Միջազգային խայտառակություն

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Սեպտեմբերի 14, 2019
Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Խմբագրության կողմից


 

Ժողովրդի վարչապետն իր արտաքին քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի թուլացնի Հայաստանը միջազգային ասպարեզում և հեռացնի նրան Ռուսաստանից։ Յուրի Խաչատուրովի ձերբակալությամբ, որը նախաձեռնեցին ամերիկացիները, նա շատ բանի հասավ. Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Եվ այսօր գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը և Ռուսաստանի փոխվարչապետ Բորիսովը, ինչպեսև ղեկավարությունն առհասարակ, քննարկում են Ադրբեջանի մասնակցությունը դաշինքում այս կամ այն կարգավիճակում։ Իհարկե, Փաշինյան Նիկոլն ամեն կերպ ջանում է այնպես ձևացնել, թե երբեք թույլ չի տա Ադրբեջանին անգամ մոտենալ ՀԱՊԿ-ին։ Բայց նրա ձայնը հազիվ թե հաշվի առնվի, թեև վետոյի իրավունք ունի, իսկ Ռուսաստանը երբեք թույլ չի տա ամերիկյան վարչակազմի աշխատողին եղանակ ստեղծել ՀԱՊԿ-ում, Խաչատուրովի խայտառակ ձերբակալությունը լրիվ հերիք է։


Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությամբ։ Ի՞նչ կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Որքա՞ն երկար կհանդուրժեն ժողվարչապետին կազմակերպությունում։ Այս մասին մտորում է REGNUM տեղեկատվական գործակալության վերլուծաբանը։


 

Ստանիսլավ Տարասով


 

Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությունը Երևանում, Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) ХVII նիստում այն մասին, որ «Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)», եւ որ «դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին», ընկալվում է որպես սենսացիա, բայց գաղտնազերծման կարիք ունի։


Բորիսովին քաջ հայտնի է, որ ՀԱՊԿ-ում որոշում ընդունվում է հավաքական ձևով։ Հիշեցնենք, որ տառացիորեն նախօրեին Հայաստանի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը հավանություն էր տվել ՀԱՊԿ Կանոնադրության լրացումներին, որոնք նախատեսում են դիտորդի կարգավիճակ Կազմակերպությունում այն երկրների համար, որոնք ցանկանում են խորացնել հարաբերությունները նրա հետ։ Այն ժամանակ առաջ եկած բանավեճի գլխավոր իմաստը հանգեցվում էր մի բանի. կարո՞ղ է արդյոք Բաքվին նման կարգավիճակ տրվել։ Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ադրբեջանը երբեք չի լինի ՀԱՊԿ անդամ կամ անգամ դիտորդ, Հայաստանը դա թույլ չի տա»։ Բոլոր նշաններից ելնելով՝ Մոսկվան տնտղում է իրավիճակը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, մեկնաբանելով իրավիճակը, արտահայտվել է հետևյալ կերպ. «Բոլոր հայտարարությունները կամ խնդրանքները՝ դառնալ դիտորդ, գործընկեր, անդամ, պետք է սահմանված կարգով ստացվեն ՀԱՊԿ քարտուղարությունում։ Ես ոչ մի հայտարարություն Ադրբեջանից չեմ ստացել։ Հարցը չի քննարկվել։ Ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ամբիոնից ասել է, արտահայտել անձնական կարծիքը»։


Բայց, մեր կարծիքով, Բորիսովի հայտարարությունը հազիվ թե կարելի է համարել քաղաքական իմպրովիզացիա։ Այն ակնհայտ «ազդանշաններ» է պարունակում Երևանին և Բաքվին։ Առաջին. Մոսկվան թույլ չի տա Երևանին քաղաքականացնել ՀԱՊԿ-ը «հակաադրբեջանական ուղղությամբ», այդ կառույցը վերածել իր շահերի պատանդի։ Երկրորդ. եթե Բաքուն ցանկություն հայտնի ստանալու ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ, ապա այդ նախաձեռնությունը հավանություն կստանա։ Վերջապես, երրորդ ինտրիգ պարունակող ազդանշանը։ Եթե մինչ այդ ՀԱՊԿ-ում վերադառնալու գաղափարը նախաձեռնվել էր ադրբեջանական իշխանությունների կողմից, իհարկե, միայն տարբեր փորձագիտական դատողությունների մակարդակով, ապա այժմ այդ մասին սկսել են խոսել բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյաները։ Ինչո՞ւ։ Եզրահանգումներից մեկի իմաստը, որն ինքնըստինքյան է առաջ գալիս. Ռուսաստանը սկսում է վերստուգել Անդրկովկասում իր արտաքին քաղաքականության որոշ ուրվագծեր՝ այս փուլում ցուցադրելով առայժմ միայն իր վերաբերմունքը հայկական «թավշյա հեղափոխությանը»։


Մյուս կողմից, կարելի է համաձայնել փորձագետների հետ, որոնք մատնանշում են, որ «Փաշինյանի կառավարությունը մինչև հիմա ոչ մի արտահայտություն կամ արարք թույլ չի տվել, որը կարող էր կասկածի տակ դնել Երևանի և Մոսկվայի ռազմավարական միությունը»։ Թեև հանրապետությունում նկատելի է հակառուսական տրամադրությունների վերելք, իսկ Մոսկվայում ի հյատ է եկել ոչ այնքան դրական հուզա-քաղաքական ֆոն Երևանի հանդեպ ներքին քաղաքականությունում նրա որոշ ուղղությունների պատճառով։ Չի բացառվում նաև, որ Ռուսաստանն սկսում է քաղաքական պրակտիկա մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ։ Ռուս ռազմական փորձագետներն արդեն հնչեցնում են գաղափար, որի համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում «կարող է նվազեցնել զինված առճակատման ռիսկերը երկու երկրների միջև», քանի որ դաշինքի մասնակիցները պետք է պահպանեն ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի սկզբունքը միջազգային հարաբերություններում և բոլոր տարաձայնությունները լուծեն միմյանց և այլ պետությունների միջև խաղաղ միջոցներով։


Բայց անգամ այս սկզբունքների պահպանման դեպքում վաղ թե ուշ անհրաժեշտ է լինելու կոնկրետ դուրս գալ հակամարտության փոխընդունելի կարգավորման, ինչն առայժմ հնարավոր է միայն տեսական մակարդակով, այն էլ՝ փոխադարձ քաղաքական կամքի առկայության դեպքում։ Ինչ էլ արվի՝ մինչ օրս Բաքվի և Երևանի խաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում համանախագահող երկրների, ներառյալ, իհարկե, նաև Ռուսաստանը, միջև առաջարկվող ինչ-որ հակասությունների վրա արդյունքի չի հանգեցրել։ Բաքուն իմաստ չի տեսնում գտնվել Երևանի հետ նույն միավորման մեջ, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, ինչպեսևԵրևանը՝ Բաքվի։ Բայց այդ դեպքում ղարաբաղյան կարգավորման խնդիրները, որն Ադրբեջանում համարվում է թիվ մեկ քաղաքական գերակայություն, կգտնվեն կախյալ վիճակում էլի շատ տարիներ։ Փոփոխություններ հնարավոր են, բայց միայն կամ պատմական մասշտաբի, կամ քաղաքական փոփոխություններ թրթռացող Հայաստանում։ Ընդ որում, ի տարբերություն Վրաստանի, որտեղ Թբիլիսին զբաղեցնում է անհաշտ հակառուսական դիրքորոշում Աբխազիայի և Հարավային Օսիայի պատճառով, Բաքուն աջակցում է ռուսական մասնակցությանը խաղաղ գործընթացին։


Եթե Ռուսաստանը դուրս գա Մինսկի խմբից, ապա, մեր կարծիքով, Ադրբեջանին հազիվ թե հաջողվի իրականացնել ղարաբաղյան ուղղության իր սցենարը, ինչպեսև Հայաստանին՝ իրենը։ Դրա համար էլ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին տրամաբանական է թվում թեկուզև այն պատճառով, որ այն ընդհանուր ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ դաղստանյան հատվածով (284 կմ), Կասպից ծովի հարևանությամբ, իսկ Մոսկվայի համար դա Լեռնային Ղարաբաղ դուրս գալու տարբերակ է արդեն Ադրբեջանի մջոցով։ Պարադոքսն այն է, որ Բաքվից բացի Ստեփանակերտում ռուսական ռազմական ներկայության գործոնով կարող է շահագրգռված լինել նաև  Անկարան և, գուցե, Թեհրանը։ Աշխարհաքաղաքական դրությունն աշխարհում և տարածաշրջանում նկատելիորեն փոխվում է, և բոլոր ներքին ու արտաքին խաղացողները սկսել են որոնել այսպես կոչված ոչ ստանդարտ լուծումներ։ Բորիսովը նշել է առաջին քայլը։ Ո՞վ կանի հաջորդը՝ Վաշինգտո՞նը, Անկարա՞ն, թե՞ Բրյուսելը։


Աղբյուրը՝  REGNUM տեղեկատվական գործակալություն






Դիտումների քանակ 44206


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Հուլիսի 9, 2019


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Մարտի 2, 2019


Եվ այսպես, ս.թ. մարտի 5-6-ին Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը։ Նիստի թեման է. «Տնտեսություն, ներդրումնե...

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

Փետրվարի 27, 2019


Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված օրինագծի տեքստը՝ DefendingAmerican Sec...

Սերբիային նվրում են, Հայաստանին՝ ոչ

Սերբիային նվրում են, Հայաստանին՝ ոչ

Փետրվարի 25, 2019


Փաշինյան Նիկոլը սիրում է ավիացիան, մանավանդ ռազմականը։ Վերջերս պայմանավորվել է Ռուսաստանի հետ Հայաստանի կողմից չորս СУ-30 գնելո...

Փաշինյան Նիկոլը հաղթել է ՀԱՊԿ-ին

Փաշինյան Նիկոլը հաղթել է ՀԱՊԿ-ին

Փետրվարի 22, 2019


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս...

Նիկոլ Փաշինյանը խելահեղ մոլեգնում է

Նիկոլ Փաշինյանը խելահեղ մոլեգնում է

Փետրվարի 22, 2019


Եվ այսպես, 2019թ. փետրվարի 17-ին Բավարիայի մայրաքաղաքում ամփոփվեցին Անվտանգության մյունխենյան ամենամյա 55-րդ կոնֆերանսի (այսուհ...

Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով

Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով

Փետրվարի 3, 2019


ԱՄՆ-ը դուրս է գալիս 1987թ. Ռեյգանի և Գորբաչովի ստորագրած միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ)։ Այն...

Փաշինյան Նիկոլի մոսկովյան օվացիաները

Փաշինյան Նիկոլի մոսկովյան օվացիաները

Հունվարի 27, 2019


Փաշինյան Նիկոլի վերջին հյուրախաղերը Մոսկվայում տարակուսանք են առաջացրել փորձագիտական շրջանակներում։ Մոսկան մեծ քաղաք է, ոնց էլ ...

Քաքը կերել են և չեն կարող մարսել

Քաքը կերել են և չեն կարող մարսել

Հունվարի 10, 2019


Փաշինյան Նիկոլի ջանքերից մեկը, ուղղված ազգային անվտանգության ապահովմանը, Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումն էր, ինչի պատճառո...

Փաշինյան Նիկոլը` արդի խոշորագույն պրովոկատոր

Փաշինյան Նիկոլը` արդի խոշորագույն պրովոկատոր

Դեկտեմբերի 7, 2018


Փաշինյան Նիկոլն այնքան է պարապել ամերիկյան դասագրքերով, այնքան է մասնակցել տարբեր ճամբարներում հատուկ դասընթացների, որ դարձել է...

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Դեկտեմբերի 4, 2018


Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյան Նիկոլն ասել է. պայմանավորվել...

Տեր-Գրիգորյան Նորատը միայն ծիծաղ է առաջացնում կամ ժպիտ

Տեր-Գրիգորյան Նորատը միայն ծիծաղ է առաջացնում կամ ժպիտ

Նոյեմբերի 30, 2018


Կան մարդիկ, որոնց ի հայտ գալն արդեն ծիծաղ է առաջացնում: Խոսքն ամենևին այն մասին չէ, որ մենք փորձում ենք ծիծաղել մարդկային ֆիզիկ...

ՀԱՊԿ-ի հետ առճակատման երկրորդ փուլն է մոտենում

ՀԱՊԿ-ի հետ առճակատման երկրորդ փուլն է մոտենում

Նոյեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլը ՀԱՊԿ-ում նոր սկանդալ է պատրաստում: Այժմ նա որոշել է պարզաբանումներ պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից: Լուկաշ...

ՀՀ արատաքին գործերի նախարարը թոզ է փչում

ՀՀ արատաքին գործերի նախարարը թոզ է փչում

Նոյեմբերի 16, 2018


Այսօր խոսեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ նրա, հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը