Խայտառակություն առանց մեկնաբանության

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019
Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Արտաշես Գեղամյան

 

2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրզստանի Հանրապետության նախագահները, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետության նախագահը՝ որպես Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկրի ղեկավար, պատվավոր հյուրեր՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և Սինգապուրի Հանրապետության վարչապետը։ Ընթերցողներին տեղեկացնենք, որ Երևանում ԵԲՏԽ աշխատանքի արդյունքներով ընդունվեց 20 փաստաթուղթ (14 որոշում, 3 կարգադրություն և 3 ակտ)։ Մանրամասն չեմ ներկայացնի ԵԲՏԽ արդյունքները, ընդունված փաստաթղթերի հրատապությունը, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության հետագա առաջանցիկ զարգացման համար (այդ մասին արդեն բավական թվով հրապարակումներ եղել են լրատվամիջոցներում), նշեմ միայն, որ, ըստ իս, գլխավոր գաղափարախոսական բեկումը ԵԲՏԽ ներկա նիստում այն էր, որ դեռ բոլորովին վերջերս ԵԱՏՄ ամենաանհաշտ հակառակորդները Երևանում ստիպված էին ընդունել այդ կազմակերպության պահանջվածությունն ու անայլընտրանքայնությունն արդի աշխարհում (թե որքանով են նրանց արտահայտած մտքերն անկեղծ՝ առանձին վերլուծության թեմա է)։ Ընթերցողներին հանելուկային թերասացություններով չհոգնեցնելու համար անցնեմ անմիջականորեն այն անձանց, ում նկատի ունեմ։

 

Եվ այսպես, «Ելքը», որը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետության VI գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, 2017թ. սեպտեմբերի 11-ին՝ VI գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման օրը, շրջանառության մեջ մտցրեց ՀՀ ԱԺ «Հայաստանի մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողության դադարեցման ընթացակարգի սկսման մասին» բանաձևի նախագիծը ՀՀ ԱԺ ներկայացնելու ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու մասին» ՀՀ ԱԺ որոշումը։ Հարցի վերաբերյալ զեկուցողը «Ելք» դաշինքի ղեկավար, մեր անդադրում Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն էր։

 

Որպեսզի ընթերցողներին ողջ պերճությամբ ներկայացնեմ ՀՀ ԱԺ այս որոշման նախագիծը, առանձին մեջբերումներ կատարեմ դրանից։ Այսպես, այդ փաստաթղթի Հիմնավորման մեջ (այդպես է վերնագրված որոշման նախագծի ներածականը) կարդում ենք. «ՀՀ ԱԺ-ը 2014թ. դեկտեմբերի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ (103 «կողմ», 7 «դեմ», 1 «ձեռնպահ») վավերացրեց 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը»։ Մոտ երեք տարվա ընթացքում այդ միությունը (նկատի ունի ԵԱՏՄ-ն – Ա.Գ.) ապացուցեց իր անկենսունակությունը և հաստատեց այն փաստարկը, որ Հայաստանի անդամակցությունն այդ միությանը ոչ մի կերպ շահեկան չէ մեր պետության համար... Արդեն մի քանի տարի ԵԱՏՄ անդամ ամենամեծ պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, գտնվում է ԱՄՆ և եվրոպական պետությունների պատժամիջոցների ներքո։ Ռուսական տնտեսությունը վերջին մի քանի տարիներին բոլոր ցուցանիշներով շարունակում է անկումը, իսկ ռուսական ռուբլին գրեթե կիսով չափ արժեզրկվել է։ Հայաստանից արտահանման առյուծի բաժինը Ռուսաստանինն է, որտեղ նշված գործոններից ելնելով՝ գնողունակությունը խիստ ընկել է, այդ պատճառով շատ բանով տուժում է ներմուծումը»։

 

Ն.Փաշինյանն արդեն այն ժամանակ շատ էր ցանկանում հիմնավորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սկանդալային եզրահանգումը (2015թ. հունվարի 21) «Երկրի դրության մասին» ԱՄՆ Կոնգրեսի առջև. «Անցած տարի, երբ մենք ու մեր դաշնակիցները ծանր աշխատանք էինք տանում, որպեսզի պատժամիջոցներ դնենք, ոմանք ենթադրում էին, թե պարոն Պուտինի ագրեսիան հմուտ ռազմավարության և ուժի օրինակ է։ Դե, իսկ այսօր Ամերիկան ուժեղ է և միասնական մեր դաշնակիցների հետ, այն դեպքում, երբ Ռուսաստանը մեկուսացված է, իսկ նրա տնտեսությունը՝ բզկտված»,- հիշում եմ՝ այն ժամանակ աշխարհին տեղեկացրեց Բարաք Հուսեյնովիչ Օբաման։ Այնուհետև, Նիկոլ Վովաևիչի ներկայացրած Հիմնավորման մեջ ասվում էր այն բարիքների մասին, որոնք լցվել են Վրաստանի և Ուկրաինայի գլխին, որոնք ստորագրել են Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը։ Նշենք, որ այդ երկրների օրինակը պատահականություն չէ, բայց սա այսօրվա վերլուծության առարկան չէ։

 

Կարելի է Հիմնավորման տասնյակ այլ, իբր կոնկրետ փաստարկներ բերել ԵԱՏՄ պայմանագրի գործողության դադարեցման անհրաժեշտության մասին Հայաստանի մասով, որոնց միավորում են բանալ կեղծությունն ու փաստերի խեղաթյուրումը, ներկայացված փաստարկների կանխակալությունը, և, իհարկե, նրանց անթաքույց հակառուսական ուղղվածությունը, ցանկացած գնով Հայաստանի գործից անտեղյակ քաղաքացիներին տրամադրելու ցանկությունը այն ամենի վնասակարության և վտանգավորության մասին, ինչը կապված է Ռուսաստանի հետ։ Այս չարամիտ արտահայտությունների վերջում, որոնք տեղ են գտել Հիմնավորման մեջ, կարդում ենք. «Ամփոփելով վերը ներկայացվածը՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը սոցիալ-տնտեսական առումով մեզ համար (նկատի ունի Հայաստանի համար – Ա.Գ.) շատ ավելի անբարենպաստ պայման է, քան մինչ այդ։ Ավելին, բաց թողնվեցին բացառիկ հնարավորություններ տնտեսության բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, անդամակցությունը (ԵԱՏՄ-ին) անգամ նվազագույն հնարավորություն չընձեռեց մեր քաղաքացիներին մի ամբողջ շարք կարևորագույն սոցիալական իրավունքների պահպանումն ապահովելու համար։ Ռազմական անվտանգության ապահովման փոխարեն Ապրիլյան (2016թ.) պատերազմը պատկերավոր ցույց տվեց Հայաստանի համար ԵԱՏՄ գծով մեր գործընկերների անբարենպաստ դիրքորոշումը։ Համադրելով առկա բոլոր ցուցանիշները՝ ակնհայտ է դառնում, որ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական և անվտանգության առումով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին զգալիորեն վնասակար է եղել մեր պետության համար՝ չեզոքացնելով մինչ այդ ներկայացված գրեթե բոլոր փաստարկները հօգուտ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության»։

 

Որպեսզի ընթերցողների մեջ կարծիք չստեղծվի, թե տողերիս հեղինակը , այն ժամանակ ՀՀ ԱԺ VI գումարման պատգամավոր լինելով, կարդալով այս բարբաջանքը, լռել է, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 2017թ. հոկտեմբերի 3-ի իմ ելույթից մի հատված խորհրդարանի նիստում այս հարցի քննարկման ժամանակ. «Հարգելի գործընկերներ, հարցն ավելի քան լուրջ է։ Բերեմ մի քանի վիճակագրական տվյալներ։ Անցած տարի Հայաստանի Հանրապետությունը ներմուծել է 1 մլրդ 900 մլն խոր. մետր գազ 1000 խոր. մետրը $150-ով (սահմանին)։ Եթե մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, ապա կասկած չկա, որ Հայաստանի կողմից ներմուծվող գազի գինը կհավասարեցվի ԱՊՀ մյուս երկրների գներին, մասնավորապես՝ Մոլդովային, որը 1000 խոր. մ-ի համար վճարում է $339,9։ Այսինքն՝ մենք կվճարենք 1000 խոր. մ-ի համար, առնվազն, $190-ով ավելի։ Տարեկան չափմամբ դա մոտավորապես $361 մլն է։ Եվ այդ $361-ն կընկնի մեր արտադրողների, էներգետիկների ու քաղաքացիների ուսերին։ Իսկ եթե դա ընկնի էներգետիկների ուսերին, բնականաբար, կբարձրանան էներգագները։ Ավելին, Հայկական ատոմակայանն աշխատում է ՋՋԷՌ (ջրա-ջրային էներգետիկ ռեակտոր) ատոմային ռեակտորներով, որոնք օգտագործում են բացառապես ռուսական արտադրության միջուկային վառելիք։ Ակնհայտ է, որ էներգագների բարձրացման դեպքում հայրենական արտադրանքի ինքնարժեքը կաճի, իսկ մրցունակությունը չափազանց կնվազի։ Դա կհանգեցնի արտադրության կրճատման. դա է տնտեսության օրենքը. եթե չկա իրացում, ապա արտադրությունը կրճատվում է։ Իսկ արտադրության կրճատումը խթանում է գործազրկության աճը՝ այստեղից բխող հետևանքներով («Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է», Երևան, 2018, «Տիգրան Մեծ»)։

 

Որպես տեղեկություն նշեմ նաև, որ ՀՀ ԱԺ արտահերթ նիստում այս հարցի քննարկման նախօրեին՝ 2017թ. հոկտեմբերի 2-ին, «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը՝ «Արտաշես Գեղամյան. Հայաստանը պատկանում է բովանդակ հայությանը և նրա պահպանումը մեր սրբազան պարտքն է» վերնագրով, որում Հիմնավորման բաժիններից յուրաքանչյուրը, որ ներկայացրել է Ն.Փաշինյանը, առարկայորեն, մեղմ ասած, հօդս է ցնդեցվել, ավելին՝ պսակազերծվել է «Ելք» դաշինքի գործընկերների՝ հօգուտ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու դատողությունների սնանկությունն ու չհիմնավորվածությունը։ Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ չեմ համբերում սկսել ներկայացնել փաստեր, որոնք վկայում են «ժողվարչապետի» «երանելի» փոխակերպման մասին արդեն ոչ թե ՀՀ ԱԺ շրջանակում, այլ եվրասիական մասշտաբով, չէ՞ որ պատահական չէ, որ նրան համարում են տիեզերական մասշտաբի ստրատեգ։ Դրա համար բավական է մեջբերում կատարել Ն.Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 1-ի ելույթից Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի բացման ժամանակ։

 

«Մեր կազմակերպությունը տարեցտարի ուժեղանում է (շնորհակալություն, Նիկոլ Վովաևիչ, որ չհիշատակեցիր այն մասին, թե «մեր կազմակերպության» կայացման և ուժեղացման ակունքներում կանգնած է եղել քո ղեկավարած «Ելք» դաշինքը, ընդ որում՝ ոչ առանց հիմնավորման պետք է կարծել, որ դաշինքի անվանումը ենթադրում էր ՀՀ-ի ելքը ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից – Ա.Գ.): Այն (ԵԱՏՄ-ն) արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միավորում (ինչ ճիշտ է՝ ճիշտ է, չէ՞ որ Սորոսն ու նրա համքարակիցները միլիոնավոր դոլարներ են ծախսել ԵԱՏՄ-ն վարկաբեկելու համար, և բոլորն ապարդյուն – Ա.Գ.): Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ այս պատասխանատու գործառույթն արդյունավետ իրականացնելու համար (եթե ուժը պատեր, Նիկոլ Վովաևիչը հետ կկանչեր նաև Տիգրան Սարգսյանին Եվրասիական տնտեսական հաձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնից, ինչպես դա տեղի ունեցավ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի դեպքում, որին հետ կանչեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից - Ա.Գ.)»,- հպարտությամբ հայտարարել է Ն.Փաշինյանը։

 

Լինելով տիեզերական մասշտաբի ստրատեգ՝ Նիկոլ Վովաևիչը նաև դրական է արտահայտվել ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնման, Իրանի և Չինաստանի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, ավելին՝ հանգստացրել է չինացի և իրանցի գործընկերներին՝ ասելով, որ Ազատ առևտրի գոտուն այդ երկրների միանալու համաձայնագրի իրականացումը գերակայություն է Հայաստանի համար։ Արդյո՞ք վկաները չենք ոչ թե մի ինչ-որ շարքային քաղաքական գործչի, այլ հենց Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալ անձի հայացքների բարերար արմատական փոփոխության։ Մի խոսքով՝ իմացի՛ր մերոնց։ Ուշադիր վերլուծելով վերջին ամսվա իրադարձությունները՝ ես եկա բավական անսպասելի եզրակացության, այն է. Նիկոլ Վովաևիչը պետք է հաճախ այցելի ԱՄՆ։ Չէ, չէ, հարգելի ընթերցող, բնավ չեմ չարախնդում։ Ինքներդ դատեք։ Չէ՞ որ Լոս Անջելեսում Grand Park-ի սեպտեմբերի 22-ի նախապես հայտարարված «վիթխարի հանրահավաքը» 30-40 հազարի փոխարեն հավաքել էր ոչ ավելի, քան 10 հազար մարդ, բայց փոխարենը այն իրենց ներկայությամբ և ելույթով պատվեցին Կալիֆոռնիայի նահանգապետն ու Լոս Անջելեսի քաղաքապետը, ինչպես նաև հայ ժողովրդի փորձված բարեկամ, ԱՄՆ կոնգրեսական դեմոկրատ Ադամ Շիֆը, ի դեպ, միակը ԱՄՆ մոտ հիսուն կոնգրեսականներից, որն ընդունել է Ն.Փաշինյանի հրավերը։ Այստեղ վերապահությամբ կնշեմ. չեմ ցանկանում հավատալ, թե Հայաստանում հարգված կոնգրեսական Ադամ Շիֆը, լսելով Նիկոլ Վովաևիչի բոցաշունչ ճառը Լոս Անջելեսի հանրահավաքում, «վարակվեց» հեղափոխականության բացիլով և մի քանի օր հետո գլխավորեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննությունը, ավելին՝ առաջարկեց ձերբակալել նրան «դավաճանության» համար։ Եվ ահա, Նիկոլ Վովաևիչի հաղթական ժամանումը ԱՄՆ դրանով էլ միայն սկսվեց։ Արդեն Նյու Յորքում տեղի ունեցավ անհավանականը։ Այո, այո, հարգելի ընթերցող, չեք հավատա, բայց դա փաստ է. Նիկոլ Վովաևիչը տիկնոջ հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կուլուարներում լուսանկարվեց Դոնալդ Թրամփի և ԱՄՆ առաջին տիկնոջ հետ (ցավոք, բանը սելֆիի չհասավ)։ Իսկ ինչ վերաբերում է «ժողվարչապետի» ելույթին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ խորհրդաժողովում, ապա, իմ գնահատականների կանխակալության տպավորություն չստեղծելու համար ընթերցողներին խորհուրդ կտամ ծանոթանալ Դոնալդ Թրամփի, Սերգեյ Լավրովի, Ռեջեփ Էրդողանի, Հասան Ռուհանիի ավելի վաղ կայացած ելույթներին, և հետո վերլուծել Նիկոլ Վովաևիչի ելույթը։ Ուշադիր կարդալով վերը նշված ելույթները, իսկ հետո նաև Ն.Փաշինյանի բոցաշունչ ելույթը, հերթական անգամ համոզվում ես Նիկոլ Վովաևիչի բացարձակ անհամարժեքությանը անվտանգության մարտահրավերների ընկալման հարցում, որոնք կանգնած են Հարավային Կովկասի տարածաշրջանի առջև ու նրա շուրջ։

 

«Անցած տարվա իրադարձությունների արդյունքում միջազգային ԶԼՄ-ները Հայաստանն անվանեցին դեմոկրատիայի հույս (այսպես է Նիկոլ Վովաևիչը, պետական հեղաշրջումը ներկայացնելով որպես «դեմոկրատիայի հույս», զրկել աշխարհն այդ հույսից – Ա.Գ.)... Մեր ԶԼՄ-ները լիովին ազատ են վերահսկողությունից և կառավարության միջամտությունից» (այստեղ դժվար է չհամաձայնել «ժողվարչապետի» հետ, քանի որ Հայաստանի լրատվամիջոցների զգալի մասը ֆինանսավորվում է սորոսյան ֆոնդերից ու տարատեսակ անդրօվկիանոսյան դեմոկրատական ինստիտուտներից, ասել է թե՝ ենթակա է անդրօվկիանոսյան հովանավորներին, ոչ թե կառավարությանը – Ա.Գ.)։

 

Կարելի է Ն.Փաշինյանի ելույթից այլ գոհարներ էլ ներկայացնել, որոնք պերճախոս վկայում են այն մասին, որ հանձին նրա համաշխարհային հանրությունը ստացավ համաշխարհային հեղափոխության նոր մրրկահավի։ Դե, իսկը Մակար Նագուլնով Միխայիլ Շոլոխովի «Հերկած խոպանից», մեր օրերի հեղափոխության մրրկահավ (խոսքը Գրեմյաչի Լոգի կուսակցական քարտուղարի մասին է, որին համակել է համաշխարհային հեղափոխության, մեր դեպքում՝ «թավշյա հեղափոխության» լուսավոր երազանքը)։ Բնականաբար, իր ամերիկյան ճամփորդությունից «թև առած», որը հայ հարկատուի վրա «կոպեկներ էր նստել» (միայն չարթերային թռիչքը ԱՄՆ և հակառակը արժեր $345 հազար), Նիկոլ Վովաևիչը ԱՄՆ-ից ՀՀ բազմաժամյա թռիչքի ընթացքում հավանաբար սթափվել է՝ գիտակցելով, որ միակ լուսավոր հիշողությունը ԱՄՆ ուղևորությունից համատեղ լուսանկարն էր Թրամփի ու առաջին տիկնոջ հետ։ Ուստի, միանգամայն սպասելի էր, որ ի հատուցումն անդրօվկիանոսյան տերերի հյուրընկալության՝ նա արեց անհրաժեշտ ամեն բան Երևանում ԵԱՏՄ նիստի նորմալ կազմակերպման համար, ինչի համար արժանացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գովասանքին։

 

Այժմ կցանկանայի ներկայացնել վիճակագրություն, որը, կարծում եմ, բավական տեղին է, քանի որ պերճախոս բնութագրում է դժվար գործընթացները, որոնք վերջին տարիներին տեղի են ունենում Հայկական սփյուռքում և Ռուսաստանում։ Այսպես, 2017թ. դրամական միջոցների զուտ ներհոսքը բանկային գծով Հայաստանի ֆիզիկական անձանց այլ պետություններից կազմել է ընդամենը $731 մլն 492 հազ., ընդ որում՝ դրամական միջոցների զուտ ներհոսքը Ռուսաստանից, համապատասխանաբար՝ $688 մլն 853 հազ. կամ զուտ մուտքերի ընդհանուր գումարի 94,17%-ը (ՀՀ ԿԲ Տեղեկագիր, 2018թ. հունվար, էջ 84)։ Նշենք, որ 2017թ. հունվար-դեկտեմբերին դրամական միջոցների զուտ ներհոսքը ԱՄՆ-ից Հայաստան կազմել է մինուս $13 մլն 68 հազ. (ներհոսքը՝ $183 մլն 253 հազ., արտահոսքը՝ $196 մլն 322 հազ.)։ Այսպես, 2018թ. հունվար-դեկտեմբերին դրամական միջոցների զուտ ներհոսքը Հայաստանի ֆիզիկական անձանց բանկային գծով այլ պետություններից կազմել է $285 մլն 659 հազ., ընդ որում, Ռուսաստանից՝ համապատասխանաբար $279 մլն 469 հազ. կամ 97,8%։ Միևնույն ժամանակ, դրամական միջոցների զուտ ներհոսքն ԱՄՆ-ից կազմել է ընդամենը $16 մլն 68 հազ. (ՀՀ ԿԲ Տեղեկագիր, 2019թ. հունվար, էջ 16)։ Որպեսզի պատկերն առավել ամբողջական լինի, նշենք, որ 2019թ. հունվար-հուլիսին դրամական միջոցների զուտ ներհոսքը Հայաստանի ֆիզիկական անձանց բանկային գծով այլ երկրներից կազմել է ընդամենը $274 մլն 290 հազ., ընդ որում՝ զուտ դրամական միջոցների ներհոսքը Ռուսաստանից կազմել է $323 մլն 255 հազ., այդ նույն ցուցանիշը ԱՄՆ-ից բացասական է եղել (այսինքն՝ ամփոփ արդյունքում եղել է դրամական միջոցների արտահոսք Հայաստանից ԱՄՆ) և կազմել է մինուս $12 մլն 121 հազ.։ Այստեղ պետք է նշել, որ 2019թ. 8 ամիսներին դրամական միջոցների արտահոսքը Հայաստանից ԱՄՆ կազմել է $161 մլն 188 հազ. (2018թ. 8 ամսում այդ ցուցանիշը կազմել է $106 մլն 413 հազ.)։ Այսինքն՝ ս.թ. 8 ամսում Հայաստանից ԱՄՆ ուղարկվել է $54 մլն 775 հազ.-ով ավելի դրամական միջոց, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում (ՀՀ ԿԲ Տեղեկագիր, 2019թ. հուլիս, էջ 24)։ Պետք է կարծել, որ ՀՀ քաղաքացիների որոշակի մասը բավական յուրովի է հասկացել Նիկոլ Վովաևիչի հայտարարած «տնտեսական հեղափոխության» և առհասարակ «թավշյա հեղափոխության» էությունը կամ էլ իր հերթին ջանացել է բոլոր հնարավոր ուժերով օգնել մեր հայրենակիցներին ԱՄՆ-ում՝ կազմակերպելու «պատմական», ինչպես այն կոչեցին Ն.Փաշինյանի սխրակիցները, հանրահավաքը Լոս Անջելեսի Grand Park-ում։

 

Այսպիսով, կարելի է ասել, որ ներկայացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք իրավունք ունենք պնդելու, որ Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսական միջոցները, հիմնականում, օգտագործվում են բնակչության առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարման համար, ինչը չես ասի Հայաստանից ԱՄՆ ֆինանսական միջոցների արտահոսքի մասին, որոնք 2017թ. կազմել են $196 մլն 322 հազ., 2018թ., համապատասխանաբար, $92 մլն 235 հազ., իսկ 2019թ. հունվար-հուլիսին, համապատասխանաբար, $161 մլն 188 հազ.։ Հակված չեմ պարզեցնելու այս հարցը, որն, անշուշտ, բազմապլան է։ Բայց կասկած չի հարուցում, որ եթե չլիներ Ռուսաստանի այսքան հզոր ֆինանսական աջակցությունը, մանավանդ ուղղակի օտարերկրյա ներդրումների կրճատման, առկա առևտրային հաշվեկշռի մեծ դեֆիցիտի պայմաններում, Հայաստանը կկանգներ ազգային դրամական միավորի փլուզման փաստի առջև ՀՀ վճարային հաշվեկշռի անխուսափելի հսկայական դեֆիցիտի պատճառով։ Որպեսզի պնդումներս մերկապարանոց չհնչեն, հղում կատարեմ պաշտոնական վիճակագրական ցուցանիշներին։ Այսպես, համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019թ. հունվար-հունիսին ՀՀ արտաքին առևտուրը բնութագրվել է հետևյալ ցուցանիշներով. ապրանքների արտահանումը (FOB գներով) դրամական արտահայտությամբ կազմել է $1 մլրդ 173,8 մլն, ներմուծումը (SIF գներով)՝ համապատասխանաբար $2 մլրդ 321,4 մլն։ Առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը այդ շրջանում կազմել է $1 մլրդ 147,6 մլն («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-հունիսին», էջ 117)։ Այդ ընթացքում, կրկին համաձայն պաշտոնական տվյալների, ներդրումները (ընդամենը) ՀՀ տնտեսությունում կազմել են $202 մլն 573,9 հազ., այդ թվում ուղղակի ներդրումները կազմել են $16 մլն 126 հազ. («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-հուլիսին, էջ 113)։ Միայն այս ցուցանիշները բավական համոզիչ վկայում են ՀՀ վճարային հաշվեկշռի հսկայական դեֆիցիտի առկայության, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանից դրամական փոխանցումների հոսքից զգալի կախվածության մասին։ Սակայն դա նույնպես առանձին վերլուծության թեմա է։ Այստեղ նշենք, որ ՀՀ ֆինանսական համակարգը տնտեսական հեղափոխության մեկնարկի, դրա իբր առաջին հաջողությունների (որոնք տեսանելի են միայն Նիկոլ Վովաևիչի, նրան շրջապատող իմաստակների ու տարատեսակ սորոսյան լափակերների, «Կյանքի խոսք» կրոնական տոտալիտար աղանդի անդամների և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների համար, իսկ ՀՀ սովորական քաղաքացիները դրանք չեն տեսնում) քաղցրալուր դայլայլների ներքո Հայաստանը գլորվում է կոլապսի գիրկը։ Մի խոսքով՝ հաջողությունները Հայաստանում տեսանելի են միայն իշխանությունների հիմնական քաղաքական հենարանի համար, այնինչ ՀՀ տնտեսությունը, գործուն միջոցներ չձեռնարկելու դեպքում, կգլորվի ֆինանսական աղետի գիրկը։ Այսպիսով, միանգամայն ակնհայտ է հարցը. Facebook-ի իր էջում անընդհատ ուղիղ եթերներով «ջուր ծեծելու» կամ էլ արդեն կարգին ձանձրացրած ծանուցումների փոխարեն՝ չգնահատված «թավշյա հեղափոխության» դեռևս անհասկանալի պատմական նշանակության մասին անգամ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի ամբիոնից, ժամանակն է, որ Նիկոլ Վովաևիչը լրջանա։ Այսինքն՝ դադարի գլուխ արդուկել՝ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը Հայաստանում (որը կատարվեց Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն. ազատագրման ռազմավարություն և մարտավարություն» գրքում ներկայացված երաշխավորություններին լիակատար համապատասխանությամբ) շփոթելով այսպես կոչված «թավշյա հեղափոխության» հետ, և ի վերջո գործով զբաղվի։ Գրում եմ այս տողերը՝ Նիկոլ Վովաևիչից ակնկալելով ընդամենը մի փոքր բան՝ սթափ մտածողություն, որի տրամաբանական ելքը պետք է դառնա նրա կամովին հրաժարականը։ Եվ չարժե մխիթարվել մտքերով, թե Նիկոլ Վովաևիչը «մեկ-մեկուկես ժամ շփվել է («Զվարթնոց» օդանավակայանում) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ», ուստի չկան Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում հարցեր, խնդիրներ՝ առավել ևս։ Մի խոսքով՝ համաձայն Ն.Փաշինյանի, մեր երկրների հարաբերություններում ամեն բան հարթ է յուղի պես։ Ընդ որում՝ Նիկոլ Վովաևիչը չգիտես ինչու մոռանում է, որ Ռուսաստանի նախագահը ծնունդով Պիտերից է, Պյոտրի քաղաքից, ուստի իզուր հաշվի չի առնում գոյության իրավունք ունեցող հիփոթեզն այն մասին, որ, լսելով նրա ինքնամոռաց ճառերը, առավել ևս՝ առանց նախապես պատրաստված «շպարգալկաների», գուցե Վլադիմիր Պուտինը համբերատար ուսումնասիրում էր ՀՀ «ժողվարչապետին»՝ հիշելով Պետրոս 1-ինի հանրահայտ ֆրազը՝ «Հրամայում եմ ասամբլեաներում և պարոնայք սենատորների ներկայությամբ խոսել միայն բանավոր, այլ ոչ թե գրավոր, որպեսզի յուրաքանչյուրի հիմարությունը բոլորը տեսնեն»։ Ահա այսպիսի բաներ, մեր պարոնայք վայ-հեղափոխականներ։

 

Գուցե ընթերցողներին թվա, թե շատ եմ դրամատիզացնում իրավիճակը ՀՀ-ում։ Ավաղ և ցավոք, ես ընդամենը փաստում եմ մակերեսին առկա վտանգավոր իրողությունները, որոնք չկասեցվելու դեպքում կարող են վերածվել հայոց պետականության կորստի։ Վերցնենք թեկուզ Ռուսաստանում միգրացիոն գործընթացների վերջին հետազոտությունների տվյալները՝ կատարված Ե.Գայդարի տնտեսական քաղաքականության ինստիտուտի և ԺՏՌԱ-ի ու ՌԴ նախագահին կից ՊԾ-ի կողմից, որոնք հրապարակվել են «Տնտեսական իրավիճակի մոնիթորինգը Ռուսաստանում» ամսագրում, 2019թ. հուլիսի №12(95) համարում, «Միգրացիոն աճ, անոմալ ցուցանիշներ» հոդվածում։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ 2019թ. հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է «Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը՝ 57,1 հազար մարդուց հասնելով 98 հազարի 2019թ. հունվար-ապրիլին։ Այդ աճը լիովին ապահովվել է երկիր եկած 218,6 հազար քաղաքացիների թվի ավելացմամբ 177,3 հազարի դիմաց անցած տարվա նույն ժամանակամիջոցում, ընդ որում՝ հեռացածների թիվը գրեթե չի փոխվել... 2019թ. հունվար-ապրիլին Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճն ավելացել է երկրների ճնշող մեծամասնությունից, այդ թվում ԱՊՀ երկրներից՝ 57,4% 2018թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, մյուս երկրներից՝ 5,2 անգամ։ Ռուսաստանի խոշոր միգրացիոն գործընկերներից միգրացիոն աճն առավել չափով ավելացել է Հայաստանից և Ուկրաինայից (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։ Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներ են դառնում Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը և Հայաստանը»։

 

Պատկերի ամբողջականության համար նշենք, որ 2016թ. հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը կազմել է 2,4 հազ., 2018թ. նույն ժամանակամիջոցում՝ 4,9 հազ., 2019թ.՝ 12,8 հազ. մարդ։ Ես հատուկ ներկայացրի վերջին չորս տարիների տվյալները, քանզի Ռուսաստանում 2016, 2017թթ. «ահավոր» վիճակի մասին Նիկոլ Վովաևիչը հիշատակել էր, ինչպես արդեն վերը նշվեց, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության Հիմնավորման մեջ։ Իսկ Հայաստանից միգրանտների հոսքի ավելի քան հնգակի աճի պատճառների մասին Ն.Փաշինյանի կողմից իշխանազավթման ու կառավարման մեկուկես տարվա ընթացքում ազատ ժամանակ թող մտորի անձամբ «ժողվարչապետը», նախքան հերթական անհեթեթությունը Facebook-ի իր էջի ուղիղ եթերով մատուցելը։

 

Հայոց պետականության վիճակը մեր օրերում լուրջ երկյուղներ է առաջացնում նրա ապագայի համար։ Կառավարության հրաժարականը և ՀՀ VII գումարման Ազգային ժողովի ցրումն ու նոր արտահերթ ընտրությունների անցկացումը, իսկ ավելի անկեղծ՝ ՀՀ ԱԺ VI գումարման իրավունքների վերականգնումը, որը ցրվել էր Ն.Փաշինյան և КО-ի բռնի գործողությունների հետևանքով, թերևս, ազգի առջև կանգնած ամենաօրախնդիր հարցն են, ավելին՝ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության պահպանման այլըտրանք չունեցող պայմանը։ Հապաղումն այս հարցում հղի է պետականության կորստով։ Ավաղ, սա չափազանցություն չէ։

 

Հետգրության փոխարեն

 

Հարգելի ընթերցող, չէի ցանկանա որպես վերը նշված եզրակացության հիմնավորում հոդվածս ավարտել Ն.Փաշինյան և Ընկ-ի բազմաթիվ հակաիրավական ու հակասահմանադրական գործողությունների թվարկմամբ, դիցուք՝ դատական կամայականությունը կամ քաղաքական հաշվեհարդարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Կամ էլ պաշտոնից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնելու բացահայտ փորձերը, որը տղամարդավարի, իր քաղաքացիական պատասխանատվության լիակատար գիտակցմամբ Հայաստանի ու Արցախի ճակատագրի համար՝ հրաժարվեց կատարել Ն.Փաշինյանի վտանգավոր անհեթեթությունները, ուստի այսօր ենթարկվում է կոպիտ հարձակումների ՀՀ սահմանադրական նորմերի աղաղակող խախտումների միջոցով։ Ցավոք, Ն.Փաշինյանի հակաիրավական գործողությունների օրինակները բազմաթիվ են։ Բայց կցանկանայի մի ինչ-որ լուսավոր բանի մասին գրել։ Փառք Աստծո, որ մեր խառնակ ժամանակներում լինում են նաև լուսավոր տոներ։ Դե, ահա վերջերս՝ 2019թ. հոկտեմբերի 2-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, որը կոչվում է նաև հնագույն ձեռագրերի Մատենադարան, Հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված հայ ժողովրդի մեծ բարեկամ, հայ ժողովրդի՝ հայերեն հնագույն մանրանկարներում խտացված մեկուկեսհազարամյա իմաստնության անգերազանցելի գիտակ Կիմ Նաումի Բակշիի հիշատակին։ Կարաիմյան ծագում ունեցող այդ ականավոր ռուս մտավորականն իր կյանքի ավելի քան հիսուն տարին նվիրել է հայ ժողովրդի պատմության ու մշակույթի ուսումնասիրմանը։ Այդ միջոցառմանը ելույթ ունեցողները՝ Հայաստանում մեծ հարգանք ունեցող մարդիկ, շատ ազնիվ էին, երբ միաձայն խոստովանում էին, որ Հայաստանի ու համայն հայության մշակութային դեսպանի ավանդը համաշխարհային մշակույթի գանձարանում մեր ժողովրդի հոգևոր ժառանգության լուսաբանման ու տարածման միջոցով այնքան խորն է, պրոֆեսիոնալ ու տարատեսակ, որ մեկ ելույթում ընդգրկել այդ մեծ սխրանքի անգամ իսկ առանձին դարափուլերը՝ լուրջ չէր լինի։

 

2019թ. մարտի 5-ին վախճանվեց կարաիմյան ծագման Մեծ հայը, ռուս մտավորական Կիմ Բակշին։ Նրա ավանդը համաշխարհային քաղաքակրթության մշակութային գանձարանում անգնահատելի է, իսկ նրա հիշատակը հավերժ կմնա հայ ժողովրդի երախտապարտ ու վեհանձն (չնչին բացառություններով) սրտերում։ Այս անկրկնելի լուսավոր մարդու հիշատակը, համոզված եմ, կփոխանցվի սերնդեսերունդ, և ոչ մի «թավշյա հեղափոխություն» չի կարող սասանել հրաշքով պահպանված հայ ժողովրդի կենսունակության այդ կոդը։ Այստեղ, հարգելի ընթերցող, կարելի կլիներ վերջակետ դնել, բայց միտքս անավարտ կլիներ, եթե չհիշատակեի Կիմ Նաումովիչ Բակշիի կտակի մասին, որը նա մահվանից չորս տարի առաջ հանձնել էր իր տաղանդի երկրպագու, ճակատագրին Կիմ Բակշիի հետ բարեկամության համար երախտապարտ Սուրեն Ֆրիդրիխի Սարգսյանին։ Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ առանց հուզմունքի դժվար է վերարտադրել այդ կտակը. «Իհարկե, ես չէի ուզենա հանդիսավոր հուղարկավորություն և էլիտար գերեզմանոց, ավելի լավ կլինի աճյունը ցրել հետևյալ տեղերից մեկում՝ Գառնիի կիրճում, կամ Շուշի քաղաքում, կիրճում, որտեղ Գեորգի Արկադևիչ Գաբրիելյանցի տունն է։ Իմ այս նամակով և վերջին ցանկությամբ ես կրկին հաստատում եմ Հայաստանի, Արցախի հանդեպ իմ անդավաճան սերը, որը, կարծում եմ, ապացուցել եմ հայ ժողովրդին հիսուն տարի ծառայելու ընթացքում։ Կիմ Բակշի. 04.11.2014թ.»։

 

Երբ գրվում էին այս տողերը, Գառնիի կիրճում, որը Երևանից 28 կմ է հեռու, որտեղ հեքիաթային վեհասքանչ լեռնային անսամբլ կա, որը կոչվում է «Քարե սիմֆոնիա», տեղի էր ունենում Կիմ Նաումի Բակշիի կտակի կատարման արարողությունը՝ Հայաստանի ու Արցախի մշակութային ժառանգության մեծ տարեգրի աճյունը ներկառուցվում է Գառնիի կիրճի «բազալտե երաժշտական երգեհոնում»։ Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում Կիմ Նաումի Բակշիի օրհնաբանած Հայաստանի երախտապարտ սերունդները, այցելելով Գառնիի տաճար (հեթանոսական տաճար Հայաստանում՝ կառուցված մ.թ. 1-ին դարում), անպայման կիջնեն Ազատ գետի հովիտ ու կմոտենան առեղծվածային «Քարե սիմֆոնիային», որտեղ խաղաղությամբ դարեդար կհանգչի Կիմ Նաումի Բակշիի աճյունասափորը։

 

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն






Դիտումների քանակ 25901


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Երկրում հեղաշրջում են պատրաստում

Երկրում հեղաշրջում են պատրաստում

Հոկտեմբերի 9, 2019


Վիտալի Բալասանյանի՝ Livenews.am կայքին տված հարցազրույցի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազ Դավթյան Արթուրն ուղարկել է ԱԱԾ տնօրենին՝...

Պատմական հանդիպում, պատմական առիթ, պատմական պատմություն

Պատմական հանդիպում, պատմական առիթ, պատմական պատմություն

Հոկտեմբերի 9, 2019


Պատմական իրադարձություն է տեղի ունեցել Նոր Հայաստանւմ՝ ամենայն հայոց պոռնոաստղին ընդունել է հայ ազգի բոլոր միասեռականների, տրան...

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Չէ, Փաշինյան Նիկոլը գող Զապը չէ…

Չէ, Փաշինյան Նիկոլը գող Զապը չէ…

Հոկտեմբերի 2, 2019


Պարզվում է՝ ժողովրդի վարչապետն իր դուխով առնվազն գող Զապն է (Անդրանիկ Սողոյան) և ունակ է հանդուգն քայլերի դիմել, անգամ տարիքով ...

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Հոկտեմբերի 1, 2019


Ժողովրդի վարչապետն այսօր ևս մեկ մայմունություն արեց: Չգիտես ինչպես նախագահականում հայտնվեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ...

Փաշինյան Նիկոլն ապահովեց իր տեղը դժոխքում

Փաշինյան Նիկոլն ապահովեց իր տեղը դժոխքում

Սեպտեմբերի 27, 2019


Երեկ հողին հանձնեցին Հայկ Հարությունյանին: Գեներալի ինքնասպանությունը զարմանք առաջացրեց նրան ճանաչողների շրջանում, իսկ իշխանակա...

Գեղացու ելույթը ՄԱԿ-ում լսեցին աթոռներն ու պատերը

Գեղացու ելույթը ՄԱԿ-ում լսեցին աթոռներն ու պատերը

Սեպտեմբերի 26, 2019


Փաշինյան Նիկոլը Միացյալ Նահանգներում է: Այցը պետությանը ոչ մի բան չտվեց՝ անիմաստ հանդիպումներ, անիմաստ քննարկումներ, փոխարենը ա...

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Սեպտեմբերի 24, 2019


Հայրենի լակոտակրատիան պատրաստվում է ընդունել Վլադիմիր Պուտինին: Ընդ որում, երկու ճակատով են պատրաստվում՝ պաշտոնական և ոչ պաշտոն...

վանեցյան արթուրը փուռն է տալիս Փաշինյան Նիկոլին

վանեցյան արթուրը փուռն է տալիս Փաշինյան Նիկոլին

Սեպտեմբերի 23, 2019


Միասեռական բաբաջանյան արմանը ուրախացել է Փաշինյան Նիկոլի՝ Լոս Անջելեսում արած հայտարարության համար վանեցյան արթուրի մասին: Հո չ...

Փաշինյան Նիկոլը կրկին քաշվեց

Փաշինյան Նիկոլը կրկին քաշվեց

Սեպտեմբերի 23, 2019


Փաշինյան Նիկոլը Լոս Անջելեսում լոպազացավ, թե, իբր, Սորոս Ջորջը հանդիպում է խնդրել, ինքն էլ մերժել է: Բնականաբար, ստել է ժողովրդ...

Ուշադրություն. Փաշինյան Նիկոլը հայտարարեց եկեղեցու դեմ պատերազմի մասին (ժողովրդի անունից)

Ուշադրություն. Փաշինյան Նիկոլը հայտարարեց եկեղեցու դեմ պատերազմի մասին (ժողովրդի անունից)

Սեպտեմբերի 23, 2019


Լոս Անջելեսում Փաշինյան Նիկոլը շարունակում է զարմացնել հայ ժողովրդին իր հայտարարություններով: Այսօր նա արդեն հասցրեց ուրանալ Սո...

Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս

Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս

Սեպտեմբերի 23, 2019


Գյումրից Փաշինյան Նիկոլն անմիջապես մեկնեց Լոս Անջելես՝ պատմական միջոցառման ավարտից հետո: Ընդ որում, ժողովրդի վարչապետին օվկիանո...

Փաշինյան Նիկոլը տոն օրով էլ սուտ խոսեց

Փաշինյան Նիկոլը տոն օրով էլ սուտ խոսեց

Սեպտեմբերի 21, 2019


Լակոտակրատիան և օլիգարխ գրանտակերները լուրջ գլխաքանակով հետևել էին Փաշինյան Նիկոլի օրինակին և փչացրել Շիրակի օդը՝ էլ խաչատրյան ...

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

Սեպտեմբերի 21, 2019


«Իրավունքի գերակայության» զորավիգ Թրամփը նկատի ունի ՀՀ սահմանադրության և սահմանադրական կարգի տապալումը, որը Հայաստանում տեղի է ...

Փաշինյան Նիկոլի ևս մեկ խոշոր հաղթանակ Հայաստանի նկատմամբ

Փաշինյան Նիկոլի ևս մեկ խոշոր հաղթանակ Հայաստանի նկատմամբ

Սեպտեմբերի 20, 2019


Ինչպես հայտնի է, Նոր Հայաստանի ամերիկյան վարչակազմը՝ ժողվարչապետ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, իշխանության գալու պահից իրական...

Ինչո՞ւ է լռում Հրայր Թովմասյանը

Ինչո՞ւ է լռում Հրայր Թովմասյանը

Սեպտեմբերի 19, 2019


Արդեն որերորդն օրն է, ինչ լակոտակրատիան ոտնահարում է երկրում սահմանադրությունը, Սահմանադրական դատարանն ու սահմանադրական կարգը: ...

Աշխատում է Փաշինյանը, հիանում է Աշոտյանը

Աշխատում է Փաշինյանը, հիանում է Աշոտյանը

Սեպտեմբերի 18, 2019


Քանի որ Հայաստանի վարչապետն ի պաշտոնե պիտի զբաղվի արտաքին քաղաքականությամբ, իսկ ՀՀ վարչապետ այսօր աշխատում է ժողովրդի վարչապետ ...

Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է

Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է

Սեպտեմբերի 17, 2019


Ս.թ. սեպտեմբերի 15-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց հոդված՝ «Փաշինյանի հեռացումը Ադրբեջանի ագրեսիայի կանխման ...

Դեպի իրավական պետություն՝ սահմանադրական կարգը տապալելով

Դեպի իրավական պետություն՝ սահմանադրական կարգը տապալելով

Սեպտեմբերի 16, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր հերթական պատմական ասուլիսն անցկացրեց Լոռիում և Սահմանադրական դատարանի (Ռոբերտ Քոչարյանի գործով) որոշումն ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ