Խայտառակություն առանց մեկնաբանության

Խռովարար հոգևորականությունը հայտարարել է Հայաստանում եղբայրություն ստեղծելու մասին

Սեպտեմբերի 23, 2019
Խռովարար հոգևորականությունը հայտարարել է Հայաստանում եղբայրություն ստեղծելու մասին

Կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի միջնադարյան Մաքենյաց վանքում հավաքվել էին Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հովվապետ Գարեգին II կաթողիկոսի հրաժարականը պահանջող շարժման անդամները։ Այս իրադարձությանն ուշադրություն են դարձրել ոչ միայն տեղական պարբերականները, այլև որոշ առաջատար արևմտյան ԶԼՄ-ներ, մասնավորապես՝ բրիտանական BBC-ն։


Խռովարար հոգևորականությունը հայտարարել է Սբ Հովհաննես Մկրտչի եղբայրություն ստեղծելու մասին, որը կպայքարի ՀԱԵ ներկայիս հայրապետի հրաժարականի համար։ Նման պահանջ հայ հոգևորականության առանձին ներկայացուցիչների կողմից առաջադրվել էր 2018թ. մայիսին Նիկոլ Փաշինյանի անդրկովկասյան հանրապետության վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո։


Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները եղբայրության ստեղծումն անվանել են «հոգևոր հանցագործություն»։


Գարեգին II կաթողիկոսին մարտահրավեր նետած հոգևորականները ստիպված են ժամերգություններ մատուցել դատարկ եկեղեցիներում, որոնք Հայաստանում քիչ չեն։ Նախօրեին շնորհազրկված վանականները որոշել էին ձեռնադրել իրենց կողմնակիցներին հոգևորականության տարբեր աստիճաններով հենց պաշտոնական եկեղեցու քթի տակ, նշում է բրիտանական լրատվական ծառայությունը։


Չնայած վանքը գտնվում է Հայաստանի խոշոր քաղաքներից հեռու (Սևանա լճից հարավ), ժամերգության էր եկել մի քանի տասնյակ մարդ։ Նրանք բոլորն էլ «Նոր Հայաստան՝ նոր կաթողիկոս» շարժման կողմնակիցներն են։ Ավանդույթի համաձայն՝ խորանի մոտ միայն տղամարդիկ պետք է սպասավորություն մատուցեն։ Կանայք օգնում են երգչախմբերում։


Ձեռնադրումների համար Մոսկվայից ժամանել էր արքեպիսկոպոս Տիրանը (Կյուրեղյան)։ 2000-ականների սկզբին նա կարգալույծ էր արվել ՀԱԵ ռուսաստանյան աթոռը Գարեգին II-ի հարազատ եղբորը զիջել հրաժարվելուց հետո։ Այդ ժամանակվանից պաշտոնական ՀԱԵ-ն նրան համարում է աշխարհական՝ Ղազարոս անունով։


Կորյուն աբեղան ձեռնադրվել է «վարդապետ»։ Նոր աստիճանով նա կշարունակի Գարեգին II կաթողիկոսի հրաժարականի շարժումը։ Նոր «վարդապետը» դարձել է վանական եղբայրության առաջնորդը, որը պայքարում է եկեղեցական իշխանափոխության համար։ Հերթի մեջ է թեմերի նոր հոգևորականների պատրաստումը, որոնք ապստամբել են Գարեգին II-ի և նրա դրածոների դեմ, ասվում է բրիտանական հեռուստակորպորացիայի ռեպորտաժում։


Նշենք, որ ավելի վաղ «թավշյա հեղափոխության» առաջնորդ և կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քանիցս հասկացրել էր, որ հավանություն չի տալիս ՀԱԵ շարքերում բողոքի շարժմանը և նպատակահարմար չի համարում Գարեգին II կաթողիկոսի հրաժարականի հարցի բարձրացումը։

 

Աղբյուրը՝ EuarAsia Daily






Դիտումների քանակ 23582


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եկեղեցին նաև վոյենկոմատ է

Եկեղեցին նաև վոյենկոմատ է

Սեպտեմբերի 9, 2016


Եկեղեցին հետզհետե դառնում է մեր երկրի ամենասկանդալային կառույցը: Գրեթե չկա մի օր, որ նրա մասին որևէ զարմանալի, իսկ ավելի հաճախ՝...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ