Միջազգային խայտառակություն

Շվեդիայում առաջարկում են մարդու միս ուտել

Սեպտեմբերի 12, 2019
Շվեդիայում առաջարկում են մարդու միս ուտել

Եվրոպայում կոչ են արել խախտել գլխավոր բարոյական թաբուն

 

Ստոկհոլմցի պրոֆեսոր Սոդերլունդը տառացիորեն ապշեցրել է աշխարհը սննդի մեջ մարդու միս օգտագործելու իր կոչով։ Որպեսզի, ինչպես ասում են, իզուր չկորչի։ Ըստ երևույթին, այս գաղափարը մարգինալ կմնա անգամ Շվեդիայում։ Բայց հազիվ թե պատահաբար է, որ այն ծագել է հենց այդ երկրում։ Սկանդինավյան թագավորությունը չի հոգնում զարմացնել աշխարհը նորարարություններով հումանիտար ոլորտում։ Չկա գաղափար, որ հոգեբանական խեղում չունենա։


Շվեդ գիտնական Մագնուս Սոդերլունդի գաղափարը, որն ավելի վաղ մարդկությանը կանիբալիզմի կոչ էր արել, երեքշաբթի անսպասելի կողմնակիցներ է գտել նաև Ռուսաստանում։ Սկանդալային շվեդին կողմնակցություն է հայտնել բժիշկ-իմունաբան, բժշկական գիտությունների դոկտոր Անդրեյ Պրոդեուսը (Ելենա Մալիշևայի հետ «Жить здорово» հաղորդման համահեռուստավարը), որը նույնպես կանիբալիզմի մեջ տեսել է մարդկության փրկության ճանապարհը բնական ռեսուրսների սպառման դեպքում։


Ura.ru-ի հետ զրույցում դոկտորն ասել է, որ մեր միսը իր կազմով ոչնչով չի տարբերվում ցանկացած այլ մսից, պետք է միայն «շեղվել» էթիկական նորմերից։ Վտանգը ընդամենը վարակ ձեռք բերելու հնարավորության մեջ է։ Սակայն, նշել է Պրոդեուսը, «այդ նույն տրամաբանությամբ վատ ջերմային մշակված հավից կարելի վարակվել սալմոնելոզով»։


Ի դեպ, ավելի ուշ Պրոդեուսը, որն աշխատում է Սպերանսկու անվան մանկական հիվանդանոցում որպես գլխավոր մանկաբույժ, փորձել է հարթել իր հայտարարության թողած էֆեկտը։ «ԿՊ»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել, և նա միայն արձանագրել է փաստը, բայց ոչ ոքի կոչ չի արել մարդու միս ուտել։


Ի դեպ, քրեական ոչինչ Պրոդեուսի հայտարարության մեջ չկա։ Ռուսաստանյան Քր.օր.-ում չկա հոդված կանիբալիզմի մասին։ Հենց այդ պատճառով, օրինակ, 2013թ. իշխանությունները չկարողացան պատասխանատվության ենթարկել յակուտ ձկնորսին սպանված ընկերոջ դիակն ուտելու համար. ձկնորսը տայգայում ուտելու այլ բան չուներ։ Քր.օր.-ում կա հոդված, որը նախատեսում է պատասխանատվություն մահացածի մարմինն անարգելու համար, բայց մարդակերությունը դրա հետ ուղղակի առնչություն չունի։


Պրոդեուսի արտահայտությունը Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցի պրոֆեսոր Մագնուս Սոդերլունդի ասածի արձագանքն է, որն անցած շաբաթ տառացիորեն ցնցել է աշխարհը մարդու միսը սննդում օգտագործելու իր առաջարկությամբ։ Հանդես գալով Ստոկհոլմում անցկացվող Gastro փառատոնում՝ նա կանիբալիզմն անվանել է մարդկության փրկություն անհետանալու վտանգի առջև։ Ինչպես նշել է ամերիկյան New York Post թերթը, միջոցառման ժամանակ քննարկվել է ՄԱԿ կլիմայի փոփոխության (IPCC) գծով փորձագետների միջկառավարական խմբի զեկույցը, որի համաձայն՝ գերբնակեցումը, ռեսուրսների անարդյունավետ օգտագործումն ու կլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել զանգվածային քաղցի սպառնալիքի։


Սոդերլունդն ասել է, որ «կոնսերվատիվ» թաբուներն այս ոլորտում կվերանան, միայն թե մարդիկ սկսեն փորձել մարդու միսը։ Պրոֆեսորն անգամ ուղղակի հենց համաժողովում ցանկություն է հայտնել մարդու միս համտեսել։


Ինչպես հայտնի է, Շվեդիան վերջին տասնամյակներին քանիցս զարմացրել է մարդկությանն իր նորարարություններով հումանիտար ոլորտում։ Շատերը կարծում են, որ մեղավորը հպատակների շատ բարձր նյութական կենսամակարդակն է։ Իրական սոցիալիզմի պայմաններում երկրի բնակիչներն այլևս կարիք չունեն պայքարելու գոյատևման համար։ Ուստի, մնացյալ ողջ աշխարհում ընդունված թաբուներն այս թագավորությունում գործում են շատ ավելի թույլ, և հրապարակավ կարելի է քննարկել ինչ միտք ասես։ Եվ ընդունել ցանկացած օրենքներ։


Օրինակ, ինչպես գրել է ВЗГЛЯД թերթը, երկու տարի առաջ Շվեդիան վերածվել էր, պատկերավոր ասած, «Դիանա Շչուրիգինայի թագավորության», երբ իշխանությունները պարտավորեցրել էին տղամարդուն և կնոջը միմյանց իրավաբանական նշանակություն ունեցող համաձայնություն տալ յուրաքանչյուր սեռական ակտից առաջ։ Այդ օրենքը տարածվում է անգամ ամուսնական զույգերի վրա։


Այս ամռանը Շվեդիայի գերագույն դատարանը, ի դեպ, առաջին անգամ երկու տարվա բանտարկության դատապարտեց տեղաբնակ տղամարդուն այդ օրենքը խախտելու պատճառով։ Դատարանը եկավ եզրահանգման, որ միախառնվելու ընթացքում զուգընկերներից մեկը սեքսի հստակ համաձայնություն չի տվել։ Դատավճռում ասվում էր, որ տուժած կինը «իրեն պասիվ է պահել և ակնհայտ ցույց չի տվել, որ ինքը համաձայն է»։


Վաղուց հայտնի է նաև շվեդների՝ գենդերային չեզոքության հակումը, ինչի շնորհիվ 2009-ին՝ ամուսնության մասին նոր օրենքի ընդունումից հետո, երկրում ոչ պոլիտկոռեկտ դարձավ ասել «ամուսին» կամ «կին» (հիմա բոլորը «զուգընկեր» են)։ Գենդերային հավասարության մրցավազքում մանկապարտեզներից մեկում անգամ արգելել են ապագա տղամարդկանց անվանել «տղաներ», իսկ աղջիկներին՝ «աղջիկներ»։ Հիմա այնտեղ հարգի է միջին սեռը։ Փոխարենը թագավորությունում թույլատրված է աբորտը, եթե ծնողները պարզապես դժգոհ են ապագա երեխայի սեռից, միևնույն ժամանակ, երեխաների ցանկացած մարմնական պատիժ արգելված է, և հետույքին ամեն մի շրմփոցի համար խնամառու մարմինները երեխային կարող են խլել ծնողներից։


Հրապարակախոս Իզրայել Շամիրը, որը երկար տարիներ ապրել է Շվեդիայում, թագավորության բնակիչների տարբերակիչ գիծ է համարում այն, որ նրանք ցանկանում են իրենց հարյուր տոկոսով ճիշտ պահել, կյանքում ամեն բան հասցնել կատարյալ արդյունքի։ Հենց այդ պատճառով այնտեղ առաջ է եկել կանիբալիզմի գաղափարը՝ հանուն մարդկության փրկության։ Այս ամենը «ալտրուիզմի գենի հետևանք է, որը շվեդների մեջ շատ է», կարծում է նա։


«Շվեդները ցանկանում են իրենց պահել այնպես, ինչպես կարգադրում է բարոյական հրամայականը։ Նրանք զարմանալի հատկություն ունեն՝ ճիշտ վարվել... Նրանք, օրինակ, մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով միգրանտներ են թողել Եվրոպա, որովհետև կարծում են, որ այդպես է պետք։ Դա ցանկությունն է՝ ճիշտ վարվել հակառակ սեփական շահերի»,- ասել է Շամիրը ВЗГЛЯД թերթին։


«Քանի դեռ հասարակությունն ինքն էր ուղղորդում իրեն՝ ամեն բան հիանալի էր։ Բայց 90-ականների սկզբին եկավ ժամանակ, երբ շվեդներին սկսեցին ուղղորդել բավական թշնամական էլիտաները՝ օգտագործելով նրա այլասիրությունը հասարակության սեփական շահերի դեմ»,- պարզաբանել է զրուցակիցը։


Շամիրը հույս ունի, որ Շվեդիայի համար Սոդերլունդի հայտարարությունը կդառնա վերջապես խելքի գալու պատրվակ, «որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ խելահեղության կարելի է հասնել այլասիրության ճանապարհին»։


Իսկ ահա սոցիալական հոգեբան Ալեքսեյ Ռոշչինը նշում է շվեդական հասարակությունում ուժեղ, բայց ճնշված ագրեսիայի մասին։ Նրա խոսքով, եթե նայենք երկրի պատմությանը, ապա կգանք եզրահանգման, որ «դա իսկապես բավական տարօրինակ հասարակություն է»։


«Ես վաղուց մեծ կասկածանքով եմ վերաբերվում շվեդական այդ սոցիալիզմին։ Օրինակ, 20-րդ դարասկզբին Շվեդիայում շատ երկար և մեծ համառությամբ օգտագործում էին ստերջացումը, ընդ որում՝ կար աղքատների բռնի ստերջացման գաղափար։ Այդ հասարակությունը խանգարված է կոլեկտիվիզմի հողի վրա։ Այստեղից էլ այդ նշանավոր վայրի շվեդական եկամտահարկերը, որոնք հասել են եկամտի 80 տոկոսին։ Հիշում եմ, ABBA խումբը գանձարան ավելի շատ փող էր մուծում, քան Volvo ընկերությունը»,- ասել է Ռոշչինը ВЗГЛЯД թերթին։


Նրա խոսքով՝ շվեդական հասարակությունը խանգարված է խնայողության վրա, ինչի մասին է վկայում այն, որ աղբի վերամշակման տեսակները հասնում են արդեն ութի։ Եվ մարդու մսի օգտագործման կոչն այդ նույն սերիայից է։


«Դա ռոբոտների մոտեցում է, որոնք դիտարկում են ոչ թե բարոյականության, այլ ամենից առաջ նպատակահարմարության հարցերը»,- նշում է հոգեբանը։- Ժողովուրդը մտածում է, թե ինչպես է ապրելու մարդկությունը արհեստական ինտելեկտի լծի տակ, այժմ այս թեմայով լիքը շահարկումներ կան։ Եվ արհեստական ինտելեկտի տեսակետից մարդու միս ուտելն առաջարկվում է հանուն խնայողության։ Ինչո՞ւ թաղել մարդուն, երբ նա մահանում է։ Դա մեքենայական տրամաբանություն է, և բարոյականությունը մղվում է հետին պլան»։


Մարդու միս ուտելու գաղափարի մեջ Ռոշչինը տեսնում է «որոշ ներքին ագրեսիա մարդու հանդեպ»։ «Այն կարծես թաքուն-մեքենայական է։ Բայց նման կոչերով հանդես եկող մարդիկ զզվանք են տածում հասարակության հանդեպ, որտեղ ապրում են։ Նրանց շրջապատում են մարդիկ, իսկ նրանց տրամաբանությունը մեքենայական է։ Եվ նրանք ատում են և՛ իրենց, և՛ շրջապատող մարդկանց։ Նրանք չեն կարող դա ուղղակի ասել, դրա համար դա դրսևորվում է այդպիսի տարօրինակ առաջարկություններում»,- համոզված է Ռոշչինը։



Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 34179


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

Հունիսի 12, 2019


աբաջյան գոհարի աստեղային ժամերին հաշիվ չմնաց. Շվեդիայից իմանում ենք, որ միրզոյան արարատը հանդիպել է այդ երկրի թագավորի հետ: Նոր...

Թագավորը փրկվեց

Թագավորը փրկվեց

Մարտի 28, 2019


ՀՀ դեսպան Արզումանյանը չի փսխել թագավորի վրա, ինչպես նա անում էր սովորաբար, երբ Տեր-Պետրոսյան Լևոնի հանձնարարությամբ կատարում է...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Շվեդներն աբորտ են մտցնում տղամարդկանց համար

Շվեդներն աբորտ են մտցնում տղամարդկանց համար

Մարտի 6, 2016


Հասկանալի է՝ նման բան կարող էր փչել միայն առաջադեմ եվրոպացիների խելքին։ REGNUM լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ լիբ...

Ուկրաինան վարչապետ է ներմուծում արտասահմանից

Ուկրաինան վարչապետ է ներմուծում արտասահմանից

Հունվարի 27, 2016


Ուկրաինայում պատրաստվում են ևս մեկ անարգանք իրականացնել առողջ բանականության և պետության հանդեպ։ Երկիր է հրավիրվում նոր վարչապետ...

Շվեդական ոստիկանությունն արիաբար փախավ միգրանտներից

Շվեդական ոստիկանությունն արիաբար փախավ միգրանտներից

Հունվարի 26, 2016


Տասը ոստիկան, որ եկել էին կենտրոնական Շվեդիայի Վեստերոս քաղաքի ներգաղթյալների ընդունման «Սիգնալիստեն» կենտրոն՝ կարգուկանոն հաստ...

Շվեդիան Ռուսաստանի սուզանավերի դեմ մարտնչում է գեյ-պրոպագանդայի օգնությամբ

Շվեդիան Ռուսաստանի սուզանավերի դեմ մարտնչում է գեյ-պրոպագանդայի օգնությամբ

Մայիսի 12, 2015


Խաղաղության ընկերության շվեդ ակտիվիստները մտադիր են իրենց երկրի ափերին մոտ գտնվող Ռուսաստանի սուզանավերին դիմակայել նեոնոր գեյ-...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը