Սովորական խայտառակություն

Դպրոցում նոր խայտառակություն է՝ անցնում են «փարթի» առարկան

Հոկտեմբերի 4, 2019
Դպրոցում նոր խայտառակություն է՝ անցնում են «փարթի» առարկան

Մի խումբ տուժող երևանցիներ

 

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի անվան 14-րդ դպրոցը տարեցտարի կատարելագործվում է։ Կարելի է կարծել՝ կրթության որակն է բարձրանում, ուսուցիչները այլևս ծաղկեփնջերի ցավով չեն տառապում, աշակերտները բակում իրար կոկորդ չեն կրծում։ Անգամ տնօրենն է փոխվել թավշյա, ոչ բռնի, ժողովրդավար հեղափոխությունից հետո։

 

Այսօր ամբողջ առավոտ դպրոցի բակից բարձր երաժշտություն էր հնչում, անվերջ ու անդադար։ Եվ քանի որ սեպտեմբերի մեկը վաղուց անցել է, իսկ վերջին զանգին դեռ շատ ժամանակ կա, իսկ մեր համբերությունը սպառվելու վրա էր, որոշեցինք զանգահարել դպրոց և հասկանալ, թե ինչն է պատճառը, որ խախտվում է բակի բնակիչների անդորրը։

 

Քանի որ այդպես էլ պարզ չեղավ, թե ում հետ ճեպազրույց ունեցանք, հեռախոսազանգին պատասխանողին կկոչենք Ամենակարող։ Ամեն դեպքում, մենք զանգահարել էինք տնօրենի (ժողովրդի ու աշակերտների մեջ հայտնի որպես Մելսիդա Ռուբինյան) անվան տակ նշված հեռախոսահամարով։

 

Մեր հարցին՝ դպրոցում դա՞ս են տալիս, թե՞ փարթի դասավանդում, տիկին Ամենակարողը փրփրեց։ Նա հպարտությամբ նշեց, որ առաջին դասարանցու ծնունդ են նշում, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե դա պարտադիր պետք է արվի բնակիչների նյարդերի հաշվին, նա նշեց, որ տոն են կազմակերպել երեխայի համար։

 

Միջադեպը 13։00-ի սահմաններում էր, իսկ դասերը միջինում ավարտվում են 14։20-ին։ Նշանակում է, որ տիկին Ամենակարողը դպրոցի մյուս աշակերտների հաշվին է տոնում մեկ աշակերտի ծնունդը։

 

Ի դեպ, դպրոցը գտնվում է խիտ բնակեցված տարածքում, շրջապատված է մոտ 10 բնակելի շենքերով։ Տիկին Ամենակարողի մտքով էլ, փաստորեն, չանցավ, որ շենքերում կարող են հիվանդներ լինել, դժբախտ դեպքեր լինել, կամ ուղղակի մարդիկ իրենց փարթիի հավեսը կարող են չունենալ։

 

Տիկին Ամենակարողը ամեն կերպ փորձում էր պարզել, թե որ շենքից են զանգահարում, ով է զանգահարողը, վստահաբար, թաղային հեղինակությունների ու բակի «խառոշիների» միջոցով մեզ վախեցնելու և ամոթանք տալու համար, որ փչացնում ենք երեխայի տոնը։

 

Մեր նկատողությանը, որ երաժշտությունը անջատեն, տիկինն ասաց, որ ուրեմն մենք երեխաներ չենք սիրում, եթե այդպիսի բան ենք պահանջում։ Իսկ երբ ասացինք, որ կզանգահարենք պատկան մարմիններին, մեզ հորդորեց՝ «զանգեք ուր ուզում եք»։

 

Մենք էլ երկար չմտածեցինք, զանգահարեցինք Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության դպրոցական բաժին ու ներկայացրեցինք կատարվածը։

 

Ի պատիվ Երևանի քաղաքապետարանի՝ պատասխանողը մի քանի անգամ ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար ու ասաց, որ հենց հիմա կկապվեն դպրոցի հետ։ Երաժշտությունը 2-3 րոպեի ընթացքում անջատվեց։

 

Մենք առաջարկում ենք Նար-Դոսի անվան 14 դպրոցին հայտարարել նոր առարկայի մասին՝ փարթի։ Այդ առարկայի ընթացքում աղջիկ դպրոցականները կսովորեն պարել ու խմել, տղաները՝ խմել ու աղջիկ կպցնել, դե, ինչպես ընդունված է փարթիների ժամանակ։ Առարկան կարող են դասավանդել Հայաստանի Հանրապետության հպարտ փարթիստները, ասենք, ազոյան հովոն, կարգին հայկոն, այլ զիբիլներ, որոնք սիրում են որոշ երեխաների, մանավանդ, երբ նրանց ծնունդն է։ Առարկան հիանալի կարտահայտի դպրոցի որդեգրած և Նոր Հայաստանի գաղափարախոսությունը։






Դիտումների քանակ 18489


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

կոլոտ հովոյի ստոր ներկայի և ողբալի ապագայի առիթով

կոլոտ հովոյի ստոր ներկայի և ողբալի ապագայի առիթով

Սեպտեմբերի 30, 2019


Նախկին Նորին գերազանցություն Միքայել Մինասյանը մի շատ վատ բան արեց Հայաստանի համար՝ մի շարք խայտառակությունների միլիոնատեր դարձ...

Գեներալ Բալասանյանին դրդում են զբաղվել կինոարվեստով

Գեներալ Բալասանյանին դրդում են զբաղվել կինոարվեստով

Սեպտեմբերի 3, 2019


Միասեռական բաբաջանյան արմանը եթեր է գնացել և ասել՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին քայլերին, թե «սա Վիտալի Բալասանյանի ...

կարգին հայկոն դեգեներատ է

կարգին հայկոն դեգեներատ է

Սեպտեմբերի 2, 2019


Դժբախտ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել աղբահանության վերաբերյալ, որտեղ ասվում է. «Սանիթեք» ընկերությունն արդեն ...

Լեյշմանիոզը՝ Փաշինյանի հեղափոխության և կարգին հայկոյի հերթական ձեռքբերում

Լեյշմանիոզը՝ Փաշինյանի հեղափոխության և կարգին հայկոյի հերթական ձեռքբերում

Հուլիսի 30, 2019


Տեղեկանք. լեյշմանիոզները վարակիչ բնաօջախային, հիմնականում զոոնոզ, փոխանցվող հիվանդությունների խումբ են, որոնք տարածված են արևադ...

կարգին հայկոն՝ «եվրատնփեսա»

կարգին հայկոն՝ «եվրատնփեսա»

Հուլիսի 27, 2019


կարգին հայկոն գիտեր, թե Երևանի քաղաքապետ աշխատելն իր համար հասարակ բան է, չգիտեր, որ աղբ հավաքելուց դժվար արհեստ է, որին Փաշինյ...

Մասնագետը՝ մեզ սպառնացող համաճարակների մասին

Մասնագետը՝ մեզ սպառնացող համաճարակների մասին

Հուլիսի 26, 2019


«Հայաստանում այսօր սանիտարահամաճարակային ու անասնահամաճարակային վիճակը պայթյունավտանգ է, բայց պետական մարմինները ոչ մի քայլ չեն...

կարգին հայկոյի հրեշտակ պահապանը Օսիպյանն է

կարգին հայկոյի հրեշտակ պահապանը Օսիպյանն է

Հուլիսի 12, 2019


Օսիպյանի հիմնարկը կարծես կարգին հայկոյի հոգևորդ անդորրի պահպանությունը սկսել է համարել ՀՀ ոստիկանության հիմնական գործառույթ: Այ...

Կուտակված աղբի իսկական տեղը կարգին հայկոյի գլուխն է

Կուտակված աղբի իսկական տեղը կարգին հայկոյի գլուխն է

Հուլիսի 8, 2019


կարգին հայկոյին Երևանի բնակիչներն այսօր բացատրեցին, որ նա զիբիլ է: Այս մասին խոսվում է վաղուց, կարգին հայկոյին ու նրա թիմին բազ...

«Ազատությունը» ոչ միայն ազատ խոսքի տարածք է, այլ… (տե՛ս ստորև)

«Ազատությունը» ոչ միայն ազատ խոսքի տարածք է, այլ… (տե՛ս ստորև)

Հուլիսի 1, 2019


Քաղաքապետ կարգին հայկոն տեղակալ ունի՝ սարգսյան հայկ: Սա շատ ակտիվ է եղել կյանքում, անգամ աշխատել է Բաղդասարյան Արթուրի մոտ, ինչ...

Խնչել է պետք կարգին հայկոյի վրա, որպեսզի իր լակոտը խնչելը մոռանա

Խնչել է պետք կարգին հայկոյի վրա, որպեսզի իր լակոտը խնչելը մոռանա

Հունիսի 28, 2019


Երևանի քաղաքապետ կարգին հայկոյի մամուլի խոսնակը չէր կարող նորմալ մարդ լիներ ի սկզբանե, քանզի նա կարգին հայկոյի կադրն է, բայց դժ...

կարգին հայկոն ուզում է ինֆարկտի հասցնել Երևանի բնակիչներին

կարգին հայկոն ուզում է ինֆարկտի հասցնել Երևանի բնակիչներին

Հունիսի 26, 2019


կարգին հայկոն քաղաքապետի պաշտոնում որոշել է ռեֆորմ անել, մի բան փոխել, բայց քանի որ նորմալ բան անելու ունակություն չունի, անում...

կարգին հայկոն չի ուզում հետ մնալ սարգսյան գարիկից գիտության ոլորտում

կարգին հայկոն չի ուզում հետ մնալ սարգսյան գարիկից գիտության ոլորտում

Հունիսի 13, 2019


Այն, որ կարգին հայկոն տաղանդավոր տղա է, որևէ մեկը չէր կասկածում: Բայց այն, որ աղբահանման ոլորտում հայտնագործությունների ունակու...

կարգին հայկոյից դժգոհում են արդեն դաշնակիցները

կարգին հայկոյից դժգոհում են արդեն դաշնակիցները

Մայիսի 1, 2019


Քաղաքապետ աշխատող կարգին հայկոն արդեն զզվեցնում է հոգեհարազատ դաշնակիցներին: Սա աշխատանքից ազատել է քաղաքապետարանի իրավաբանական...

կարգին հայկոն շատ կարգին է...

կարգին հայկոն շատ կարգին է...

Մարտի 14, 2019


Երևանի քաղաքապետ կարգին հայկոն երդվում էր, որ իր անիմաստ կյանքը կնվիրի Երևանին ու երևանցուն, կփրկի նրանց կոռումպացված և անմարդկ...

աբաջյան գոհարի մարդու թիմի ռեֆորմները թափ են հավաքում

աբաջյան գոհարի մարդու թիմի ռեֆորմները թափ են հավաքում

Մարտի 14, 2019


Ժողովուրդն ընտրեց Փաշինյան Նիկոլին ու աբաջյան գոհարի մարդուն, Փաշինյան Նիկոլն ու աբաջյան գոհարի մարդը ընտրեցին կարգին հայկոյին,...

Դեմոկրատական կարգին հայկոն ու նազարյան լենայի մարդը վտարում են ԶԼՄ-ներին

Դեմոկրատական կարգին հայկոն ու նազարյան լենայի մարդը վտարում են ԶԼՄ-ներին

Փետրվարի 26, 2019


Երբ Հայաստանում իշխանությունը դեմոկրատական չէր և հակազգային էր, Երևանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող շենքերում մի ...

Տաքսիստները զզվել են կարգին հայկոյից

Տաքսիստները զզվել են կարգին հայկոյից

Փետրվարի 5, 2019


Հայտնի է, որ տաքսու վարորդները չեն փայլում ինտելեկտով և ընդհանրապես ուղեղով: Հակառակ դեպքում այլ զբաղմունք կունենային: Եվ այսօր...

կարգին հայկոն հիմա էլ մետրո կսարքի

կարգին հայկոն հիմա էլ մետրո կսարքի

Հունվարի 24, 2019


Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, թե մետրոյի երկու կայարան են կառուցելու: Դա էլ քիչ է` մ...

կարգին հայկոն ընդդեմ Անաստաս Միկոյանի

կարգին հայկոն ընդդեմ Անաստաս Միկոյանի

Հունվարի 22, 2019


Ոչնչությունները սիրում են ինքնահաստատվել, հատկապես երբ իշխանության են գալիս կամ ինչ-որ հարցեր լուծելու լծակներ են ստանում: Իսկ ...

Դեմենցիան Փաշինյան Նիկոլի թիմում

Դեմենցիան Փաշինյան Նիկոլի թիմում

Դեկտեմբերի 14, 2018


Փաշինյան Նիկոլի շրջապատն աստիճանաբար հիվանդանում է: Կարծում ենք, սրանք դեմենցիայով են տառապում, թեպետ դեմենցիան գործ ունի միայն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը