Խայտառակություն առանց մեկնաբանության

Հեռացնել Փաշինյանին իշխանությունից՝ նշանակում է փրկել Հայաստանը քայքայումից

Սեպտեմբերի 24, 2019
Հեռացնել Փաշինյանին իշխանությունից՝ նշանակում է փրկել Հայաստանը քայքայումից

Արտաշես Գեղամյան

 

Անվիճելի է մեկ բան. Փաշինյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Եվ նրա բոլոր վերջին գործողությունները դրա համոզիչ ապացույցն են։ Ես արդեն գրել եմ այդ մասին «Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է» վերնագրով հոդվածում (REGNUM տեղեկատվական գործակալություն, 17 սեպտեմբերի 2019թ.)։ Իսկ այժմ էլ ավելի մեծ համոզվածությամբ կարող եմ հավելել, որ այդ սպառնալիքին դիմակայելը, Փաշինյանին իշխանությունից հեռացնելը Հայաստանի փրկությունն է ինքնաքայքայումից։ Եվ սա չափազանցություն չէ։

 

Եվ այսպես, 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեում «այո» ասաց Խորհրդային Միության կազմից Խորհրդային Հայաստանի դուրս գալուն և անկախություն հռչակեց, իսկ սեպտեմբերի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն, սեպտեմբերի 24-ին Հայկական ԽՍՀ ԳԽ-ն որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ Դեպի Անկախություն մեր ժողովրդի անցած ուղին բնութագրելը բնավ հեշտ գործ չէ, բայց պարտավոր ենք խորհել գլխավոր դարափուլերի և այսօրվա իրողությունների մասին։ Քանզի չափազանցություն չի լինի, եթե արդի իրողությունները բնութագրենք Ֆրանսիայի Օրենսդիր ժողովի 1792թ. հուլիսի 11-ի Հռչակագրի խոսքերով, որում ասվում է. «Հայրենիքը վտանգված է» (ֆր.՝ La patrie en danger)։ Ինչպես հայտնի է, այդ Հռչակագիրն ընդունվել է ի պատասխան այդ շրջանում Ֆրանսիական հեղափոխության գլխին կախված սպառնալիքների ինչպես արտաքին (Պրուսիայի և Ավստրիայի կոալիցիայի), այնպես էլ ներքին (նախկին ազնվականներն ու անհնազանդ հոգևորականները) ուժերի կողմից։ Հայաստանի Հանրապետության պարագայում մեր Հայրենիքին սպառնում է վտանգ՝ պայմանավորված ազգային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին գործող իշխանությունների լիակատար անհամարժեքությամբ։ Այս դրությունը խորանում է նրանով, որ ՀՀ-ում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից (այսուհետ՝ պետական հեղաշրջում) հետո մեր երկիրը փաստորեն հայտնվեց արտաքին կառավարման ներքո։ Այո, այո, հարգելի ընթերցող, սա չափազանցություն չէ, այլ իրողություն։ Բավական է անուն առ անուն վերլուծել «ժողվարչապետի» մերձավոր շրջապատի գործիչներին՝ լինեն նրանք գործադիր, թե օրենսդիր իշխանությունում, որպեսզի համոզվեք իմ գնահատականի օբյեկտիվության մեջ։ Չէ՞ որ ներկայումս գաղտնիք չէ, որ պետական հեղաշրջման գլխավոր շարժիչ ուժն արդեն քանի տասնամյակ ՀՀ-ում պատսպարված տարատեսակ սորոսյան ֆոնդերի լափակերներն են, «Կյանքի խոսք» կրոնական աղանդի, և, իհարկե, ինչպես հիմա լայնորեն քարոզվում է, ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչները (որոնք իրենց ողջ նողկալի կերպարանքով հանդերձ ս.թ. սեպտեմբերի 21-ին «փայլատակեցին» Գյումրիում «Անկախության օրվա» տոնակատարության ժամանակ, երբ տղամարդակերպ առանձնյակները՝ կանացի կիսաշրջազգեստներ հագած, պարում էին հե՛նց «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի հայացքի առջև)։ Իշխանությունների անդրկուլիսյան տիկնիկավարները հատուկ ներառել էին սոդոմական այդ համարը տոնական համերգի ծրագրում։ Չէ՞ որ սույն միջոցառմանը հրավիրվածների թվում էր նաև Նորին Սուրբ Օծություն Ամենայն Հայոց կաթողիկոս Տեր Տեր Գարեգին Երկրորդը, որը Ստամբուլյան կոնվենցիայի տեղի ջատագովների ոտնձգություններից քրիստոնեական սուրբ ավանդույթների պահպանման համոզված մարտիկ է, կոնվենցիա, որը Նիկոլ Վովաևիչը և КО-ն Դամոկլեսյան սրի նման կախել են Հայաստանի և հայ ժողովրդի գլխին։ Այո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու (այսուհետ՝ ՀԱԵ) հերձվածողները, որ իշխանության են հասել ՀՀ-ում, ոչ մի կերպ չեն կարողանում ներել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդին, որի գլխավորությամբ ս.թ. հուլիսին ընդունվեց եպիսկոպոսների և ՀԱԵ թեմակալ առաջնորդների հայտարարությունն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։ ՀԱԵ հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր. «Մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը: Հաշվի առնելով «Սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների և մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով»։

 

Միևնույն ժամանակ, ՀԱԵ հայտարարությունում ասվում էր. «Կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ ազգային-հոգևոր ինքնության և անվտանգության տեսակետից։ Մենք հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից»:

 

Ես հատուկ մանրամասն մեջբերեցի ՀԱԵ հայտարարության այս հատվածները, որովհետև Նիկոլ Վովաևիչն այս դառը դեղահաբը չկարողացավ կուլ տալ։ Չէ՞ որ ՀԱԵ սկզբունքային դիրքորոշման, նրա հետևողական հավատավորների, ինչպես նաև ՀՀ առողջ դատող, «կանաչով» (իմա՝ սորոսյան ֆոնդերի ամերիկյան դոլարներով) ուղեղները չմթագնած քաղաքացիների շնորհիվ նրանք, ի հեճուկս ՀԱԵ-ի, անձամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա կոպիտ ճնշման, այնուամենայնիվ, հասան նրան, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը տեղափոխվեց 2020 թվական։ Եվ ահա անդրօվկիանոսյան տիկնիկավարների առջև արդարանալու նպատակով էլ արդեն ս.թ. սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում, ինչպես դիպուկ արտահայտվել էր հայրենասիրական պարբերականը, «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է եկեղեցու դեմ պատերազմի մասին (ժողովրդի անունից)»։ Այսպես, պատասխանելով մի ամերիկահայի հարցին՝ Փաշինյանն ի լուր աշխարհի բարբաջեց հերթական հերետիկոս անհեթեթությունը. «Մենք ուզո՞ւմ ենք, որպեսզի կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ: Եթե հայ ժողովուրդն ուզում է, որպեսզի կառավարությունը մտնի ՀԱԵ գործերի մեջ, ապա կառավարությունը կքննարկի դրա հնարավորությունը»։

 

Բնականաբար, տիեզերական մասշտաբի ստրատեգը, ինչպիսին է Նիկոլ Վովաևիչը, հերթական անգամ խոսելով ժողովրդի ցանկության մասին, նկատի ուներ «Կյանքի խոսք» կրոնական տոտալիտար աղանդի ակտիվիստներին, որի հետ Նիկոլ Վովաևիչի ու նրա մերձավոր շրջապատի սերտությունը ՀՀ քիչ թե շատ տեղեկացված շրջանակներում գաղտնիք չէ։ Այնուհետև մեր ստրատեգը (հայոց պետականության հիմքերի սասանման ոլորտում) շարունակել է. «Երբ մենք ասում ենք, որ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում և ասում են, որ սրանք նախկին կառավարության նման չեն, եկեք քանդենք այս կառավարության ոտքերի տակ: Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն` բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով»։

 

Նիկոլ Վովաևիչի նման ռազմատենչությունը հարկադրյալ է։ Օվկիանոսի այն կողմի տերերը պահանջում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ այստեղ նրա ճանապարհին կանգնել է ՀԱԵ-ն, պետք է ինչ-որ բան անել, ինչի համար վաղուց պատրաստված դեղատոմսեր կան։ Այսպես, տրաֆարետային սխեմայով Նիկոլ Վովաևիչը ՀԱԵ եկեղեցականներին վերագրում է խոսքեր, որոնք նրանք երբեք և ոչ մի տեղ չեն արտաբերել, և այստեղ «սույն սև ասպետը», չէ՜, հարգելի ընթերցող, այստեղ խոսքը բնավ Բեթմենի մասին չէ՝ ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանի սուպերհերոսի մասին մարտաֆիլմից, այլ մեր Նիկոլ Վովաևիչի, որը Զևսի նման, իհարկե, ոչ Օլիմպոսից, այլ Կալիֆոռնիայից, շանթ ու որոտ է արձակում ՀԱԵ հոգևորականների հասցեին։ Բնականաբար, սա պատահական չէ, այլ ընդամենն անքակտելի մասն է հայոց պետականության գլխավոր հենարաններից մեկի խարխլման սցենարի, ինչպիսին իրավամբ համարվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Գարեգին Երկրորդի գլխավորությամբ։ Որպեսզի չափից ավելի վերամբարձ չթվամ Նորին Սրբազանության գնահատականներիս մեջ, կարճ պատմական տեղեկանք ներկայացնեմ։ Այսպես, համաձայն պաշտոնական հաղորդագրության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, լսելով ոստիկանության և ցուցարարների բախումների մասին, որոնք տեղի են ունեցել 2008թ. մարտի 1-ին, Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6.30-ին, հետևյալ կերպ վարվեց, կարդում ենք. «Այս պահին նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղեկցվեց դեպի իր նստավայր։ Սակայն այս միջոցը չնպաստեց լարվածության թուլացմանը, և շուտով Երևանով անցավ ջարդարարությունների ալիքը։ Այնինչ, երբ դեռ ուշ չէր կանգնեցնել անկարգությունները մայրաքաղաքում, այսինքն՝ մարտի 1-ին, տեղի ժամանակով ժամը 11.00-ին, Գարեգին Երկրորդը գնաց նախկին նախագահի նստավայր, որպեսզի համոզի հաշտության, ողջամտության գալ և հրաժարվել այն քայլերից, որոնք կհանգեցնեին արյունահեղության և պառակտման սեփական ժողովրդի մեջ։ Սակայն կաթողիկոսի այդ քայլը անհաջողության մատնվեց. Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ընդունել արդեն իր տան դռների մոտ գտնվող Գարեգին Երկրորդին։ Մինչ այդ Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցների մեջ, նշվում է ՀԱԵ հայտարարությունում, ստորագրահավաք էր իրականացվում կաթողիկոսի հրաժարականի մասին» («Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ընդունել Գարեգին II-ին», 4 մարտի 2008թ.)։

 

Ընթերցողներին հիշեցնենք, որ այն խառնակ ժամանակներում Լ.Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակիցներից մեկը ցուցարարներին գրգռելու և իշխանություններին չհնազանդվելու կոչերի մասով մեր սիրեցյալ Նիկոլ Վովաևիչն էր իր սեփական անձով։ Ամենայն Հայոց կաթողիկոսի համար հայրենակիցների թափված արյան ամեն մի կաթիլը շատ ու շատ թանկ արժեր։ Ըստ էության, դա էլ նրան տարել էր Լևոն Տեր-Պետրոսյանի տուն։

 

Հարգելի ընթերցողներին հետագա մանրամասներով չհոգնեցնելու համար, որոնք ներկայացնում են ներկա խառնակչության նախապատմությունը, մեջբերումներ կատարեմ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների շնորհավորական ուղերձներից ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի առիթով, որոնցում, ըստ իս, տրված է բավական տարողունակ գնահատականն այն դրության, որի մեջ հայտնվել է Հայաստանը մեր օրերում։

 

«Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով: Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք պատճառեց մեր բոլոր քաղաքացիներին: Սակայն, չնայած այդ փորձություններին և ի հեճուկս դրանց, այդ տարիներին դրվում էին մեր պետականության հիմքերը: Մենք չափազանց մեծ գին ենք վճարել Անկախության համար և պետք է փայփայենք այն: Բայց հնարավոր չէ պահպանել Անկախությունը՝ առանց հզոր պետականության: Սակայն այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ: «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում...»։

 

Ավաղ, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի այս դառը գնահատականները զուտ ճշմարտություն են։ Մեջբերում կատարեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի շնորհավորական ուղերձից. «Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ և քրտինքով է ներծծված: Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում (ես կասեի՝ դուռը կոտրելով ներխուժում – Ա.Գ.), անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները և փոխանցել հետագա սերունդներին»:

 

Այսպիսին է արդի իրողությունների օբյեկտիվ պատկերը՝ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարված Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից։ Այս, անշուշտ, որքան օբյեկտիվ, նույնքան էլ տագնապալի գնահատականների հետ համաձայնելը պետք է դառնա լոկ առաջին քայլը մեր Հայրենիքի փրկության ճանապարհին, որը վտանգի մեջ է։ Այո, այո, հարգելի ընթերցող, ՀՀ իշխանությունների և անձամբ Նիկոլ Վովաևիչի ռազմաշունչ տգիտության, լինի աշխարհաքաղաքականության, թե տնտեսության, ուրեմն և պետական կառավարման մեջ, բռնապետությունից փրկության:

 

Որպեսզի ընթերցողների մոտ կարծիք չստեղծվի, թե ես հախուռն պարսավում եմ Նիկոլ Վովաևիչին և КО-ին, վկայակոչեմ միանգամայն նոր փաստ, որը պերճախոս վկայում է ՀՀ իշխանությունների անհամարժեքության մասին։ Այսպես, ս.թ. սեպտեմբերի 20-ին www.rtvi.com կայքում հրապարակվեց հոդված «Ռուսաստանը պատրաստվում է ժամկետից շուտ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը» վերնագրով։ Դա կապված է ՌԵՈւ դուստր ձեռնարկության դեմ քրեական գործի հետ, որում, մասնավորապես, նշվում է. «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈւ) պետական ընկերությունը պատրաստվում է խզել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ՝ պնդելով, որ նրանք արգելակում են նրա դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵՈւ) աշխատանքը, որը կառավարում է հայկական երկաթուղին»։ Այս մասին RTVI-ին ասել է Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը... Այն, որ բանակցությունները ոչ մի բանի չեն հանգեցրել, ընդունում են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում։ «Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ՀԿԵՈւ-ն չի կարող նորմալ աշխատել. առգրավվել են (2018թ. օգոստոսին – Ա.Գ.) 10 տարվա բոլոր փաստաթղթերը (այսինքն՝ ՀԿԵՈւ հիմնադրման օրվանից – Ա.Գ.), ներկայացվել են անապացույց մեղադրանքներ, և չի տրվել ոչ մի երաշխիք։ Մեր փաստարկներն այն մասին, թե ավելի վաղ ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել, և փաստարկները կոնցեսիայի պայմանների կատարման մասին անտեսվում են»,- RTVI-ին ասել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը։

 

Նա նաև հաստատել է, որ ռուսական կողմը սկսել է «լրջորեն մշակել «Հայաստանի երկաթուղու կառավարման պայմանագրի ժամկետից շուտ խզման մասին» հարցը»։ Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե տնտեսության, իսկ ավելի լայն՝ ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար ինչ է նշանակում ՀԿԵՈւ-ն, մեջբերումներ կատարեմ ՌԵՈւ գլխավոր տնօրենի տեղակալ և ՀԿԵՈւ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինի հարցազրույցից՝ «ՌԵՈւ-ն 10 տարում Հայաստանի երկաթուղային ոլորտում ներդրել է ավելի քան 230 մլն դոլար» վերնագրով (06.08.2018)։ Ահա որոշ մեջբերումներ այդ հարցազրույցից. «Այդ 10 տարիներին հաջողվել է լուծել, ըստ իս, երեք հիմնական խնդիր։ Առաջին խնդիրը. երկաթուղին այսօր աշխատում է կայուն, անվտանգությունն ապահովվում է համաշխարհային չափորոշիչների մակարդակով։ Երկրորդ խնդիրը, որը մեզ հաջողվել է լուծել, շահութաբեր աշխատանքի դուրս գալն է ի հաշիվ փոխադրումների ամենօրյա աճող ծավալների։ Մենք թույլ չենք տվել հաստիքի լուրջ կրճատումներ և այն կայուն ենք պահում՝ ավելի քան երեք հազար մարդ։ Այդ տարիներին մեկուկես անգամ բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը։ ԱՊՀ երկրների երկաթուղիների շարքում ՀԿԵՈւ-ն աշխատավարձերի մակարդակով առաջին հնգյակում է։ Երրորդ խնդիրը երկաթուղում արդիական տեխնոլոգիաների ներդրումն է, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության արդյունավետության աճին... Այդ 10 տարիներին ապահովվել է ավելի քան 100 մլրդ դրամի ներդրումներ (230 մլն դոլար)։ Դա այն գումարի մոտ երկու երրորդն է, որը պետք է ներդրվի 30 տարում, կոնցեսիոն համաձայնագրի համապատասխան։ Նշված գումարից ավելի քան 80 մլրդ դրամ ուղղվել է ենթակառուցվածքի թարմացմանը, և 27 մլրդ՝ շարժակազմի նորոգմանը... Շնորհիվ ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման մեզ հաջողվել է նաև ավելացնել շարժման արագությունը։ Նախկին 25 կմ/ժ-ի փոխարեն այժմ արագությունը կազմում է 60 կմ/ժ, իսկ առանձին տեղամասերում, որտեղ իրականացվում են ուղևորափոխադրումներ, այն հասնում է 110 կմ/ժ-ի»։

 

Կարելի է այլ մանրամասներ էլ նշել, որոնք բնութագրում են ՀԿԵՈւ-ի բավական արդյունավետ աշխատանքը, դիցուք. 10 տարում նորոգվել է 463 կմ ճանապարհ, ընդ որում՝ հիմնանորոգվել է 160 կմ։ Փոխարինվել է 877 հազար փայտակոճ, նորոգվել են 52 անցուղի, 412 կմ կոնտակտային ցանց։ Նշենք, որ ՀԿԵՈւ հաջողությունները վերջին տարիներին հիմնականում այդքան շոշափելի են եղել շնորհիվ Հայաստանի երկաթուղայինների երեքհազարանոց կոլեկտիվի սահուն աշխատանքի՝ ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն, երկաթուղային տրանսպորտի բարձր պրոֆեսիոնալ մենեջեր, տոհմիկ երկաթուղային Սերգեյ Գենադևիչ Վալկոյի գլխավորությամբ։ Եվ հաշվի առնելով այս փաստերը՝ մի չարագուշակ բան կա նրանում, որ ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Վովաևիչի զգոն մենեջմենթի ներքո, իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի արմատից կտրեն ՀԿԵՈւ նորմալ գործառնությունը։ Իշխանությունների այս աղաղակող կամայականության առիթով բավական զուսպ արտահայտվել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, որն ասել է, որ ՀԿԵՈւ հարցն առկախ վիճակում պահել չի կարելի։

 

«Ոչ ոք դեմ չէ արդար և օրինական որոշումներին, եթե իսկապես իրավախախտում է կատարվել։ Բայց մեղադրանքներ առաջադրել, դրանք թողնել առկախ վիճակում՝ այդպես չի կարելի վարվել ցանկացած, առավել ևս՝ խոշոր, հանրապետության համար համակարգաստեղծ ձեռնարկության հետ, որտեղ աշխատում է երեք հազար մարդ։ Եթե ինչ-որ մեկը մեղավոր է, թող պատժեն, իսկ եթե մեղավոր չէ, պետք է ասել, որ խախտումներ չկան, և որ ընկերությունն օրենքի առջև մաքուր է», – ավելացրել է Անդրեյ Բաբկոն։

 

ՀՀ իշխանությունների խավարամտությունն իսկապես չափն անցնում է։ ՀՀ-ի և ՀԿԵՈւ-ի հարաբերություններում ստեղծված դրության վնասաբեր անհեթեթությունը հասել է այնտեղ, որ ի գոհունակություն ափշերոնյան վերլուծաբանների՝ դա իսկական հոգու սպեղանի է դարձել նրանց համար։ Այսպես, ս.թ. սեպտեմբերի 22-ի վաղ առավոտյան, ժամը 02.52-ին Ադրբեջանի հայտնի իշխանամետ ինտերնետ-պորտալը հրապարակեց հոդված (թեժ հետքերով)՝ «Ռուսաստանը չեղարկում է ևս մեկ ռազմավարական համաձայնագիր Հայաստանի հետ» վերնագրով, որում հոդվածի հեղինակը, ոչ առանց չարախնդության, խրատում է Նիկոլ Վովաևիչին։ «Հայաստանի ծերացող հեղափոխական իշխանության ոչ խելամիտ քաղաքականությանը haqqin. az-ը նվիրել է ոչ քիչ սուր վերլուծաբանական նյութեր՝ այն հույսով, որ «թշնամիների» խորհուրդներն ինչ-որ կերպ կօգնեն Նիկոլ Վովաևիչին ու նրա ձախող թիմին (նկատեք, հարգելի ընթերցող, որ «թշնամիներ» բառը դրված է չակերտներում, դե ինչ, այստեղ դժվար է մեղադրել հոդվածագրին օբյեկտիվ չլինելու մեջ։ Չէ՞ որ Ն.Փաշինյանը ինքնատիպ գտածո է Հայաստանի թշնամիների (առանց չակերտների) համար – Ա.Գ.)։ Բարեկամական խորհուրդները և սուր քննադատությունը «հեղափոխական» թիմի հասցեին հնչում են աշխարհի շատ ԶԼՄ-ներում, սակայն, ցավոք, այդ բոլոր խորհուրդները և նախազգուշացումները Երևանում ընդունվում են սվիններով։ Դե, ոչ մի կերպ հայկական կառավարությունում չեն կարողանում հասկանալ, թե ինչն է իրենց շահավետ, իսկ ինչը երկիրը տանում է դեպի անդունդ»։

 

Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանցի վերլուծաբանների նման սրտացավությունը։ Եվ ընթերցողն իրավացի կլինի, եթե հիշողությունից ջնջի մի փոքր բան, այն է. Նիկոլ Փաշինյանի հոդվածը՝ «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» վերնագրով, հրապարակված 2001թ. մայիսի 22-ին «Հայկական ժամանակ» թերթում, որի խմբագիրն այն ժամանակ ինքը՝ Նիկոլ Վովաևիչն էր։ Միայն մեկ մեջբերում կատարեմ այդ հոդվածից. «Եվ ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը և հարցը դիտարկենք խաղի կանոնների տեսակետից։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին... Ախր, էս երկիրը տեր չունի, և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին»։

 

Ն.Փաշինյանն արդեն մեկուկես տարի է, ինչ դարձել է, իր տերմինաբանությամբ, երկրի «տերն», ու ինչ-որ չեմ հիշում, որ հրապարակավ հրաժարվեր այս դավաճանական դիրքորոշումից կամ էլ, գոնե, զղջար «Կյանքի խոսքը» աղանդի կրոնական հաստատություններում (չէ՞ որ ՀԱԵ հոգևորականներին նա արդեն փաստորեն պատերազմ է հայտարարել)։ Թերևս, հենց այդ պատճառով են ափշերոնյան մեկնաբաններն այդքան սրտացավ հոգում Հայաստանի «ժողվարչապետի» ճակատագրի համար։ Չէ՞ որ միայն «ուժեղ» Փաշինյանն է ի վիճակի կատարելու 2001թ. տված խոստումը՝ հրաժարվել «ուրիշին տեր լինելու» դավադիր մտքից։ Որպեսզի մինչև վերջ օբյեկտիվ լինենք, պետք է մտածենք haqqin. az-ի վերոնշյալ հոդվածի վերջաբանի շուրջ, որքան էլ որ այն դաժան լինի, քանի որ հոդվածն արտացոլում է Հայաստանի ընկալումն ափշերոնյան սուլթանության կողմից. «Իսկ այստեղ արդեն արժե հարցնել. «...պարզ է, որ Ռուսաստանի համար ավելի շուտ քաղաքական, քան թե տնտեսական հարց է (նկատի ունի ՀԿԵՈւ-ն – Ա.Գ.)։ Իսկ քաղաքական խզումը երկու երկրների հարաբերություններում (նկատի ունի Ռուսաստանի և Հայաստանի միջև - Ա.Գ.) Փաշինյանի իշխանության գալով ավելի է խորանում... Ինչ վերաբերում է կոնկրետ երկաթուղուն, ապա այն գործում է բացառապես շնորհիվ ռուսական ֆինանսական ներարկումների։ Եվ ոչ մեկին այն Մոսկվայից բացի պետք չէ»։

 

Վերապահություն անենք. երևի թե Թուրքիային, ԱՄՆ-ին ու Իսրայելին, որպեսզի ավելացնեն ևս մեկ՝ պակասող հանգույցը «բարին կամեցողների» օղակում, որը սեղմվում է Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ։ Էլ չեմ ասում Հայաստանի համար կործանարար հետևանքների մասին, Աստված մի արասցե, եթե նման բան պատահի։ Այս մասին անգամ սարսափելի է մտածել։ Միևնույն ժամանակ, հարգելի ընթերցող, աններելի պարզեցում կլիներ «ժողվարչապետի» կառավարության այս բոլոր հակապետական արարքները վերագրել միայն գործադիր իշխանության բացարձակ անձեռնհասությանը։ Ավելի շուտ, մենք գործ ունենք Հայաստանում հակառուսական տրամադրությունների սրման լավ մտածված և հմուտ ռազմավարության հետ (չէ՞ որ ավելի քան 3000 երկաթուղայիններ ՀԿԵՈւ-ի կողմից կոնցեսիոն պայմանագրի խզումից հետո կմնան առանց աշխատանքի, այսինքն՝ առանց գոյության միջոցների)։ Միևնույն ժամանակ, իմաստ չունի կասկածել, որ նիկոլվովաևիչյան քարոզչությունը դրա ողջ պատասխանատվությունը կդնի ռուսական իշխանությունների վրա։

 

Վերլուծելով վերջին շաբաթների իրադարձությունները՝ ավելի ու ավելի եմ հակվում այն եզրակացությանը, որ Նիկոլ Վովաևիչը չափից ավելի է շտապում։ Դրա ապացույցն են այն հանկարծական փոփոխությունները, որոնք ծավալվում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շուրջ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին նա հրաժարական տվեց։ Պարզության համար մեջբերում կատարենք հրաժարականի մասին նրա հայտարարության տեքստից. «...Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին»։

 

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ կարդալով Արթուր Վանեցյանի այս տողերը՝ միակ բանը, ինչի մասին մտածեցի, հնարավոր նողկալի սադրանքների ու տեղեկատվական հալածանքի մասին էր գեներալ-մայոր Ա.Վանեցյանի հանդեպ։ Չէ՞ որ, ըստ էության, նա բավական տարողունակ, և որ գլխավորն է՝ օբյեկտիվ ախտորոշում է տվել նիկոլվովաևիչյան խառնամբոխին։ Դե ինչ, երկար սպասելու հարկ չեղավ։ Այն, որ Փաշինյանի քսու արբանյակները ցածրահարգ պիտակներ պիտի փակցնեին ԱԱԾ նախկին տնօրենին, միանգամայն սպասելի էր, բայց բնական էր, որ շատերն սպասում էին նրա հայտարարության գնահատականին Նիկոլ Վովաևիչի կողմից։ Եվ պատասխանը հետևեց Խաղաղ օվկիանոսի հեռավոր ափերից, Լոս Անջելեսից։ Այսպես, Ն.Փաշինյանը ս.թ. սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում հրավիրված մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում էր Grand Park-ում «համահայկական» հանրահավաքի կազմակերպման առիթով, ասաց. «Իր հայտարարությունում պարոն Վանեցյանը խոսում է սպայի պատվի մասին։ Բայց նա հայտարարություն անելու պահին դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի համար չկա... Եվ նման բան արել է սպան։ Դուք գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է ուսադիրները նետել աղբանոց... Դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Զինված ուժերի հանդեպ, և ես շատ ուրախ եմ, որ հայ հասարակությունը շատ հստակ դրա գնահատականը տվել է»։

 

Հավանաբար, «հայ հասարակություն» ասելով Փաշինյանը նկատի ուներ, օրինակ, Դավիթ Սանասարյանին, որն «ահարկու» դատապարտեց Ա.Վանեցյանին, ինչպես նաև սանասարյանակերպերին։ Դեռևս ս.թ.ապրիլի 18-ին Հայաստանի ԱԱԾ-ն վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք ներկայացրեց ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Հոդված 308. Պաշտոնեական դիրքի չարաշահում. 1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքի օգտագործում՝ հակառակ ծառայության շահերի, կամ ծառայողական պարտականությունների չկատարում՝ ելնելով շահադիտական, այլ անձնական շահագրգռությունից կամ խմբային շահերից, որոնք էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին...)։ Ես հատուկ այսքան մանրամասն ներկայացրի ՀՀ Քր.օր. 308-րդ հոդվածի բովանդակությունը, քանի որ Նիկոլ Վովաևիչի դամքաշները Ա.Վանեցյանի քննադատության մասով, որոնք ինքնապահովագրման պատճառով անկեղծացել են, հազվադեպ բացառությամբ, այս կամ այն չափով լիովին կարող էին հայտնվել ՀՀ Քր.օր. 308-րդ հոդվածով անցնող քրեական գործերի ֆիգուրանտների դերում։ Նշենք, որ ի պատասխան Ա.Վանեցյանի հայտարարության մասին Փաշինյանի խոսքերի, որում նա «ըստ էության դեմ է իր գլխավոր գերագույն հրամանատարին», Հայաստանում պոպուլյար մի սկսնակ քաղաքական գործիչ Facebook-ի իր էջում բավական տեղին Նիկոլ Վովաևիչին ուղարկել էր (չէ, գլխի չընկաք, հարգելի ընթերցող, թե ուր) ուշադիր կարդալու ՀՀ Սահմանադրությունը, որտեղ հստակ նշված է, որ վարչապետը խաղաղ ժամանակ գլխավոր գերագույն հրամանատար չէ։ Ըստ երևույթին, մեր սկսնակ գործընկերը հաշվի չէր առել, որ պետական հեղաշրջումից հետո Նիկոլ Վովաևիչը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին։ Փաստ, որը կարող են չհասկանալ միայն հավես չունեցողները։ Իսկ քանի որ պատերազմ է հայտարարված, ուրեմն «գերագույն գլխավոր հրամանատարի սուրբ տեղը» դատարկ չէ, մանավանդ որ, կրկնում եմ, եթե ունենք տիեզերական մասշտաբի ստրատեգ։ Դե ինչ, որպեսզի Նիկոլ Վովաևիչը չձանձրանա, Արթուր Վանեցյանն ի նշան հարգանքի «գերագույն գլխավոր հրամանատարի» հանդեպ՝ քնքշորեն հայտարարեց. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ (Փաշինյանը) խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։ ...Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու... ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»։

 

Չէի ցանկանա, հարգելի ընթերցող, տխուր նոտայով ավարտել հոդվածս։ Եվ ի գոհունակություն ինձ՝ մտաբերեցի Արբիտր անվանյալ Գայոս Պետրոնիոսի՝ Հռոմի սենատորի, գրողի և բանաստեղծի հայտնի նամակը կայսր Ներոնին, որը հիանալի ներկայացված է Հենրիկ Սենկևիչի «Հո՞ երթաս» («Quo Vadis») պատմավեպում։ Հարգելի ընթերցողին ներկայացնենք այդ նամակի տեքստը, որը բավական արդիական է ներկայիս հայկական իրողությունների պայմաններում։ Եվ այսպես. «Հռոմի կայսր և տիրակալ, Աստվածային Պոնտիֆ. ծնվել քո կառավարման օրոք՝ մեծ վրիպում է (այդպես է որ կա մեր պարագայում, Նիկոլ Վովաևիչ – Ա.Գ.), բայց մեռնել Քո կառավարման օրոք՝ մեծ ուրախություն է (մտքովդ չանցնի, Նիկոլ Վովաևիչ – Ա.Գ.)։ Ես կարող եմ ներել Քեզ այն, որ այրեցիր մեր սիրելի Հռոմը (ներել Նիկոլ Վովաևիչին, որ նրա կառավարման օրոք 2800-ամյա Երևանը դարձավ աղբատեղի, ուժերիցս վեր է – Ա.Գ.)։ Եվ այն, որ Դու մեր անուշաբույր երկրամասը լցրիր Քո հանցագործությունների գարշահոտությամբ (այստեղ հավատարիմ կմնամ Քո կողմից բազմիցս խախտված սկզբունքին, Նիկոլ Վովաևիչ, անմեղության կանխավարկածին – Ա.Գ.)։ Բայց ես չեմ կարող ներել Քեզ մեկ բան՝ ձանձրույթը, որին Դու դատապարտեցիր մեզ՝ ստիպելով լսել Քո ոտանավորները ( այդ մասին թող դատեն ս.թ. սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի հանրահավաքի մասնակիցները, որոնք Հայաստանի նշանավոր բանաստեղծ Պարույր Սևակի անմահ տողերից հետո ստիպված էին լսել քո ոտանավորները, թղթից քո իսկ ընթերցմամբ – Ա.Գ.)։ Քո խղճուկ երգերը (այժմ Նիկոլ Վովաևիչի տրտունջներն ու հառաչանքները երգ են կոչվում – Ա.Գ.), նայել Քո գարշելի ներկայացումները (Երևանում Քո իսկ կողմից նշանակված ՀՀ նախարարների՝ զբաղեցրած պաշտոններից հեռացնելու որոշումների ընթերցումը հանրահավաքի ժամանակ – Ա.Գ.)։ Ինչ վերաբերում է Քո առանձնահատուկ տաղանդներին, Ներոն, ապա դրանք հրդեհումներն են, դավաճանությունն ու տեռորը (դավաճանությունը ՀԱԵ-ի հանդեպ ակնհայտ է, հրդեհման փոխարեն՝ ՀՀ Ազգային ժողովի շենքի, դատարանների շրջափակումը, տեռորը, դատելով քո գործողություններից՝ դեռ առջևում է – Ա.Գ.)։ Տանջիր հպատակներիդ, եթե այդպես ես ուզում (չենք թողնի, Նիկոլ Վովաևիչ – Ա.Գ.), բայց աղաչում եմ Քեզ, մի այլանդակիր ու մի հաշմիր Արվեստները (հանգիստ թող հայ գրականության դասականներին, Նիկոլ Վովաևիչ, և նրանց մեջբերելուց հետո չհամարձակվես քո ոտանավորները կարդալ – Ա.Գ.)։ Խնդրում եմ Քեզ, ողջ եղիր, բայց մի՛ երգիր (էլ ոտանավորներ մի գրիր, Նիկոլ Վովաևիչ – Ա.Գ.)։ Եթե ուզում ես՝ հաշմիր մարդկանց, բայց մի ստիպիր նրանց մեռնել ձանձրույթից (ամենուրեք քո ցուցումներով գործադրվող՝ քեզ անհարմար անձանց ասֆալտին փռելու ու պատին ծեփելու դիմակ-շոուները արդեն կարգին ձանձրացրել են, Նիկոլ Վովաևիչ – Ա.Գ.)»։

 

Չգիտեմ որքանով են մեկնաբանություններս համահունչ Արթուր Վանեցյանի մինչև վերջ չասած մտքերին, բայց անկասկած է մի բան. Փաշինյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Եվ նրա բոլոր վերջին գործողությունները դրա համոզիչ ապացույցն են։ Ես արդեն գրել եմ այդ մասին «Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է» հոդվածում (ՌԴ REGNUM տեղեկատվական գործակալություն, 17 սեպտեմբերի 2019թ.)։ Իսկ այժմ էլ ավելի մեծ համոզվածությամբ կարող եմ ավելացնել, որ այդ սպառնալիքին դիմակայելը, Փաշինյանին իշխանությունից հեռացնելը՝ Հայաստանի փրկությունն է քայքայումից։ Եվ սա չափազանցություն չէ։

 

Վերջաբանի փոխարեն

 

մթին նորությունների հաստ շերտի միջից, որոնցով լիքը լցված է Հայաստանի տեղեկատվական դաշտը, խավարի թագավորությունում լույսի շողի նման, բայց ոչ դեմոկրատ հրապարակախոս Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբովի հոդվածի վերնագրի իմաստով՝ նվիրված Ա.Ն. Օստրովոսկու «Ամպրոպը» դրամային, ստացվեց ավետիս Նախաթոռ քաղաքից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ստորագրել է հրամանագիր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախկին նախագահ, սենատոր Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովին ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին, որը 2019թ. սեպտեմբերի 28-ին կդառնա 90 տարեկան։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Պետության և ժողովրդի առջև հատուկ աշխատանքային վաստակի համար շնորհել Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում Նիկոլայ Իվանովիչին...»։ Չեմ թաքցնի, որ այս տեղեկությունն ինձ խիստ հուզեց, քանի որ իմ համեստ կենսագրության հատուկ շրջափուլ էր համատեղ աշխատանքը Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Իվանովչ Ռիժկովի հետ։ Այո, այո, հարգելի ընթերցող, 2017-2018թթ. բախտն ինձ միանգամայն անսպասելի անակնկալ մատուցեց. Հայաստանի Հանրապետական կուսակցության, որի նախագահն էր և է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, գործադիր մարմնի որոշմամբ ես երաշխավորվեցի կատարելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության VI գումարման Ազգային ժողովի միջև համագործացության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի աշխատանքը։ Այդ նշանակումն ինձ համար կրկնակի պատվաբեր էր։ Առաջինն այն հանգամանքն էր, որ ռուսական կողմից Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն էր Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը։ Երկրորդը անձնական պատասխանատվության գիտակցումն էր՝ կապված այն բանի հետ, որ այն ժամանակ Հայաստանում կառավարող Հանրապետական կուսակցությունն ինձ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահիս, երաշխավորեց գլխավորելու խորհրդարանական աշխատանքի այդքան պատասխանատու ուղղությունը։ Ավաղ, պետական հեղաշրջումը Հայաստանում թույլ չտվեց տրամաբանական ավարտին հասցնել Նիկոլայ Իվանովիչի հետ համատեղ մշակված պլանները։ Սակայն ես լիահույս եմ, որ ամեն բան դեռ առջևում է, ինչի համոզիչ վկայությունն է Հայաստանի Ազգային հերոս (2008-ից) և Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոս Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի կենսական սխրանքը։ Շնորհավոր Ձեր ծննդյան 90-ամյակը, մեծարգո Նիկոլայ Իվանովիչ, բազում տարիների կյանք, մեր մեծ ժամանակակից։

 

Աղբյուրը` ИА REGNUM






Դիտումների քանակ 19505


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուշադրություն. Փաշինյան Նիկոլը հայտարարեց եկեղեցու դեմ պատերազմի մասին (ժողովրդի անունից)

Ուշադրություն. Փաշինյան Նիկոլը հայտարարեց եկեղեցու դեմ պատերազմի մասին (ժողովրդի անունից)

Սեպտեմբերի 23, 2019


Լոս Անջելեսում Փաշինյան Նիկոլը շարունակում է զարմացնել հայ ժողովրդին իր հայտարարություններով: Այսօր նա արդեն հասցրեց ուրանալ Սո...

Փաշինյան Նիկոլի ևս մեկ խոշոր հաղթանակ Հայաստանի նկատմամբ

Փաշինյան Նիկոլի ևս մեկ խոշոր հաղթանակ Հայաստանի նկատմամբ

Սեպտեմբերի 20, 2019


Ինչպես հայտնի է, Նոր Հայաստանի ամերիկյան վարչակազմը՝ ժողվարչապետ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, իշխանության գալու պահից իրական...

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Մայիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի ազնվությունը չափ ու սահման չունի, տպավորություն է ստեղծվում, թե այս տղայի ազնվությունն ու անկեղծությունն այլմոլ...

Փաշինյան Նիկոլն ինքն իր հետ շախմատ է խաղում

Փաշինյան Նիկոլն ինքն իր հետ շախմատ է խաղում

Փետրվարի 19, 2019


Մամուլից տեղեկանում ենք, որ շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ակտիվիստները կրկին բողոքի ակցիա են իրականացրել մայրա...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Հոկտեմբերի 13, 2018


Չնայած այն հանգամանքին, որ կաթողիկոսի մասին վերջերս քիչ ենք գրում, մենք նրան չենք մոռացել, և նա շարունակում է մնալ մեր ուշադրու...

Փաշինյան Նիկոլը թշնամություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն

Փաշինյան Նիկոլը թշնամություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն

Սեպտեմբերի 18, 2018


Փաշինյան Նիկոլը նոր վրաերթ է կազմակերպել կաթողիկոսի և ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցու վրա. օլիգարխների թիկնազորին ասֆալտին ...

Հայտնի է կաթողիկոսի նոր հավակնորդը

Հայտնի է կաթողիկոսի նոր հավակնորդը

Սեպտեմբերի 13, 2018


«Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության համասեռամոլների ցուցակը հրապարակելիս անդրադարձել էինք մի խայտա...

Նախկին եկեղեցական պեդերաստը գողական է գնում

Նախկին եկեղեցական պեդերաստը գողական է գնում

Սեպտեմբերի 7, 2018


Մենք բազմիցս լսել ենք Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ծառայողների անպարկեշտ պահվածքի և բառապաշարի մասին: Սակայն այն, ինչ...

Հայ Առաքելական եկեղեցու պեդերաստները

Հայ Առաքելական եկեղեցու պեդերաստները

Սեպտեմբերի 5, 2018


Բազմիցս անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը՝ մեր կայքը բազմաթիվ բացահայտումներ է արել: Սակայն ...

ՀԱԵ ոչնչացումը «Նոր Հայաստանի» իշխանության քաղաքականությունն է

ՀԱԵ ոչնչացումը «Նոր Հայաստանի» իշխանության քաղաքականությունն է

Սեպտեմբերի 3, 2018


Ամեն տարի, օգոստոսի վերջին օրերին, Ամենայն Հայոց կաթողիկոսը հրավիրում էր իր մոտ ՀՀ բոլոր բուհերի ռեկտորներին, արժանի մանկավարժն...

Պայքարեց ու պաշտոն վաստակեց

Պայքարեց ու պաշտոն վաստակեց

Հուլիսի 12, 2018


Երբ առաջին անգամ մայրաքաղաքի կենտրոնում հայտնվեցին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչները և սկսեցին պահանջել Գա...

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Հուլիսի 9, 2018


Թեև հանրությունն ուշի-ուշով հետևում է, թե ինչ ավարտ կունենա Գարեգին Երկրորդ և «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման հակամարտությ...

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Հուլիսի 6, 2018


Այսօր երկրի սկանդալային կիզակետը Էջմիածինն էր, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները ներխուժել էին Մայր Աթոռի...

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Հունիսի 26, 2018


Այն, որ կաթողիկոսը դուստր ունի, որևէ մեկի համար նորություն չէ: Ավելին, կարող է պարզվել, որ նա մի 10 երեխա էլ ունի, դա էլ զարման...

Աթեշյանի տանիքը գտան

Աթեշյանի տանիքը գտան

Ապրիլի 3, 2018


Աննկուն և անհաղթահարելի Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պահպանել իր դիրքերը, իր տեսակետ...

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդ...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Նոյեմբերի 20, 2017


Մեր եկեղեցին խիստ նախանձախնդիր է, երբ խոսքն իր ունեցվածքին է վերաբերում: Գրեթե ամեն տարի նա կառավարությունից եկեղեցապատկան հողե...

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Հոկտեմբերի 31, 2017


Դեռ սպիտակագլուխ անգղների պատմությունից գլուխ չէինք հանել, հիմա էլ մի նոր սկանդալ է հասունացել Կարմիր գրքում գրանցված կենդանինե...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ