Տիեզերական խայտառակություն

Դեպի իրավական պետություն՝ սահմանադրական կարգը տապալելով

Սեպտեմբերի 16, 2019
Դեպի իրավական պետություն՝ սահմանադրական կարգը տապալելով

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլն այսօր հերթական պատմական ասուլիսն անցկացրեց Լոռիում և Սահմանադրական դատարանի (Ռոբերտ Քոչարյանի գործով) որոշումն ապօրինի ճանաչեց: Ժողովրդի վարչապետն եկել է այդ դարակազմիկ կարծիքին, որովհետև, նրա խոսքով, բացի այն, որ շատ իրավաբաններ ասում են, թե որոշումն ապօրինի է, նաև «ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում»: Փաստորեն, մի կողմից ունենք ՍԴ որոշում, որին միանշանակ ու անվերապահ կողմ է քվեարկել ՍԴ վեց անդամ, մյուս կողմից՝ երկու անդամի հատուկ կարծիք: Եվ, բնականաբար, ժողովրդի վարչապետը համոզված է, որ հենց այդ հատուկ կարծիքն է պարունակում իր մեջ ճշմարտությունը: Զարմանալի է, չէ՞:

 

Մի կողմ թողնենք այն փաստը, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը ժամանակին Քոչարյանի գործով նույնպես հատուկ կարծիք հայտնեց, որը համահունչ է ՍԴ քննարկվող որոշմանը և որի մասին չի խոսում Փաշինյանը, թեպետ սիրում է հատուկ կարծիքներ: Խոսենք ժողովրդի վարչապետի՝ Հայաստանը իրավական պետություն դարձնելու երազանքի մասին:

 

Փաշինյան Նիկոլն առավոտյան հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Գաուկի հետ, պատմել է Հայաստանի իրողությունների մասին, գանգատվել է, թե շատ կոռուպցիոներներ կան, արդարությունը դժվար է վերականգնվում և այլն: Իսկ նախկին նախագահ Գաուկը պատմել է Փաշինյան Նիկոլին արևելյան գերմանացիների բողոքների մասին, որոնց էությունն այսպիսին էր. մենք ուզում էինք արդարություն, դուք մեզ տվեցիք իրավական պետություն: Այս բառերի ազդեցության ներքո ժողովրդի վարչապետը համոզվել է, որ ճիշտ ճանապարհը իրավական պետություն կառուցելն է: Իսկ ինչպե՞ս է նա դա անելու:

 

«ՀՀ ՍԴ-ն, ինչպես հիմնադրաման օրվանից, շարունակելու է գործել Հայաստանի ժողովրդի դե՞մ։ ՍԴ-ն իր ողջ գործունեությամբ Հայաստանի բոլոր դժբախտությունների համահեղինակ է՝ սկսած ընտրությունների կեղծումից։ 1996-ից սկսած՝ ՍԴ-ն ընտրությունների բոլոր կեղծիքները վավերացնող մարմին է, և հիմա իրենք մտածում են՝ պիտի շարունակեն գործել ժողովրդի դե՞մ, հանուն կոռուպցիայի՞, հնուն կեղծիքների՞։ Իրենք դա են հայտարարում»,- հայտարարել է ժողովրդի վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանի ԱԺ-ն և ժողովուրդը պետք է մտածեն՝ ինչ են անելու ՍԴ-ի հետ, և խոսքը քաղաքական գնահատականի մասին չէ, քանզի Փաշինյան Նիկոլը համոզված է, որ քաղաքական գնահատականը բան չի փոխում: «Ես էլ տվեցի քաղաքական գնահատական, դրանից իրականությունը փոխվե՞ց»,- եզրափակեց ժողովրդի վարչապետը։ Իսկ ի՞նչն է փոխում իրականությունը:

 

Իհարկե, բռնությունը սահմանադրական կարգի հանդեպ, միայն բռնի տապալումը: Փառք Աստծո, Փաշինյան Նիկոլը սահմանադրական կարգի տապալման փայլուն մասնագետ է, 11 տարվա փորձ ունի առնվազն: Եվ նա հերթական անգամ կդիմի այդ քայլին՝ ոտնահարելով բոլոր օրենքներն ու սահմանադրությունը, քանզի նրա բոլոր հայտարարություններն ու քայլերը ՍԴ վերաբերյալ հակասահմանադրական են, նա ի վերջո կունենա իր սրտի Սահմանադրական դատարանը:

 

Փաստորեն, իրավական պետության հաստատումը Փաշինյան Նիկոլը պատկերացնում է միայն սահմանադրական կարգի տապալման ճանապարհով: Շատ փշոտ ճանապարհ է, բայց հեղափոխությունը երբեմն զոհեր է պահանջում: Ժողովրդի վարչապետն այլ ճար չունի…






Դիտումների քանակ 56829


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական հեղափոխությունն» է

Դեկտեմբերի 7, 2019


Իսագուլյանի և Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Արցախի փրկության մասին և եկել ենք այն եզրակացության, որ մեր փրկությո...

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

Դեկտեմբերի 6, 2019


Հայաստանը հայտնվել է համաշխարհային քաղաքականության հայտնի անդրօվկիանոսյան ուժի կենտրոնի և Թուրքիայի համատեղ պայքարի էպիկենտրոնո...

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Դեկտեմբերի 4, 2019


Ղարաբաղյան հաղթանակի, Հայաստանի և Ղարաբաղի կայացման գործում մի քանի անհատականություն են լրջագույն ներդրում ունեցել` Վազգեն Մանո...

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 3, 2019


Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն արձագանքել ապտակի տեսքով է Փաշինյան Նիկոլի կարապետյան վալոդի այսօրվա հայտարարությանը...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի

Նոյեմբերի 28, 2019


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացնում է, որ Փաշինյան Նիկոլը կատաղել է՝ լրիվ կորցրել է իրեն, գիշեր-ցերեկ ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Նոյեմբերի 27, 2019


Երեկ կյանքից հեռացավ Գոհար Վարդանյանը՝ լեգենդար խորհրդային հետախույզ, լեգենդար Գևորգ Վարդանյանի կինը: Վարդանյան զույգի կատարած ...

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Նոյեմբերի 25, 2019


Անցած շաբաթվա իրադարձությունները կասկածներ չթողեցին, որ Հայաստանը դարձել է պետությունների քայքայման արդի տեխնոլոգիաների կատարել...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Նոյեմբերի 23, 2019


Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի եվրոպական հայտարարություններն ու ելույթներն արդեն քանի օր է՝ հուզումներ են առաջացրել Նոր Հայաս...

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «պադվալի» բնակիչներով

Նոյեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլ Միլանի հայկական եկեղեցում տեղի համայնքի հետ հանդիպման ժամանակ ինչ ասես չասաց: Համեմատեց իրեն Փրկչի հետ, քանի որ ...

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբումը՝ պետության պահպանման պայման

Նոյեմբերի 11, 2019


Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները կարող էին դառնալ հոլիվուդյան հետաքրքրաշարժ թրիլերի փայլուն սցենար։ Եվ...

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալամյանի անպետքությունը

Նոյեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի հարությունյան արայիկը, ինչպես հայտնի է, տրանսգենդեր չեմպիոնի մասին ֆիլմ է ֆինանսավորել: Այսօր բողոքի ցույց անող...

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկական ուսուցիչ

Նոյեմբերի 4, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն այսօր հերթական անգամ ասաց և վերջնականապես ապացուցեց, որ, նախ՝ ինքը, մեղմ ասած, էնքան էլ մոտ չ...

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում

Հոկտեմբերի 28, 2019


Վերլուծելով վերջին երկու ամիսների (ամառային արձակուրդներից և հանգստից հետո) հրապարակումները՝ ավելի ու ավելի ես համոզվում, որ Հա...

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2019


Սամվել Կարապետյանը self made անձնավորություն է, որը հսկայական կայսրություն է կառուցել օտար երկրում, ընդ որում՝ զրոյից: Բնական է...

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Փաշինյան Նիկոլն անցնում է տեռորի

Հոկտեմբերի 24, 2019


Արսեն Բաբայանն այսօր կալանավորվեց: Սա օրենքի կատարյալ պղծում է օրը ցերեկով: Խելքը գլուխը հավաքած դատավոր ֆարխոյան կարենը բավարա...

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլը միշտ հրապարակավ ասում է, որ ինքը հայ ավանդական ընտանիքի կողմնակից է, և իր ընտանիքն էլ է հայ ավանդական: Նախիրը հ...

Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ընտանիքն ու իրեն

Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ընտանիքն ու իրեն

Հոկտեմբերի 19, 2019


Հայրենի լակոտակրատիայի ամենախայտառակ արարքն անցած շաբաթ թերևս Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի հանդեպ իրականացրած վրաերթն էր: Մ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նախանձելի Ադրբեջանը
Նոյեմբերի 29, 2019


Նախանձելի Ադրբեջանը