Խայտառակություն առանց մեկնաբանության

Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է

Սեպտեմբերի 17, 2019
Փաշինյանի հեռացումը Հայաստանի գոյատևման երաշխիքն է

Արտաշես Գեղամյան

 

Մանրամասն՝ Ամուլսարի ոսկու հանքում ուրանի պաշարների առկայության մասին

 

Ս.թ. սեպտեմբերի 15-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց հոդված՝ «Փաշինյանի հեռացումը Ադրբեջանի ագրեսիայի կանխման գլխավոր պայմանն է» վերնագրով։ Ընդամենը մեկ օրվա ընթացքում Shame. am կայքում դիտումների թիվը գերազանցել է 26680-ը, ընդ որում՝ հոդվածը գնահատող ընթերցողների 80% թվից այն «գերազանց» գնահատել է 74,29%-ը, «լավ»՝ 5,71%-ը։ Միևնույն ժամանակ, ընթերցողներից շատերը խնդրել են ավելի մանրամասն պարզաբանել հոդվածում հպանցիկ հիշատակված տեղեկությունն Ամուլսարի ոսկու հանքում ուրանի պաշարների առկայության մասին։ Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, որ ավելի վաղ ընդամենը գեղեցիկ խոսքի համար էի հիշատակել Հայաստանի ականավոր պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանի կոշտ արձագանքը Հայաստանի ընդերքում ուրանի առկայության մասին իմ տեղեկատվությանը (որ ստացել էի երկրաբանության ոլորտի բարձր պրոֆեսիոնալ մասնագետ Ռուդոլֆ Արամայիսի Հարությունյանից), որոշ մանրամասներ ներկայացնեմ այս հաշվով։ Այսպես, դեռևս 2007թ. «Горный журнал»-ի թիվ 6-ում (ի գիտություն ընթերցողների՝ «Горный журнал»-ը լեռնագործության և հանքագիտության ոլորտի հնագույն պարբերականն է՝ հիմնադրված 1825թ. Ալեքսանդր I-ի հրամանով) հրապարակվեց երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Գ.Պ. Ալոյանի հոդվածը՝ «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և դրա յուրացման հեռանկարները» վերնագրով։ Նշենք նաև, որ «Горный журнал»-ը բավական հեղինակավոր ամսագիր է լեռնագործության եւ հանքագիտության ոլորտում, իսկ 2018թ. ՌԴ Կրթության և գիտության նախարարության ԲՈՀ-ի որոշմամբ ամսագիրը ներառվեց «Առաջատար գրախոսական գիտական ամսագրերի և պարբերականների ցուցակում, որոնցում պետք է հրապարակվեն գիտությունների դոկտորի և թեկնածուի գիտական աստիճանի հայցորդների ատենախոսությունների հիմնական գիտական արդյունքները»։ Եվ ահա, Գ.Պ. Ալոյանի վերոնշյալ հոդվածում կարդում ենք. «Համաձայն հայ և ռուս մասնագետների տվյալների՝ հանրապետությունում հայտնաբերվել է ուրանի (և մասամբ թորիումի) 34 հանք, որոնք գտնվում են տարբեր երկրաբանական ու կազմաբանական պայմաններում և, լինելով տարբեր աստիճանի կամ անգամ սակավ ուսումնասիրված, կարող են հզոր հանքային պոտենցիալ հանդիսանալ էներգետիկ ոլորտի մի շարք խնդիրների հետագա լուծման համար։ ...Վայոց ձորի խումբը ներկայացված է Վարդեմեսի, Գորտունի, Զովաշենի, Ելփինի, Ամուլսարի, Գետափի, Վերնաշենի, Վայքի և Արևելյան հանքակուտակումներով։ ...Ամուլսարի ուրանի հանքակուտակումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ հարավ-արևելք և համանուն սարից 5 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղամասը կազմված է էոցենի ծիրանաքարից, առանձին հատվածներում դրանք վերածվել են կվարցիտների և հիդրոջերմային առումով փոփոխված և կվարցի վերածված հանքատեսակների, որոնք ձևավորել են օքսիդացման գոտի՝ 50 մ, տեղ-տեղ՝ 100 մ հզորությամբ։ Էոցենի շերտերը ճեղքելով դուրս են գալիս փոփոխված գաբրոների, գաբրո-դիորիտների, գրանոդիորիտների, կվարցային մոնցոնիտների և ծիրանաքարե գրանիտ-ապլիտների ապարազանգվածներով։ Ստորգետնյա մշակումներով և հորատանցքերով ուրվագծված է 15 տեղամաս՝ ուրանային երկրորդային հանքայնացմամբ օտենիտի, տորբերնիտի և մետատորբերնիտի տեսքով։ Հանքայնացումը ուսումնասիրվել է 50-60 մ խորության վրա։ Ենթադրվում է, որ այն հանգում է 100 մ խորության վրա։ Ուրվագծված տեղամասերն աչքի են ընկնում ուրանի պարունակությամբ, չափերով, երկրորդային հանքանյութերի քանակական հարաբերակցությամբ։ Երկրորդային հանքայնացումը ծիրանաքար պարունակող գրանիտ-ապլիտներում ձևավորում է տարբեր խտության երակավորումներ և ըստ ճեղքերի հարթությունների ծեփոններ։ Ուրանի պարունակությունը տատանվում է լայն սահմաններում՝ հազարերորդականից մինչև 0,5% 0,025-0,03% միջին պարունակության դեպքում՝ մակերեսով հինգ առավել նշանակալի տեղամասերի համար։ Ամուլսարի հանքակուտակումների հինգ տեղամասերից յուրաքանչյուրում հաշվարկված է մոտավորապես 76 տոննա ուրան, իսկ թորիումի տեղամասերում ուրանի պարունակության հաշվառմամբ՝ դրա պաշարները կարող են գնահատվել 100 տոննա»:

 

Ես հատուկ ոչինչ չեմ խմբագրել, որպեսզի իմ հնարավոր ընդդիմախոսների կողմից չմեղադրվեմ «ընդհանուր համատեքստից պոկված կտորներ» մեջբերելու մեջ։ Մտածեք միայն, հարգելի ընթերցող. «Ամուլսարի հինգ տեղամասերից յուրաքանչյուրում հաշվարկված է մոտավորապես 76 տոննա ուրան, իսկ թորիումի տեղամասերում ուրանի պարունակության հաշվառմամբ՝ դրա պաշարները կարող են գնահատվել 100 տոննա»։ Այսպիսով, Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, իր մեջ էկոլոգիական աղետի ռիսկեր թաքցնելով Սևանա լճի ջրերի թունավորման առումով (Lydian Armenia-ն ծրագրում է օգտագործել մոտ 100 տոննա նատրիումի ցիանիդ տարեկան։ Այսինքն՝ Ամուլսարի հանքի շահագործման տասը տարվա ընթացքում Հայաստանի ջրոլորտ կարտանետվի 1000 տոննա ցիանիդ), իր մեջ թաքցնում է Հայաստանի Հանրապետության բնակչության ռադիոակտիվ վարակման շատ ավելի վտանգավոր սպառնալիք։ Այսինքն՝ մենք իրավունք ունենք պնդելու, որ սպառնալիքի տակ է հենց հայոց պետականության գոյությունը։ Ավաղ, սա չափազանցություն չէ, այլ ընդամենը ազգային անվտանգության իրական սպառնալիքների և մարտահրավերների փաստում։ Այս պայմաններում, եթե նայենք ճշմարտության աչքերին, ապա չափազանցություն չի լինի պնդել, որ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հեռացումը վարչապետի պաշտոնից ոչ միայն Ադրբեջանի ագրեսիայի կանխման գլխավոր պայմանն է, այլև հայկական պետության՝ Հայաստանի Հանրապետության գոյության երաշխիքը։ Այսինքն՝ խոսակցությունները ՀՀ ներդրումային գրավչության կորստի վերաբերյալ և այլն, և այլն, ընդամենը սովորական խոսելամարմաջ են, որը կոչված է շեղելու ուշադրությունը համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի և Մերձավոր Արևելքում նրա մերձավորագույն դաշնակցի իսկական աշխարհաքաղաքական մտադրություններից։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն






Դիտումների քանակ 16421


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019


2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստ...

Փաշինյանին իշխանությունից հեռացնելը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կանխման պարտադիր պայմանն է

Փաշինյանին իշխանությունից հեռացնելը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կանխման պարտադիր պայմանն է

Սեպտեմբերի 16, 2019


Ահա արդեն մեկուկես տարի Հայաստանի Հանրապետության ամենատարբեր շերտերը ճաշակում են պետական հեղաշրջման պտուղները, որը տեղի ունեցավ...

Ապուշացնում է Փաշինյան Նիկոլը

Ապուշացնում է Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 9, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր հերթական պատմական ֆեյսբուքյան եթեր ունեցավ, այս անգամ ժողովրդի վարչապետը դիմեց ժողովրդի մի մասին՝ ջերմուկ...

Թույլ չտալ Փաշինյանին՝ Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ

Թույլ չտալ Փաշինյանին՝ Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ

Սեպտեմբերի 8, 2019


2019թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Արցախի Հանրապետության առաջին նախագահի, ...

Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է Հայաստանի և Արցախի դեմ պատերազմով

Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է Հայաստանի և Արցախի դեմ պատերազմով

Սեպտեմբերի 1, 2019


Չարժե կասկածել, որ Հայաստանի և Արցախի՝ իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի, որն ի զորու է անաչառ գնահատել այժմ Հայաստանում տեղի ...

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հուլիսի 22, 2019


Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո անցած 15 ամիսները ցույց տվեցին սթափ մտածող մարդկանց փոր...

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին

Հուլիսի 9, 2019


Եվ այսպես, 2019թ. հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 28-րդ նստաշրջանը։ Ինչպես ...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը

Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը

Հունիսի 17, 2019


Այն օրը, երբ աբաջյան գոհարի մարդը չկախվեց Շվեդիայի թագավոր Կառլոս XVI Գուստավի հետ հանդիպումից հետո, մենք հասկացանք, որ այդ մար...

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Մի բան պատահել է... նրա հիշողությանը

Հունիսի 13, 2019


Եվ այսպես, հունիսի 12-ին ոչ անհայտ ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական ինտերնետ պորտալը հրապարակեց Ռուսլան Խասբուլատովի հոդվածը...

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Հունիսի 7, 2019


Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին...

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Մայիսի 27, 2019


Եվ այսպես, 2018թ. մայիսի 18-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատեց Լեռնային Ղարաբաղ...

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Մայիսի 20, 2019


Եվ այսպես, մայիսի 20-ին մեկնարկեցին «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ...

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Մայիսի 14, 2019


Չեմ թաքցնի, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 74-ամյակի, Շուշիի ազատագրման 29-ամյ...

Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը հայոց պետականության պահպանման երաշխավորն է

Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը հայոց պետականության պահպանման երաշխավորն է

Ապրիլի 26, 2019


Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից (այսուհետ՝ պետական հեղաշրջում) հետո անցել է մեկ տարի, և կարծում եմ, որ եկե...

Նորից է խոսում Հովհաննիսյան Հմայակը

Նորից է խոսում Հովհաննիսյան Հմայակը

Ապրիլի 16, 2019


ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հովհաննիսյան Հմայակը կրկին խոսել է, դարակազմիկ մտքեր արտահայտել: Թիրախները նույնն են՝ Ծառուկյ...

Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Ապրիլի 16, 2019


Երեկ, օվկիանոսից անդին ֆինանսավորվող 1in.am կայքում ԼԳԲՏ հանրույթի խամրած աստղ, հայտնի ճամբարափոխ, անձամբ ճանաչված որպես ստահակ...

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Ապրիլի 10, 2019


Ռուսաստանի «REGNUM» Դաշնային տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ նախորդ հոդվածներում (տես՛ «REGNUM», «Կանխե՛լ Հայաստ...

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Մարտի 30, 2019


Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարի...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ