Ազգային խայտառակություն

Փաշինյանը ռոնդո է պարում Ծառուկյանի գլխին

Սեպտեմբերի 19, 2019
Փաշինյանը ռոնդո է պարում Ծառուկյանի գլխին

Միրզո Արարատյան

 

Փաշինյան Նիկոլը նոր մեթոդ է կիրառում քաղաքականությունում՝ ռոնդո: Դա երաժշտական ստեղծագործության ձև է, որտեղ գլխավոր թեման կրկնվում է 3-ից 9 անգամ: Հանդիպում է սովորաբար սոնատների, սիմֆոնիաների և կվարտետների երրորդ մասում, կարող է լինել նաև ինքնուրույն ստեղծագործություն: Թե ով է սովորեցրել ժողովրդի վարչապետին դա, ով է ասել, որ ռոնդոն կարելի է օգտագործել ներքին քաղաքական կյանքում՝ անհայտ է: Հնարավոր է, ռոնդոյի գաղտնիքներին նրա ծանոթացրել է կոնսերվատորիայի ռեկտոր հովհաննիսյան սոնան: Հնարավոր է նաև, որ ժողովրդի վարչապետն ինքնուրույն է սովորել: Բայց փաստն այն է, որ հիմա նրա կատարմամբ մենք ռոնդո ենք տեսնում:

 

Բազմիցս գրել ենք, որ Փաշինյան Նիկոլի քաղաքական առաջնահերթ նպատակներից մեկը Գագիկ Ծառուկյանին բանտում տեղավորնելն է, քանզի վերջինս նրան լավություն արեց և դարձրեց ՀՀ լեգիտիմ վարչապետ: Եվ անցած տարի Փաշինյան Նիկոլը ձեռնարկեց ռոնդո օպերացիան՝ փակելով Էդուարդ Բաբայանին, Ծառուկյանի աջ ձեռքին և ամենամոտ մարդկանցից մեկին: Բաբայանը դատապարտվեց, բայց համաներումով խուսափեց բանտից: Հիմա հերթը հասավ Ծառուկյանի մյուս մոտ անձնավորությանը՝ Սեդրակ Առուստամյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ քննչական կոմիտեն դատավորից պահանջել է կիրառել Փաշինյան Նիկոլի սիրած խափանման միջոցը՝ կալանք: Այսինքն, մենք ականատեսն ենք ռոնդոյի երկրորդ շրջանին:

 

Հետաքրքրվածները մանրամասն կկարդան Առուստամյանին մեղսագրվող արարքները, մենք դրանց չենք անդրադառնա: Ընդամենը կասենք, որ Բաբայան ու Առուստամյանը Ծառուկյանի ամենամոտ մարդիկ են, մեկին ԲՀԿ առաջնորդը անվերապահորեն վստահել է իր մարմինը, մյուսին՝ անձնական ունեցվածքը: Եվ հենց նրանք դարձան փաշինյանական ռոնդոյի գլխավոր թեման: Առջևում ունենք մեկից յոթ շրջան, և Գագիկ Ծառուկյանի հեղափոխական ու քաղաքական գործունեությունը կավարտվի:

 

Եվ մեզ չի զարմացնում Փաշինյան Նիկոլի յուրահատուկ հոգատարությունը պետական միջոցների հանդեպ: Երբ Միքայել Մինասյանը ՀԷԿ-է սեփականաշնորհում, նրան դա հուզում է, քրեական գործ է հարուցվում, իսկ հանրությանը տեղեկացվում է, որ Մինասյանը մի ահռելի ստրատեգիական ձեռնարկություն է յուրացրել, գրեթե բալիստիկ հրթիռներ արտադրող: Երբ Ջհանգիրյան Գագոն է սեփականաշնորհում ՀԷԿ, ընդ որում՝ իր դատախազական աշխատավորձով, ժողովրդի վարչապետը դա օրինական է համարում, քանզի աշխատավարձը լեգալ է, պետբյուջեից վճարված, իսկ Ջհանգիրյնը՝ լեգիտիմ սեփականատեր:

 

Հետգրություն

 

Ժամանակին հոռոմցի Դավթյան Արթուրն ու սորոսական խաչատրյան սասունը համոզում էին ժողովրդի վարչապետին կալանավորել Ծառուկյանի ավագ որդուն, վստահեցնում էին, որ կհիմնավորեն (Աբովյանում տեղի ունեցած սպանության մոտիվներով): Այդ իրավական կամայականությունը չեզոքացնում էր վանեցյան արթուրը: Այժմ վանեցյանը չկա, հնարավոր է, Առուստամյանից հետո Փաշինյանը անմիջապես ֆռռցնի ռոնդոյի երրորդ շրջանը:






Դիտումների քանակ 31355


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դիվերսանտ

կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դիվերսանտ

Դեկտեմբերի 4, 2019


Երևանի քաղաքապետ աշխատում է կարգին հայկոն, խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանն էլ աշխատում է Ազգային ժողովում: Ծառուկյանը կապեր ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Նոյեմբերի 18, 2019


Բաղդասարյան Արթուրը 22 տարի նստեց պառլամենտում, աշխատեց ԱԺ նախագահ, ԱԱԽՔ, 10 անգամ ընդդիմացավ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյա...

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

Հոկտեմբերի 29, 2019


Հոմոսեքսուալ բաբաջանյան արմանը հետերոսեքսուալ ջհանգիրյան գագոյից մեծ գործ կատարեց հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտման մեջ: Նաիրի ...

Բաբլոյանի խոստովանությունը, կամ՝ Բաբլոյանի ու Ծառուկյանի տարբերությունը

Բաբլոյանի խոստովանությունը, կամ՝ Բաբլոյանի ու Ծառուկյանի տարբերությունը

Հոկտեմբերի 23, 2019


Ինչպես հայտնի է, Արա Բաբլոյանին Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն երեկ շնորհել էր կասկածյալի բարձր կարգավիճակ մի քրեական գործում, որը գոյու...

մակունց լիլիթի մեջ էլ տեղ չկա

մակունց լիլիթի մեջ էլ տեղ չկա

Հոկտեմբերի 2, 2019


Ազգային ժողովում շարունակվում են ՀՀ սահմանադրության և Հրայր Թովմասյանի դեմ դիվերսիայի նախապատրաստական աշխատանքները: Այսօր ԲՀԿ ա...

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Սեպտեմբերի 14, 2019


Փաշինյան Նիկոլի պուպուլիկը (Կոտայքի մարզպետ պետրոսյան ռոմանոսը) վախեցած է: Հիշեցնենք, որ միքայելյան սասունն ամիսներ առաջ չսատար...

Զգուշացեք, Ծառուկյանը կանգնում է ժողովրդի կողքին

Զգուշացեք, Ծառուկյանը կանգնում է ժողովրդի կողքին

Սեպտեմբերի 12, 2019


Տարիուկես առաջ պրն Ծառուկյանը նույնպես ժողովրդի կողքին կանգնեց և վերջինիս հերն անիծեց՝ Փաշինյան Նիկոլին իշխանության բերելով, ավ...

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Սեպտեմբերի 10, 2019


Երեկ «Բարգաված Հայաստան» կուսակցության խմբակցությունը հակամարդկային օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողովի ուշադրությանը, որով ...

Գագիկ Ծառուկյանը չի նկատում

Գագիկ Ծառուկյանը չի նկատում

Հուլիսի 9, 2019


Գագիկ Ծառուկյանին հարցնում են, թե կա արդյոք երկրում սահմանադրական ճգնաժամ, կապված գոմիկ գրիգորյան վահեի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվ...

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

Ծառուկյանի նվաստացման և դուրսգրման պրոցեսը թափ է հավաքում

Ծառուկյանի նվաստացման և դուրսգրման պրոցեսը թափ է հավաքում

Հունիսի 14, 2019


Հերիք չէ՝ Գագիկ Ծառուկյանին կանչում են ՔԿ վկայի կարգավիճակով իրեն անհայտ դեպքի վերաբերյալ (խոսքը ինչ-որ մի նիկոլականի մեքենայի ...

Ցռիկը հասունանում է

Ցռիկը հասունանում է

Հունիսի 7, 2019


Ծառուկյան Գագիկին հրավիրել էին Մարտի 1-ի գործով հարցաքննության: Նա էլ, բնականաբար, քաքել էր տակը՝ սովորության համաձայն: «Հրավիր...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Մայիսի 29, 2019


Ինչպես սպասվում էր, ՀՀ քաղաքացիների ամենաակտիվ խավը բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցներն ու հաճախորդներն են: Վերջիններ...

Որտե՞ղ կհայտնվեն Սորոսի բարեմասնությունները

Որտե՞ղ կհայտնվեն Սորոսի բարեմասնությունները

Մայիսի 27, 2019


Սորոսի ձեռքերը երբեք այսքան ազատ չեն եղել Հայաստանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևոր...

Հիմա էլ Հովհաննիսյան Հմայակն ընդդեմ Ծառուկյանի

Հիմա էլ Հովհաննիսյան Հմայակն ընդդեմ Ծառուկյանի

Մայիսի 6, 2019


Գագիկ Ծառուկյանի պրոբլեմները շատանում են: Նրա ընդդիմախոսների բանակն աճում է ժամ առ ժամ, բայց խայտառակությունն այն է, որ պրն Ծառ...

Գագիկ Ծառուկյանի պատասխանը աբաջյան գոհարի մարդուն

Գագիկ Ծառուկյանի պատասխանը աբաջյան գոհարի մարդուն

Մայիսի 6, 2019


Երկար-բարակ մտածելուց հետո Գագիկ Ծառուկյանը վերջապես արձագանքեց աբաջյան գոհարի մարդու պաշտոնական հայտարարությանը: Ծառուկյանի՝ ձ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով