Ազգային խայտառակություն

Երբ զրնգում է գրանտակեր դատարկությունը...

Սեպտեմբերի 23, 2019
Երբ զրնգում է գրանտակեր դատարկությունը...

Սերժ Սարգսյանը երեկվա տոնի կապակցությամբ ուղերձ էր հղել, որը ստեղծագործական խթան հանդիսացավ ԱԽՔ գրիգորյան արմենի համար: Երրորդ նախագահ գրել էր. «Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է»:

 

Գրանտակեր ԱԱԽՔ-ը պատասխանել էր. «… Տոնը չփչացնելու համար որոշեցի այսօր պատասխանել այդ տրտունջներին։ Սկզբից մտածում էի, թե ինչ գրեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 1,5 տարի հայ ժողովրդի կողմից մերժված մարդու մասին: Հետո հասկացա, որ ընդամենը պետք է հիշել անցյալը։ Սերիալների միջոցով սոցիալական խնդիրների լուծման մասին մտածող, 100-ից 60 խփող, արտագաղթն իր մեղքը չհամարող, թարս բուսնած խիյարների մասնագետը, հայ ժողովրդի կողմից մերժվածը խոսում է արժեքների մասին, որոնց ապականման համար 10 տարի ջանք ու եռանդ չի խնայել… Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի հհկ-ականների համար։ Ապրիլյան պատերազմի հիշատակի օրը՝ 2017-ին, ընտրություններ նշանակած, այդ ընտրությունները կեղծելով 770 հազար ձայն խփած գործիչը, մեկ տարի անց 59 հազար ձայն հավաքելուց հետո պետք է փակվի մի մութ տեղ և դառնացած լռություն պահպանի։ Հենց այսպիսի մոտեցումներն են բաժանարար գծեր գծել և ստիպել ժողովրդին համախմբվել և մերժել կեղծիքն ու զոռբայությունը։ Ես հուսով եմ՝ հայրենիքի հանդեպ սիրո մասին ճոռոմ հայտարարություն անողները հիշում են, որ հայրենիքի հանդեպ սերը չի կարող 50 տոկոս չափաբաժնով լինել»։

Ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանն ընդամենը խոսել է, առանց որևէ թափթփուկի անուն տալու, լակոտակրատիայի կործանարար գործողությունների մասին: գրիգորյան արմենը խոսում է սորոսական գրանտների ոգով՝ թալան, ընտրակեղծիք, 50/50. 100-ից 60, մի խոսքով, մինասյան լարիսային ուղղված հայցերի մակարդակ: Եվ սա բնութագրում է Սերժ Սարգսյանի ճանապարհը՝ մոռանալով նշել հաղթանակը, բանակի կայացումը, Ղարաբաղի ստատուս-քվոն, Հայաստանի՝ Լևոնից փրկությունը, այսինքն՝ գրանտակերը չի խոսում սրանցից, ռեալ արարքներից, բայց խոսում է մինասյան լարիսայի գաղափարական հիմնադրույթներից: Հիմա ես էլ կխոսեմ նրանից՝ գրիգորյան արմենից, փաստերից զատ ոչինչ չեմ ասի:

 

Բաց եմ թողնում սրա անիմաստ մանկությունն ու պատանեկությունը, ուսանողության տարիները և ստացած կրթությունը: Ասեմ, որ սովորել է ԵՊՀ-ից հետո Ամերիկյան համալսարանում և ստացել գործակալի որակավորում: Աշխատել է հեղափոխության բաստիոններից երկուսում՝ Սլավոնական համալսարան և Transparency International: Որքան լավ ազգանվեր գործունեություն է ծավալել, չէ՞, որքան օգուտ է բերել Հայաստանին: Բնականաբար, մասնակցել է նաև հեղափոխությանը և նշանակվել ԱԽՔ: Սրա զրոյական արժեքն ամփոփելու համար հիշեցնեմ, որ երբ սրա հայրն ինքնասպան եղավ հեղափոխությունից հետո, սա ասաց, թե՝ հորս անձնական որոշումն էր, ես հարգում եմ այդ որոշումը: Նման է, չէ՞, կատաղի արևմտյան լիբերալների ծայրահեղ լիբերալ մոտեցումներին, որոնց համար ինքնասպանությունը մարդու իրավունք է, որը պետք է ողջունել, սեռափոխությունը մարդու որոշելիքն ու իրավունքն է, երրորդ սեռը պարտադիր է, Ղարաբաղը տարածքի հարց չէ, այլ մարդու իրավունքների…


Հայաստանում գրանտակեր դատարկությունները պատերազմ են հայտարարում գործ անող և ռեալ գործեր արած մարդկանց: Այս պատերազմում նրանք բնաջինջ կլինեն: Գոնե այն պատճառով, որ ամերիկյան նախագծեր իրականացնելուց բացի նրանք ոչնչի ունակ չեն, այն էլ՝ լեզվով: Չի կարող Շուշին մարդու իրավունքների խնդիր համարողը հաղթել Շուշին ազատագրողին, և վերջ:

 

Աղբյուրը՝ Artiom Khachaturian






Դիտումների քանակ 24527


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյանի ստամոքսում

Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյանի ստամոքսում

Նոյեմբերի 11, 2019


Ղարաբաղի նախկին վարչապետ Հարությունյան Արայիկը Փաշինյան Նիկոլի քամակում այնքան հարմարավետ է տեղավորվել, որ արդեն հասել է աղիքայ...

Ոչ, սա Լյուքսեմբուրգը չէ

Ոչ, սա Լյուքսեմբուրգը չէ

Նոյեմբերի 11, 2019


Խայտառակ բան է տեղի ունեցել Ղարաբաղում: Ամուսնացել է ԱԱԽՔ գրիգորյան արմենը, հարսնացուն էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ավ...

Գեներալ Բալասանյանը հազիվ է դիմանում Փաշինյան Նիկոլի գրոհներին

Գեներալ Բալասանյանը հազիվ է դիմանում Փաշինյան Նիկոլի գրոհներին

Հոկտեմբերի 10, 2019


Փաշինյան Նիկոլը երրորդ հուժկու հարվածը հասցրեց գեներալ Վիտալի Բալասանյանին: Առաջինը պառվաբոզ ճաղարյան լիզայի ձեռամբ էր: Կարիք ...

Transparency International-ի վաստակը հայերի անվտանգության ռազմավարություն է պատրաստում

Transparency International-ի վաստակը հայերի անվտանգության ռազմավարություն է պատրաստում

Հուլիսի 26, 2019


Հայաստանի ԱԱԽ խայտառակ գրանտակեր քարտուղարը ազգային անվտանգության նոր ռազմավարություն է պատրաստում: Սա արդեն ծիծաղելի է, սա սյո...

Փաշինյան Նիկոլը հրաժարվում է փորձառու կադրերից

Փաշինյան Նիկոլը հրաժարվում է փորձառու կադրերից

Մայիսի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հերթական անսովոր կադրային որոշումն է կայացրել՝ ազատել է աշխատանքից ՀՀ ԱԱԽ գրասենյակի ղեկավար Մարգարյան Արմինեին...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի

Ապրիլի 30, 2019


Փաշինյան Նիկոլն ու վանեցյան արթուրը որոշել են քաղաքական տեխնոլոգիաներով զբաղվել: Այսինքն՝ պարեցին բոլոր պարերը (տանգո, վալս, պո...

Ադրբեջանը ահազանգում է՝ ԱԱԽՔ-ը վտանգավոր է

Ադրբեջանը ահազանգում է՝ ԱԱԽՔ-ը վտանգավոր է

Մարտի 26, 2019


Ադրբեջանում չեն ալարել և ՀՀ ԱԱԽՔ գրիգորյան արմենի մասին զեկույց են ուղարկել Կրեմլ: Անձամբ Իլհամ Ալիևն է դա արել: Զեկույցում ներ...

Փաշինյանը որոշել է ճիշտ բան անել

Փաշինյանը որոշել է ճիշտ բան անել

Հունվարի 22, 2019


Մամուլը գրում է, որ Փաշինյան Նիկոլը պատրաստվում է սխրագործության, այն է` որոշել է կատարել իր առաջին ճիշտ կադրային նշանակումը: Ա...

ՀՀ ԱԱԽՔ-ը լավ է լիներ քաք, բայց ոչ արմեն գրիգորյան

ՀՀ ԱԱԽՔ-ը լավ է լիներ քաք, բայց ոչ արմեն գրիգորյան

Սեպտեմբերի 12, 2018


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը սեպտեմբերի 9-ին հոդված էր հրապարակել REGNUM գործակալությունում: Ի թիվս շատ հարցեր...

Մոտենում է Փաշինյան Նիկոլի X ժամը

Մոտենում է Փաշինյան Նիկոլի X ժամը

Սեպտեմբերի 7, 2018


Հայրենի մամուլն ուզում է արժևորել Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի որոշ անդամների և գրում է, թե իբր Կրեմլից ասում են, որ դրանք պի...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018


Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն ա...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը