Ռետրո խայտառակություն

Հիշողություններ Աբրահամյան Արամի լուսավոր անցյալից

Սեպտեմբերի 25, 2019
Հիշողություններ Աբրահամյան Արամի լուսավոր անցյալից

«Կեղտոտ լուսանկարներ». Զանգվածային լրատվամիջոցների եվրոպական օրենսգրքերը պաշտպանում են անձնական կյանքը, սակայն՝ որոշակի չափով միայն

 

Ազատություն ռադիոկայան

Նոյեմբեր 30, 2002 

 

Հայաստանյան թերթերից մեկը ընթացիկ ամսվա սկզբին իր համարներից մեկը «համեմել էր» մրցակից թերթի գլխավոր խմբագրի մի շարք վարկաբեկիչ լուսանկարներով, ուր վերջինս պատկերված էր մերկ: Արեւմուտքում հանրությանը հայտնի անձանց նման ինտիմ լուսանկարները խիստ դժկամ ընդունելության են արժանանում՝ որպես նորմալ լրագրողական գործունեության խախտում: Այդուհանդերձ, երբեմն այդպիսի լուսանկարներ հայտնվում են, մասնավորապես՝ երբ լրատվամիջոցը փաստարկում է, թե առկա է հասարակության ճնշող հետաքրքրություն:


Տեսաժապավենից արտատպված մի քանի լուսանկարներում թերթի գլխավոր խմբագիրը վարկաբեկիչ իրավիճակներում պատկերված է ոչ իր կնոջ հետ: Արդյո՞ք արդարացված է այս աղոտ լուսանկարների հրապակումը մրցակից թերթի կողմից:


Գայանե Մուքոյանը մտածել է՝ այո: Հայաստանյան «Օր» թերթի խմբագիրը այս ամսվա սկզբին տպագրել է տեսաժապավենից վերցված՝ Արամ Աբրահամյանի մի քանի լուսանկարներ՝ անհայտ կնոջ հետ սեքսով զբաղվելիս: Ուղեկցող հոդվածը վերնագրված էր «Բացեք ձեր աչքերը»՝ հարվածն ուղղելով կառավարության ամենաանհաշտ քննադատներից մեկի կեղծ բարեպաշտությանը, որը, ինչպես պարզվել է, արտաամուսնական սեռական կապ ունի:


Հարվածը, սակայն, հակադարձվեց: Աբրահամյանը այն որակեց որպես իր թերթը՝ «Առավոտ»-ը հեղինակազրկելու կոպիտ փորձ: Մուքոյանը արժանացավ համընդհանուր դատապարտման եւ հեռացվեց Մամուլի ազգային ակումբից՝ «լրագրողական էթիկայի նորմերը խախտելու համար»:


Արեւմուտքում լրագրողական գործունեությունը կանոնակարգող օրենքներում սովորաբար խիստ բացասական է վերաբերմունքը այն նյութերի նկատմամբ, որոնք չարդարացված կերպով ներխուժում են մարդու անձնական կյանքի մեջ: Սահմանը, մինչեւ ուր լրագրողը կարող է թափանցել, որոշվում է երկու հակադիր սկզբունքների նուրբ հավասարակշռության միջոցով:


Բրիտանական Շեֆիլդի համալսարանի ժուռնալիստիկայի պրոֆեսոր Բոբ Ֆրանկլինը այսպես է բացատրում. - «Ցանկացած օրենսդրություն, օրենսգիրք կամ կարգավորման ցանկացած համակարգ պետք է կարողանա հավասարակշռել երկու շատ արժեքավոր բան: Առաջինը անհատի անձնական կյանքի իրավունքն է՝ անկախ անհատի հանրահայտ կամ սովորական մարդ լինելուց: Երկրորդը, սակայն, մամուլի ազատությունն ապահովելն է, որպեսզի մամուլն ունենա հասարակության պատշաճ հետաքրքրության առարկա հանդիսացող հետազոտության ու լրատվության պատշաճ շրջանակ»:


Մեծ Բրիտանիայում այս հավասարակշռությունը սահմանում է, այսպես կոչված, մամուլի բողոքների հանձնաժողովը: Հանձնաժողովի մոտեցումները խստացվեցին 1997 թվականին Ուելսի իշխանուհի Դիանայի մահվանից հետո: Ըստ գործունեության օրենսգրքի, որով ղեկավարվում է հանձնաժողովը, հարկավոր է հարգել յուրաքանչյուր մարդու անձնական եւ ընտանեկան կյանքը: Լրագրողներն, օրինակ, իրավունք չունեն օգտագործել խոշորացնող օբյեկտիվներ՝ մարդկանց անձնական վայրերում (ասել է թե՝ ցանկացած սեփականություն՝ անձնական կամ հասարակական, ուր ենթադրելի է անձնական կյանքը) լուսանկարելու համար:


Անձնական կյանքին վերաբերող օրենդրության մեջ, այդուհանդերձ, մի մեծ «բայց» կա: Բացառություն արվում է, եթե նյութը ենթադրաբար հասարակական հետաքրքրության առարկա է: Անթերի ձեւակերպմամբ, սա պետք է նշանակի՝ «ինչը առավել շահեկան է հասարակության համար»: Բրիտանական բուլվարային մամուլի համար, սակայն, դա աստիճանաբար սկսել է նշանակել՝ ինչը բառացիորեն հետաքրքրում է հանրությանը, այլ կերպ ասած՝ հանրահայտ անձինք եւ նրանց սեռական չարաճճիությունները:


Ուստի թերթերը տպագրում են «հյութեղ» լուսանկարներ, թեւեւ առայժմ չեն եղել այնպիսիները, որ հավասարվեն Հայաստանում հրապարակվածներին: Բրիտանական բուլվարային մամուլի ամենասկանդալայիններից էին, օրինակ, «հղի Դիանայի» լուսանկարները, ուր իշխանուհին պատկերված էր լողազգեստով՝ հղիության արդեն բավական առաջացած փուլում:


Բացի մամուլի բողոքների հանձնաժողովի հանձնարարականներից, սակայն, Մեծ Բրիտանիան չունի անձնական կյանքը պաշտպանող օրենք: Զոհերը ստիպված են օգտագործել սեփական երեւակայությունը, որպեսզի պատժեն լրատվամիջոցին՝ իրենց անձնական կյանքի մեջ գիտակցորեն ներխուժելու համար:


Նորապսակների հանրահայտ մի զույգ, օրինակ, խիստ վրդովված էր, երբ բրիտանական մի լրագիր տպագրել էր թաքնված օբյեկտիվով նկարահանված իրենց մեղրամսի մերկ լուսանկարները: Զույգը ներկայումս դիմել է դատարան՝ վկայակոչելով անհատի անձնական կյանքի իրավունքը պաշտպանող Բրիտանական մարդու իրավունքների ակտը, որը վերջերս ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի օրենքներում:


«Անձնական կյանքի հարցը ականապատ դաշտ է՝ ինչպես փիլիսոփայական, այնպես էլ օրենսդրական առումներով: Դժվար է որոշել, թե որտեղ է ավարտվում անձնական կյանքը եւ որտեղ է սկսվում հասարակական հետաքրքրությունը», - ասել է Ֆրանկլինը: - «Եթե, օրինակ, ես որոշեմ դավաճանել կնոջս եւ սիրային արկած ունենալ, դա, երեւի թե, իմ անձնական գործն է: Եթե ես վարչապետ եմ կամ ընտանեկան արժեքները հրապարակայնորեն պաշտպանող որեւէ կուսակցության անդամ, ապա աճում է իմ զանցանքի՝ հանրային հետաքրքրության կողմը»:


Հայաստանյան դեպքում Աբրահամյանը կարող է քննադատած լինել կառավարական պաշտոնյաների շրջանում տարածված կոռուպցիան, բայց նա ընտանեկան արժեքներ չի քարոզել:


Ժան-Կլոդ Բերտրանը Փարիզի համալսարանի պաշտոնաթող պրոֆեսոր է եւ մամուլի պատասխանատվությանը վերաբերող մի քանի գրքերի հեղինակ: Բերտրանը, ու նաեւ Անկախ մամուլի խորհուրդների եվրոպական դաշինքի տեսաբաններից է, ասում է, թե մամուլի գործունեության մասին օրենսգրքերը միատեսակ են եվրոպական գրեթե բոլոր երկրներում:


Նրա խոսքերով, Աբրահամյանի լուսանկարների հրապարակումը հիմնավոր արդարացում չունի: Նա ասում է, սակայն, որ որոշակի դեպքերում նման լուսանկարների հրապարակումը կարող է նաեւ հանրային հետաքրքրություն ներկայացնել: Որպես օրինակ Բերտրանը բերում է 1960-ականների «Փրոֆումոյի սիրարկածը», երբ սենսացիոն կերպով բացահայտվեց, որ բրիտանական պաշտպանության նախարար Ջոն Փրոֆումոն հարաբերություններ ուներ մի պոռնիկի հետ, որը միաժամանակ հանդիպումներ էր ունենում նաեւ խորհրդային ռազմածովային կցորդի հետ:


Մյուս երկու նշանակալի օրինակները Ռուսաստանից են: 1997 թվականին ռուսաստանյան լրագրերը տպագրեցին 90-ականների սկզբին արված աղոտ լուսանկարներ, որոնք ենթադրաբար պատկերում էին արդարադատության նախարար Վալենտին Կովալյովին՝ մի քանի մերկ կանանց հետ սաունայում: Երկու տարի անց հեռուստադիտողներին հրամցվեց մի աղոտ տեսաժապավեն, ուր երկու պոռնիկների հետ անկողնում «բռնել էին» այն ժամանակվա գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովին:


Նմանությունը հայաստանյան դեպքի հետ, սակայն, այստեղ վերջանում է: Ի տարբերություն Աբրահամյանի, Կովալյովն ու Սկուրատովը հետագայում ազատվեցին պաշտոններից:

 

Քեթլին Նոքս, Պրահա 






Դիտումների քանակ 13574


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ապահովեց իր տեղը դժոխքում

Փաշինյան Նիկոլն ապահովեց իր տեղը դժոխքում

Սեպտեմբերի 27, 2019


Երեկ հողին հանձնեցին Հայկ Հարությունյանին: Գեներալի ինքնասպանությունը զարմանք առաջացրեց նրան ճանաչողների շրջանում, իսկ իշխանակա...

Երբ կունիլինգուսի վարպետն իր լեզուն օգտագործում է ոչ ըստ նշանակության…

Երբ կունիլինգուսի վարպետն իր լեզուն օգտագործում է ոչ ըստ նշանակության…

Սեպտեմբերի 25, 2019


Հայկ Հարությունյանի ողբերգական մահն ակտիվացրեց քաղաքական և մեդիա դաշտի թափթփուկներին՝ լևոնականներին, նիկոլականներին, գրանտակերն...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Հուլիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր այցելել էր ինչ-որ մի գրանտակեր կազմակերպություն («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱ...

Կանադան յուրացնում է ակնհայտի ու անհնարինի նոր սահմանագծերը

Կանադան յուրացնում է ակնհայտի ու անհնարինի նոր սահմանագծերը

Մարտի 20, 2019


Հետաքրքիր նորություններ են ստացվում բարեկամական Կանադայից՝ երկիր, որի մասին երազում է հայրենական լիբերալ մտավորականությունը։ Խո...

Փաշինյանի ընտրազանգվածն ո՛ւր է, որ հասնի նորբրիտանական արժեքներին

Փաշինյանի ընտրազանգվածն ո՛ւր է, որ հասնի նորբրիտանական արժեքներին

Մարտի 13, 2019


Մինչ հայերի մի մասը հաջողությամբ առաջ է շարժվում լուրջ սրտանոթային հիվանդությունների ձեռքբերման գործում, մյուս մասն ուրախանում ...

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Հունվարի 23, 2019


Մի առաջադեմ կազմակերպություն կա՝ Հոգեբանության ամերիկյան ասոցիացիա (APA)։ Միավորում է պատկառելի գիտնականների, այսպես ասած՝ ըստ ...

Առաջին հերթին` հարազատների իրավունքները

Առաջին հերթին` հարազատների իրավունքները

Հուլիսի 9, 2018


Մեր երկրի արդարադատության համակարգի մասին շատ դժվար է որևէ դրական բան ասել: Բոլոր ժամանակներում երկու ոտքից կաղ այս ոլորտը ավել...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Հոկտեմբերի 31, 2017


Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկից ի վեր խորհրդարան են բերվում մեկը մյուսից ավելի խնդրահարույց և հակասական օրինագծեր` նիստ...

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Հայաստանը հոմոսեքսուալիզմի համար գրեթե օֆշոր է

Հայաստանը հոմոսեքսուալիզմի համար գրեթե օֆշոր է

Մայիսի 18, 2016


Տեղեկությունն այն մասին, որ «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի է ունեցել Հայաստանի ԼԳՏԲ և որոշ դեսպանատների ներկայացուցիչներ...

Պայքար բոզության իրավունքի համար Երևանի կենտրոնում

Պայքար բոզության իրավունքի համար Երևանի կենտրոնում

Մարտի 8, 2016
1

Եթե ուզում են ազատվել հայ ընտանիքի ձևից ու բովանդակությունից, էությունից ու կերպարից, թող այդպես էլ ասեն, թող հռչակեն` մենք ուզ...

Շվեդական ոստիկանությունն արիաբար փախավ միգրանտներից

Շվեդական ոստիկանությունն արիաբար փախավ միգրանտներից

Հունվարի 26, 2016


Տասը ոստիկան, որ եկել էին կենտրոնական Շվեդիայի Վեստերոս քաղաքի ներգաղթյալների ընդունման «Սիգնալիստեն» կենտրոն՝ կարգուկանոն հաստ...

Հայ մամուլն ընդդեմ հայ ընտանիքի

Հայ մամուլն ընդդեմ հայ ընտանիքի

Դեկտեմբերի 25, 2015


Հայաստանի պարբերականներից շատերն այսպես կոչված «արևմտյան լիբերալ» արժեքներ են դավանում: Դրանք հիմնականում ԵՄ-ի հետ ասոցիացման կ...

Ամերիկյան հանդուրժողականությունը թափ է հավաքում. հարվածի տակ են հայտնվել հոմոֆոբները

Ամերիկյան հանդուրժողականությունը թափ է հավաքում. հարվածի տակ են հայտնվել հոմոֆոբները

Սեպտեմբերի 30, 2015


ԱՄՆ-ում մշակում են հերթական խայտառակ օրենքը, որի կիրարկումն ի ցույց կդնի ամերիկյան իրավունքի, քաղաքականության և բարոյականության...

Էվրիկա ուկրաինական ձևով

Էվրիկա ուկրաինական ձևով

Սեպտեմբերի 23, 2015


Թեպետ բարդ կլինի բյուջետային մուտքերի հոսք ապահովել մարմնավաճառությամբ, քանզի ստվերն այս առաջադեմ ոլորտում մեծ է բոլոր երկրներո...

Միասեռականները գրոհում են նախագահականի վրա

Միասեռականները գրոհում են նախագահականի վրա

Հուլիսի 22, 2015


Հայաստանի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, որ դեռ երեկ բավարարվում էին գիշերային ժամերին Կոմայգու ծառերի տակ իրե...

SOS. ամերիկյան կազմակերպությունը կալանքի տակ է պահում հայ երեխաների

SOS. ամերիկյան կազմակերպությունը կալանքի տակ է պահում հայ երեխաների

Հուլիսի 22, 2015
1

Երեք օր առաջ անհետացել է երկու տղաների (7 և 2 տարեկան) մայր Հռիփսիմե Կարապետյանը։ Ամուսինը՝ միջին գործարար, դիմել է ոստիկանությ...

Մի շիմպանզեի չափ իրավունք

Մի շիմպանզեի չափ իրավունք

Ապրիլի 22, 2015


Իրավունք, ազատություն, արդարություն: Ինչպիսի բարձրագույն արժեքներ: Տեսնես ի՞նչ է պետք այս վերին պարգևին արժանանալու համար: Հայա...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ