Ազգային խայտառակություն

Փաշինյան Նիկոլի ևս մեկ խոշոր հաղթանակ Հայաստանի նկատմամբ

Սեպտեմբերի 20, 2019
Փաշինյան Նիկոլի ևս մեկ խոշոր հաղթանակ Հայաստանի նկատմամբ

Արտյոմ Խաչատրյան

 

Ինչպես հայտնի է, Նոր Հայաստանի ամերիկյան վարչակազմը՝ ժողվարչապետ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, իշխանության գալու պահից իրականացնում է Ռուսաստանից հարաբերությունների խզման քաղաքականություն՝ հիմնականում վանելու ճանապարհով, Ռուսաստանին սադրելով նախաձեռնել «դաշնակցային ամուսնալուծություն»։ 17 ամսում շատ բան է հաջողվել ժողվարչապետին, և ահա փայլուն արդյունքը. «Ռուսական երկաթուղիները» (ՌԵՈւ) պատրաստվում է խզել Հայաստանի իշխանությունների հետ համաձայնագիրը՝ պնդելով, որ դրանք խանգարում են նրա դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵՈւ) աշխատանքին, որը կառավարում է հայկական երկաթուղին։ Այս մասին տեղեկացրել է RTVI-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի կառավարության աղբյուրին։ 

 

Հիշեցնենք իրադարձությունների ժամանակագրությունը։ 2018թ. օգոստոսին ընկերությունում իրականացրին խուզարկություն 19 հազար դոլար հարկերի չվճարման կասկածանքով։ ՀԿԵՈւ-ում ասել են, որ ուժայիններն առգրավել են նրա փաստաթղթերը։ Ժողովրդի վարչապետն այն ժամանակ ասում էր, որ ընկերության շուրջ «տեղի են ունենում որոշ իրավաբանական գործընթացներ», բայց կոչ էր արել «ողբերգություն չսարքել»։ Դեկտեմբերին Հայաստանի Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի վարչությունում հայտարարեցին հանրապետության տրանսպորտի նախկին փոխնախարարի դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Քննության վարկածով՝ նա թաքցրել էր «Հարավկովկասյան երկաթուղու» ստուգումների ժամանակ հայտնաբերված չարաշահումները։ Նույն ամսվա վերջին հանրապետության ՔԿ-ում տեղեկացրին, որ հետաքննում են ՀԿԵՈւ-ի 10 տարվա գործունեությունը՝ ստուգելով $226,8 մլն ներդրումների արդյունավետությունը։ Ընկերությունում ի պատասխան հայտարարեցին քննության «կանխակալության» մասին։

 

RTVI-ի աղբյուրի տվյալներով՝ ՀԿԵՈւ-ի դեմ հարուցվել է յոթ գործ, որոնք միավորել են մեկ վարույթում։ Խուզարկությունների ժամանակ ընկերությունից վերցրել են փաստաթղթերի ողջ արխիվը 2018թ. ընկերության աշխատանքի սկզբից մինչև 2018թ., ինչը խիստ դժվարացնում է ՀԿԵՈւ-ի ընթացիկ աշխատանքը։ Ընկերությունը փորձել է վերադարձնել փաստաթղթերը անկախ փաշինյանական դատարանի միջոցով, բայց նրան մերժել են։

 

«Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունում ֆինանսական պահանջներն անհիմն են համարում։ Այնտեղ ընդգծում են, որ «ՀԿԵՈւ 10 տարվա աշխատանքի ընթացքում ընկերությունում հարկային մարմինների ստուգումների ընդհանոր ժամանակը կազմել է 3 տարի»։ Բացի այդ, վերջին տարիներին ձեռնարկության աուդիտն անցկացնում է PricewaterhouseCoopers ընկերությունը։ Համաձայն RTVI-ի աղբյուրի, եթե Հայաստանը ցանկանար ճնշում չգործադրել Ռուսաստանի վրա, այլ պարզել իրավիճակը, կդիմեր միջազգային դատարան։ «Պայմանագրով նախատեսված է, օրինակ, դիմել արբիտրաժ Փարիզում՝ պայմանագրի կատարման վիճելի հարցերը լուծելու համար, բայց դրա փոխարեն հայկական կողմը նախընտրել է ճնշումը քրեական գործերի «դամոկլեսյան սրով»,- նշում է պարբերականը։

 

Կոնֆլիկտային իրավիճակը փորձել են լուծել կառավարական մակարդակով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարել պրոֆիլային նախարարության (փետրվարի 31-ի նախարարի) և Հայաստանի կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Մոսկվան առաջարկել է փակել քրեական գործը։ Փոխարենը պատրաստ էին Երևանին օգնել լրացուցիչ ներդրումներով։ Ռուսաստանը նաև առաջարկում էր նոր անկախ ստուգում իրականացնել, եթե Նոր Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն պարզապես հետ կանչել իրենց պահանջները։ Երկխոսությունը ոչ մի արդյունք չտվեց, ուստի Մոսկվան մտածում է Հայաստանի հետ համաձայնագրից դուրս գալու մասին։

 

Այժմ՝ ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշման մասին։ «Հայաստանը ստեղծել է իրավիճակ, որի պայմաններում ՀԿԵՈւ-ն չի կարող նորմալ աշխատել. առգրավվել են 10 տարվա բոլոր փաստաթղթերը, ներկայացվել են անապացուցելի մեղադրանքներ և չի տրվել ոչ մի երաշխիք։ Մեր փաստարկներն այն մասին, թե մինչ այդ կատարված ստուգումները խախտումներ չեն բացահայտել, և փաստարկները կոնցեսիայի պայմանների կատարման մասին անտեսվում են»,- ասում է Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը։ Նա նաև հաստատել է, որ ռուսական կողմը սկսել է Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագրի ժամկետից շուտ խզման «հարցի լուրջ դիտարկումը»։

 

Ավելացնենք, որ հայկական կողմը նախկինի պես պնդում է հետաքննության իրավաչափությունը «Հարավկովկասյան երկաթուղու» հանդեպ։ Սեպտեմբերի 16-ին ժողվարչապետը նշեց, որ ստուգումները ՀԿԵՈւ-ում կատարվում են հանրապետության շահերի պաշտպանության համար (սա արդեն անպատկառություն է. ՀԿԵՈւ-ում աշխատում է Հայաստանի 3000 քաղաքացի, որոնց ճակատագիրը հարցականի տակ է, էլ չեմ ասում երկաթուղու ապագա շահագործման մասին, երբ ՌԵՈւ-ն տանի այստեղից գնացքները, որոնք մինչև վերջինը պատկանում են նրան), և ավելացրել, որ այս առիթով ակտիվ բանակցություններ են վարվում ռուս գործընկերների հետ։

 

Այսպիսով, ՀԿԵՈւ-ի հարցի լուծումից հետո Նոր Հայաստանը պետք է անհավասար պայքար մղի «Գազպրոմի» հետ՝ ամերիկյան դեսպանի աջակցությամբ, որը մեզ հեղուկացված գազ կմատակարարի Ամերիկայից (երեք անգամ ավելի թանկ), հետո Եվրամիության պնդմամբ նորից կփակվի Մեծամորի ԱԷԿ-ը, հետո առիթ կգտնեն Սամվել Կարապետյանից խլելու «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ Դե, իսկ հետո հերթը կհասնի Գյումրիի 102-րդ ռազմակայանին, ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գալուն։

 

Անշուշտ, Հայաստանը կդիմանա ու կանգուն կմնա։ Բայց կմնա առանց Ղարաբաղի ու էլի առանց ինչ-որ բանի։ Փոխարենը կլինի ամերիկա-թուրքական պրոտեկտորատ՝ արևմտյան արժեքների ամբողջ լրակազմով, Ստամբուլյան կոնվենցիայի հրաշք պայմաններով։ Կհայտնվեն ու կբարգավաճեն պեդոֆիլների, ինցեստաբանների ու հաշմանդամների կուսակցություններ՝ իոաննիսյան դանիելի, բարսեղյան լևոնի ու բաթոյան զառայի գլխավորությամբ, դեմոկրատիան կհասնի մինչև երկինք, Ամուլսարը Սևանին նոր կյանք կտա այն աշխարհում։ Այդ ժամանակ արդեն կարելի կլինի խոսել Փաշինյան Նիկոլի հեղափոխության հաղթանակի մասին՝ ամերիկյան դեսպանի ղեկավարությամբ։ Ամեն...

 






Դիտումների քանակ 42685


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 27, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլն այսօր ձեռք բերեց իր սրտի պաշտոնը՝ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Դ...

Մարտական կոչ Նոր Հայաստանի շահառուներին

Մարտական կոչ Նոր Հայաստանի շահառուներին

Սեպտեմբերի 27, 2020


Փաշինյան Նիկոլի ադրբեջանական կոլեգան նորից քաշեց ժողվարչապետին: Այս մասին դեռ կխոսենք, այժմ ուզում եմ ասել, որ եկել է պահը Նոր ...

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 25, 2020


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, դատավորը հայտնի Մնացն էր՝ Մարտիրոսյան Մնացականը, Հին ու Նոր...

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

Սեպտեմբերի 24, 2020


Նախագահ Իլհամ Ալիևը, օբստրուկցիայի և ցասումնալից քննադատության ենթարկելով Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը...

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

Սեպտեմբերի 23, 2020


Անկախության տոնի առթիվ մի շարք բուժաշխատողներ պետական պարգևներ ստացավ: Դրանց թվում չկային «Նորք» ԻԿՀ-ի աշխատակիցները: Բանն այն ...

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Սեպտեմբերի 21, 2020


Բանն այն է, որ փադիշահը ճիշտ է ասում։ Բայց ստում է այլ բանում։ Իսկապես, ադրբեջանցիներին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել այ...

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Սեպտեմբերի 18, 2020


Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկի...

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Սեպտեմբերի 17, 2020


Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբ...

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը մարդկային ինտելեկտի նոր բարձունքներ է նվաճում: Մի բազմատաղանդ ոստիկան տուգանել է քաղաքացում պոպ...

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլը սիրում է մարդկանց քթից բերել, փչացնել ու հարամել մարդկանց ուրախությունը և կյանքն ընդհանրապես: Այդպիսին է ժողվար...

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Սեպտեմբերի 10, 2020


Հարգելի ընթերցող, չեմ թաքցնի, որ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված՝ ապաշնորհ պլանավորված սադրանքի իմ վարկածը նկարագ...

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Սեպտեմբերի 4, 2020


Ժողվարչապետ աշխատող խայտառակությունը ծանր է տանում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մերժումը: Հիշեցնենք, որ Փաշինյ...

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Սեպտեմբերի 3, 2020


Մեր տագնապահույզ օրերում, երբ իմ Հայրենիքը՝ Հայաստանը, օրեցօր մխրճվում է խոր տնտեսական ճգնաժամի մեջ, որը կարող է վերածվել դեֆոլ...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստումներով

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստո...

Սեպտեմբերի 3, 2020


Հայաստանի իշխանությունը խաբեությամբ զավթած Փաշինյան Նիկոլը, մինչ իշխանության գալը, հայտարարում էր, որ Հայաստանի՝ ներկայումս՝ նա...

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Հուլիսի 27, 2020


Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ ...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Հուլիսի 18, 2020


Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ամենաստոր ու խայտառակ բոզերի ընտանիքում ծնված սաֆարյան ստոպիկը հերթական անգամ ...

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հուլիսի 17, 2020


Երբ գրվում են այս տողերը, իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին նորից սրվել է։ Ընթերցողներին հի...

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Հուլիսի 16, 2020


Արցախյան բանակցական գործընթացը իր կետից սկսած և Սերժի կետը մերժած Փաշինյան Նիկոլն այսօր մասնակցեց Տավուշում զոհված մայոր Գարուշ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ