Խայտառակություն առանց մեկնաբանության

Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Սեպտեմբերի 19, 2019
Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Մարկոս Ավրելիուսը Հռոմի ամենահայտնի կայսրերից էր ու ժամանակի ամենառաաջադեմ մարդկանցից։ Նա այն կայսրերից էր, որ գրի էր առնում իր մտքերը, ընդ որում՝ դրանց հիմնական նպատակը ոչ թե գրվածքն ընթերցողին հանձնելն էր, այլ, Հռոմում տարածված հայտնի պրակտիկայի համաձայն, նա դա անում էր իր բնավորությունը «շտկելու և բուժելու», ինքնատիրապետման և ինքնակատարելագործման համար։ Բավական հետաքրքիր է նրա խորհրդածությունների առաջին հատվածը, որտեղ հերթով թվում է այն առաքինությունները, որոնք ստացել է իր ուսուցիչներից, պապից, Հռոմի կայսրերից։


Օրինակ, Անտոնինուս Պիուս կայսրից սովորել էր խորհրդակցությունների ժամանակ ուշադիր ու համբերությամբ գործերը քննել, այլ ոչ թե հարցերը հապճեպ փակել՝ բավարարվելով եղած պատկերացումներով։


Մի շատ կարևոր գաղափարախոսություն կա Ավրելիուսի գործունեության հիմքում՝ այն, ինչ նա ստացել է իր մենթորներից (արժեբանական ուսուցիչներ), և այն, ինչ ինքն է փոխանցում՝ արդեն որպես մենթոր և պետության ղեկավար։


Այս առումով ուզում եմ որոշ համեմատականներ տանել ՀՀ այսօրվա ղեկավարի հետ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում, որ նա կամ արժանի մենթոր չի ունեցել, իսկ եթե նույնիսկ ունեցել է՝ վերցրել է իր մենթորներից ոչ թե առաքինությունները, այլ նրանց թուլությունները։ Այսինքն՝որպես պետության ղեկավար ինչ է ինքը փոխանցում իր թիմին և մարդկանց, ովքեր հետևում են իրենց վարչապետին։ Այսպես՝


1. Նիկոլ-«Գիտնական»


Եթե Ավրելիուսը համարվում էր ստոիցիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է համարվել Հայաստանում քաղաքականության մեջ նոր ուղղության՝ հայհոյաբանության (քֆուրոլոգիայի) հիմնադիր հայրը։ Պարոն Փաշինյանին պետք է արժանին մատուցել, նա որակապես նոր մակարդակի է հասցրել հայհոյանքը՝ թույլ տալով, որ այն դառնա մարդկանց արտահայտման հիմնական ձևը, մտնի մարդկանց ընտանիքներ և, իհարկե, դառնա նոր իշխանության պահպանման գոյաբանական հիմքը: Սա այնքան լուրջ ձեռքբերում էր (անհասկանալի դիպվածով բացակայում էր վարչապետի 100 ձեռքբերումների շարքից), որ անգամ ներկայիս իշխանության ընդդիմախոսները վերցրեցին ու սկսեցին օգտագործել։ Վարչապետը կարող է հպարտանալ, որ այն գործնականում աշխատող գիտություն է, այնքան, որ նույնիսկ օգտագործվում է իր դեմ։ «ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր հայր» եզրույթը հիրավի արժանի հավելում է կենսագրությանը։


2. Նիկոլ- «Հավասարակշռված/Խոհեմ»


Եթե Ավրելիուսն իր պապից ժառանգել էր անվրդովություն, իսկ ստոիկներից սովորել կայունություն, ապա այն, ինչ կարող է Նիկոլ Փաշինյանը փոխանցել իր թիմակիցներին, այն է, որ իր ցանկացած որոշում հեղհեղուկ է, չի ենթարկվում տրամաբանական և դիալեկտիկական որևէ կանոնի, այն կախված է նրա տրամադրությունից ու ցասման աստիճանից։ Եթե շատ նեղն ես, ապա կարող ես բղավել, ձեռքերդ այս ու այն կողմ տանել և արտաբերել Սաշիկ կամ Քոչարյան մոգական անունները՝ պարտադիր նախադասության մեջ օգտագործելով «հեղափոխություն», «թալանչի», «այլևս երբեք», «նախկին» բառերը։


Ու վերջ՝ բոլորը կապրեն լավ, խնդիրներ էլ չեն լինի, իսկ աշխատավարձերն էլ կլինեն տասնյակ անգամ շատ։


Այդ հեղհեղուկությունն ու անհավասարակշռությունն են պատճառը, որ ավելի պարադոքսալ իշխանություն, քան սա է, չի եղել։


Մի կողմից՝ այն ամենամերժ իշխանություն է։ Անցած տարվանից մերժում են Սերժին, հիմա մերժում են Հրայր Թովմասյանին, երբեմնի հերոս Վանեցյանին, կիսահերոս Օսիպյանին և բոլորին, բոլորին։


Միևնույն ժամանակ, այս իշխանությունն ամբողջովին հիմնված է նախկին իշխանության ներկայացուցիչների մասնագիտական ունակությունների վրա։ Կառավարության կազմին հպանցիկ հայացք նետելիս պարզ է դառնում, որ ամբողջական քաոս չի տիրում միայն այն ոլորտներում, որի պատասխանատուները նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներն են՝ Ատոմ Ջանջուղազյան, Տիգրան Խաչատրյան, Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Ֆելիքս Ցոլակյան, Արթուր Ջավադյան և այլք։ (Արթուր Դավթյանին չեմ նշում, որովհետև ինքն ամբողջությամբ համապատասխանում է «նոր» իշխանության չափանիշներին): Բայց հոգ չէ, վարչապետը շուտով քայլ առ քայլ կհրաժարվի պրոֆեսիոնալներից և, օրինակ, Դավիթ Տոնոյանի փոխարեն կնշանակի մեկին, որն ընդամենը արագ քայլքից չի վախեցել, իսկ, օրինակ, Ջանջուղազյանի փոխարեն՝ ընդամենը բազմապատկման աղյուսակն իմացող մեկին։


2.1 Նիկոլ-«Թիմային»


Նիկոլ Փաշինյանը սովորեցնում է, որ ԲՈԼՈՐԻՆ կարելի է օգտագործել և դեն նետել՝ անկախ նրանից՝ իրենք ովքեր են։ Ամուլսա՞րն է առջևում, հոգ չէ՝ կա Տիգրան Ավինյան, որին կարելի է «զոհաբերել»՝ գոնե հրապարակային դաշտում, կա՞ ՍԴ խնդիր, հոգ չէ՝ կա Արարատ Միրզոյան, որին կարելի է «զոհաբերել» հակասահմանադրական տեքստ արտասանելու պարտականություն վրան դնելով։ Եվ բազում-բազում պատգամավորներ, պաշտոնյաներ, որոնք օրը մի հոգեցունց միտք կարող է արտահայտեն ու զբաղեցնեն հանրությանը՝ խայտառակ անելով իրենք իրենց։ Եվ իհարկե, կա «լուսավոր ընդդիմություն», որն առանձին իրական լուսավորներին հանած՝ իշխանության տրամաբանական շարունակությունն է, բայց վարչապետը նրանց էլ ըստ արժանվույն չի գնահատում, ինչքան էլ այդ մարդիկ իր համար «լուսավոր» նախագծեր են բերում ու «նախկինների» դեմ կռիվ տալիս։


3. Նիկոլ-«Ճշմարտախոս»


Եթե Ավրելիուսն իր կայսր եղբորից որդեգրել էր անսասան սեր ճշմարտասիրության և շիտակության հանդեպ, ապա Փաշինյանն իր թիմակիցներին և քաղաքացիներին ամեն օր գործնական օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է ամեն օր ստել և լինել անպատասխանատու ցանկացած հայտարարությունում։ Իհարկե, չկա որևէ իշխանություն, որ երբևէ չի ստել, սակայն Փաշինյանի ստի մշտական ուղեկիցներն են պարզունակությունը և համոզմունքը, որ քո արտաբերած որևէ միտք երբևէ չի ստուգվելու։ Դա է պատճառը, որ վարչապետը թյուր տպավորություն ունի, որ կարելի է մի բան խոսել Վաշինգտոնում (եթե, իհարկե, հանդիպում տան), մեկ այլ բան՝ Բրյուսելում և տրամագծորեն հակառակը՝ Մոսկվայում։ Ու վստահ լինել, որ նրանց բոլորին էլ «կֆռռացնես», ու դե «հլը տեսնենք ինչ կլինի»։ Կամ, օրինակ, կարելի է 100 ձեռքբերումների մեջ ասել, որ նախորդ տարվա համեմատ Երևանի բյուջեում նախատեսել են հավաքել 10 միլիարդ ավելի գումար, ու հերիք չի դա հավաքել են, մի բան էլ իրենք իրենց գերազանցել են ու հավաքել 2 միլիարդ ավելի, բայց թքած ունենալ, որ նույն Երևանի կայքում իրենք գրել են, որ պլանավորել են ընդամենը 2.8 միլիարդ ավելի հավաքել։


Մի կողմից՝ ասել, որ դատարաններն անկախ են, մյուս կողմից՝ դրանք շրջափակել, խրախուսել հրաչ-վաչեներին, աննաներին՝ դանիբեկյան և ոչ միայն, դանիելյանարմեններին, տարիներ շարունակ խոսել օլիգարխ-մոնոպոլիստներից, հիմա՝ դարձնել նրանց հիմնադրամին փող տվող խոշոր սեփականատեր։ Իսկ ես ու իմ պես շատերը իր ձեռամբ դառնանք «թալանչի» «նախկին ռեժիմից» և այլն։


Այսքանից հետո միայն մնում է հավատալ ու հուսալ, որ առաջիկա հաջորդ իշխանությունում չեն լինի այն մարդիկ, ում մենթորը եղել է Նիկոլ Փաշինյանը։


Հ.Գ. Օրերս պաշտոնի կարիք ունեցող մի նախկին պաշտպան հաշիվ էր արձանագրել «Նիկոլ Փաշինյան ։ նախկիններ» տրամաբանության մեջ՝ ունակ չլինելով գիտակցել, որ իրական հաշիվը գնում է «Նիկոլ Փաշինյան ։ Հայաստան» տրամաբանությամբ։ Հաշիվն էլ 2։0՝ ի վնաս Հայաստանի։ Ամեն անգամ գոլ խփելով Հայաստանի դարպասը՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնագոլ, բայց ի տարբերություն ինքնագոլերի հեղինակների, դրանից հրճվանք է ապրում։


Հ.Գ.Գ. Չգիտեմ պաշտոնավարումից հետո Փաշինյանը Հեգել ու Կանտ կկարդա, թե ոչ, բայց հուսով եմ գոնե հիմա կկարդա Ռենե Դեկարտ, որը գոյության համար թիվ մեկ նախապայմանը համարում էր մտածելը, իսկ մտածելու համար՝ կասկածելը։ Սակայն հուսով եմ՝ նա երբեմն կասկածի տակ կդնի ոչ թե իր շրջապատի մարդկանց, այլ իր իսկ որոշումները՝ մտքում պահելով Էմիլ Ֆագեի «Անձեռնհասության պաշտամունքը» աշխատանքում արտահայտած հայտնի միտքը, որ իմաստունը կասկածում է հաճախ, տգետը՝ երբեմն, մոլագարը՝ երբեք։



Աղբյուրը՝ Arpine Hovhannisyan






Դիտումների քանակ 28124


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Հոկտեմբերի 23, 2019


Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա...

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

Հոկտեմբերի 23, 2019


Երկրի միասեռականներին, գրանտակերներին և բոլոր արևմտյան արժեքների բոլոր կրողներին հիմա էլ ցավ է պատճառում հաց բերող սարգսյան արթ...

Կալանք, կալանք մինչև վերջ

Կալանք, կալանք մինչև վերջ

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլի վիճակը վիճակ չէ: Հրայր Թովմասյանը դարձել է ժողովրդի վարչապետի թիվ մեկ դարդուցավը, ողբը, սուգը, վիշտը, տխրությու...

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի բարոյական պատասխանատվության

Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի բարոյական պատասխանատվության

Հոկտեմբերի 3, 2019


Կասկածելի ծագում ունեցող քոչարյան անդոն ասում է, թե մտադիր չէ ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից երեկվա իր լկտիության հա...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Աշոտյանը իմաստնանում է

Աշոտյանը իմաստնանում է

Սեպտեմբերի 28, 2019


Հեղափոխությունը շատ բան տվեց Արմեն Աշոտյանին, ամենակարևորը՝ իմաստնություն: «Նախարարը կարող է անփորձ լինել, կարող է մեծամիտ լինե...

իոաննիսյան դաիելն ուզում է իջնել, բայց տեղ չունի

իոաննիսյան դաիելն ուզում է իջնել, բայց տեղ չունի

Սեպտեմբերի 14, 2019


Պարզվում է, Փաշինյանին մոտ կանգնած Սորոսի վաստակները հումորի զգացում էլ ունեն: Օրինակ, իոաննիսյան դանիելը: Էս թափոնը որոշել է Ա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Նախագահ Սարգսյանի աչքին եկած հույզերը հուզել են Արփինե Հովհաննիսյանին

Նախագահ Սարգսյանի աչքին եկած հույզերը հուզել են Արփինե Հովհաննիսյանին

Մայիսի 11, 2019


Տիկին Հովհաննիսյանը պետք է իմանա, թե ինչ պատճառաբանությամբ է նախագահ Սարգսյանն այդ չարաբաստիկ օրենքն ուղարկել ՍԴ: Նախագահականի ...

Հայտարարագրեք մեզ, դուխով հայտարարագրեք

Հայտարարագրեք մեզ, դուխով հայտարարագրեք

Նոյեմբերի 23, 2018


Որևէ բան հենց այնպես չի արվում: Եթե պետությունը ինչ-որ միջոցառում է իրականացնում, դա էլ նպատակ ունի: Չի կարող աննպատակ լինել: Հ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Իրերը կոչենք իրենց անուններով

Իրերը կոչենք իրենց անուններով

Հուլիսի 19, 2018


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, խոսելով Իրազեկ քաղաքացիների միավորում հ...

Կուսակցական հարթակի սարսափը

Կուսակցական հարթակի սարսափը

Նոյեմբերի 17, 2017


Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի ներկայացրած բժիշկների դեմ բռնություն գործադրողն...

Սերնդափոխության հմայքն ու թշվառությունը

Սերնդափոխության հմայքն ու թշվառությունը

Մայիսի 20, 2017


Վերջին օրերին երիտհանրապետականների ամենասիրած թեման սերնդափոխությունն է: Գրեթե բոլորն իրար հերթ չտալով վստահեցնում են, թե այն, ...

Ամենայն հայոց պատվո տախտակին գրվեց ևս մեկ անուն

Ամենայն հայոց պատվո տախտակին գրվեց ևս մեկ անուն

Սեպտեմբերի 11, 2015
6

Անքննելի է, որ աշխարհի առաջին պոռնոաստղը հայ է (Քիմ Քարդաշյան), աշխարհի առաջին գողը հայ էր (Սվո Ռաֆ), աշխարհի բուհերի ամենածանր...

Կարեն Բեքարյանին մանդատ կնվիրեն

Կարեն Բեքարյանին մանդատ կնվիրեն

Սեպտեմբերի 5, 2015


Բավականին վստահ շեշտադրությամբ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Արփինե Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո ՀՀԿ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով