Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլն ապահովեց իր տեղը դժոխքում

Սեպտեմբերի 27, 2019
Փաշինյան Նիկոլն ապահովեց իր տեղը դժոխքում

Արտյոմ Խաչատրյան

 

Երեկ հողին հանձնեցին Հայկ Հարությունյանին: Գեներալի ինքնասպանությունը զարմանք առաջացրեց նրան ճանաչողների շրջանում, իսկ իշխանական շարքերում ու մամուլում այն շահարկումների տեղիք տվեց: Անբարոյական, ավելի ստույգ՝ իրենց բարոյական մակարդակով բորդելներում ծնվածներին հավասար խայտառակությունները առիթը բաց չթողեցին ամենաստոր մտքերը հնչեցնելու համար: Աբրահամյան Արամից մինչև բաբաջանյան արման ու հմայակ հովհաննիսյան, քոչարյան անդոյից մինչև Զավենիչ Արամ՝ բոլոր այս խայտառակություններն աչքի ընկան իրենց տմարդությամբ, բոլորի մտքի թելն ու տողատակն այն էր, որ Քոչարյանը վերացրեց Հարությունյանին նստած տեղից: Իսկ այն հանգամանքը, որ մեկ տարի վկայի կարգավիճակում գտնվող Հայկ Հարությունյանի ցուցմունքները գրեթե չեն տարբերվել Քոչարյանինից, արտացոլել են իրականությունը, այս դեգեներատներին և դեգեներատ ձևացողներին ոչ մի բան չասաց:


Հայկ Հարությունյանը պինդ նյարդային համակարգով օժտված անհատականություն էր, ինչը բացառում էր նրա՝ ինքնասպանության դիմելու հավանականությունը: Դե, հիմա պատկերացրեք, թե ինչպիսի ճնշման, ինչպիսի շանտաժի է ենթարկված եղել այս ուժեղ մարդը, որ ի վերջո որոշեց իր կյանքին վերջ տալ, միայն թե այդ կտտանքներից ազատվի:


Նշեմ, որ Հայկ Հարությունյանին Փաշինյան Նիկոլի նախաքննությունը տվել էր վկայի կարգավիճակ: Սա զարմանալի էր, բայց ունի ռացիոնալ բացատրություն: Զարմանալի է, քանզի իրադարձությունների առանցքային դեմքը, իսկ մարտի 1-ի գլխավոր դերակատարը ոստիկանությունն էր, մնում է վկա, այն դեպքում, երբ Արմեն Գևորգյանին շնորհվել էր մեղադրյալի կարգավիճակ մի հիմար մեղադրանքով (իբր վրաերթ է արել Սահմանադրական դատարանում): Կամ՝ մի՞թե Յուրի Խաչատուրովը, Երևանի կայազորի այն ժամանակվա հրամանատարը, ավելի մեծ դերակատարում է ունեցել «սահմանադրական կարգի տապալման» գործում, քան ՀՀ ոստիկանության պետը, որի ուժերով են կատարվել բոլոր գործողությունները: Ինչո՞ւ Հայկ Հարությունյանը նշանակվեց և մնաց վկա մինչև վերջ:

 

Այստեղ շատ ռացիոնալ պատճառ ու բացատրություն կա: Փաշինյան Նիկոլի նպատակը գեներալից Քոչարյանի դեմ ցուցմունք կորզելն էր: Նրան, հավանաբար, խոստանում էին բազում բարիքներ և ազատություն՝ Քոչարյանին փուռը տալու դիմաց, քանզի հենց ոստիկանության ղեկավարի խոսքն էր լինելու առանցքային դատաքննության համար: Մեկ տարի շարունակ խաչատրյան սասուններն ու այլ բորդելներում ծնվածները սղոցեցին գեներալի նյարդերը, ինչի մասին նա բազմիցս գանգատվել էր շրջապատում, մեկ տարի շարունակ սրանք ամենաստոր ձևով ամենաստոր «բազարն» արեցին նրա հետ: Եվ գործը հասցրեցին այնպիսի մի իրավիճակի, որ ամուր նյարդային համակարգով օժտված մարդն ի վերջո որոշեց վերջ ատլ այդ ամենին և կամավոր հեռացավ կյանքից, միայն թե էլ չշփվի խաչատրյան սասունի և այլ բոզերի վաստակների հետ: Եվ այս պրիզմայով գեներալ Հարությունյանի որոշումն ինքնին հասկանալի ու տրամաբանական է՝ նա այլ ելք չուներ:

 

Անշուշտ, Հայկ Հարությունյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վաղը կնշանակվեն իրական մեղավորները՝ գեղացի դատախազ Դավթյանը, Սորոսի կադր խաչատրյան սասունը, այլ թափթփուկ դատախազներ ու քննիչներ: Ոմանց համար դա կլինի առաջին մեղադրանքը, ոմանց համար՝ հերթական հոդվածը: Եվ նրանք բոլորը կպատժվեն հետնիկոլյան Հայաստանում և ժամանակ կունենան հասկանալու, որ լակոտակրատիայի զինվոր դառնալն ու ազատությունը անհամատեղերի բաներ են:

 

Ինչ վերաբերում է ժողովրդի վարչապետին, ապա հարկ է ասել, որ Հայկ Հարությունյանի մահվամբ նա վաստակեց դժոխքի ուղեգիր, այն այլևս չի չեղարկվի: Փաշինյան Նիկոլը դիմեց ամենաստոր, ամենաանբարոյական ու անմարդկային զանցանքին, և վաղը նա պատասխանատվության կենթարկվի անհամեմատ ավելի բարձր ատյանում, քան իր լակոտ-լուկուտները:

 

Աղբյուրը՝ Artiom Khachaturian






Դիտումների քանակ 56082


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փետրվարի 21, 2020


Երեկ պրն Պետրոսի մոտ եթերում ժողովրդի վարչապետը գլխեց ինքն իրեն՝ ցուցադրելով ժողովրդավար լինելու փայլուն մաստեր կլաս: Փաշինյան ...

Պարանոյան Նոր Հայաստանում – 1

Պարանոյան Նոր Հայաստանում – 1

Փետրվարի 20, 2020


Շարունակում ենք նախկին քրեաօլիգարխիայի պատվերով ուսումնասիրել Նոր Հայաստանի ղեկավարության նուրբ հոգեկան աշխարհը: Այս տեսանյութը...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը

Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը

Փետրվարի 12, 2020


Եվ այսպես, 2020թ. հունվարի 25-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հ...

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

Փետրվարի 9, 2020


Ամերիկյան դեսպանը չսխալվեց՝ նշանակելով Փաշինյան Նիկոլին ՀՀ վարչապետ, բայց ՀՀ քաղաքացիները խաբվեցին: Իսկ վաղը կքաշվեն և կբոմժանա...

Փաշինյան Նիկոլը սպառնում է սորոսացնել Արցախը

Փաշինյան Նիկոլը սպառնում է սորոսացնել Արցախը

Փետրվարի 7, 2020


Արցախի նախագահի թեկնածու, դաշնակ պատգամավոր Դավիթ Իշխանյանն ասում է Փաշինյան Նիկոլի մասին. «Նա (Փաշինյանը – խմբ.) ասաց՝ եթե Արց...

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փետրվարի 7, 2020


Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում այսօր ունեցավ իր խայտառակ կյանքի ամենահակաիրավական, ամենահակապետական ու հակազգային ելույթը: Ան...

Ինչու չի կարելի Փաշինյան Նիկոլին պետական պաշտոն զբաղեցնել

Ինչու չի կարելի Փաշինյան Նիկոլին պետական պաշտոն զբաղեցնել

Փետրվարի 6, 2020


Ժողովրդի վարչապետը ծանր տարավ Ռուբեն Հայրապետյանի` նրան «Նիկոլիկ» անվանելը, ոմանց կոշիկի ջնջոց դարձնելու խոստումը: Եվ լինելով Ս...

Փաշինյան Նիկոլին «մարտիմեկյան» խայտառակությունը բավական չէ

Փաշինյան Նիկոլին «մարտիմեկյան» խայտառակությունը բավական չէ

Փետրվարի 5, 2020


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է խումբ, որը զբաղվելու է 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարվա...

Փաշինյան Նիկոլն ու ՀԴՄ կտրոնը

Փաշինյան Նիկոլն ու ՀԴՄ կտրոնը

Փետրվարի 4, 2020


Հունվարի 25-ից Փաշինյան Նւկոլի նյարդային համակարգը չի հանդարտվում. ամեն ինչ սկսվեց Հրայր Թովմասյանի «քծնանքից», որը վերածվեց «գ...

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 1

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 1

Հունվարի 30, 2020


Shame.am ստեղծագործական խումբը նախկին քրեաօլիգարխիայի պատվերով Նիկոլ Փաշինյանի և Նոր Հայաստանի առանցքային դեմքերի հոգեկան առողջ...

Փաշինյան Նիկոլը ռեժիսուրայով է զբաղված Հանրային հեռուստաընկերությունում

Փաշինյան Նիկոլը ռեժիսուրայով է զբաղված Հանրային հեռուստաընկերությունում

Հունվարի 30, 2020


Հանրային հեռուստաընկերությունը երեկ խայտառակ ռեպորտաժ ցուցադրեց Հրայր Թովմասյանի քրեական գործի մասին: ՍԴ նախագահի փաստաբանական ...

Փաշինյան Նիկոլի ճանաչումն աշխարհում նոր թափ է հավաքում

Փաշինյան Նիկոլի ճանաչումն աշխարհում նոր թափ է հավաքում

Հունվարի 27, 2020


Հայ ժողովուրդը պիտի որ արդեն ուրախանա իր կատարած ընտրության, իր վարչապետի համար: Նրա բժշկական, ավելի ստույգ` պացիենտական համբավ...

Գրիչ, որը հիվանդություն բացահայտեց համայն աշխարհին

Գրիչ, որը հիվանդություն բացահայտեց համայն աշխարհին

Հունվարի 26, 2020


Հրայր Թովմասյանի բախտը բերել է, որ ժողվարչապետին ռեստորանում չի հանդիպել ու ինչ-որ բան հյուրասիրել, հակառակ դեպքում այսօր Փաշին...

Թովմասյանը դատի կտա Փաշինյանին, Փաշինյանն էլ խոստացավ նրան խայտառակել

Թովմասյանը դատի կտա Փաշինյանին, Փաշինյանն էլ խոստացավ նրան խայտառակել

Հունվարի 25, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Սյունիքում պատմական ասուլիս տվեց: Բնականաբար, չէր կարող ճխոսել Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի ...

Միլիոնատեր Փաշինյանի միլիոնատեր գերդաստանի ձեռքբերումները

Միլիոնատեր Փաշինյանի միլիոնատեր գերդաստանի ձեռքբերումները

Հունվարի 25, 2020


Ինչպես հայտնի է, Փաշինյան Նիկոլը ժողվարչապետ դառնալուց հետո չունի ոչ մի եկամուտ, աշխատավարձից ու ինդուլգենցիաների վաճառքից զատ:...

Փաշինյան Նիկոլը վախ չունի՞

Փաշինյան Նիկոլը վախ չունի՞

Հունվարի 25, 2020


Ուրբաթ օրը ժամը 17-ին մոտ ժողովրդի վարչապետն այցելել է Հատուկ քննչական ծàառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քան...

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Հունվարի 17, 2020


Անցել է երկու շաբաթից մի փոքր ավելի, ինչ 2020 թվականը մտել է իր իրավունքների մեջ։ Հայաստանում և մեր դաշնակից Ռուսաստանում, ըստ ...

Նոր դեմոկրատական նվաճում Նոր Հայաստանում

Նոր դեմոկրատական նվաճում Նոր Հայաստանում

Հունվարի 15, 2020


Նոր Հայաստանն այսօր նոր դեմոկրատական բարձունքներ նվաճեց. ժողովրդի վարչապետը գնաց Քննչական կոմիտե և կամավոր հարցաքննվեց, առանց բ...

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Փաշինյան Նիկոլի ընտանիք. Միշիկ ունեմ

Հունվարի 13, 2020


Փաշինյան Նիկոլը յոլա չգնաց Վանեցյան Արթուրի հետ: Նախ՝ հեռացրեց աշխատանքից, հետո թշնամացավ, այսօր էլ կասկածում է զանազան դավադրո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Յա, իրո՞ք
Հունվարի 21, 2020


Յա, իրո՞ք