Խայտառակություն առանց մեկնաբանության

Բրիտանական դատարան. աստվածաշնչյան ուսմունքը համատեղելի չէ դեմոկրատիայի հետ

Հոկտեմբերի 8, 2019
Բրիտանական դատարան. աստվածաշնչյան ուսմունքը համատեղելի չէ դեմոկրատիայի հետ

Բրիտանական դատարանը աստվածաշնչյան ուսմունքն անհամատեղելի է համարել մարդկային արժանապատվության և դեմոկրատական հասարակության հետ։ Այն նման եզրակացության է եկել բժշկի ազատման գործը քննելիս, որը հրաժարվել է օգտագործել իգական սեռի «նա» դերանունը տղամարդու հանդեպ, որը փոխել էր սեռը, տեղեկացնում է RT-ն։

 

Բրիտանացի Դևիդ Մաքերեթն աշխատում էր Աշխատանքի և թոշակների վարչությունում։ 2018թ. նրան ազատել էին աշխատանքից այն պատճառով, որ նա հրաժարվել էր տրանսգենդեր պացիենտներին կին համարել և ասել էր, որ «երբեք վեցփթանի մորուքավորին մադամ չի անվանի»։ Համոզված քրիստոնյա Մաքերեթը կարծում է, որ սեռը փոխելը «ապստամբություն է Աստծո դեմ»։ Աշխատանքից ազատվածը դիմել է Բիրմինգհեմի դատարան, որը զբաղվում է աշխատանքի տեղավորման հարցերի քննմամբ։ Բայց դատավորը կանգնել է ղեկավարության կողքին և աստվածաշնչյան հավատքը «անհամատեղելի կոչել մարդկային արժանապատվության հետ»։

 

«Ծննդոց 1։27-ում հավատքը, հավատքի բացակայությունը տրանսգենդերականության հանդեպ և հրաժարումը տրանսգենդերականության հանդեպ հանդուրժողականությունից, մեր կարծիքով, անհամատեղելի են մարդկային արժանապատվության հետ և հակասում են այլ մարդկանց հիմնական իրավունքներին»,- ասվում է դատավորի հայտարարությունում։ «Քանի որ այդ համոզմունքները նրա ավելի լայն հավատքի մասն են կազմում, նրա ավելի լայն հավատքը չի բավարարում նաև հարգանքի արժանի լինելու պահանջը դեմոկրատական հասարակությունում, համատեղելի լինել մարդկային արժանապատվության հետ և չհակասել մյուսների հիմնական իրավունքներին»։

 

Դևիդ Մաքերեթը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը։ Նա այն չափազանց լուրջ և վտանգավոր նախադեպ է համարում։

 

«Հենց այդ պատճառով մենք ցնցված էինք այն բանից, թե ինչպես է այդ ամենն ավարտվել։ Նախադեպ ըստ չորս կետի։ Նախ՝ ստացվում է, որ մեզ չի թույլատրվում չհավատալ տրանսգենդերային շարժման հիմնարար կողմնորոշիչներին։ Երկրորդ՝ մեզ ստիպում են խոսել որոշակի բաներ մեր կամքի դեմ։ Երրորդ՝ ստացվում է, որ արգելվում է հավատալ նրան, որ Աստված մեզ տղամարդ և կին է ստեղծել, և դրա համար թե՛ սեռը, թե՛ անձնական դերանունը դրա նշման համար խստորեն սահմանված են։ Եվ չորրորդ՝ ստացվում է, որ քրիստոնեական ողջ հավատքը և նրա բոլոր հիմնական արժեքները համատեղելի չեն արդի հասարակության հասկացությունների հետ մարդկային արժանապատվության մասին»,- Մաքերեթի խոսքերը մեջբերում է «Վզգլյադ» թերթը։

 

«Ես երբեք բժշկական օգնություն տրամադրել չեմ մերժել ոչ մի պացիենտի նրա ծագումից և այն բանից ելնելով, թե ով է այդ մարդը։ Հարցն այժմ այսպես է դրված. կստիպե՞ն ինձ արդյոք անել և ասել ինչ-որ բան, ինչը դեմ է իմ խղճին և որին խորապես համաձայն չեմ»։






Դիտումների քանակ 11973


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը