջը Ասադի ռեժիմը չէր դիմանա, եթե չլիներ Ռուսաստանը, և «Իսլամական պետությունը» հայացքը կուղղեր դեպի Իրան, և այդ ժամանակ ոչ ոք միջուկային գործարքով չէր հետաքրքրվի, և Դոնալդ Թրամփը, հետևելով ամերիկյան շահերին, դուրս եկավ գործարքից, երբ անհնար դարձավ դրա պայմաններին չհետևելը), ամերիկյան վարչակազմը սկսեց մտածել այն մասին, թե ինչպես հեռանա Սիրիայից՝ դեմքը չկորցնելով, քանի որ ամերիկացիների ներկայությունը Սիրիայում օրեցօր դառնում էր ավելի անհասկանալի ու ծիծաղելի։ Արդյունքում՝ Դոնալդ Թրամփն ընդունեց պրագմատիկ որոշում՝ նախաձեռնեց դուրս գալը Սիրիայից՝ միաժամանակ կործանման շեմին կանգնեցնելով իր դաշնակիցներին։

 

Քրդերին առաջարկություն եղավ Ռուսաստանի և Ասադի կառավարության կողմից՝ խելք հավաքել, հրաժարվել ամերիկացիների հովանավորությունից, ընդունել Ասադի ինքնիշխանությունը, միասին պայքարել ահաբեկիչների մնացորդների դեմ։ Բայց քրդերը գնացին այլ ճանապարհով, ամերիկյան ուժը նրանց ավելի պատկառելի ու հուսալի թվաց, և ահա այսօր նրանց ոչնչացնում է պրն Էրդողանը։

 

Չորեքշաբթի Թուրքիան ներխուժեց Սիրիայի քրդական շրջաններ։ Նախագահ Թրամփը սպառնաց, որ կվերացնի Թուրքիայի տնտեսությունը, եթե այն սկսի սպանել քրդերին (կարելի է մտածել, թե Էրդողանն այնտեղ է խցկվել բուժական-առողջարարական միջամտություններ իրականացնելու համար)։ Էրդողանն իր հերթին դեղին քարտ ցույց տվեց Եվրամիությանը՝ խոստանալով Եվրոպան հեղեղել երեք միլիոն սիրիացի փախստականներով, եթե ԵՄ-ը չգովաբանի իր գործողությունը։ Մի խոսքով՝ քրդերի բախտը չի բերել, ինչպեսև ամերիկացիների բոլոր դաշնակիցներինը. նրանք զինել են նրանց, հույսեր ներշնչել, իսկ հետո, երբ նրանց պահելու անհրաժեշտությունը վերացել է, թողել են բախտի քմահաճույքին, որը դաժան է ստացվել։

 

Այս առնչությամբ առաջանում է Վրաստանի հետ անալոգիայի անհրաժեշտություն. սկզբում ամերիկացիները համոզեցին նրանց դառնալ հակառուսական պլացդարմ և զինեցին, հետո «քսի տվեցին» Հարավային Օսիայի վրա՝ անվտանգության երաշխիքներով՝ հաշվի չառնելով Ռուսաստանի պատասխան արձագանքը։ Իսկ հետո վրացիները վերջնականապես զրկվեցին տարածքներից՝ ՆԱՏՕ օգնությանը չարժանանալով։ Մոտավորապես նույնը տեղի ունեցավ Ուկրաինայում. վերջնականապես խզելով կապերը Ռուսաստանի հետ և բանդերական ռեժիմ հաստատելով ամերիկացիների հովանու ներքո, որոնք ձգտում էին ամեն գնով ռազմակայան ունենալ Ղրիմում, Ուկրաինան զրկվեց Ղրիմից ու Դոնբասից՝ տեսանելի ապագայում ողջ Հարավ-Արևելքի բաժանման հեռանկարով։

 

Քրդական ողբերգությունն ըստ էության պետք է դաս դառնա հայրենական արևմտականների ու ռուսատյացների համար, բայց, ցավոք, չի դառնա։ Ինչպեսև առաջ, տեղի լիբերալները կպնդեն, որ դուրս գանք ՀԱՊԿ-ից, դուրս բերենք ռուս սահմանապահներին ու 102-րդ ռազմակայանը Հայաստանից՝ մեզ ու հասարակությանը վստահեցնելով, որ երկրի պաշտպանության հարցում ամերիկացիներն ավելի լավ են գլուխ հանում, եթե պաշտպանությունն, այնուամենայնիվ, պետք գա։ Դե, ինչ ասենք այս բացահայտ հակահայ առանձնյակներին։ Իրենց ռուսատյաց պոռթկման մեջ նրանք հանդգնում են կրկնել 1920թ. ողբերգությունը։ Տարբերությունը կլինի միայն այն, որ Հայաստանն այս անգամ փրկող և թուրքերից տարածքներ հետ բերող չի ունենա, ինչպես 1921-ին, և այն կդադարի գոյություն ունենալ։ Այս է ամենը։

 






Դիտումների քանակ 58121


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

Թրամփը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ է հայտնաբերել, որոնք ուղղակիորեն տանում են մահվան՝ առանց տանջանքների ու տառապանքների

Թրամփը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ է հայտնաբերել, որոնք ուղղակիորեն տանում են մահվան՝ առանց տանջանքների ու տառապանքների

Մարտի 22, 2020


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լուրջ մարդ անվանել չի կարելի։ Ինչպեսև բոլոր ամերիկացիները, նա ի վիճակի չէ մի քանի քայլ առաջ մտածել, ...

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Մարտի 17, 2020


1981թ. ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցը գրել է «Մթի աչքերը» վեպը։ Վեպում նկարագրվում է վարակիչ հիվանդության՝ վիրուսային թոքաբո...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Փետրվարի 10, 2020


Ուղիղ 30 տարի առաջ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Հելմուտ Քոլի հետ բանակցություններում ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Հունվարի 29, 2020


Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը Լեհաստանում ազատագրել են ամերիկյան զորքերը, ասվում է ամերիկյան դեսպանության Twitter-ի գրառման...

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Հունվարի 24, 2020


Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Հունվարի 13, 2020


Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը, հայտարարելով Սիրիայից դուրս գալու մասին, մի փոքր միտքը փոխել է. հոկտեմբերին Թրամփը ԱՄՆ զինվորա...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020


Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռո...

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Ամերիկացիների խուլիգանությունն ու լկտիությունն այլևս հակառակ արդյունք են տալիս

Հունվարի 9, 2020


Ամերիկացիներն այս տարին սկսեցին իրենց ոճով` միջազգային մակարդակի խուլիգանությամբ: Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, իհարկ...

Դարի հանցագործությունն ԱՄՆ-ում

Դարի հանցագործությունն ԱՄՆ-ում

Դեկտեմբերի 25, 2019


2018թ. ամռանը Միացյալ Նահանգներում կատարվեց հանցագործություն, որն իրավամբ պետք է ճանաչել դարի՝ XXI-ի, հանցագործություն, եթե այն...

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Դեկտեմբերի 23, 2019


Անցած ուրբաթ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) հրամանատար և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազմա...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Դեկտեմբերի 20, 2019


2019թ. դեկտեմբերի 19-ին Սպիտակ տնից տեղեկացրին, որ, Կոնգրեսին հակառակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ցեղասպանության ակտ ը...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը