Խայտառակություն առանց մեկնաբանության

Ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարի «փոխհատուցումը» նարդիով ու շախմատով

Սեպտեմբերի 30, 2019
Ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարի «փոխհատուցումը» նարդիով ու շախմատով

Ովքեր են Սորոսի գրասենյակի մոտ ակցիա իրականացրած «իրավապաշտպաններն» ու պատգամավորները

 

Մի քանի ամիս է` «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ակցիաների շարք է իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կամ Սորոսի ֆոնդի հայաստանյան գրասենյակի դիմաց։

 

«ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանը և շարժման անդամները հավատացած են, որ «շուրջ 22 տարի է, ինչ այս հիմնադրամն՝ իր հավաքագրած արտասահմանյան գործակալական ցանցի միջոցով ֆինանսավորում է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց»։

 

«Այս սինդիկատը, ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման միջոցով, իր ազդեցության տակ է պահում մի շարք ԶԼՄ-ներ, որոնց օգնությամբ տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով հերոսացնում է մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկում է պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգային խարիսխները»,-նշված է շարժման ֆեյսբուքյան էջում։

 

Շարժումը որպես նպատակ սահմանել է Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության արգելումը և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փակումը։

 

Այս կապակցությամբ «ՎԵՏՕ»-ն նախաձեռնել է նաև շտապ հավաք, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին Մատենադարանի դիմաց։

 

Արդեն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Սորոսի հայաստանյան գրասենյակի մոտ տեղի է ունեցել ակցիա` ի պաշտպանություն հիմնադրամի և ընդդեմ «ՎԵՏՕ» շարժման։ Վերջիններս ակցիան իրականացնում էին նարդի և շախմատ խաղալով։

 

Ակցիայի հիմնական լուսաբանումն իրականացրել է Factor.am տեղեկատվական կենտրոնը «Իրավապաշտպանների ակցիան՝ ԲՀՀ-Հայաստանի գրասենյակի առջև» վերնագրով։ Լուսաբանել են նաև «Ազատություն» ռադիոկայանը, armtimes.com-ը։

 

AntiFake.am-ը հետևել է ակցիայի ընթացքին և փորձել հասկանալ, թե ինչ իրավապաշտպանների մասին էգնում խոսքը,  հետևաբար՝ ո՞րն է այդ անձանց՝ ԲՀՀ-Հայաստանի շահերը պաշտպանելու մոտիվացիան։

 

Այսպես, ակցիային մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիր Սոնա Այվազյանը։

 

Ավելի ուշ ակցիայի վայր են ժամանել և իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը և Արթուր Հովհաննիսյանը։

 

Հարկ է նշել, որ վերը նշված անձինք իրենց ղեկավարած կառույցներով տարիներ շարունակ ահռելի չափերի դրամաշնորհներ են ստացել Սորոսի հիմնադրամից, ինչն էլ, բնականաբար, հանդիսանում է նրանց՝ հիմնադրամին աջակցություն հայտնելու մոտիվացիան։

 

Այսպես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` նախագահ Արթուր Սաքունցի գլխավորությամբ, ԲՀՀ հայաստանյան գրասենյակից դրամաշնորհներ է ստացել սկսած 2006 թվականից, և մինչ օրս այդ կառույցից ստացած դրամաշնորhների չափը կազմում է 1.117.069 դոլար։ Բացի այդ, նույն հիմնադրամից այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար ՀՔԱՎ-ը ստացել է 82.300 դոլարի դրամաշնորհ, իսկ ՀՔԱՎ Սպիտակի մասնաճյուղը ստացել է 9.070 դոլարի դրամաշնորհ։

 

Միայն 2019 թվականին ՀՔԱՎ-ը ստացել է 220.900 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

 

«Ասպարեզ» ակումբը՝ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ, Սորոսի հիմնադրամից սկսել է դրամաշնորհներ ստանալ 2003 թվականից։ Մինչ օրս կազմակերպությունը ստացել է 18 դրամաշնորհ, ընդհանուր՝ շուրջ 780,000 ԱՄՆ դոլար։

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը` ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, ԲՀՀ-ից սկսել է դրամաշնորհներ ստանալ 2016 թվականից։ Մոտ 426.500 դոլարի դրամաշնորհ Դանիել Իոաննիսյանը ԲՀՀ-ից ստացել է միայն 2,5 տարվա ընթացքում։

 

Միայն 2019 թվականին կազմակերպությունը ստացել է 137.500 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը` հիմնադիր Սոնա Այվազյանի գլխավորությամբ, միայն ԲԲՀ-Հայաստան գրասենյակից 2002-2018 թվականների ընթացքում ստացել է ավելի քան 848.000, իսկ ԲՀՀ-Բուդապեշտի գրասենյակից՝ ավելի քան 1.200.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նախագահ Ավետիք Իշխանյանի հետ ԲՀՀ-ից սկսել է դրամաշնորհներ ստանալ 2002 թվականից։ Մինչ օրս կազմակերպությունը ստացել է 471.223 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Միայն 2019 թվականի հուլիսին կազմակերպությունը ստացել է 100.000 ԱՄՆ դոլար։

 

Այսպիսով, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի կողմից որպես «իրավապաշտպաններ» ներկայացված անձինք և վերջիններիս ղեկավարած կառույցները տարիներ շարունակ ահռելի չափերով դրամաշնորհներ են ստացել Բաց հասարակության հիմնադրամներից, ուստի՝ վերջիններիս հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ և օբյեկտիվ։ Այս հանգամանքով է պայմանավորված այն, որ չենք անդրադառնում նրանց հայտարարությունների բովանդակությանը։

 

Նշենք, որ «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի հիմնական դոնորը ևս Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպությունն է։ Միայն 2019 թվականին «Ֆակտորը» ԲՀՀ-ից ստացել է 94.317 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

 

Ինչ վերաբերվում է ակցիայի վայր ժամանած պատգամավորներին, ապա պետք է նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի անունը կապվում է Սորոսի հիմնադրամի հետ։ Վերջինս 2011-2018թթ. եղել է «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն։ Կառույցը համագործակցում է «Ալիք Մեդիայի» հետ, որը դրամաշնորհներ է ստանում Վրաստանի ԲՀՀ-ից։

 

«Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորը՝ Գայանե Աբրահամյանը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ հիմնադիր-նախագահն է, ինչպես նաև «Հոդված 3» ակումբի հիմնադիրն ու ծրագրի ղեկավարը։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ԲՀՀ-ից 2016 թվականից մինչ օրս ստացել է 284.380 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Միայն 2019 թվականին կազմակերպությունը ԲՀՀ-ից ստացել է 75.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

 

«Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորի՝ Արթուր Հովհաննիսյանի կենսագրության մեջ նշված է, որ վերջինս 2012-2013թթ. աշխատել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող: 2016-2017թթ.` «www.1in.am. Առաջին լրատվական» կայքի լրագրող, լրատվական թողարկումների մեկնաբան, տեսանկարահանման բաժնի պրոդյուսեր։ 2018-2019թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ։

 

Նշենք, որ A1+ և www.1in.am լրատվական կայքերը ևս «ճանապարհ են անցել» Սորոսի հիմնադրամի հետ։

 

Այսպես, «ԲՀՀ-Հայաստանի» 2008 և 2010 թվականների տարեկան հաշվետվություններում գտնում ենք A1+-ի մասին տեղեկություններ, իսկ 2010 թ.-ի հաշվետվության մեջ նաև՝ www.1in.am-ի մասին տեղեկություններ։ Մասնավորապես, հաշվետվության մեջ նշվում է, որ ԲՀՀ-Հայաստանը աջակցել է A1+ և www.1in.am լրատվականներին իրենց օնլայն հեռարձակման հնարավորություններն ընդլայնելու համար, բայց վերջիններիս համագործակցությունն այդքանով չի սահմանափակվել։ 2012 թվականին, երբ ներկայիս պատգամավորն աշխատում էր A1+-ում որպես լրագրող, լրատվականը ստացել է 15.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

Այսպիսով`  ի պաշտպանություն Սորոսի ֆոնդի և ընդդեմ «ՎԵՏՕ» շարժման` այսօր «ակցիա» են իրականացրել այն անձինք, որոնց ղեկավարած կառույցները տարիներ շարունակ շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի դրամաշնորհներ են ստացել Սորոսի հիմնադրամից։ 

 

Աղբյուրը՝  Antifake






Դիտումների քանակ 22780


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հոկտեմբերի 24, 2019


Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Ելենա Բոնդարենկոն Վլադիմիր Սոլովյովի «Երեկո» հաղորդման ժամանակ այսօր հայտարարեց, ...

մինասյան լարիսայի սիրտը ոստիկանություն է ուզում

մինասյան լարիսայի սիրտը ոստիկանություն է ուզում

Հոկտեմբերի 17, 2019


«Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության ...

Փաշինյան Նիկոլը կփչանա. միասեռականությո՞ւն, թե՞ ինցեստ

Փաշինյան Նիկոլը կփչանա. միասեռականությո՞ւն, թե՞ ինցեստ

Հոկտեմբերի 17, 2019


Փաշինյան Նիկոլի Հատուկ քննչական ծառայությունը, որը գլխավորում է Սորոսի յուրահատուկ վաստակ խաչատրյան սասունը, այսօր քննչական գոր...

Լրջանում է Նաիրա Զոհրաբյանի վիճակը

Լրջանում է Նաիրա Զոհրաբյանի վիճակը

Հոկտեմբերի 8, 2019


Գրանտակեր պատգամավորները վտանգ են զգացել՝ ՎԵՏՕ շարժումը բռնել է նրանց սրբերի կոկորդից ու բաց չի թողնում: կարապետյան մարիան, ղազ...

բարսեղյան լևոնի վարքագծից երևում է, որ Նոր Հայաստանում ինցեստը ողջունելի զբաղմունք կդառնա

բարսեղյան լևոնի վարքագծից երևում է, որ Նոր Հայաստանում ինցեստը ողջունելի զբաղմունք կդառնա

Սեպտեմբերի 30, 2019


Ի պատասխան Նարեկ Մալյանի ՎԵՏՕ շարժման ակցիայի և հատկապես ուրբաթ օրվա դրամատիկ իրադարձությունների, երբ բարսեղյան լևոնը փաստացի հ...

Երբ վնգստում են Փաշինյան Նիկոլի ընկերները, բարձրանում է մեծ անհատականությունների հեղինակությունը

Երբ վնգստում են Փաշինյան Նիկոլի ընկերները, բարձրանում է մեծ անհատականությունների հեղինակությունը

Սեպտեմբերի 29, 2019


Երեկ ԽՍՀՄ սովմինի վերջին նախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հոբելյանն էր՝ 90-րդ տարեդարձը: Ժողովրդի վարչապետը շնորհավորա...

բարսեղյան լևոնին վտարում են ՇՊՀ-ից

բարսեղյան լևոնին վտարում են ՇՊՀ-ից

Սեպտեմբերի 28, 2019


Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Սորոսի վաստակ և ինցեստաբան բարսեղյան լևոնը առաջիկայում կհեռացվի Շիրակի պետական համալսարանի հոգա...

Գրանտակեր գրոսմայստերները նարդի են խաղալու բարսեղյան լևոնի երկրորդ հարսի վրա

Գրանտակեր գրոսմայստերները նարդի են խաղալու բարսեղյան լևոնի երկրորդ հարսի վրա

Սեպտեմբերի 28, 2019


Երեկ մեկ այլ վատ բան էլ տեղի ունեցավ Նոր Հայաստանում, օրիորդ Դանիբեկյանի դեմ ուղղված ահաբեկչությունից զատ՝ Նարեկ Մալյանը ՎԵՏՕ շ...

Սորոս Ջորջի վաստակներին պաշտպանում է ՀՀ ոստիկանությունը

Սորոս Ջորջի վաստակներին պաշտպանում է ՀՀ ոստիկանությունը

Սեպտեմբերի 26, 2019


Քանի որ Հայաստանի Հանրապետությունն այսօր Սորոս Ջորջի հիմնադրամի ստորաբաժանումներից մեկն է, զարմանալի չէ, որ ՀՀ ոստիկանությունը ...

Փաշինյան Նիկոլը կրկին քաշվեց

Փաշինյան Նիկոլը կրկին քաշվեց

Սեպտեմբերի 23, 2019


Փաշինյան Նիկոլը Լոս Անջելեսում լոպազացավ, թե, իբր, Սորոս Ջորջը հանդիպում է խնդրել, ինքն էլ մերժել է: Բնականաբար, ստել է ժողովրդ...

Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս

Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս

Սեպտեմբերի 23, 2019


Գյումրից Փաշինյան Նիկոլն անմիջապես մեկնեց Լոս Անջելես՝ պատմական միջոցառման ավարտից հետո: Ընդ որում, ժողովրդի վարչապետին օվկիանո...

Սորոս Ջորջը գիպսավորվեց Երևանում

Սորոս Ջորջը գիպսավորվեց Երևանում

Սեպտեմբերի 20, 2019


ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը շարունակում է խախտել մարդու իրավունքները Սորոս Ջորջի գրասենյակի դիմաց: Նա խախտում է մարդու ...

Սորոսի վաստակները գեղարվեստական վենդետա են անում

Սորոսի վաստակները գեղարվեստական վենդետա են անում

Սեպտեմբերի 18, 2019


Սորոս Ջորջի վաստակները ծանր են տանում Նարեկ Մալյանի ամենօրյա ցույցերը իրենց սրբավայրի մոտ: Դե, ում է դուրեկան ամեն օր ենթարկվել...

Տանջում են Սորոս Ջորջի աշխատողներին

Տանջում են Սորոս Ջորջի աշխատողներին

Սեպտեմբերի 12, 2019


Արդեն չորրորդ օրն է, ինչ Նարեկ Մալյանն իր ՎԵՏՕ շարժման հետ ակցիա է անցկացնում Սորոս Ջորջի գրասենյակի մոտ: Մալյանը հիմնավորել է ...

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Սեպտեմբերի 10, 2019


Կարծում եմ, ինձ հաջողվել է հայտնաբերել Հայաստանում միասեռականության տարածման և ԼԳԲՏ հանրույթի նշանակության բարձրացման ամենաէֆեկ...

Գեներալ Բալասանյանին դրդում են զբաղվել կինոարվեստով

Գեներալ Բալասանյանին դրդում են զբաղվել կինոարվեստով

Սեպտեմբերի 3, 2019


Միասեռական բաբաջանյան արմանը եթեր է գնացել և ասել՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին քայլերին, թե «սա Վիտալի Բալասանյանի ...

Ինչե՞ր և ինչո՞վ է չափում բաբաջանյան արմանը

Ինչե՞ր և ինչո՞վ է չափում բաբաջանյան արմանը

Հուլիսի 31, 2019


Միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանը գրեթե ամեն օր և մասնավորապես այսօր օր գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդ...

Բուլղարիայի պատմությունը փորձում են նորովի գրել Սորոսի փողերով

Բուլղարիայի պատմությունը փորձում են նորովի գրել Սորոսի փողերով

Հուլիսի 27, 2019


Ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք հովանավորվում են Սորոսի կողմից, փորձում են հանել խորհրդային հուշարձանները և նորովի գրե...

Արածեք, բոզեր, ձեր կյանքը կարճ է

Արածեք, բոզեր, ձեր կյանքը կարճ է

Հուլիսի 26, 2019


Սորոս Ջորջի յուրահատուկ վաստակ սաքունց արթուրը նորից հարցազրույց է տվել և ասել. «Ինձ համար անհասկանալի է եկեղեցականների ներգրավ...

Ինչ են ուզում Փայլանն ու բարսեղյան լևոնը Ջոնսոնի պապից

Ինչ են ուզում Փայլանն ու բարսեղյան լևոնը Ջոնսոնի պապից

Հուլիսի 25, 2019


Գաղտնիք չէ, որ Հայաստանից դուրս էլ կան ոչխար հայեր, դրանցից մեկը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը